Գեորգի Գուրյանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Գուրյանով
Ծնվել էփետրվարի 27, 1961(1961-02-27)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 20, 2013(2013-07-20) (52 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտություներաժիշտ, նկարիչ և թմբկահար

Գեորգի (Գուստավ) Կոնստանտինովիչ Գուրյանով (ռուս.՝ Георгий (Гу́став) Константи́нович Гурья́нов, փետրվարի 27, 1961(1961-02-27), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 20, 2013(2013-07-20), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս երգիչ, նկարիչ։

1984-1990 թվականներին Գուստավը հանդիսացել է Կինո խմբի թմբկահարը և բեք վոկալիստը, ինչպես նաև Սերգեյ Կուրյոխինի Поп-механика խմբի անդամը։ 1990-2013 թվականներին հանդես է եկել որպես նկարիչ։ 1993 թվականից Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի նոր ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Գուրյանովը ծնվել է 1961 թվականի փետրվարի 27-ին Լենինգրադի Պետրոգրադսկի շրջանի ծննդատանը` երկրաբաններ Կոնստանտին Ֆեդորովիչի (1914-1993) և Մարգարիտա Վիկենտևնայի (1924-2013) ընտանիքում։ Դեռևս դպրոցից առաջ սկսել է երաժշտություն սովորել Կոզիցկիի մշակույթի պալատում, որտեղ սովորել է բալալայկա, դոմրա, դաշնամուր և կիթառ նվագել։

1974-1976 թվականներին Գուրյանովը սովորել է Կուպչինոյի թիվ 363 միջնակարգ դպրոցում։ 1975 թվականին ավարտել է քաղաքի թիվ 1 արվեստի դպրոցը, 1976 թվականին ընդունվել է Լենինգրադի Վ. Ա. Սերովի անվան գեղարվեստի դպրոցը, սակայն մեկ տարի անց թողել է ուսումը։

Գուրյանովը 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին ապրել է Մոսկվայում։ 1980-ականների վերջից Գուրյանովը հիմնականում ճանապարհորդում էր։ Նա եղել է Կոպենհագենում, Ամստերդամում, Փարիզում, Հռոմում, Բուդապեշտում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Կադակեսում և երկար ժամանակ ապրել է Բեռլինում, Լոնդոնում և Իսպանիայում (1993 թվականից իսպաներեն է սովորել)։ Նա իր սիրելի քաղաքներն անվանել է Սանկտ Պետերբուրգը, Մադրիդը և Լոնդոնը։ Իր կյանքի վերջին տարիներին ապրել և աշխատել է Սանկտ Պետերբուրգի Լիտեյնի պողոտայում։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978-1979 թվականներին Գուրյանովը բաս կիթառ է նվագել Սերգեյ «Սեմ» Սեմյոնովի խմբում։ 1983 թվականին կարճ ժամանակով նվագել է Անդրեյ «Սվին» Պանովի՝ Автоматические удовлетворители փանկ-ռոք խմբում։ 1985 թվականին նա մասնակցել է Народное ополчение խմբի «Новогодие» ալբոմի ձայնագրությանը։ 1980-ականների կեսերին եղել է Игры խմբի թմբկահար։

1982 թվականին Գուրյանովը ծանոթացել է Վիկտոր Ցոյի հետ[3]։ 1984 թվականից դարձել է Կինո խմբի անդամ որպես թմբկահար, գործիքավորող և բեք վոկալիստ։

Գուրյանովն առանձնանում էր թմբուկի վրա կանգնած ժամանակ նվագելու ունակությամբ[3][4]։ 1980-ականներին ստացել է «Գուստավ» մականունը[5]։

1980-ական թվականներին Գուրյանովը սկսել է համագործակցել նաև խորհրդային՝ Новые композиторы դուետի հետ։ 1980-ականների երկրորդ կեսին Կինոն և Новые композиторы-ն համագործակցել են՝ աշխատելով «Start» ալբոմի վրա։

