Բեթմենի որդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բեթմենի որդին
անգլ.՝ Son of Batman
Son of Batman cover.jpg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրգիտական ֆանտաստիկա, ֆիլմ սուպերհերոսների մասին, թրիլեր, դրամա, դրամա, միստիկ ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Թեմաանհաջող ընտանիք
ԿերպարներԱլֆրեդ Փենիուորթ, Թալիա ալ Ղուլ, Ռա'ս ալ Ղուլ, Բեթմեն, Դեստրոուկ և Մեն Բեթ
Գործողության վայրՇոտլանդիա և Լոնդոն
Հորինված երկիրDC Animated Movie Universe?
Հիմնված էԲեթմենը և որդին
ՌեժիսորԻեան Սպոլդինգ
ՍցենարիստՋո Ռ․ Լենսդեյլ
ՀնչյունավորումԹոմաս Գիբսոն, Քսանդեր Բերկլի, Ջոնկառլո Էսպոզիտո, Դևիդ Մակալում, Ջեյսոն Օ'Մարա, Մորենա Մաքքարին, Sean Maher? և Դի Բրեդլի Բեյքեր
ՊրոդյուսերԲենջամին Մելնիկեր և Մայքլ Ուսլան
ԵրաժշտությունՖրեդերիկ Բիեդման
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Bros. Animation և DC Comics
ԴիստրիբյուտորWarner Home Video
Տևողություն74 րոպե
Թվականմայիսի 6, 2014 և հոկտեմբերի 9, 2014[1][2]

«Բեթմենի որդին» (անգլ.՝ Son of Batman), սուպերհերոսական մուլտֆիլմ է, որն հանդիսանում է Գրանթ Մորիսոնի և Էնդի Քուբերթի «Batman and Son» (2006) կոմիքսի ադապտացիան[3][4][5]։ Ֆիլմը թողարկվել է 2014 թվականի մայիսի 6-ին[6][7][8]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդասպանների լիգայի շտաբում, Ռա՛ս Ալ Գուլը, մեծացնում է Դեմիանին (նրա աղջկա՝ Տալիայի և Բեթմենի որդուն), որպեսզի նա հետագայում գլխավորի լիգան։ Լիգայի վրա հարձակվում է մարդասպանների խումբ, որի առաջնորդն է Սլեյդ Ուիլսոնը, ով համարվում էր Ռա՛ս Ալ Գուլի իրավահաջորդը, մինչ Բեթմենին հանդիպելը։ Իրեն դավաճանված համարելով, Սլեյդը որոշում է ձեռք բերել իշխանությունը։ Կռվի ժամանակ Ռա՛ս Ալ Գուլը պարտվում է, մահացու այրվածքներ ստանալով։ Նա մահանում է, մինչ կկարողանար հասնել Լազարուսի փոս։ Դեմիանը սրով վնասում է Սլեյդի աչքը, ստիպելով նրան փախչել։ Տալիան Դեմիանին տանում է Գոթեմ՝ նրան իր հոր հետ ծանոթացնելու, և հոր պաշտպանությունը խնդրելու համար։

Գոթեմում Բեթմենը դիմակայում է Մարդասպան Քրոքին, ով գողանում էր մուտագենի քիմիական նյութեր և ստերոիդներ՝ իրեն ուժեղացնելու համար։ Բեթմենը հայտնվում է Քրոքի ձեռքերում, սակայն Տալիան վերջինիս հետևից հարվածում է։ Նա պատմում է Բեթմենին իր հոր մասին և թողնում է նրանց որդուն նրա խնամակալության տակ, չնայած Դեմիանը կարծում էր, որ նա կարող է հոգ տանել իր մասին և նրան Բեթմենը պետք չէ։ Սլեյդը, ով հիմա իրեն համարում է Դեսթրոուք, առևանգում է բժիշկ Քիրք Լենգսթորմին, ով կապ էր ունեցել և՛ Քրոքի, և՛ Ռա՛ս Ալ Գուլի հետ, և վերջինին խոստացել էր բանաձև նրա զինվորների համար։ Նա սպառնում է Լենգսթորմի կնոջը՝ Ֆրանսիսին և նրա դստերը՝ Ռեբեկային, որպեսզի նա ստեղծի մարդ-չղջիկի բանաձևը իր համար։ Դեմիանն անցնում է Wayne Towers-ի անվտանգությունը, որպեսզի խոսի Բրյուսի հետ, ասելով նրան, որ Դեսթրոուքի դաշնակիցներից մեկը՝ Ուբուն, գտնվում է Գոթեմում։ Չնայած Դեմիանը ցանկանում է վրեժ լուծել Ռա՛ս Ալ Գուլի համար՝ սպանելով Դեսթրոուքին, Բրյուսը առարկում է Դեմիանի կյանք խլելու պատրաստակամությունը։ Դեսթրոուքը առևանգում է Տալիային, այն ժամանակ, երբ նա իր մարդասպանների հետ հարձակվել էր նրա վրա։

