Մահանալու ժամանակը չէ
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
«Մահանալու ժամանակը չէ»[7] (անգլ.՝ No Time To Die), Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքի 25-րդ ֆիլմը։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են EON Productions, Metro-Goldwyn-Mayer և Universal Pictures ընկերությունները։ Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության ագենտ Ջեյմս Բոնդի դերը հինգերորդ անգամ կատարելու է Դենիել Քրեյգը։ Ֆիլմի ռեժիսորը Քերի Ֆուկունագան է, ով Սքոտ Բյորնսի և Ֆինի Ուոլեր Բրիջի հետ միասին դարձել է նաև ֆիլմի սցենարիստ։
Ռեյֆ Ֆայնսը, Նաոմի Հարիսը, Ռորի Քիննիրը, Բեն Ուիշոուն, Ջեֆրի Ռայթը, Քրիստոֆ Վալցը և Լեա Սեյդուն կվերադառնան բոնդիանայի նախկին ֆիլմերից իրենց դերերին։ Հիմնական դերասանական կազմին է միանալու նաև Ռամի Մալեքը, Աննա դե Արմասը, Լաշանա Լինչը, Դևիդ Դենսիքը, Դալի Բենսալան և Բիլի Մագնուսենը։ «Մահանալու ժամանակը չէ»՝ ֆրանշիզայի առաջին ֆիլմը, որի վարձույթով զբաղվելու է Universal Pictures ընկերությունը, ինչը կապված է 2015 թվականին «Սպեկտր» ֆիլմից հետո Columbia Pictures ընկերության հետ դիստրիբյուտորական պայմանագրի ժամկետի ավարտման հետ։
Համաշխարհային պրեմիերան պլանավորված է 2020 թվականի ապրիլի 3-ին։ Ֆիլմը թողարկվելու է ամերիկյան վարձույթում 2020 թվականի ապրիլի 8-ին[8]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյմս Բոնդը թողնում է Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության համար աշխատանքը և վայելում խաղաղ կյանքը Ճամայկայում։ Նրա հին ընկեր Ֆելիքս Լեյթերը Կենտրոնական հետախուզական վարչությունից օգնություն է խնդրում անհայտ կորած գիտնականի որոնման հարցում։ Գիտնականի փրկության առաջադրանքը շատ ավելի դժվար է լինում, քան Բոնդը սպասել է, ինչը բերում է նրան խորհրդավոր չարագործի մոտ, ով տիրում է նոր վտանգավոր տեխնոլոգիաներով[8]։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դենիել Քրեյգ՝ Ջեյմս Բոնդ[9], ագենտ 007
- Ռամի Մալեք՝ Սաֆին, գլխավոր անտագոնիստ[10]
- Ռեյֆ Ֆայնս՝ Մ[10], բրիտանական գաղտնի ծառայության ղեկավար, Բոնդի հրամանատար։
- Նաոմի Խարիս՝ Իվ Մանիպենի[10] Մ-ի քարտուղար և Բոնդի դաշնակից
- Ռորի Քիննիր՝ Բիլ Թաներ[11]
- Լեա Սեյդու՝ դոկտոր Մադլեն Սուոն[10], հոգեբան, Բոնդի ընկերուհի
- Բեն Ուիշոու՝ Q[10], զենքի մասնագետ, ով զինում է Բոնդին տարբեր տեխնիկայով
- Ջեֆրի Ռայթ՝ Ֆելիքս Լեյթեր[11], Բոնդի ընկեր և ԿՀՎ-ի օպերաշխատող
- Աննա դե Արման՝ Պալոմա[12], ԿՀՎ-ի աշխատող
- Լաշանա Լինչ՝ Նոմի[13], ագենտ 002
- Դևիդ Դենսիք՝ Ուոլդո[14]
- Քրիսթոֆ Վալց՝ Էրնսթ Ստավրո Բլոֆելդ[15], «Սպեկտր» ահաբեկչական կազմակերպության ղեկավար
- Բիլի Մագնուսեն՝ Լոգան Էշ[11]
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի արտադրությունը պետք է սկսվեր 2018 թվականի դեկտեմբերի 3-ին Pinewood Studios ստուդիայում[16], սակայն այն բանից հետո, երբ Դեննի Բոյլը հեռացել է ֆիլմի ռեժիսորի պաշտոնից, նկարահանումները հետաձգվել են մինչև 2019 թվականի ապրիլ[17][18]։ Ֆիլմը դառնալու է ֆրանշիզայի պատմության մեջ առաջինը, որը նկարահանվել է IMAX թվային տեսախցիկների օգտագործմամբ[19]։
Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայի Մատերա քաղաքում, Ճամայկայում, Նորվեգիայում և Մեծ Բրիտանիայում, և նույնպես Pinewood Studios ստուդիայում[20]։
