Բեթմեն (ֆիլմ, 2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բեթմեն
The Batman
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին
ՀիմքԲեթմեն[1]
Թվականհունիսի 25, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորMatt Reeves?
ՊրոդյուսերMatt Reeves? և Dylan Clark?
Սցենարի հեղինակMatt Reeves? և Mattson Tomlin?
ԴերակատարներՌոբերտ Փեթինսոն, Զոի Կրավից, Ջեֆրի Ռայթ, Էնդի Սերքիս, Քոլին Ֆարել, Փոլ Դանո, Փիթեր Սարսգաարդ, Ջոն Թուրթուրո և Jayme Lawson?
ՕպերատորԳրեգ Ֆրեյզեր
ԵրաժշտությունՄիշել Գիաչինո
ՄոնտաժՈւիլյամ Հոյ
Պատմվածքի վայրԳոթեմ Սիթի
Նկարահանման վայրԼոնդոն, Լևեսդենի Warner Bros. Studios ընկերություն և Գլազգո
ԿինոընկերությունDC Films

«Բեթմեն» (անգլ.՝ The Batman), ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comics հրատարակչության համանուն կոմիքսների վրա։ Ֆիլմը թողարկվելու է Warner Bros. ընկերության կողմից։ Եվ դա լինելու է Բեթմենի մասին բոլոր ֆիլմերի ամբողջությունը։

Ֆիլմը DC-ի ընդարձակ տիեզերքի շարքի տասներորդ ֆիլմն է, սակայն դեռևս կապված չէ հիմնական տիեզերքի հետ: Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Մեթ Ռիվզն է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Ռոբերտ Փեթինսոնը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռոբերտ Փեթինսոն[2] Բրյուս Ոեյն/Բեթմեն Բրյուս Ոեյն/Բեթմեն
Զոի Քրավից[3] Սելինա Քայլ/Կին կատու Սելինա Քայլ/Կին կատու
Փոլ Դանո[4] Էդվարդ Նեշթոն/Հանելուկասաց Էդվարդ Նեշթոն/Հանելուկասաց
Ջեֆրի Ռայթ[5] Ջեյմս Գորդոն Ջեյմս Գորդոն
Էնդի Սերքիս[6] Ալֆրեդ Փենիուորթ Ալֆրեդ Փենիուորթ
Ջոն Թուրթուրո[7] Կարմայն Ֆալկոնե Կարմայն Ֆալկոնե
Քոլին Ֆարել Օսվալդ Կոբլփոտ/Պինգվին Օսվալդ Կոբլփոտ/Պինգվին
Փիթեր Սարսգաարդ Ջիլ Կոլսոն, Գոթեմի շրջանային դատախազ Ջիլ Կոլսոն, Գոթեմի շրջանային դատախազ
Ջեյմի Լոուսոն[8] Բելլա Ռեալ, Белла Реал, Գոթեմի քաղաքապետի թեկնածո Բելլա Ռեալ, Белла Реал, Գոթեմի քաղաքապետի թեկնածո
Չարլի Քարվեր անհայտ
Մաքս Քարվեր անհայտ
Ջիլ Փերես Աբրահամ անհայտ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերին Warner Bros.-ը հայտարարել է, որ մշակման մեջ է գտնվում Բեթմենի մասին ֆիլմը, որի դերը կրկին կատարելու է Բեն Աֆլեքը: 2015 թվականի հուլիսին հաղորդվել է, որ Աֆլեքը ստուդիայի հետ բանակցություններ է վարում ֆիլմի բեմադրության և Ջեֆ Ջոնսի հետ սցենարը համատեղ գրելու շուրջ[9]: «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի թողարկումից հետո WME գործակալության ղեկավար Պատրիկ Ուայթսելը հաստատել է, որ Աֆլեքը Բեթմենի մասին սոլո ֆիլմի համար սցենար է գրել և ներկայում այն դիտարկում են ստուդիան DC-ի հետ միասին: 2016 թվականի մայիսին Ջերեմի Այրոնսը հաստատել էր, որ ինքը հայտնվելու է Խավարի ասպետի մասին ֆիլմում[10]: Սան Դիեգոյի Comic-Con-ում 2016 թվականի հուլիսին պաշտոնապես հաստատվել է, որ Աֆլեքը դառնալու է ֆիլմի ռեժիսորը[11]: 2016 թվականի օգոստոսին սոցիալական ցանցերում Աֆլեքի էջերից մեկում ցուցադրվել էր Դեստրոուկի կերպարը[12]: 2016 թվականի սեպտեմբերի 8-ին Ջեֆ Ջոնսը հաստատել է, որ Ջո Մանգանելոն[13] խաղալու է վարձկան Սլեյդ Ուիլսոնի դերը, որը, հնարավոր է, դառնա ֆիլմի գլխավոր չարագործը:

