Jump to content

Աստերոիդների գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստերոիդների գոտու տեղաբաշխումը Արեգակնային համակարգում

Աստերոիդների գոտի, Արեգակնային համակարգի շրջան, որը գտնվում է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև, և հանդիսանում է տարբեր չափերի մարմինների խմբավորում։ Այս մարմինները հիմնականում ունեն անկանոն ձև և կոչվում են աստերոիդներ կամ փոքր մոլորակներ։

Այս շրջանը հաճախ անվանում են հիմնական աստերոիդների գոտի, կամ պարզապես հիմնական գոտի, դրանով իսկ ընդգծելով նրա տարբերությունը այլ նմանատիպ շրջաններից, որտեղ հավաքված են փոքր մոլորակներ, այնպիսիք ինչպիսն են Կոյպերի գոտին Նեպտունի ուղեծրից դուրս, կամ երկրամերձ աստերոիդները։

«Աստերոիդների գոտի» արտահայտությունն սկսել է օգտագործվել վաղ 1850-ականներին[1]։ Այս արտահայտության առաջին օգտագործումը կապում են Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան և նրա «Cosmos: A Sketch of a Physical Description of the Universe»[2] գրքի հետ։

Հիմնական գոտու ընդհանուր զանգվածը մոտավորապես հավասար է Լուսնի զանգվածի 4%-ին, այս զանգվածի ավելի քան կեսը կենտրոնացած է չորս խոշոր մարմիններում՝ Սերես, (2) Պալաս, (4) Վեստա և (10) Հիգեա։ Նրանց միջին տրամագիծը մոտ 400 կմ է, և նրանցից ամենամեծը, Սերեսը, հիմնական գոտում գտնվող միակ գաճաճ մոլորակն է, նրա տրամագիծը կազմում է ավելի քան 950 կմ[3]։ Սերեսի զանգվածը մոտ երկու անգամ մեծ է Պալասի և Վեստայի զագվածներից միասին վերցված։ Սակայն աստերոիդների մեծ մասը, որոնց ընդհանուր քանակը գնահատվում է մի քանի միլիոն, զգալիորեն փոքր են, մինչև մի քանի տասնյակ մետր չափերով։ Ընդ որում, աստերոիդները այնքան նոսր են բաշխված այս շրջանում, որ մինչ այժմ այս տարածքով թռչող ոչ մի տիեզերանավ չի վնասվել նրանց հետ ընդհարման պատճառով։

Աստերոիդների գոտու այսպիսի կազմության պատճառն այն է, որ այն ձևավորվել է Յուպիտերի անմիջական մոտակայքում, որի ձգողության դաշտը մշտապես զգալի ազդեցություն է ունեցել պլանետեզեմալների ուղեծրերի վրա։ Յուպիտերից ստացված ուղեծրային էներգիայի ավելցուկը բերում էր այս մարմինների առավել կոշտ բախումներին միմյանց, որը և խոչընդոտում էր նրանց միանալուն իրար և հետագայում մոլորակի ձևավորելուն։

Արդյունքում, պլանետեզեմալների մեծ մասը մասնատվել են բազմաթիվ մանր բեկորների, որոնց մեծ մասը կամ դուրս է նետվել Արեգակնային համակարգից, ինչով բացատրվում է աստերոիդների գոտու ցածր խտությունը, կամ անցել են ավելի ձգված ուղեծրերի, որոնցով նրանք մտնում էին Արեգակնային համակարգի ներքին շրջանները և բախվում էին երկրային խմբի մոլորակների հետ, այս երևույթը անվանել են ուշ ծանր ռմբակոծություն։

Բախումներ աստերոիդների միջև տեղի են ունեցել նաև այս ժամանակաշրջանից հետո, ինչը հանգեցրել է բազմաթիվ աստերոիդների ընտանիքների առաջացմանը, մարմինների խմբեր, որոնք ունեն համանման ուղեծրեր և քիմիական կազմ, ինչպես նաև մանր տիեզերական փոշու ձևավորմանը։

Առանձին աստերոիդների հիմնական բնութագրիչ առանձնահատկությունն է նրանց սպեկտրը, ըստ որի կարելի է դատել նրանց քիմիական կազմի մասին։ Հիմնական գոտում գտնվող աստերոիդները դասվում են երեք սպեկտրալ դասերի, կախված նրանց քիմիական բաղադրությունից՝ ածխածնային (դաս C), սիլիկատային (դաս S) և մետաղյա կամ երկաթյա (դաս M

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mann, Robert James. (1852). A Guide to the Knowledge of the Heavens. Jarrold. էջեր 171, 216.
  2. von Humboldt, Alexander. (1850). Cosmos: A Sketch of a Physical Description of the Universe. Vol. 1. Harper & Brothers, New York (NY). էջ 44. ISBN 0-8018-5503-9.
  3. Yeomans, Donald K. (2006 թ․ հուլիսի 13). «JPL Small-Body Database Browser». NASA JPL. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.