Բեթմենի հրամաններին դեմ ելնելով Դեմիանը բեթ-համակարգչից օգտվելով գտնում է Ուբուին, լքում է բեթ-քարանձավը, հետապնդում է նրան և երկար կռվից հետո հաղթում է նրան։ Մինչ Դեմիանը կսպաներ Ուբուին, գալիս է Նայթուինգը՝ չթողնելով նրան այդ արարքը գործել, և նրան հաղթելուց հետո նրան ետ է տանում բեթ-քարանձավ։ Բեթմենը զայրանում է Դեմիանի վրա և բացատրում է նրանց գործողությունները։ Հետո նա հագնում է Ռոբինի թիկնոցը և Բեթմենը փորձում է նրան կարգապահություն սովորեցնել։ Լենսթորմի գտնվելու վայրը պարզելու նպատակով Բեթմենը գնում է Արքեմ, որպեսզի հարցաքննի կատաղած Քրոքին։ Մինչ մյուսները վախենում էին բուժել Քրոքին, քանի որ կարող էին վնասվածքներ ստանալ, Բեթմենը խոստանում է նրան օգնել, ինֆորմացիայի դիմաց։ Բեթմենը հետևելով Քրոքի տված ինֆորմացիան, գնում է Լեգսթրոմի բնակարան, որտեղ գտնում է նետված աստղ, ստանալով ապացույց, որ այս ամենի մեջ խառնված է Դեթստրուքը։ Մինչ հեռանալը նա գնում է մի պահեստային սենյակ, որտեղ կային վանդակում փակված չղջիկներ և մի ավելի մեծ վանդակ, որը դատարկ էր և փականը ներսից կոտրված էր։ Բեթմենը գտնվում է չղջիկների մուտացիաներ ունեցող մի կատաղած գորիլայի (Լենգսթորմի ստեղծած անկայուն էակներից մեկը), ով հարձակվում է նրա վրա, սակայն մահանում է իր մուտացիաների պատճառով։ Հետո Դեսթրոուքի կողմից ուղարկված անօդաչու ինքնաթիռը ընկնում է շենքի վրա, այն քանդելով, սակայն Բեթմենը հասցնում է փրկվել պայթյունից։ Հանձնակատար Գորդոնը նրանց զգուշացնում է մի լքված մարզադաշտի մասին, որը նա կարծում է, համարվում է Դեսթրոուքի մարդկանց թաքստոցը։

Մարզադաշտում Բեթմենը և Դեմիանը հարցաքննում են Լենգսթորմին, սակայն նրանց վրա հարձակվում են, երբ Դեմիանը կատաղի է դառնում։ Նրանք կռվում են չղջիկ-մարդկանց մի մեծ խմբի դեմ, ինչից հետո հաջողությամբ կարողանում են փախչել։ Քարանձավում Լեգսթրոմը բացահայտում է Դեսթրոուքի ծրագրերը այն մասին, որ նա ցանկանում է ստեղծել գերմարդկային ուժերով, թռչել կարողացող մարդասպանների։ Մինչ Նայթուինգը և Լենգսթրոմը աշխատում են հակաթույն ստեղծելու վրա, Բեթմենը և Դեմիանը փրկում են իրենց ընտանիքը։ Դատարկ սենյակում ինչ-որ մեկին տանջելու ապացույցներ գտնելուց հետո Բեթմենը կարծում է, որ Դեսթրոուքը առևանգել է Տալիային, սակայն դրա մասին չի ասում Դեմիանին, նրան դրանից հեռու պահելու նպատակով։ Նրանք գտնում և ազատում են Լենգսթրոմի ընտանիքին, սակայն Բեթմենը տեղյակ չի լինում, որ Դեսթրոուքը մարտահրավեր է նետել Դեմիանին՝ Տալիայի կյանքի դիմաց, որի մասին նա ասել էր վիդեո սարքի միջոցով, որը նրան տվել էր Լենգսթրոմի դուստրը։ Ե՛վ Լենգսթրոմի դուստրը, և՛ Դեթստրուքը ՝ իր վիդեոում ասում են, որ նա չներգրավվի Բեթմենին նրանց կռվի մեջ։

