Ջեֆրի Ռայթ
Ջեֆրի Ռայթ անգլ.՝ Jeffrey Wright | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1965[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Կրթություն | Ամհերստի քոլեջ, Նյու Յորքի համալսարան և Սեյնթ Ալբանս դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և դերասան |
Ամուսին(ներ) | Կարմեն Էջոգո |
Երեխա(ներ) | Elijah Wright? |
Պարգևներ և մրցանակներ | «Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար «Դրամա Դեսկ» մրցանակ պիեսում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար Black Reel մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար և«Էմմի» մրցանակ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար |
Ջեֆրի Չարլզ Ռայթ (անգլ.՝ Jeffrey Charles Wright, դեկտեմբերի 7, 1965[1], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Թոնի», «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայթը ծնվել է Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում։ Նրա մայրն աշխատել է որպես մաքսային փաստաբան, իսկ հայրը մահացել է, երբ Ռայթը մեկ տարեկան էր[2]։ Նա ավարտել է Սենտ Օլբանսի մասնավոր դպրոցը, որից հետո ընդունվել է Ամհերսթի քոլեջ, որտեղ 1987 թվականին ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան[2]։ Ռայթը ծրագրել էր կրթությունը շարունակել իրավունքի դպրոցում, սակայն արդյունքում ընտրել է դերասանությունը։ Նյու Յորքի համալսարանի Թիշի արվեստի դպրոցում ուսման համար ստացել է կրթաթոշակ, բայց երկու ամիս անց հեռացել է այդտեղից, քանի որ հասկացել է, որ ուսուցչի կարիք չունի[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռայթը կարիերան սկսել է Նյու Յորքի և Վաշինգտոնի oֆֆբրոդվեյական թատրոնների բեմերում հայտնվելով և 1990 թվականին կատարել է իր առաջին մեծ դերը՝ Հարիսոն Ֆորդի հետ խաղալով «Անմեղության կանխավարկած» ֆիլմում։ 1991 թվականին միացել է Դերասանական կամպանիային, որից հետո հայտնվել է «Միջամառային գիշերվա երազ» և Ատոլ Ֆուգարդի «Արյունակցական կապեր» բեմադրություններում։ 1993 և 1994 թվականներին Ռայթը Թոնի Կուշների «Հրեշտակներն Ամերիկայում» պիեսում կատարել է դրեգ-կվին Բելիզի դերը, որի համար ստացել է «Թոնի» մրցանակ (պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դերի համար)։
Նրա հաջորդ նախագծերը այնքան առաջնային էին, որքան «Բասկիա» (1996) (խաղացել է նկարիչ Ժան Միշել Բասկիայի դերը), «Հռչակավորություն» (1998), «Հետապնդում սատանայի հետ» (1999) և «Շաֆթ» (2000) ֆիլմերում խաղացած երկրորդ պլանի դերերը։ 2003 թվականին Ռայթը վերադարձել է HBO-ի «Հրեշտակներն Ամերիկայում» մինի սերիալի Բելիզի դերին, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների։ 2004 թվականին նկարահանվել է Ջոնաթան Դեմիի «Մունջուրական թեկնածու» ֆիլմում։
2019 թվականի հոկտեմբերի 31-ին հայտնի է դարձել, որ Ջեֆրի Ռայթը Բեթմենի մասին նոր կինոկոմիքսում, որի նկարահանումներով զբաղվում է Մեթ Ռիվզը, խաղալու է կոմիսար Ջեյմս Գորդոնի դերը[3][4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ռայթն ամուսնացել է դերասանուհի Կարմեն Էջոգոյի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ որդի (Էլայջա) և դուստր (Ջունո)[5][6]։ 2014 թվականին հետևել է ապահարզանը[7]։
2004 թվականի մայիսի 23-ին Ռայթն իր ալմա մատերից՝ Ամհերսթի քոլեջից, ստացել է պատվավոր աստիճան[8]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին Ռայթը Հարավաֆրիկյան Հանրապետությունում զբաղվել է ապարտհեյդի ակտիվ գործունեությամբ[2][9]։
Երկար ժամանակ եղել է ռեսուրսների հետ կապված կոնֆլիկտների դադարեցման ակտիվիստ և 2011 թվականին հիմնադրել է Taia Lion Resources ընկերությունը, որը մասնագիտացված է Սիերա Լեոնեի օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում[10]։
Ընտրված Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | Անմեղության կանխավարկած | Presumed Innocent | մեղադրող |
1991 | հֆ | Բաժանում, բայց հավասար | Separate But Equal | Ուիլյամ Քոուլման |
1993 | ս | Երիտասարդ Ինդիանա Ջոնսի քրոնիկները | The Young Indiana Jones Chronicles | Սիդնեյ Բեշե (2 էպիզոդ) |
