Ջանկառլո Էսպոզիտո
Ջանկառլո Էսպոզիտո իտալ.՝ Giancarlo Esposito | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 26, 1958[1][2][3] (62 տարեկան) |
Ծննդավայր | Կոպենհագեն[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան և հնչյունավորող |
Պարգևներ և մրցանակներ | Թատերական համաշխարհային մրցանակ[5] |
giancarloesposito.com | |
Ջանկառլո Էսպոզիտո (իտալ.՝ Giancarlo Esposito, ապրիլի 26, 1958[1][2][3], Կոպենհագեն[4]), ամերիկյան դերասան, 2012 թվականին կայացած Էմմի մրցանակաբաշխության հավակնորդ։ Հոլիվուդյան աստղերից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջանկառլո Էսպոզիտոն ծնվել է 1958 թվականի ապրիլի 26-ին Կոպենհագենում, Դանիայում։ Հայրը նեապոլցի ատաղծագործ է, մայրը աֆրոամերիկացի է` օպերային երգչուհի։ Պատանեկան տարիներն անցել են Դանիայում, ապա ծնողների հետ տեղափոխվում է նախ Էլմսֆորդ` Նյու Յորք նահանգում, ապա Քլիվլենդ։ 1964 թվականին ընտանիքը վերջնականապես հիմնվում է Նյու Յորքում` Մանհեթենում։ Նյու Յորքում Էլիզաբեթ Սետոն-քոլեջում ավարտել է ռադիոյի և հեռուստատեսության ֆակուլտետները։ 1980 թվականին Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» աֆրոամերիկյան տարբերակով ներկայացվող թատերական ներկայացման մեջ կատարել է իր առաջին ամենամեծ դերը։ Կինոդեբյուտը կայացել է 1979 թվականին նկարահանված «Վազողը» ֆիլմի նկարահանման ընթացքում։ Նաև երկրորդական դերեր է ունեցել։ Այդ ֆիլմերի թվում են` «Ակուբ Քոթնը», «Առավելագույն արագացումը», «Գիշերը Երկրի վրա», «Նյու Յորքի թագավորը», «Դեպի ավելի լավ կյանք»։ Խաղացել է նաև Միլեն ֆարմերի «Կալիֆորնիա» մյուզիքլային տեսահոլովակում։ Վերջին տարիների ընթացքում նրա դերերից նշանավոր են Միգել Ալգարինի և «Ալի» կենսագրական ֆիլմում հոր դերերը։ Մեծ ճանաչում է ստացել «Մայամիի ոստիկանությունը», «Կարգ ու կանոն», «Դետեկտիվ Նեշ Բրիջես» և «Սպանություն․ Կյանքը փողոցում» հեռուստասերիալներում առանձնահատուկ դերեր տանելով, ինչպես նաև «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալում Գուստավո Ֆրինգի դերը տանելով։ Այս ամենի հետ մեկտեղ հանդիսանում է նաև ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր։ Զբաղվում է տեսախաղերի և անիմացիոն ֆիլմերի թարգմանությամբ։ Այսպես Payday 2 խաղը թարգմանելով Ջանկառլո Էսպոզիտոն հոլովակներում «Ատամնաբույժ»–ի կերպար ստացավ։ Իսկ վերջերս դուրս եկած «Ջունգլիների գիրքը» անիմացիոն ֆիլմում թարգմանել է Ակելայի դերը։
Ջանկառլո Էսպոզիտոն Միլեն Ֆարմերի «Կալիֆորնիա» տեսահոլովակում ստացել է գլխավոր դերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1061608816 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
|