Բեթմեն (ֆիլմ, 2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Բեթմեն
անգլ.՝ The Batman և ֆր.՝ The Batman
Batman Costume Reproduction.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, դրամա և դետեկտիվ ֆիլմ
Թվականփետրվարի 23, 2022, մարտի 1, 2022[1], մարտի 2, 2022[2][3][3], մարտի 3, 2022[4], մարտի 4, 2022, մարտի 18, 2022[1] և մարտի 4, 2022
Լեզուանգլերեն
ՌեժիսորMatt Reeves?
ՊրոդյուսերMatt Reeves? և Dylan Clark?
Սցենարի հեղինակMatt Reeves? և Փիթեր Քրեյգ
ԴերակատարներՌոբերտ Փեթինսոն, Զոի Կրավից, Ջեֆրի Ռայթ, Էնդի Սերքիս, Քոլին Ֆարել, Փոլ Դանո, Փիթեր Սարսգաարդ, Ջոն Թուրթուրո, Jayme Lawson?, Բարրի Քեոգան, Jay Lycurgo?, Jimmy Star?, Zoltan Rencsar?, Ալեքս Ֆերնս, Չարլի Քարվեր, Մաքս Քարվեր, Con O'Neill?, Ռուպերտ Փենրի Ջոնս, Rodrig Andrisan?, Ed Kear?, Todd Boyce?, Մարկ Կիլին, Elijah Baker?, Ruth Horrocks?, Kadrolsha Ona Carole?, Bern Collaco?, Janine Harouni?, Elliot Warren?, Will Rowlands?, Daniel Eghan?, Joseph Balderrama?, Լյուկ Ռոբերտս, Elena Saurel? և Archie Barnes?
ՕպերատորԳրեգ Ֆրեյզեր
ԵրաժշտությունՄիշել Գիաչինո
ՄոնտաժՈւիլյամ Հոյ
Պատմվածքի վայրԳոթեմ Սիթի
Նկարահանման վայրԼոնդոն, Լևեսդենի Warner Bros. Studios ընկերություն, Գլազգո և Չիկագո
ԿինոընկերությունWarner Bros. Pictures? և DC Studios
Տևողություն176 րոպե[5][3][3]
Բյուջե200 000 000 $[6]
Շահույթ369 345 583 $[7], 770 945 583 $[7] և 134 008 624 $[7]
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg The Batman (2022) Վիքիպահեստում

«Բեթմեն» (անգլ.՝ The Batman), ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comics հրատարակչության համանուն կոմիքսների վրա։ Ֆիլմը թողարկվելու է Warner Bros. ընկերության կողմից։ Եվ դա լինելու է Բեթմենի մասին բոլոր ֆիլմերի ամբողջությունը։

Ֆիլմը DC-ի ընդարձակ տիեզերքի շարքի տասներորդ ֆիլմն է, սակայն դեռևս կապված չէ հիմնական տիեզերքի հետ։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Մեթ Ռիվզն է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Ռոբերտ Փեթինսոնը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռոբերտ Փեթինսոն[8] Բրյուս Ուեյն/Բեթմեն Բրյուս Ուեյն/Բեթմեն
Զոի Քրավից[9] Սելինա Քայլ/Կին կատու Սելինա Քայլ/Կին կատու
Փոլ Դանո[10] Էդվարդ Նիգման/Հանելուկասաց Էդվարդ Նիգման/Հանելուկասաց
Ջեֆրի Ռայթ[11] Ջեյմս Գորդոն Ջեյմս Գորդոն
Էնդի Սերքիս[12] Ալֆրեդ Փենիուորթ Ալֆրեդ Փենիուորթ
Ջոն Թուրթուրո[13] Կարմայն Ֆալկոնե Կարմայն Ֆալկոնե
Քոլին Ֆարել Օսվալդ Կոբելփոտ/Պինգվին Օսվալդ Կոբելփոտ/Պինգվին
Փիթեր Սարսգաարդ Ջիլ Կոլսոն, Գոթեմի շրջանային դատախազ Ջիլ Կոլսոն, Գոթեմի շրջանային դատախազ
Ջեյմի Լոուսոն[14] Բելլա Ռեալ, Белла Реал, Գոթեմի քաղաքապետի թեկնածո Բելլա Ռեալ, Белла Реал, Գոթեմի քաղաքապետի թեկնածո
Չարլի Քարվեր անհայտ
Մաքս Քարվեր անհայտ
Ջիլ Փերես Աբրահամ անհայտ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերին Warner Bros.