2019 թվականի մարտին՝ դեռ մինչև ֆիլմի պաշտոնական արտադրությունը, տեղի են ունեցել մի քանի տեսարանների նկարահանումներ Նորվեգիայի Նիթեդալ քաղաքի սառած լճի մոտ[21]։ Նկարահանումները պաշտոնապես սկսվել են 2019 թվականի ապրիլի 28-ին Ճամայկայի Պորտ Անտոնիո քաղաքում[22][23]։ Մայիսին Դենիել Քրեյգը վնասել է կոճը և հետագայում մի փոքր վիրահատություն ունեցել[24][25]։ Դրանից բացի նկարահանման խմբի կազմում ևս մի քանի աշխատողներ մանր վնասվածքներ են ստացել[26][27]։
2019 թվականի հունիսին Նորվեգիայում նկարահանումներ են սկսվել, որտեղ նկարահանվել են հետապնդումների տեսարանները Aston Martin V8 Vantage մեքենայի առկայությամբ[28]։ Aston Martin-ը հաստատել է, որ ֆիլմում ներկայացվելու են նաև DB5 և Valhalla մոդելները[29]։
Ֆիլմի արտադրությունը վերսկսվել է Միացյալ Թագավորությունում։ Քրեյգի, Ֆայնսի, Խարիսի և Քինների հետ տեսարանները նկարահանվել են Լոնդոնի տարբեր շրջաններում, այդ թվում նաև Ուայթհոլում և Համերսմիթում[30][31][32]։
2019 թվականի հուլիսին նկարահանումներ են սկսվել Շոտլանդական լեռնաշխարհում՝ Քերնգորմս Ազգային զբոսայգում, այդ թվում նաև դրա տարածքում գտնվող Ավիմոր քաղաքում և Արդեվիքի կալվածքում[33]։ Ավիմորում ժամանակավոր հյուրանոց է կառուցվել, որտեղ ապրում էին նկարահանման խմբի 300 անդամները[34]։
Նկարահանումներն ավարտվել են 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Pinewood Studios-ում[35]։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսին, Դեն Ռոմերը հայտարարվել է որպես ֆիլմի երգահան[36]։ Սակայն Ռոմերը հեռացել է ֆիլմի աշխատանքերից 2019 թվականի նոյեմբերին ստեղծագործական փոփոխություններից հետո[37]։ Նրան 2020 թվականի հունվարին փոխարինել է Հանս Ցիմերը[38][39]։ Դա առաջին անգամ է Բոնդի պատմության մեջ, երբ երգահանը փոխարինվել է հետարտադրության ժամանակ, և ֆիլմի համար երկրորդ կադրային փոփոխումը ռեժիսորի պաշտոնից Բոյլի հեռացումից հետո[40]։ Ջոնի Մարը, ով աշխատել է Ցիմերի հետ նախկինում, նույնպես վարձվել է նրան օգնելու համար[41][42]։ 2020 թվականի փետրվարին, Ցիմերը հաստատել է, որ Սթիվ Մազարոն կդառնա սաունդթրեքի համահեղինակ[43]։
2020 թվականի հունվարին, Բիլլի Այլիշը հայտարարել է, որ հանդես է գալու ֆիլմի գլխավոր երգով։ Նա նաև կդանռա իր եղբոր՝ Ֆինիս Օ'Քոնելի հետ միասին երգի համահեղինակ և պրոդյուսեր։ 18 տարեկանում, Այլիշը դարձել է Ջեյմս Բոնդի ֆիլմերի համար երգ ձայնագրած արտիստներից ամենաերիտասարդը[44][45]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնապես ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում պլանավորվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն ռեժիսորի պաշտոնից Դեննի Բոյլի հեռացումից հետո այն տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 14-ին, իսկ հետո՝ 2020 թվականի ապրիլի 8-ին[17][46]։ Միջազգային վարձույթի համար ֆիլմը թողարկվելու է 2020 թվականի ապրիլի 3-ին[7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ «No Time To Die» sera le titre du prochain «James Bond» (ֆր.) — Schibsted, 2002. — ISSN 1632-1022
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://www.express.co.uk/entertainment/films/1241140/James-Bond-25-original-script-No-Time-To-Die-Daniel-Craig-Danny-Boyle-Robert-Wade
