Գլինտվեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլինտվեյն
Glühwein-Zubereitung.JPG
Տեսակալկոհոլային խմիչք
Ենթատեսակwarm alcoholic drink? և Seasonal food?
Բաղադրամասերկարմիր գինի, դարչին, clove? և Նարնջենի
Անվանված էQ58212529?
Mulled wine Վիքիպահեստում

Գլինտվեյն (գերմ.՝ Glühwein (գլյուվայն) glühender Wein՝ հագեցած գինի, տաք գինի[1]), տաք ալկոհոլային ըմպելիք՝ պատրաստված կարմիր գինուց։ Պատրաստման համար գինին տաքացնում են մինչև 70-80 C° աստիճան, ավելացնելով շաքարավազ (մեղր) և տարատեսակ համեմունքներ[1][2][3]։ Ավանդաբար օգտագործում են Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Չեխիայում Սուրբծննդյան տոնավաճառների և բացօթյա տոնակատարությունների ժամանակ։ Որոշ երկրներում գլինտվեյնը օգտագործում են նաև Հելոուինի ժամանակ[4]։

Խմիչքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բաղադրատոմսերը, որոնք բավականին նման են այսօրվա գլինտվեյնին, հայտնի էին դեռևս Հին Հռոմում։ Այդ ժամանակ գինին խառնում էին համեմունքների հետ, սակայն չէին տաքացնում։ Իսկական տաք գինիները հայտնվեցին միջնադարում Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի երկրներում։ Ըմպելիքը պատրաստում են հիմնականում ֆրանսիական բորդո գինուց, կամ էլ այլ տեսակի, սակայն կրկին կարմիր գինուց, ավելացնում են խոլնջան (լատ.՝ Alpínia officinárum) բույսի արմատներ։

Անվան առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն «գլինտվեյն» բառը առաջացել է գերմաներեն «glühend(er) Wein» բառի ռեդուկցիայի ենթարկելու հետևանքով. գերմաներեն «glühend» բառը ձևափոխվել է «գլինտի»։ Բացառված չէ նաև, որ այդ բառը ռուս իրականության մեջ հայտնվել է ոչ թե հինգերմանական լեզվից, այլ լեհերեն «glintwajn» բառից, որը սկզբում առաջացել է հենց Լեհաստանում[3][5]։ Հայերենում այս բառը նույնպես փոխ է առնվել ռուսերենից։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլինտվեյն պատրաստելու համար հիանալի կերպով համապատասխանում են կարմիր չոր կամ կիսաչոր ոչ թունդ գինիները։ Որոշ բաղադրատոմսերում հիմնական մասին՝ գինուն ավելացնում են կոնյակ կամ ռոմ։ Ալկոհոլի պարունակությունը, ըստ գերմանացիների, գլինտվեյնում չպիտի ցածր լինի 7 %-ից։ Գոյություն ունի գլինտվեյն պատրաստելու երկու հիմնական եղանակ. ջրով և անխառն[6]։

Անխառն գլինտվեյին պատրաստելու եղանակը.

Գլինտվեյնը Սուրբծննդյան բաժակով

Կարմիր կիսաչոր կամ չոր գինին տաքացնում են մինչև 70~78 °C շաքարավազով և համեմունքներով։ Տաքացումը կատարում են միջին ուժգնության կրակի վրա՝ հընթացս անընդհատ խառնելով։ Դրանից հետո թողնում են, որ գլինտվեյնը հանգստանա՝ կափարիչը փակ վիճակում 40-50 րոպե։ Բնորոշ համուհոտը գլինտվեյնը հիմնականում ձեռք է բերում այս հանգստի պահին։ Գլինտվեյնը պատրաստելու ժամանակ չպետք է հասցնել եռման աստիճանի։ Համեմունքները պետք է ավելացնել ոչ աղացած վիճակում, այլ հատիկավոր։ Որպես կանոն գլինտվեյնի մեջ ավելացնում են.

Որոշ բաղադրատոմսերում եփելու ընթացքում համեմունքներից ավելացնում են նաև սև հատիկավոր պղպեղ, հոտավետ պղպեղ, դափնու տերև, հիլ։ Համեմունքներից զատ ավելացնում են նաև խնձոր, չամիչ և ընկուզեղեն։

Ջրով գլինտվեյին պատրաստելու եղանակը.

Կաթսայի մեջ ավելացնում են սովորական խմելու ջուրը. 150—200 միլիլիտր ջուրը 1 լիտր գինու հարաբերությամբ։ Համեմունքները մի քիչ եփում են ջրի մեջ, որպեսզի իրենց համն ու եթերային յուղերը տան ջրին։ Դրանից հետո ավելացնում են շաքարավազ կամ մեղր։ Իսկ ամենավերջում նոր գինին են ավելացնում։

Այս բաղադրատոմսով պատրաստելուց նույնպես պետք է խուսափել գլինտվեյնը հասցնել եռման ջերմաստիճանի։ Եռալու դեպքում նա վայրկենապես կորցնում է իր հիանալի բույրը և համային արժեքները։ Ինչպես նաև եռալուց ցնդում է ալկոհոլը։ Հենց անհետանում է գինու մակերևույթին գոյացած սպիտակ փրփուրը, պետք է արագորեն հանել կրակի վրայից։

Գլինտվեյնը հրամցնում են գավաթներով կամ բարձր ըմպանակներով՝ հաստ ապակե պատերով։ Բոլոր բաժակները պետք է հարմար բռնակներ ունենան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Глинтвейн // Новая иллюстрированная энциклопедия. Кн. 5. Ге-Да. — М.: Большая Российская энциклопедия, 2002. — 256 с.: ил. — С. 90.ISBN 5-85270-197-1 (кн. 5), ISBN 5-85270-218-8.
  2. Глинтвейн // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  3. 3,0 3,1 Крысин Л. П. Толковый словарь иноязычных слов. — 2-е изд., доп. — М.: Русский язык, 2000. — С. 189 — (Б-ка словарей рус. яз.) ISBN 5-200-02699-7
  4. John, J. A Christmas Compendium. Continuum. — P. 80. ISBN 0-8264-8749-1.
  5. Ответ Справочной службы русского языка на вопрос № 256499 Archived 2009-12-30 at the Wayback Machine., Грамота.ру
  6. Глинтвейн в домашних условиях

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]