1984 թվականին Տիմուր Նովիկովի և Իգոր Վերիչևի հետ Գուրյանովը ելույթ է ունեցել Դանիլ Խարմսի «Երեք սիրահարների բալետ»-ով՝ Новые композиторы-ի երաժշտության ներքո[6]։ 1985 թվականից եղել է Սերգեյ Կուրյոխինի Поп-механика խմբի կազմում, որտեղ հանդես է գալիս որպես թմբկահար և վոկալիստ։

Գուրյանովը նվագել է Կինոյում մինչև խմբի լուծարումը Ցոյի մահից հետո՝ 1990 թվականի օգոստոսին։ Ցոյի մահվան պահին, ըստ Գուրյանովի խումբը պատրաստվում էր մեկնել Տոկիո՝ հանդիպելու ճապոնական ազդեցիկ պրոդյուսերական կորպորացիայի հետ[7]։

1980-ականների վերջին նա ուշադրություն է դարձրել տեխնոյի մշակույթին, հաուս երաժշտությանը և ակումբային շարժմանը։ 1990-ականների սկզբին Գուրյանովը օգնել է կազմակերպել ռուսական առաջին ռեյվները՝ «Gagarin Party»-ն ԺՏՆՑ-ում և «Mobile Party»-ն Մոսկվայի «Կռիլացկոե» մարզադաշտում[3]։ Նա անձամբ է ստեղծել «Mobile Party»-ի պաստառը[8]։

Ֆիլմ և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրյանովը նկարահանվել է Կինո խմբի երաժշտական տեսահոլովակներում և այնպիսի կուլտային ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Йя-Хха», «Արձակուրդի ավարտ», «Ռոք» և Սերգեյ Սոլովյովի «Ասսա» ֆիլմերում։ Ըստ ռեժիսոր Ռաշիդ Նուգմանովի, Գուրյանովին առաջարկել են նկարահանվել «Ասեղ» ֆիլմում, սակայն Գուրյանովը հրաժարվել է[9]։

1989 թվականին Գուրյանովը օգնել է Յուրիս Լեսնիկի, Վլադիսլավ Մամիշև-Մոնրոյի և Թիմուր Նովիկովի հիմնել «Пиратское телевидение»-ն։ Գուրյանովը ղեկավարել է հեռուստաալիքի «Սպարտակ» սպորտային հաղորդումը[3]։

Գուրյանովը 1998 թվականին Օլգա Տոբրելուցի «Մերիլին Մոնրոյի և Վլադիմիր Մայակովսկու սիրո պատմությունը» ֆիլմում մարմնավորել է Մայակովսկուն[4]։

2010 թվականին Գուրյանովը նկարահանվել է «Ասեղ՝ ռեմիքս» ֆիլմում՝ որպես դիջեյ։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր վերջին տարիներին Գուրյանովը ծանր հիվանդացել է։ Նրա մոտ ախտորոշվել է հեպատիտ C, ինչպես նաև բարդություններ՝ կապված լյարդի և ենթաստամոքսային գեղձի ուռուցքային հիվանդությունների հետ։ 2013 թվականի հունիսի 21-ին Գուրյանովը դուրս է գրվել Բոտկինի հիվանդանոցից։ Իր վերջին ամսում նա քիմիաթերապիա է անցել Գերմանիայում[10] և ծանր վիճակում մնացել է տանը։ Նա մահացել է 52 տարեկանում 2013 թվականի հուլիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում[11][12]։

Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 25-ին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Նիկոլայի ռազմածովային տաճարում։ Գուրյանովը թաղվել է Սմոլենսկի գերեզմանատանը[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի փետրվարի 27-ին՝ Գուրյանովի ծննդյան օրը, Գեղարվեստի նոր ակադեմիայի թանգարանում՝ Պուշինսկայա 10 արվեստի կենտրոնում, D137 պատկերասրահի աջակցությամբ բացվել է նկարչին և երաժշտին նվիրված առաջին ցուցահանդեսը։ «Իմ ստեղծագործությունը՝ ես ինքս եմ» (ռուս.՝ «Мое произведение искусства – я сам») խորագրով ցուցահանդեսում ներկայացված էին այնպիսի ընկերների և ժամանակակիցների գործեր, ինչպիսիք են՝ Տիմուր Նովիկովը, Վիկտոր Ցոյը, Եվգենի Կոզլովը, Վլադիսլավ Մամիշև-Մոնրոն, Դենիս Էգելսկին, Էդիգե Նիյազով, Մեծուր Վոլդե և Անդրեյ Խլոբիստին։ Այն համադրել է Անդրեյ Խլոբիստինը[13]։ Ցուցահանդեսի բացման համար պատրաստվել է Գուրյանովին նվիրված կատալոգ[14]։