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.20minutes.fr/arts-stars/cinema/2586147-20190820-no-time-to-die-titre-prochain-james-bond
- ↑ http://www.allocine.fr/article/fichearticle_gen_carticle=18685232.html
- ↑ 7,0 7,1 «Не время умирать»։ Бюллетень кинопрокатчика։ Վերցված է 2019-11-09
- ↑ 8,0 8,1 8,2 «Bond 25 start of production»։ 007.com։ 2019-04-25։ Վերցված է 2019-11-09
- ↑ Ellis-Petersen Hannah (օգոստոսի 16, 2017)։ «Daniel Craig confirms he will play James Bond again»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 15, 2019
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Nicholson, Tom (դեկտեմբերի 7, 2018)։ «Léa Seydoux, Ben Whishaw, Ralph Fiennes And The Gang Will Return For Bond 25»։ Esquire (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 15, 2019
- ↑ 11,0 11,1 11,2 Ritman, Alex (ապրիլի 25, 2019)։ «'James Bond 25' Cast Unveiled, But Still No Title»։ The Hollywood Reporter։ Վերցված է հուլիսի 15, 2019
- ↑ Sager, Jessica (2019-05-05)։ «Bond girl Ana de Armas fled Cuba to become a movie star»։ Fox News։ Վերցված է 2019-10-25
- ↑ «On set with #Bond25: Jamaica. Check out director Cary Fukunaga, Daniel Craig (James Bond #007), @jfreewright (Felix Leiter) and @LashanaLynch (Nomi) in this behind the scenes look at our recent Caribbean filming»։ 2019-06-05։ Վերցված է 2019-10-25
- ↑ «David Dencik i stor intervju om "Quick", Bondrollen – och dagisstämningen på Dramaten»։ Cafe.se (շվեդերեն)։ 2019-09-03։ Վերցված է 2019-10-25
- ↑ «One Last Thing...»։ MI6-HQ.com։ 2019-09-04։ Վերցված է 2019-12-04
- ↑ Jr Mike Fleming (մայիսի 25, 2018)։ «James Bond 25 Sets Distribution: Universal Wins International, MGM Releases Domestic Through Annapurna Joint Venture»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է հուլիսի 15, 2019
- ↑ 17,0 17,1 Jr (սեպտեմբերի 20, 2018)։ «‘Bond 25’ Gets Cary Joji Fukunaga As New Director For 007 Daniel Craig»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է մարտի 25, 2019
- ↑ «Next Bond film's working title revealed?» (անգլերեն)։ փետրվարի 22, 2019։ Վերցված է հուլիսի 15, 2019
- ↑ «We’re excited to partner with @MGM_Studios and #Bond25 @IMAX Film Cameras.pic.twitter.com/xoJiC7Xet8»։ ապրիլի 25, 2019
- ↑ «'Bond 25' Will Be Filming in Matera, Italy in Late July; Other Locations Include Norway, Jamaica, & U.K.»։ GWW (անգլերեն)։ մարտի 9, 2019։ Վերցված է հուլիսի 15, 2019
- ↑ «Norway Filming»։ MI6-HQ.COM (անգլերեն)։ մարտի 29, 2019։ Վերցված է 15 Julyl 2019
- ↑ Cary Fukunaga on Instagram: https://www.instagram.com/p/BwzcyXKAKYo/
- ↑ Bond25, Not Official (ապրիլի 28, 2019)։ «Today officially marks the first day of Principal Photography! Filming for #BOND25 will commence in Portland, Jamaica, before heading to Kingston's Corporate Area. The shoot will extend to the end of May and is expected to employ over 500 locals»
- ↑ «Daniel Craig to undergo ankle surgery after 'Bond 25' injury»։ celebrity.nine.com.au։ Վերցված է հուլիսի 15, 2019
- ↑ «Bond 25 Update»։ James Bond 007 (անգլերեն)։ 2019-05-22։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-25-ին։ Վերցված է հուլիսի 15, 2019