-ը հայտարարել է, որ մշակման մեջ է գտնվում Բեթմենի մասին ֆիլմը, որի դերը կրկին կատարելու է Բեն Աֆլեքը։ 2015 թվականի հուլիսին հաղորդվել է, որ Աֆլեքը ստուդիայի հետ բանակցություններ է վարում ֆիլմի բեմադրության և Ջեֆ Ջոնսի հետ սցենարը համատեղ գրելու շուրջ[15]։ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի թողարկումից հետո WME գործակալության ղեկավար Պատրիկ Ուայթսելը հաստատել է, որ Աֆլեքը Բեթմենի մասին սոլո ֆիլմի համար սցենար է գրել և ներկայում այն դիտարկում են ստուդիան DC-ի հետ միասին։ 2016 թվականի մայիսին Ջերեմի Այրոնսը հաստատել էր, որ ինքը հայտնվելու է Խավարի ասպետի մասին ֆիլմում[16]։ Սան Դիեգոյի Comic-Con-ում 2016 թվականի հուլիսին պաշտոնապես հաստատվել է, որ Աֆլեքը դառնալու է ֆիլմի ռեժիսորը[17]։ 2016 թվականի օգոստոսին սոցիալական ցանցերում Աֆլեքի էջերից մեկում ցուցադրվել էր Դեստրոուկի կերպարը[18]։ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին Ջեֆ Ջոնսը հաստատել է, որ Ջո Մանգանելոն[19] խաղալու է վարձկան Սլեյդ Ուիլսոնի դերը, որը, հնարավոր է, դառնա ֆիլմի գլխավոր չարագործը։

2016 թվականի հոկտեմբերի սկզբին Աֆլեքը հայտարարել է, որ ֆիլմի ենթադրյալ անվանումը լինելու է «Բեթմեն»[20]։ 2016 թվականի դեկտեմբերին Աֆլեքը Variety-ին տված հարցազրույցում հաստատել է, որ ֆիլմը նկարահանելու են 2017 թվականի գարնանը[21]։ Ավելի ուշ նույն ամսին Գրեգ Սիլվերմանը, որը պատասխանատու է Warner Bros. ստուդիայի ֆիլմերի արտադրության համար, հայտարարել է, որ ֆիլմը պետք է ակնկալել 2018 թվականին։ Ավելի ուշ 2017 թվականի հունվարին, Աֆլեքը հայտարարել է, որ հեռանում է տնօրենի պաշտոնից իր դերի վրա կենտրոնանալու համար։ Նա շարունակել է հանդես գալ որպես ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերասան։ Բացի այդ, ռեժիսորի հրաժարականին դրդել է «Գիշերվա օրենքը» ֆիլմի ձախողումը»[22]։

2017 թվականի փետրվարի վերջին Warner Bros. հայտարարել է, որ ֆիլմը կոչվելու է «Բեթմեն», և որ Մեթ Ռիվզը պաշտոնապես հաստատվել է ֆիլմի ռեժիսորի և պրոդյուսերի պաշտոնում[23]։ Հունիսին Ռիվզը հայտնել է, որ ֆիլմը ցույց կտա Բեթմենի դետեկտիվ տարբերակը՝ հզոր շեշտադրմամբ աշխարհի տեսլականի վրա[24]։ Հուլիսին Ռիվսը հաստատել է, որ սցենարը վերագրվել է իր ոճին և ֆիլմի տեսությանը[25]։ 2019 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ գլխավոր դերակատարը լինելու է Ռոբերտ Փեթինսոնը։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարին հայտարարվել է, որ Բեն Աֆլեքը չի վերադառնալու Բեթմենի դերին[26]։ Նույն տարվա մայիսին հայտնի է դարձել, որ Բեթմենի դերը կատարելու է Ռոբերտ Փեթինսոնը[27]։ Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Ջեֆրի Ռայթը դիտարկվում է Ջեյմս Գորդոնի դերի համար[28]։ Հոկտեմբերին ֆիլմին միացել է Զոի Քրավիցը Կատու կնոջ դերում, նաև Փոլ Դանոն Հանելուկասացի դերում[29]։ Նույն ամսին Ջեֆրի Ռայթը պաշտոնապես միացել է ֆիլմին Ջեյմս Գորդոնի դերում[11]։ Նոյեմբերին հայտնի է դարձել, որ Քոլին Ֆարելը և Էնդի Սերկիսը բանակցում են ֆիլմում Պինգվինի և Ալֆրեդ Փենիուորտի դերերի հետ համար[30][31], մինչդեռ Ջերեմի Սթրոնգը հրաժարվել է Երկերեսանի դերից[32]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի ապրիլի 6-ին Լոնդոնում[33]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը վարձույթ դուրս կգա 2021 թվականի հոկտեմբերի 1-ին[34]։ Սկզբում պրեմիերան նախատեսված է եղել 2021 թվականի հունիսի 25-ին, սակայն այն հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Box Office Mojo — 1999.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 film distribution certificate database
  4. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  5. https://www.bbfc.co.uk/release/the-batman-q29sbgvjdglvbjpwwc01mzi3otm
  6. https://deadline.com/2021/10/the-batman-director-matt-reeves-shares-look-zoe-kravitz-catwoman-1234856882/
  7. 7,0 7,1 7,2 Box Office Mojo — 1999.
