Քսանդեր Բերկլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քսանդեր Բերկլի
Xander Berkeley (cropped).jpg
Ծնվել էդեկտեմբերի 16, 1955(1955-12-16) (63 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀամփշիրի քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Սառա Կլարկ
xanderberkeley.net

Ալեքսանդեր «Քսանդեր» Հարպեր Բերկլի (անգլ.՝ Alexander "Xander" Harper Berkeley, դեկտեմբերի 16, 1955(1955-12-16), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան է։ Առավել հայտնի է «24» ֆիլմում կատարած Ջորջ Մեյսոնի դերով, այնուհետև «Նիկիտա» ֆիլմում՝ Պերսիի դերով։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերկլին ծնվել է Բրուքլինում, սակայն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Նյու Ջերսիում։ Սովորել է Համփշիրի քոլեջում (անգլ.՝ Hampshire College), այնուհետև աշխատել է քոլեջի մասնաճյուղ հանդիսացող հինգ թատրոններում։ Բրոդվեյի թատրոնն ավարտելուց հետո աշխատել է տարածաշրջանային և ռեպերտուար թատրոններում, այդ ընթացքում ապրելով Նյու-Յորքում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերկլին ամուսնացած է Սառա Քլարկի հետ, ունեն 2 աղջիկ։ Օլվին Հարպերը ծնվել է 2006 թ.-ի սեպտեմբերի 23-ին, իսկ Ռոուանը՝ 2010 թ.-ի մարտին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թ., «Սփոփանք»
  • 2014 թ., «Սալեմ», Ջոն Հեյլ
  • 2013 թ., «Ավելին քան բառերը», Բժիշկ Լանսեն
  • 2013 թ., «Քիչ ժամանակ», Չիկ
  • 2011 թ., «Աղջիկը գնում է բար», Մո
  • 2011 թ., «Լինել մարդ», Լիամ Մակ Լին
  • 2010-2013 թ., «Նիկիտա», Պերսի
  • 2010 թ., «Սենյակները», Հարրի
  • 2009 թ., «Խորհրդատուները», Ջորջ
  • 2007 թ., «Պատանդը», Ստյուարտ
  • 2006 թ., «Չեմպիոնները», Դագ
  • 2005 թ., «Ոսկորները», բժիշկ Բենկրաֆտ
  • 2005 թ., «Հյուսիսային երկիրը», Առլին Պավիչ