Նայթուինգը պարզում է, որ Դեսթրոուքը գործում է Շոտլանդիայի ափին գտնվող նավթային կայանում, և երբ Բեթմենը զբաղված է լինում Դեմիանը գնում է այնտեղ։ Նա գտնում է Դեսթրոուքին և Տալիային մի ստորջրյա բազայում՝ մարդ-չղջիկների և մեկ այլ Լազարուսի փոսի հետ, որի հեղուկը Դեսթրոուքը ցանկանում էր վաճառել։ Դեմիանը ատրճանակը պահում է Դեսթրոուքի վրա, իսկ նա պահում է իր ատրճանակը Տալիայի գլխի վրա և Դեմիանը ցած է գցում այն։ Դեսթրոուքը կրակում է նրա վրա, սակայն Տալիան թռչում է Դեսթրոուքի կրակոցի դիմաց՝ Դեմիանի փոխարեն հարվածը ստանալով։ Գալիս է Բեթմենը և մարդ-չղջիկները հարձակվում են նրա վրա։ Բեթմենը հարվածում է նրանց բեթերանգներով, մինչ Դեսթրոուքը փախչում է և Դեմիանը հետապնդում է նրան։

Բեթմենը բուժում է Տալիային Լազարուսի փոսում, մինչ Նայթուինգը և Լենգսթրոմը հասնում են կայան և բուժում են մարդ-չղջիկներին։ Այդ ժամանակ Դեմիանը կռվում է Դեսթրոուքի հետ և հաղթում է նրան, սակայն հրաժարվում է սպանել, քանի որ նա իր հոր որդին է։ Կայանի վերելակը փչանում է։ Բեթմենի, Տալիան և Դեմիանը կարողանում են դուրս գալ, բայց Դեսթրոուքին դա չի հաջողվում։ Բեթմենը կարծում է, որ Դեմիանը պետք է մնա իր հետ քանի որ նա Ռոբինն է, իսկ Տալիան ուզում էր վերականգնել Լիգան Բեթմենի հետ, ով կարծում էր, որ ավելի լավ է լուծարել այն, և որ Դեմիանը լիներ նրա հետ։ Տալիան որոշում է Դեմիանին թողնել հոր խնամակալության տակ և հեռանում է իր լիգայի հետ, սակայն ասում է, որ կվերադառնա որդու ետևից։

Դերասանական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիքսների և ֆիլմի միջև տարբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տալիա Ալ Գուլը կոմիքսներում հիմնականում չարագործ է։ Պարզվել է, որ Տալիան Դեմիանին թողել է Բեթմենի մոտ, որպեսզի Բեթմենին հեռու պահի իր ծրագրերից և նրա կյանքը քաոսի վերածի, ոչ-թե տղայի անվտանգության մասին մտածելով։ Ֆիլմում Դեթստրուքը համարվում է Տալիայի հակառակորդը, իսկ կոմիքսներում, ընդհակառակը, նա աշխատել է Տալիայի համար։ Ավելին ֆիլմում ցուցադրվում է, որ Տալիան անկեղծորեն հոգ է տանում իր որդու մասին և բացահայտորեն սիրում է Բեթմենին (սակայն այդ ամենը փոխվում է «Բեթմեն։ Վատ արյուն» մուլտֆիլմում)։
  • Թիմ Դրեյքը բացակայում է ֆիլմում։ Նա Բրյուսի որդեգրած որդին է, և գործող Ռոբինը։ Կոմիքսներում Դեմիանը նախանձում է նրան, այնքան, որ նույնիսկ փորձում է նրան սպանել, նրա տեղը զբաղեցնելու համար։
  • Բացի Թիմ Դրեյքից, սկզբնաղբյուրի մեջ կան Հարլի Քուինը, Ջերեմայա Արքեմը և Ջեզեբել Ջեթը, սակայն նրանք բացակայում են ֆիլմում։
  • Դեթստրուքը, Ռա՛ս Ալ Գուլը, Մարդասպան Քրոքը և Նայթուինգը չկան սկզբնաղբյուրի մեջ, սակայն նրանք կան ֆիլմում։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բեթմենի որդին» մուլտֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 2014 թվականի մայիսի 20-ին, որը գրվել է Ֆրեդերիկ Ուիդմանի կողմից[13]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համար Անվանում
01 Son of Batman
02 Peace and War
03 Deathstroke’s Army
04 Ashes to Ashes
05 Gotham Crimes
06 Souvenirs d’une Liaison
07 Damian
08 Gotham City
09 Call Me Deathstroke
10 Ninjas
11 Asylum Interrogations
12 Ambushed
13 Rogue
14 Great Shoes to Fill
15 Man-Bats
16 The Spoiled Son
17 Father and Son
18 Damian’s Mission
19 Off to Scotland
20 Stand-Off
21 Dr. Langstrom’s Rescue
22 Father Saves Son
23 The Duel
24 The Fall of the Empire
25 Damian’s Blade
26 Farewell
27 End Credits

