Բարսելոնայի մոմե արձանների թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսելոնայի մոմե արձանների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունԲարսելոնայի գոթական թաղամաս
ՎայրBank Credit & Docks?
Ղեկավարության նստավայրBank Credit & Docks, Բարսելոնայի գոթական թաղամաս, Հին քաղաք, Բարսելոնա, Իսպանիա
Հիմնադրվել է1973
Կայքmuseocerabcn.com/ca/(կատ.)
Քարտեզ
Քարտեզ

Բարսելոնայի մոմե արձանների թանգարան, Կատալոնական Բարսելոնայում գտնվող մոմե արձանների մի քանի թանգարաններից մեկը։ Թանգարանում ներկայացված են շուրջ 300 քանդակներ, որոնք պատրաստված են մոմերից և արտաքնապես նման են պատմության հայտնի մարդկանց։

Թանգարանը գտնվում է Բարսելոնայի կենտրոնում՝ Լա Ռամբլա փողոցում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի մասին տեղեկատվական խցիկ Լա Ռամբլա փողեցում

Թանգարանի շենքը կառուցվել է XIX դարում՝ 1867 թվականին՝ ընդհանուր վարկային կազմակերպությունում։ Շինության ճարտարապետը եղել է Էլիաս Ռոհենտը։ Ավելի ուշ շենքը նաև ծառայել է որպես Բարսելոնայի Բանկի գլխամասային գրասենյակ։ Շենքի ճարտարապետությունը համարվում է նեոկլասիկական։ 1970-ականներին Բարսելոնայի բուրժուազիայի հարստությունը պահվում էր հենց այս շենքում։

Բարսելոնայում մոմե արձանների թանգարանը գործում է 1973 թվականից և բացվել է հայտնի իսպանացի կինոռեժիսոր Էնրիկե Ալարկոնի նախաձեռնությամբ[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված են ոչ միայն հայտնի պատմական գործիչների մոմե արձաններ, այլև կինոնկարների և գրքերի տեսարաններ։ Թանգարանում կարելի է տեսնել այնպիսի գործիչների, ինչպիսիք են Հիտլերը, Մուսոլինին, Ֆիդել Կաստրոն, Մաո Ցզե Դունը, երաժիշտներ `Ռիխարդ Վագները, Լյուդվիգ վան Բեթհովենը, Շոպենը, Պլասիդո Դոմինգոն, Մարիա Կալասը, հայտնի նկարիչներ և գրողներ` Սալվադոր Դալի, Ջոան Միրո, Պաբլո Պիկասո, Ուիլյամ Շեքսպիր, Միգել Սերվանտես և շատ ուրիշներ։

Համերգասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգասրահը (իսպ.՝ Salón del recital) հանդիսանում է մի սենյակ, որտեղ ներկայացված են հայտնի երաժիշտների և գրականության գործիչների արձաններ, բացի այդ ներկայացված են նաև քաղաքական գործիչների մոմե արձաններ (Խուան Կառլոս I, Դոնա Սոֆիա, Արքայազն Չարլզ և այլն)։ Այստեղ է պահվում Վիլարո կահույքը, որը համարվում է 1906 թվականի[3]։

Մահապատժի սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախի սենյակում (իսպ.՝ Pasaje del terror) ներկայացված են պատմության հայտնի մարդկանց մահապատժի և մահվան տեսարաններ։ Օրինակ կարելի է տեսնել Ժաննա դ'Արկի ինքնասպանությունն ու այրումը և այլն։

Անտառի փերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառի փերին (իսպ.՝ Bosc de les fades) թանգարանի մանկական հատվածն է, որտեղ կարելի է տեսնել ամենատարբեր և տարօրինակ ծառեր, ջրահարսեր, թզուկներ և մոմից պատրաստված ուրիշ արարածներ[4]։

Ժամանակի պողոտա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սենյակում (իսպ.՝ Pasaje del tiempo) մոմե արձանների հետ կապված ոչինչ չկա։ Այստեղ կարելի է հանդիպել մեծ, վազող միջատների (պատրաստված մետաղից), տարբեր հանելուկների և օրիգամիների և այլն[5]։

Նավակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ կարող եք հասնել կապիտան Նեմոյի սուզանավին՝ Ժյուլ Վեռնի ստեղծագործությունից, տիեզերանավի, ինչպես նաև տեսնել «Աստղային պատերազմների» հերոսներին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музей восковых фигур в Барселоне». barcelonaru.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  2. «Музей Восковых Фигур в г. Barcelona - Музеи в Испании». espanarusa.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  3. «El museo de la cera en Barcelona». VADEMMÊDIUM'S (եվրոպական իսպաներեն). 2015 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  4. «Las figuras de cera llegaron a Barcelona hace 40 años». La Vanguardia. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  5. «Музей восковых фигур Барселоны (Museu de Cera)» (ռուսերեն). Каталония без посредников Catalunya.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  6. travelfrog (2014 թ․ հունիսի 11). «Музей восковых фигур "Museu de Cera" в Барселоне». Галопом по Европе. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնայի մոմե արձանների թանգարան» հոդվածին։