1996 | ֆ | Հավատարմություն | Faithful | պատանի |
1996 | ֆ | Բասկիա | Basquiat | Ժան Միշել Բասկիա |
1997 | ֆ | Ինտենսիվ թերապիա | Critical Care | Բեդ Թու |
1997 | ս | Մահացու բաժին | Homicide: Life on the Street | Հել Ուիլսոն (3 էպիզոդ) |
1998 | ֆ | Հռչակավորություն | Celebrity | Գրեգ՝ թատերական ռեժիսոր |
1999 | ֆ | Հետապնդում սատանայի հետ | Ride with the Devil | Դենիել Հոլթ |
2000 | ֆ | Ցեմենտ | Cement | Նինի |
ֆ | Համլետ | Hamlet | գերեզմանափոր | |
ֆ | Հանցագործություն և պատիժ ամերիկյան ձևով | Crime and Punishment in Suburbia | Քրիս | |
ֆ | Շաֆթ | Shaft | Փիլզ Էռնանդես | |
2001 | ֆ | Ալի | Ali | Գովարդ Բինգեմ |
2002 | ֆ | Դետոքսիկացիա | D-Tox | Յավորսկի |
2003 | ս | Հրեշտակներն Ամերիկայում | Angels in America | Բելիզ |
2004 | ֆ | Մունջուրական թեկնածու | The Manchurian Candidate | Էլ Մելվին |
2005 | ֆ | Կոտրված ծաղիկներ | Broken Flowers | Ունիսթոն |
2005 | ֆ | Սիրիանա | Syriana | Բենեթ Հոլիդեյ |
2006 | ֆ | Լեդին ջրում | Lady in the Water | պարոն Դյուրի |
2006 | ֆ | Կազինո Ռոյալ | Casino Royale | Ֆելիքս Լեյթեր |
2007 | ֆ | Ներխուժում | The Invasion | բժիշկ Սթիվեն Գալեանո |
2008 | ֆ | Գթասրտության քվանտ | Quantum of Solace | Ֆելիքս Լեյթեր |
2008 | ֆ | Կադիլակ ռեքորդս | Cadillac Records | Մադի Ուոթերս |
2011 | ֆ | Սկզբնական կոդ | Source Code | բժիշկ Ռաթլեջ |
2011 | ֆ | Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ | Extremely Loud and Incredibly Close | Ջեյմս |
2013 | ֆ | Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը | The Hunger Games: Catching Fire | Բիթի |
2013 | ֆ | Ողջ կմնան միայն սիրեկանները | Only Lovers Left Alive | բժիշկ Ուոթսոն |
2013-2014 | ս | Գաղտնի կայսրություն | Boardwalk Empire | բժիշկ Վալենտին Նարցիս |
2014 | ֆ | Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 | The Hunger Games: Mockingjay - Part 1 | Բիթի |
2015 | ֆ | Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2 | The Hunger Games: Mockingjay - Part 2 | Բիթի |
2016 | հֆ | Ունկնդրում | Confirmation | Չարլզ Օգլտրի |
2016-այժմ | ս | Վայրի արևմուտքի աշխարհը | Westworld | Բերնարդ Լոու / Արնոլդ Ուեբեր |
2018 | ֆ | Գիշերային խաղեր | Game Night | ՀԴԲ լրտես Ռոն Հենդերսոն (տիտրերում նշված չէ) |
2019 | ֆ | Կարմրակատար | The Goldfinch | Հոբի |
2019 | ֆ | Լվացքատուն | The Laundromat | |
2020 | ֆ | Մահանալու ժամանակը չէ | No Time to Die | Ֆելիքս Լեյթեր |
2020 | ֆ | Ֆրանսիական դիսպետչերը | The French Dispatch | Ռոբաք Ռայթ |
2021 | ֆ | Բեթմեն | The Batman | Ջեյմս Գորդոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Blickley, Leigh (2018 թ․ ապրիլի 21). «Meeting Mr. Wright». The Huffington Post (անգլերեն).
- ↑ «Джеффри Райт сыграет в «Бэтмене»». Журнал "Экран Онлайн". 2019 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Matt Reeves Confirms Jeffrey Wright Will Be Commissioner Gordon in 'The Batman'» (անգլերեն). TheWrap. 2019 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Carmen Ejogo: 'There's some kind of trauma at play'». The Independent (անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 4.
- ↑ «Carmen, Elijah & Juno Wright». alittlemuse.com (անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 7.
- ↑ Zahed, Ramin (2014 թ․ դեկտեմբերի 18). «'Selma' allows Carmen Ejogo to play Coretta Scott King a second time». The Los Angeles Times (անգլերեն).
- ↑ «Amherst Magazine Summer 2004: College Row» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Wright, Jeffrey (2017 թ․ փետրվարի 2). «Jeffrey Wright on Twitter». Twitter (անգլերեն).
- ↑ Wright, Jeffrey; Bradshaw, John C. (2012 թ․ օգոստոսի 16). «Creating Conflict-Free Companies for the 21st Century». The Huffington Post (անգլերեն).
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆրի Ռայթ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