2017 թվականի օգոստոսին հրապարակվել է Մեծուր Վոլդեի հեղինակած «Գեորգի Գուրյանով. Ես արվեստ եմ» գիրքը[15]։

Աշխատանքների հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսական պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ
  • Նոր թանգարան (ռուս.՝ Новый музей), Սանկտ Պետերբուրգ
  • «Տրիումֆ» պատկերասրահի հավաքածու (ռուս.՝ Собрание галереи «Триумф»), Մոսկվա
  • Ռինադ Ախմետչինի անձնական հավաքածու
  • Շալվա Բրեուսի անձնական հավաքածու
  • Պիեռ-Քրիստիան Բրոշետի անձնական հավաքածու
  • Վիկտորյա Մարկինայի անձնական հավաքածու
  • Ռեգինա և Վլադիմիր Օվչարենկոների անձնական հավաքածու, Մոսկվա
  • Եկատերինա և Վլադիմիր Սեմինիխինների անձնական հավաքածու, Մոսկվա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «В Николо-Богоявленском соборе завершилось отпевание Георгия Гурьянова». Rosbalt (ռուսերեն). 2013 թ․ հուլիսի 25. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
  2. Engström, Maria. «Apollo against Black Square: Conservative Futurism in Contemporary Russia». International yearbook of futurism studies. Volume 6 2016, Open issue. Berghaus, Günter, 1953-. Berlin. ISBN 3-11-046595-7. OCLC 953629084.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Surkov, Pavel (2013 թ․ հուլիսի 12). «Геоpгий ГУРЬЯНОВ - Ударные судьбы». Zvuki.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. 4,0 4,1 Turkina, Olesya (2013 թ․ օգոստոսի 6). «Strict youth: remembering the music, art and life of Georgy Guryanov». The Calvert Journal. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. Khlobystin, Andrei (2017). Schizorevolution. Essays on the Petersburg culture of the second half of the twentieth century Шизоеволюция. Очерки петербургской культуры второй половины ХХ века. (ռուսերեն). Saint Petersburg: Borey Art Center. էջեր 70, 169. ISBN 978-5-7187-0970-4. OCLC 1029624626.
  6. Andreeva, Ekaterina; Campbell, Thomas (2010). «Ekaterina Andreeva: The New Artists page 4». Evgenij Kozlov ( E-E ) art Berlin. ISBN 9783940761569. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. «Георгий Гурьянов: "На Викторе Цое нажились другие"». Time Out (ռուսերեն). 2010 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. Mishenin, Dmitriy; Egelsky, Denis (2017 թ․ հոկտեմբերի 25). «"На "Гагарин пати" в VIP-зале сидел космонавт Леонов". Как в Россию пришел рейв». snob.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. Mishenin, Dima; Nugmanov, Rashid (2011 թ․ դեկտեմբերի 15). «ЗВУК НОВОЙ "ИГЛЫ"». DJMAG.RU (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. «Скончался барабанщик группы "Кино" Георгий Гурьянов». РБК. 2013 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  11. Novikova, Anastasiya (2013 թ․ հուլիսի 20). «Умер бэк-вокалист "Кино", участник "Поп-Механики" и художник Георгий Гурьянов». Komsomolskaya Pravda (ռուսերեն). Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  12. «Умер барабанщик "Кино" Георгий Гурьянов». Lenta.ru. 2013 թ․ հուլիսի 20. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  13. «"My artwork – I myself." The image of George Gurianov in the art of 1980s – 2010s». D137 (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունվարի 19. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին.
  14. «Catalog dedicated to Georgy Guryanov "My work of art is myself"». D137 (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 27. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. Matveeva, Anna (2017 թ․ սեպտեմբերի 14). «Я и есть биограф». «Горький» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]