2016 թվականի հոկտեմբերի սկզբին Աֆլեքը հայտարարել է, որ ֆիլմի ենթադրյալ անվանումը լինելու է «Բեթմեն»[14]: 2016 թվականի դեկտեմբերին Աֆլեքը Variety-ին տված հարցազրույցում հաստատել է, որ ֆիլմը նկարահանելու են 2017 թվականի գարնանը[15]: Ավելի ուշ նույն ամսին Գրեգ Սիլվերմանը, որը պատասխանատու է Warner Bros. ստուդիայի ֆիլմերի արտադրության համար, հայտարարել է, որ ֆիլմը պետք է ակնկալել 2018 թվականին: Ավելի ուշ 2017 թվականի հունվարին, Աֆլեքը հայտարարել է, որ հեռանում է տնօրենի պաշտոնից իր դերի վրա կենտրոնանալու համար: Նա շարունակել է հանդես գալ որպես ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերասան: Բացի այդ, ռեժիսորի հրաժարականին դրդել է «Գիշերվա օրենքը» ֆիլմի ձախողումը»[16]:

2017 թվականի փետրվարի վերջին Warner Bros. հայտարարել է, որ ֆիլմը կոչվելու է «Բեթմեն», և որ Մեթ Ռիվզը պաշտոնապես հաստատվել է ֆիլմի ռեժիսորի և պրոդյուսերի պաշտոնում[17]: Հունիսին Ռիվզը հայտնել է, որ ֆիլմը ցույց կտա Բեթմենի դետեկտիվ տարբերակը՝ հզոր շեշտադրմամբ աշխարհի տեսլականի վրա[18]: Հուլիսին Ռիվսը հաստատել է, որ սցենարը վերագրվել է իր ոճին և ֆիլմի տեսությանը[19]: 2019 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ գլխավոր դերակատարը լինելու է Ռոբերտ Փեթինսոնը:

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարին հայտարարվել է, որ Բեն Աֆլեքը չի վերադառնալու Բեթմենի դերին[20]: Նույն տարվա մայիսին հայտնի է դարձել, որ Բեթմենի դերը կատարելու է Ռոբերտ Փեթինսոնը[21]: Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Ջեֆրի Ռայթը դիտարկվում է Ջեյմս Գորդոնի դերի համար[22]: Հոկտեմբերին ֆիլմին միացել է Զոի Քրավիցը Կատու կնոջ դերում, նաև Փոլ Դանոն Հանելուկասացի դերում[23]: Նույն ամսին Ջեֆրի Ռայթը պաշտոնապես միացել է ֆիլմին Ջեյմս Գորդոնի դերում[5]: Նոյեմբերին հայտնի է դարձել, որ Քոլին Ֆարելը և Էնդի Սերկիսը բանակցում են ֆիլմում Պինգվինի և Ալֆրեդ Փենիուորտի դերերի հետ համար[24][25], մինչդեռ Ջերեմի Սթրոնգը հրաժարվել է Երկերեսանի դերից[26]:

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի ապրիլի 6-ին Լոնդոնում[27]:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը վարձույթ դուրս կգա 2021 թվականի հոկտեմբերի 1-ին[28]: Սկզբում պրեմիերան նախատեսված է եղել 2021 թվականի հունիսի 25-ին, սակայն այն հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.imdb.com/title/tt1877830/fullcredits
  2. McNary, Dave (2019-05-31)։ «Robert Pattinson Is Officially ‘The Batman’»։ Variety (անգլերեն) 
  3. Kyt, Boris (2019-10-14)։ «Zoe Kravitz to Star as Catwoman in 'The Batman'»։ The Hollywood Reporter (անգլերեն) 
  4. «'The Batman' Casts Paul Dano as The Riddler» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-10-17 
  5. 5,0 5,1 Verhoeven, Beatrice; Lincoln, Paul A (2019-10-31)։ «Matt Reeves Confirms Jeffrey Wright Will Be Commissioner Gordon in ‘The Batman’»։ TheWrap (անգլերեն) 
  6. Diandra Ross (2019-11-13)։ «The Batman Director Matt Reeves Confirms Andy Serkis Is Alfred»։ Screen Rant (անգլերեն)։ Valnet, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-14-ին։ Վերցված է 2019-11-22 
  7. Couch Aaron (2019-11-22)։ «'The Batman' Casts John Turturro as Crime Boss Carmine Falcone»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-22-ին։ Վերցված է 2019-11-25 
  8. Jeff Sneider (2019-11-11)։ «Exclusive: 'The Batman' Adds Up-and-Coming Juilliard Grad Jayme Lawson» (անգլերեն)։ Collider։ Վերցված է 2019-11-12 
  9. Justin Kroll, Justin Kroll (2015-07-09)։ «‘Batman’: Ben Affleck in Talks to Star in, Co-Write, Possibly Direct Standalone Movie» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-08 
  10. «Джереми Айронс снова сыграет дворецкого Альфреда»։ www.film.ru։ Վերցված է 2019-10-08 
  11. Joshua Terry, Joshua Terry (2016-10-04)։ «Ben Affleck Announces Title of His Standalone Batman Film» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-08 
  12. Maane Khatchatourian, Maane Khatchatourian (2016-08-29)։ «Ben Affleck Teases DC Universe Villain Deathstroke» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-08 
  13. Jacob Bryant, Jacob Bryant (2016-09-08)։ «Joe Manganiello to Play Deathstroke in Ben Affleck’s Batman Film» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-08 
  14. «Сольный фильм о Бэтмене» (ռուսերեն)։ Пикабу։ Վերցված է 2019-10-08 
  15. «Съемки нового «Бэтмена» начнутся в 2017-м — Новости на КиноПоиске»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2019-10-08 
  16. Justin Kroll, Justin Kroll (2017-01-31)։ «Ben Affleck Will Not Direct ‘The Batman’ (EXCLUSIVE)» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-08 
  17. Justin Kroll, Justin Kroll (2017-02-23)։ «‘The Batman’ Officially Signs Matt Reeves as Director» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2019-10-08 
  18. «Мэтт Ривз сделает из Бэтмена настоящего детектива — Новости на КиноПоиске»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2019-10-08 
  19. «Мэтт Ривз отказался от сценария «Бэтмена» Бена Аффлека — Новости на КиноПоиске»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2019-10-08 
  20. D'Alessandro, Anthony (2019-01-30)։ «‘The Batman’ To Fly In Summer 2021; Ben Affleck Passes The Torch To Next Generation Of Bruce Wayne»։ Deadline Hollywood (անգլերեն) 
  21. Kroll, Justin (2019-05-16)։ «Robert Pattinson Eyed to Play ‘The Batman’ for Matt Reeves and Warner Bros. (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն) 
  22. Kit, Borys; Galuppo, Mia (2019-09-23)։ «'The Batman' Targets Jeffrey Wright as Commissioner Gordon (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն) 
  23. Hibberd, James (2019-10-17)։ «Paul Dano cast as The Riddler in The Batman reboot»։ Entertainment Weekly (անգլերեն) 
  24. Fleming Jr, Mike (2019-11-05)։ «Colin Farrell In Talks To Play Penguin, Rounding Out ‘The Batman’ Villain Trio»։ Deadline Hollywood (անգլերեն) 
  25. Gonzalez, Umberto; Verhoeven, Beatrice (2019-11-05)։ «Andy Serkis in Talks to Play Alfred Pennyworth in Matt Reeves’ ‘The Batman’ (Exclusive)»։ TheWrap (անգլերեն) 
  26. Bezandis, Michael (2019-11-05)։ «‘The Batman’: ‘Succession’ Star Jeremy Strong Passes On Role In Robert Pattinson Movie»։ Heroic Hollywood (անգլերեն) 
  27. «Появились первые фото со съёмочной площадки «Бэтмена»» (ռուսերեն)։ Film.ru։ 2020-01-06։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-07-ին։ Վերցված է 2020-01-07 
  28. The Associated Press (20.04.2020)։ «Warner Bros. delays many releases including 'The Batman'»։ ABC News։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-20-ին։ Վերցված է 20.04.2020