  8. McNary, Dave (2019-05-31)։ «Robert Pattinson Is Officially ‘The Batman’»։ Variety (անգլերեն) 
  9. Kyt, Boris (2019-10-14)։ «Zoe Kravitz to Star as Catwoman in 'The Batman'»։ The Hollywood Reporter (անգլերեն) 
  10. «'The Batman' Casts Paul Dano as The Riddler» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-10-17 
  11. 11,0 11,1 Verhoeven, Beatrice; Lincoln, Paul A (2019-10-31)։ «Matt Reeves Confirms Jeffrey Wright Will Be Commissioner Gordon in ‘The Batman’»։ TheWrap (անգլերեն) 
  12. Diandra Ross (2019-11-13)։ «The Batman Director Matt Reeves Confirms Andy Serkis Is Alfred»։ Screen Rant (անգլերեն)։ Valnet, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-14-ին։ Վերցված է 2019-11-22 
  13. Couch Aaron (2019-11-22)։ «'The Batman' Casts John Turturro as Crime Boss Carmine Falcone»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-22-ին։ Վերցված է 2019-11-25 
  14. Jeff Sneider (2019-11-11)։ «Exclusive: 'The Batman' Adds Up-and-Coming Juilliard Grad Jayme Lawson» (անգլերեն)։ Collider։ Վերցված է 2019-11-12 
  15. Justin Kroll, Justin Kroll (2015-07-09)։ «‘Batman’: Ben Affleck in Talks to Star in, Co-Write, Possibly Direct Standalone Movie» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-08 
  16. «Джереми Айронс снова сыграет дворецкого Альфреда»։ www.film.ru։ Վերցված է 2019-10-08 
  17. Joshua Terry, Joshua Terry (2016-10-04)։ «Ben Affleck Announces Title of His Standalone Batman Film» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-08 
  18. Maane Khatchatourian, Maane Khatchatourian (2016-08-29)։ «Ben Affleck Teases DC Universe Villain Deathstroke» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-08 
  19. Jacob Bryant, Jacob Bryant (2016-09-08)։ «Joe Manganiello to Play Deathstroke in Ben Affleck’s Batman Film» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-08 
  20. «Сольный фильм о Бэтмене» (ռուսերեն)։ Пикабу։ Վերցված է 2019-10-08 
  21. «Съемки нового «Бэтмена» начнутся в 2017-м — Новости на КиноПоиске»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2019-10-08 
  22. Justin Kroll, Justin Kroll (2017-01-31)։ «Ben Affleck Will Not Direct ‘The Batman’ (EXCLUSIVE)» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-08 
  23. Justin Kroll, Justin Kroll (2017-02-23)։ «‘The Batman’ Officially Signs Matt Reeves as Director» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-08 
  24. «Мэтт Ривз сделает из Бэтмена настоящего детектива — Новости на КиноПоиске»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2019-10-08 
  25. «Мэтт Ривз отказался от сценария «Бэтмена» Бена Аффлека — Новости на КиноПоиске»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2019-10-08 
  26. D'Alessandro, Anthony (2019-01-30)։ «‘The Batman’ To Fly In Summer 2021; Ben Affleck Passes The Torch To Next Generation Of Bruce Wayne»։ Deadline Hollywood (անգլերեն) 
  27. Kroll, Justin (2019-05-16)։ «Robert Pattinson Eyed to Play ‘The Batman’ for Matt Reeves and Warner Bros. (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն) 
  28. Kit, Borys; Galuppo, Mia (2019-09-23)։ «'The Batman' Targets Jeffrey Wright as Commissioner Gordon (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն) 
  29. Hibberd, James (2019-10-17)։ «Paul Dano cast as The Riddler in The Batman reboot»։ Entertainment Weekly (անգլերեն) 
  30. Fleming Jr, Mike (2019-11-05)։ «Colin Farrell In Talks To Play Penguin, Rounding Out ‘The Batman’ Villain Trio»։ Deadline Hollywood (անգլերեն) 
  31. Gonzalez, Umberto; Verhoeven, Beatrice (2019-11-05)։ «Andy Serkis in Talks to Play Alfred Pennyworth in Matt Reeves’ ‘The Batman’ (Exclusive)»։ TheWrap (անգլերեն) 
  32. Bezandis, Michael (2019-11-05)։ «‘The Batman’: ‘Succession’ Star Jeremy Strong Passes On Role In Robert Pattinson Movie»։ Heroic Hollywood (անգլերեն) 
  33. «Появились первые фото со съёмочной площадки «Бэтмена»» (ռուսերեն)։ Film.ru։ 2020-01-06։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-14-ին։ Վերցված է 2020-01-07 
  34. The Associated Press (20.04.2020)։ «Warner Bros. delays many releases including 'The Batman'»։ ABC News։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-20-ին։ Վերցված է 20.04.2020