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ընդհանուր առմամբ ունեցել է դրական ազդեցություն։ IGN-ը ֆիլմին տվել է 7,5 10-ից վարկանիշ[14]։ Rotten Tomatoes կայքը ֆիլմին տվել է 75% վարկանիշ, հիմնվելով 8 ձայնի վրա[15]։ Common Sense Media-ն ֆիլմի 5-ից տվել է 4 աստղ[16][17][18]։

Այն վաստակել է 6,428,188 դոլար[19]։

Սիքվելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին թողարկվել է ֆիլմի սիքվելը՝ «Բեթմենն ընդդեմ Ռոբինի» (անգլ.՝ Batman vs Robin) անվանումով, իսկ 2016 թվականին թողարկվել է երրորդ ֆիլմը՝ «Բեթմեն։ Վատ արյուն» (անգլ.՝ Batman: Bad Blood) անվանումով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=48535
  3. Bricken Rob։ «Damian lives in DC's next direct-to-DVD movie, Son of Batman»։ io9։ Վերցված է 20 March 2014 
  4. «Watch the first trailer for DC animated movie Son of Batman - Flickering Myth»։ Վերցված է 2014-01-20 
  5. «First "Son Of Batman" Trailer Debuts Online»։ Complex։ Վերցված է 20 March 2014 
  6. «Son of Batman Review - IGN»։ 22 April 2014։ Վերցված է 23 April 2014 
  7. «"Son Of Batman" Animated Feature Hits Home Video May 6th, 2014, First Look At Cover Art»։ Վերցված է 2014-01-22 
  8. «First Look: It's Father's Day for the Dark Knight in Son of Batman - Today's News: Our Take - TVGuide.com»։ Վերցված է 2014-01-20 
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 «Main Cast And Crew Details For Upcoming "Son Of Batman" Animated Feature»։ Worldsfinestonline.com։ 2014-05-02։ Վերցված է 2014-05-13 
  10. «World Premiere Of "Son Of Batman" Animated Feature Confirmed For WonderCon Anaheim 2014»։ World's Finest Online։ March 8, 2014։ Վերցված է March 8, 2014 
  11. «Xander Berkeley Talks SON OF BATMAN and 24»։ Collider։ 26 April 2014։ Վերցված է 7 October 2016 
  12. «Twitter / SuperPRGuy: Somebody's lurking in the shadows»։ Twitter.com։ Վերցված է 2014-05-13 
  13. «Cover Artwork, Track Listing For "Son Of Batman" Soundtrack Released»։ Worldsfinestonline.com։ Վերցված է 2014-05-07 
  14. «The Dad Knight»։ ign.com։ IGN։ Վերցված է January 29, 2015 
  15. «Son of Batman»։ rottentomatoes.com։ Rotten Tomatoes։ Վերցված է January 29, 2015 
  16. «Son of Batman review»։ commonsensemedia.org։ Վերցված է January 29, 2015 
  17. «Blu-Ray Review: 'Son of Batman'»։ Variety.com։ Վերցված է July 6, 2014 
  18. «WonderCon: DC Animation's Son of Batman Review»։ Collider։ Վերցված է July 6, 2014 
  19. "Son of Batman The Numbers Listing" (http://www.the-numbers.com/movie/Son-of-Batman#tab=summary). The Numbers. Accessed 22 January 2017.