Դեստրոուկ
Դեստրոուկ (անգլ.՝ Deathstroke), նույն ինքը` Սլեյդ Ջոզեֆ Ուիլսոն (Slade Joseph Wilson)` DC Comics հրատարակչության հնարված կերպար, սուպերչարագործ, երբեմն էլ հակահերոս։ Ստեղծվել է սցենարիստ Մարվ Վոլյֆմանի և նկարիչ Ջորջ Պերեսոնի կողմից, որպես վարձկան և մարդասպան, առաջին անգամ հայտնվելով The New Teen Titans կոմիքսի առաջին թողարկման երկրորդ հատորում` 1980 թվականին[1]։
Հրապարակումների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեստրոուկը առաջին անգամ հայտնվել է 1980-ական թվականներին, New Teen Titans առաջին թողարկման երկրորդ հատորում։ Ի սկզբանե այն ներկայացվել է, պարզապես, ինչպես «Տերմինատոր», վարձական, կատարած պայմանագրի պահանջները, վերցրած, նրա որդուց` Ավերիչից, բայց շուտով դարձավ Պատանի Տիտանների գլխավոր հակառակորդներից մեկը։ Դեստրոուկը արագ է դարձել երկրպագուների սիրած բնույթը[2] և ավելի ուշ, հաճախ է միացել Տիտանների հետ` ընդհանուր թշնամիների դեմ։ Իր ժողովրդականության շնորհիվ Դեստրոուկը ստացել է իր սեփական շարքը, Deathstroke the Terminator, 1991 թվականին[3]։ Շարքը հետագայում վերանվանվել է Deathstroke the Hunted № 0 ու № 41–45 թողարկումների համար և ապա պարզապես Deathstroke № 46–60 թողարկումների համար։ Շարքը չեղյալ է հայտարարվել № 60 թողարկումով։ Ընդամենը շարքը տևել է 65 թողարկումներ (համարներ սկսած 1-ից, մինչև 60-րդ, գումարած 4 տարեգրքից և № 0 հատուկ համարը)։ DC Universe: Last Will and Testament-ում, վիրավորում ստանալուց հետո, Դեստրոուկին նվիրված է եղել Faces of Evil չորս հատուկ թողարկումներից մեկը, որի սցենարիստն է դարձել Դևիդ Հայնը։ Հայնը բացատրել է, որ կոմիքսը հիմք է դնելու ապագա պատմությունների համար. ««Faces of Evil»-ի բոլոր կերպարները ընտրված են եղել նրանց պոտենցիալի համար, որպես գալիք տարու գլխավոր խաղացողներ։»[4] Թեև, Դեստրոուկ կերպարը, չորս տարով վաղ է հայտնվել քան Ջեյմս Քեմերոնի «Տերմինատոր» ֆիլմը, Սլեյդ Ուիլսոնը, այժմ կոչվում է պարզապես Դեֆստրոուկ` նույնիսկ կերպարներով, որոնք կոչում էին նրան տարիներով «Տերմինատոր»։ Հերոսի լրիվ անունը դուրս չի եկել ընթացող կյանքից. վերջերս նա այդպես կոչվել է Justice League Elite կոմիքսների շարքում։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուժեղացված ռեֆլեքսներ
- Մեծացված ուժ
- Մեծացված դիմացկունություն
- Ուժեղացված զգայարաններ
- Բարձր կենսունակություն և բարելավված նյութափոխանակություն
- Ուժեղացված իմունիտետ
- Դանդաղ ծերացում
Ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վարպետ մարտավար
- Մարտական արվեստի տիրապետման բարձր աստիճան
- Փորձառու սուսերամարտիկ
- Բազմալեզու
- Գերազանց ճշտությունը
Հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հրաձիգ զենքեր
- Պրոմեթիայից սուր
- Կրակող գավազան
- Նռնակներ
- Կառավարվող ճանկ
Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտիպլիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնվել է «Երիտասարդ տիտաններ» մուլտսերիալում և «Արդարության Լիգա. Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս» անիմացիոն ֆիլմում, որտեղ նրան հնչունավորել է Րոն Պերլմանը։ Նաև հայտնվել է «Երիտասարդ Արդարության Լիգա» մուլտսերիալում, որտեղ նրան հնչունավորեցին Ուենթուորթ Միլերը (The Fix էպիզոդում) և Ֆրեդ Տատասկյորը։ 2013 թվականի «Զգուշացեք Բեթմենից» մուլտսերիալում, Դեստրոուկին հնչունավորել է Ռոբին Ատկին Դաունսը։ «Արդարության Լիգա. Երկու երկրների ճգնաժամ» անիմացիոն ֆիլմում, նա հայտնվել է, որպես զուգահեռ երկրի ԱՄՆ-ի նախագահ, այս ֆիլմում նրան հնչունավորել է Բրյուս Դևիսոնը։ «Բեթմենի որդին» մուլտֆիլմում, որտեղ Դեստրոուկին հնչունավորել է Թոմաս Գիբսոնը, նա հանդիսանում է, որպես գլխավոր անտագոնիստ։ Նաև հայտնվում է Lego DC հերոսների մասին մի շարք անիմացիոն ֆիլմերում, որտեղ նրա հնչունավորմամբ զբաղվել է Ջոն Դի Մաջոն։
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սլեյդ Ուիլսոնը հայտվում է «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի տասերորդ եթերաշրջանում, որտեղ նրան խաղացել է դերասան Մայքլ Հոգանը։ Սլեյդ Ուիլսոնը` ԱՄՆ բանակի Գեներալ-լեյտենանտ, որը Դարկսայդի ազդեցության տակ կազմակերպել է սուպերհերոսների գրանցման ակտ։
- Դեստրոուկը հայտնվում է «Նետ» հեռուստասերիալում։ Կղզում այն վարձկաններից է, որտեղ Քուինը անցկացրել է 5 տարի, հանդիսանում է մարտարվեստի վարպետ և լավ տիրապետում է սուրով։ Հագնում է սովորական կապույտ-սև-դեղին համազգեստ և դիմակ, թաքցնելով դեմքը։ Հետո պարզվում է, որ այդ վարձկանը Սլեյդ Ուիլսոնը չի, այլ Բիլլ Ուինտերգրինը` Ուիլսոնի ընկերը, հետագայում նրան դավաճանած։ Սլեյդին խաղում է Մանու Բեննետը։ Սերիալի երկրորդ եթերաշրջանում, պայթյունի ժամանակ, Ուիլսոնը ստանում է ծանր վնասվածքներ. նրա դեմքի կեսը այլանդակված է այրվածքներով։
Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սլեյդը հանդիսանում է խաղային կերպար` Mortal Kombat vs. DC Universe խաղում։
- Դեստրոուկը հայտնվում է DC Universe Online խաղում։
- Դեստրոուկը հայտնվում է Injustice։ Gods Among Us ֆայտինգում, որպես խաղային կերպարներից մեկը։
Լեգո շարք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեստրոուկը հանդիսանում է LEGO Batman 2։ DC Super Heroes վերսիայի խաղային կերպար, Nintendo 3DS խաղային կոնսուլների համար։
- Դեստրոուկը հայտնվում է Lego Batman 3։ Beyond Gotham-ում, որպես խաղային կերպար, նույնպես DLC «ջոկատ»-ում, որտեղ հանդիսանում է, որպես Ինքնասպանների ջոկատի անդամ և խաղային կերպար։
Batman: Arkham[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեստրոուկը` Բեթմենի հակառակորդներից մեկն է Batman։ Arkham Origins խաղում։ Խաղի նախնական պատվերում, փորձարկման ռեժիմում` նա հանդիսանում է DLC խաղային կերպար։
- Դեստրոուկը նույնպես հայտնվում է Batman։ Arkham Knight խաղում։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Wizard ամսագիրը Դեստրոուկին դրել է 100-ից, 84-րդ տեղը` բոլոր ժամանակների ընթացքում մեծագույն չարագործների ցուցակում և 200-ից, 72-րդ տեղը` մեծագույն կերպարների ցուցակում[5]։
- 2009 թվականին, IGN կայքը Դեֆստրոուկին տվել է 32-րդ տեղը բոլոր ժամանակների ընթացքում մեծագույն չարագործների ցուցակում[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Beatty Scott (2008)։ «Deathstroke the Terminator»։ in Dougall Alastair։ The DC Comics Encyclopedia։ New York: Dorling Kindersley։ էջ 97։ ISBN 0-7566-4119-5։ OCLC 213309017
- ↑ «Newsarama.com: HIGGINS: DCnU DEATHSTROKE Will Be a BADASS Again | DCnU | DC Revamp»։ Արխիվացված օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2013-01-21
- ↑ Manning Matthew K., Dolan Hannah, ed. (2010)։ «1990s»։ DC Comics Year By Year A Visual Chronicle։ Dorling Kindersley։ էջ 250։ ISBN 978-0-7566-6742-9։ «"Slade Wilson began his impressive sixty-issue run with the help of writer Marv Wolfman and artist Steve Erwin.»
- ↑ Renaud Jeffrey (նոյեմբերի 12, 2008)։ «David Hine on Deathstroke's Return»։ Comic Book Resources։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2017-05-16
- ↑ Wizard № 177
- ↑ «Deathstroke is number 32»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2017-05-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Origin of Deathstroke at DC Comics.com
- Deathstroke biography Archived 2012-06-09 at the Wayback Machine. at Titans Tower
- Deathstroke at the DC Database Project
- Deathstroke Archived 2017-03-11 at the Wayback Machine. կայքում IGN.
|