- ↑ «Bond 25 Update»։ James Bond 007։ հունիսի 4, 2019։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-07-ին։ Վերցված է հուլիսի 15, 2019
- ↑ «Bond 25 set explosion damages stage and leaves one person injured»։ celebrity.nine.com.au
- ↑ https://www.autoblog.com/2019/06/08/bond-25-aston-martin-v8-vantage-series-ii/
- ↑ Thompson, Chris (հունիսի 26, 2019)։ «Aston Martin confirms the next three Bond cars for 25th 007 film»։ Վերցված է հուլիսի 15, 2019
- ↑ «Daniel Craig films with the Aston Martin V8 today»։ 007.com։ 2019-06-30։ Վերցված է 2019-10-02
- ↑ «London Filming (2)»։ MI6-HQ.COM։ 2019-07-06։ Վերցված է 2019-07-02
- ↑ «London Filming (3)»։ MI6-HQ.COM։ 2019-07-12։ Վերցված է 2019-10-02
- ↑ «New Bond movie scenes being filmed in Highlands»։ BBC։ 2019-07-16։ Վերցված է 2019-10-02
- ↑ «James Bond 25: ‘Car chase’ filmed and accommodation set up as production begins in Scotland»։ TheCourier.co.uk։ 2019-07-16։ Վերցված է 2019-10-02
- ↑ «NO TIME TO DIE WRAPS»։ 007.com։ 2019-10-25։ Վերցված է 2019-10-27
- ↑ «'Bond 25': Composer Dan Romer to Reunite with Director Cary Fukunaga to Shake Up the Franchise»։ Indie Wire։ հուլիսի 2, 2019։ Վերցված է օգոստոսի 4, 2019
- ↑ Burlingame Jon (հունվարի 6, 2020)։ «‘No Time to Die’: Hans Zimmer Takes Over as Composer on Bond Movie (EXCLUSIVE)»։ Variety Magazine։ Վերցված է հունվարի 14, 2020
- ↑ «Hans Zimmer to score No Time To Die»։ 007.com։ հունվարի 13, 2020
- ↑ «CONFIRMED: @HansZimmer will compose the score for #NoTimeToDie.»։ Twitter @007 (անգլերեն)։ հունվարի 13, 2020
- ↑ «Hans Zimmer hired as last-minute composer for new James Bond film»։ The Independent (անգլերեն)։ հունվարի 8, 2020
- ↑ Blistein Jon (հունվարի 17, 2020)։ «Johnny Marr Teams Up With Hans Zimmer for James Bond 'No Time to Die' Score»։ Rolling Stone։ Վերցված է հունվարի 17, 2020
- ↑ Trendell Andrew (հունվարի 17, 2020)։ «Exclusive: Johnny Marr to team up with Hans Zimmer for James Bond 'No Time To Die' score»։ NME։ Վերցված է հունվարի 22, 2020
- ↑ https://twitter.com/HansZimmer/status/1224138732212645888?ref_src=twsrc%5Egoogle%7Ctwcamp%5Eserp%7Ctwgr%5Etweet
- ↑ Savage Mark (հունվարի 14, 2020)։ «Billie Eilish to sing the new James Bond theme» (en-GB)։ Վերցված է հունվարի 14, 2020
- ↑ Snapes Laura (հունվարի 14, 2020)։ «James Bond: Billie Eilish to provide No Time to Die theme»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է հունվարի 14, 2020
- ↑ D'Alessandro, Anthony (փետրվարի 15, 2019)։ «‘Bond 25’ Looks To Shake Up Easter 2020»։ Deadline։ Վերցված է 2019-10-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեյմս Բոնդի պաշտոնական կայք
- «Մահանալու ժամանակը չէ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Արտադրությունում գտնվող ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ֆիլմեր Ջեյմս Բոնդի մասին
- Բրիտանական ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- 2020 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- United Artists ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում