Jump to content

Ասիա Արջենտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասիա Արջենտո
իտալ.՝ Asia Argento
Ծնվել էսեպտեմբերի 20, 1975(1975-09-20)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա[2]
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասանուհի, դիջեյ, երգչուհի, սցենարիստ, մոդել, գրող, կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, ձայնային դերասանուհի, պրոդյուսեր և ակտիվիստ
Ժանրերէլեկտրոնային երաժշտություն
ԸնտրանիBits and Pieces?
Ծնողներհայր՝ Դարիո Արջենտո[3], մայր՝ Daria Nicolodi?[3]
Ամուսին(ներ)Michele Civetta?[4]
Համատեղ ապրող(ներ)Էնթոնի Բուրդեն[5] և Morgan?[6]
Երեխա(ներ)Anna Lou Castoldi?
Պարգևներ և մրցանակներ

Ասիա Արիա Աննա Մարիա Վիտորիա Ռոսսա Արջենտո (իտալ.՝ Asia Aria Anna Maria Vittoria Rossa Argento, սեպտեմբերի 20, 1975(1975-09-20)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և երգչուհի։ Արջենտոն մի քանի պարգևների է արժանացել, այդ թվում՝ երկու «Դեյվիդ դի Դոնատելոյի մրցանակ» լավագույն դերասանուհու համար և երեք իտալական «Ոսկե գլոբուս»[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիա Արջենտոն ծնվել է Հռոմում, 1975 թվականի սեպտեմբերի 5-ին։ Նա իտալացի կինոռեժիսոր Դարիո Արջենտոյի և դերասանուհի Դարիա Նիկոլոդիի դուստրն է։

Ծննդյան պահին նա գրանցված է եղել Արիա անունով, քանի որ գործող օրենսդրությունը թույլ չի տվել աշխարհագրական անուններն օգտագործել մարդկանց անունների վրա։ 1980 թվականին օրենսդրության փոփոխությունից հետո «Ասիա» անվանումը տարածվել է ամբողջ Իտալիայում[8]։

Նրա խորթ քույրը դերասանուհի և մոդելավորող Ֆիորելլա Ֆիորելին է, որը ծնվել է 1970 թվականին, Մարիսա Կասալեի հետ հոր նախորդ ամուսնությունից։ Բացի Ֆիորեից, նա ուներ ևս մեկ խորթ քույր՝ Աննա Չերոլի Նիկոլոդին, որը ծնվել էր 1972 թվականին մոր և քանդակագործ Մարիո Չերոլիի հարաբերություններից։ Աննա Չերոլի Նիկոլոդին մահացել է 1994 թվականին մոտոցիկլետի վթարից[9]։

9 տարեկանում նա սկսել է նկարահանվել հեռուստատեսային ֆիլմերում։ 1992 թվականին Արջենտոն խաղացել է Միքելե Պլաչիդոյի «Սրտի ընկերներ» ֆիլմում։ Հաջորդ տարի նա նկարահանվել է հոր «Վնասվածք» ֆիլմում։ 1994 թվականին Կառլո Վերդոնեի «Եկեք նորից չհանդիպենք» (իտալ.՝ Perdiamoci di vista!) ֆիլմում դերակատարման համար դերասանուհին արժանացել է Իտալիայի ազգային՝ «Դավիդ դի Դոնատելո» կինոմրցանակի։ Մեկ տարի անց դրասանուհին ստացել է Շառլոտա դե Սովի դերը սկանդալային «Մարգո թագուհի» ֆիլմում։ Ասիա Արջենտոն երկրորդ անգամ մրցանակի է արժանացել 1997 թվականին Պիտեռ դել Մոնտեի «Ճամփորդը» ֆիլմում կատարած դերի համար։

1994 թվականին Արջենտոն իր նորամուտն է նշել ռեժիսորական աշխատանքում։ 1996 թվականին թողարկվել է վավերագրական ֆիլմ։ 1998 թվականին Արջենտոն նկարահանել է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և երաժշտական տեսահոլովակի ռեժիսոր Աբել Ֆերարայի մասին պատմող ֆիլմ, մրցանակ Հռոմի կինոփառատոնում արժանացել է մրցանակ։ 1998 թվականից նա նկարահանվել Աբել Ֆերարայի «Հյուրանոց Նոր վարդ» ֆիլմում։

2000 թվականին թողարկվել է Արջենտոյի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Ծիրանեգույն Դիվա», որտեղ նա խաղացել է գլխավոր դերում։ Էրոտիզմի տարրերով այդ դրամատիկ ֆիլմը պատմում է 24-ամյա կինոաստղ Աննա Բատիստայի մասին, որի կյանքը նոր սիրահարների ու մշտական խնջույքների շարք է։ Դա շարունակվում է այնքան ժամանակ, մինչև Աննան գտնի իր սերը։

2004 թվականը նշանավորվել է Ասիա Արջենտոյի երկրորդ գեղարվեստական ֆիլմով՝ ամերիկացի գրող Ջ.Թի Լերոյի «Սիրտը ամեն ինչից ավելի խաբուսիկ է» համանուն ֆիլմով։ Այն նվիրված է 6-ամյա տղայի՝ Ջերեմիի ճակատագրին, որն ապրում է իր մարմնավաճառ մոր հետ։ Մարմանվաճառ մոր կերպարը ֆիլմում մարմնավորում է հենց ինքը՝ Արջենտոն։ Նա վարում է անկասելի ապրելակերպ՝ պարբերաբար փոխելով սիրահարներին և փորձարկելով թմրանյութեր։ Նրա սիրելիներից մեկի դերը կատարել է ամերիկացի ռոք-երաժիշտր Մերիլին Մենսոնը։ Բացի այդ, ֆիլմում նկարահանվել են նաև Փիթեր Ֆոնդան , Օռնելա Մուտին և Վայնոնա Ռայդերը։

2006 թվականին Ասիա Արջենտոն հրավիրվել է խաղալու Սոֆյա Կոպոլայի Մարի Անտուանետա (ֆիլմ, 2006)|«Մարի Անտուանետա» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Մարի Ժաննա Դյուբարիի դերը։

2014 թվականին էկրան է բարձրացել մեկ այլ լիամետրաժ ֆիլմ Ասիայի մասնակցությամբ՝ «Հասկացիր ինձ, եթե կարող ես»։ Ֆիլմը պատմում է Արիա անունով մի աղջկա մասին, որի արտառոցավարք ծնողներն անընդհատ վիճում են և նվազագույն ուշադրություն չեն դարձնում իրենց դստերը։ Բրիտանական «Placebo» ալտերնատիվ ռոք խմբի ղեկավար Բրայան Մոլկոն, որի հետ Ասիան մի քանի տարի առաջ երգել է Սերժ Գենսբուրի «Je t’aime... moi non plus» երգը, աշխատել է ֆիլմի երաժշտության վրա։

Արջենտոն նաև իտալական մի շարք ամսագրերում տպագրված պատմվածքների հեղինակ է։

2021 թվականի հունվարին լույս է տեսել Ասիա Արջենտոյի «Anatomia di un cuore salvaggio» (Վայրի սրտի անատոմիա) ինքնակենսագրական գիրքը[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր իսկ խոստովանությամբ՝ 1996 թվականին բռնաբարության է ենթարկվել հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից։ Նա հետագայում արտացոլել է այդ փաստը 2000 թվականին նկարահանված «Ծիրանեգույն Դիվա» ֆիլմում։ Ասիա Արջենտոն բռնաբարությունը թաքուն է պահել, քանի որ այն ժամանակ նա նկարահանվում էր «Բ. Կապիկ» ֆիլմը, որը արտադրվել է Հարվի Վայնշտեյնի ընկերության կողմից։ Ֆիլմում նա մարմնավորել է Բեատրիսի դերը։

Ասիա Արջենտոյի առաջնեկը՝ Աննա Լուին, ծնվել է 2001 թվականին։ Նրա հայրը իտալացի ռոքնռոլ երաժիշտ Մարկո Կաստոլդին է («Bluvertigo»-ի գլխավոր երգիչ), որը նաև հայտնի է որպես Մորգան։ Նա դստերն անվանել է քրոջ՝ Աննա Չերոլի Նիկոլոդիի անունով, որը մահացել է մոտոցիկլետի վթարից։

Արջենտոն ամուսնացել է ռեժիսոր Միշել Սիվետի հետ 2008 թվականի օգոստոսի 27-ին[11]։ Նրա երկրորդ երեխան՝ Նիկոլա Ջովանին, ծնվել է 2008 թվականին Հռոմում։ Զույգն ամուսնալուծվել է 2013 թվականին։ Նա և իր երեխաները ապրում են Հռոմից հյուսիս գտնվող Վիգնա Կլարայում։

2017 թվականի սկզբին իտալական մի քանի լրատվակամիջոցներ հայտնել են, որ Արջենտոն հարաբերությունների մեջ է հայտնի խոհարար Էնթոնի Բուրդենի հետ։ Բուրդենը ինքնասպանություն է գործել 2018 թվականի հունիսի 8-ին, Ֆրանսիայի Վերին Ռեյն նահանգի Կայզերսբերգ-Վինյոբլ քաղաքում։

Ասիան լարված հարաբերություններ ունի Հոլիվուդի բազմաթիվ աստղերի հետ․ մասնավորապոս կոնֆլիկտային է Ջենիֆեր Էնիսթոնի հետ կապված իրավիճակը, որին Ասիան մեղադրում է այն բանում, որ վերջինս թույլ չի տվել իր այն ժամանակվա ամուսնուն՝ Բրեդ Փիթին նկարահանվել Ասիա Արջենտոյի ֆիլմում՝ կասկածելով նրան հնարավոր դավաճանության մեջ։ Հանդիպումներից մեկի ժամանակ Ասիան մի բաժակ գինի է նետել Ջենիֆերի գլխին։

Ասիա Արջենտոն հայտարարել է, որ հանդես է գալիս գեյերի իրավունքների և նույնասեռ մարդկանց ամուսնությունների օգտին։

2018 թվականին «Նյու Յորք Թայմս» թերթը հայտարարվել է, որ իտալացի դերասանուհի Ասիա Արջենտոն, որն առաջիններից էր, որ մեղադրեց Հարվի Վայնշտեյնին բռնաբարության մեջ, այժմ ինքն է դարձել դեռահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքների զոհ։ Դերասան և երաժիշտ Ջիմի Բենեթը մեղադրել է իտալացի դերասանուհուն և ռեժիսորին ոտնձգությունների մեջ։ 2004 թվականին նկարահանված «Սիրտը ամեն ինչից ավելի խաբուսիկ է» ֆիլմում Բենեթը մարմնավորել է Ասիա Արջենտոյի որդու կերպարը[12]։

Մեղադրանքներ Հարվի Վայնշտեյնի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերին Արջենտոն միացել է այն դերասանուհիներին, որոնք հրապարակայնորեն դատապարտել են ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների համար։ Մասնավորապես, դերասանուհին հայտարարել է, որ 1997 թվականին Լազուր ափին տեղի ունեցած երեկույթի ժամանակ Վայնշտեյնը ստիպել է իրեն էրոտիկ մերսում և օրալ սեքս անել։ Արջենտոն պնդել է, որ ինքը որոշել է շտապ չհրապարակել միջադեպը՝ վախենալով տհաճ հետևանքներից[13][14][15]։ Համացանցում և հեռուստատեսությամբ կոշտ քննադատություններ և վիրավորանքներ ստանալուց հետո Արջենտոն հայտարարել է Իտալիան լքելու իր մտադրության մասին[16]։ 2018 թվականին Կաննի կինոփառատոնում ելույթի ժամանակ նա հաստատել է իր մեղադրանքները պրոդյուսերի դեմ՝ նշելով, որ ինքը բռնության է ենթարկվել, ինչպես նաև հավելել է, որ պատասխանատվության կենթարկվեն կանանց նկատմամբ ոչ պատշաճ վարքի համար պատասխանատուներ[17]։

Վայնշտեյնի դեմ մեղադրանքներից հետո Արջենտոն նաև հրապարակավ հայտարարել է իր նկատմամբ սեռական ոտնձգությունների ևս երկու դրվագի մասին։ 16 տարեկանում իտալացի դերասանն ու ռեժիսորը սեռական ոտնձգություն են կատարել նրա դեմ՝ խոստանալով դեր տալ նոր թրեյլերում։ Դրանից քանի տարի անց մեկ այլ, այժմ ամերիկացի ռեժիսոր խաբել է նրան թմրանյութ հյուրասիրել, որից հետո անգիտակից վիճակում բռնաբարել նրան[18]։

Արջենտոն #Me Too կանանց իրավունքների շարժման գլխավոր ներկայացուցիչներից մեկն է[19]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիա Արջենտոն երկու անգամ հանդես եկավ որպես երգչուհի։ 2002 թվականին նա հրավիրվել է ֆրանսիացի դիջեյ և պրոդյուսեր Դմիտրի Տիկովայի կողմից՝ մասնակցելու «Trash Palace» նախագծին՝« Placebo» բրիտանական ալտերնատիվ ռոք խմբի ղեկավար Բրայան Մոլկոյի հետ։ Նրանք կատարել են Սերժ Գենսբուրգի «Je t’aime... moi non plus» երգի քավերը։ Երգի տղամարդու մասը կատարել է Արջենտոն, իսկ կանացի մասը՝ Մոլկոն։

2008 թվականին Արջենտոն մասնակցել է իր նախկին գործընկեր Մորգանի «Da A ad A - Teoria delle catastrofi» ալբոմի ձայնագրմանը։ Նույն թվականին նա մասնակցել է նաև «Mirror's Edge» տեսախաղի ձայնային դերակատարմանը, որում նրա ձայնով խոսում է գլխավոր հերոս Ֆեյթ Քոնորսը։

2009 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ։ 2013 թվականին թողարկվել է նրա «Total Entropy» ալբոմը։ Նույն թվականին թողարկվել է նրա «Indifference» երգը, որը գրել էր Մորգանը և կատարել նրա հետ[20]։

Ասիա Արջենտոն որպես մոդել հանդես է եկել «Էրմաննո Սերվինո» նորաձևության տանը, 2013 և 2014 թվականներին ներկայացրել է տան գարուն/ամառ տեսականին[21]։ 2015 թվականին եղել է «Rai 1» տաղանդների շոուի ժյուրիի անդամ։

2016 թվականին որպես մրցույթի մասնակից հանդես է եկել «Rai 1» տաղանդավոր շոուի տասնմեկերորդ թողարկմանը[22]։ Նույն թվականին նա վարել է էր «Amore kriminale» հեռուստատեսային հաղորդումը[23]։

2018 թվականի մայիսին նա որպես մրցավար հրավիրվել է «Sky» հեռուստաալիքով հեռարձակվող «Իքս Ֆակտոր» տաղանդների շոուին[24]։ 2018 թվականին «Իքս Ֆակտորը» հայտարարել է Ասիա Արջենտոյի հետ համագործակցությունն ընդհատելու որոշուման մասին, և որ Ասիան համաձայնության է եկել երիտասարդ դերասան Ջիմի Բենեթին փոխհատուցել 380,000 դոլար, որը մեղադրել է նրան սեռական ոտնձգությունների մեջ 2013 թվականին, երբ նա 17 տարեկան էր, իսկ Ասիան՝ 37[25]։

2019 թվականի հունվարին նա որպես մոդել մասնակցել է իտալացի մոդելավորող Անտոնիո Գրիմալդիի փարիզյան նորաձևության ցուցադրությանը[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. https://web.archive.org/web/20180820234811/https://www.diredonna.it/asia-argento-si-e-separata-da-michele-civettta-1637536.html
  5. https://www.huffpost.com/entry/anthony-bourdain-asia-argento_n_591c8d3ce4b034684b08d716
  6. https://web.archive.org/web/20071024153826/http://swindlemagazine.com/issueicons/asia-argento/
  7. Sisavat, Monica (2017 թ․ հոկտեմբերի 13). «Fast Facts About Asia Argento, the Actress Accusing Harvey Weinstein of Rape(Report)» (ամերիկյան անգլերեն). POPSUGAR. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  8. «Fermi tutti: Asia Argento non si chiama davvero Asia» (իտալերեն). Linkiesta.it. 2017 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  9. «Asia Argento ricorda la sorella morta: «Avrebbe compiuto 43 anni»» (իտալերեն). VanityFair.it. 2015 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  10. Fantasia, Di Giuseppe (2021 թ․ հունվարի 26). «Anatomia di un cuore selvaggio, capitoli molto intimi dall'autobiografia di Asia Argento». Marie Claire (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  11. «Интервью Азии Ардженто журналу EGO». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. Азия Ардженто заплатила за молчание 380 тысяч долларов.
  13. Redden, Molly (2017 թ․ հոկտեմբերի 11). «Three women accuse Weinstein of rape as Paltrow and Jolie allege sexual harassment». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  14. «Asia Argento accusa Harvey Weinstein di stupro. Un'altra vittima del potente produttore di Hollywood» (իտալերեն). rainews. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  15. «Asia Argento: "Anch'io violentata da Weinstein". Le accuse di Gwyneth Paltrow e Angelina Jolie» (իտալերեն). Spettacoli - La Repubblica. 2017 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  16. «Asia Argento: "Vado via dall'Italia" (LaPresse) - QuotidianoNet» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  17. «Il discorso di Asia Argento a Cannes su Harvey Weinstein e le molestie nel cinema» (իտալերեն). Il Post. 2018 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  18. «Asia Argento rivela altre due violenze: "A 16 anni vittima di un regista e attore italiano"» (իտալերեն). lastampa.it. 2017 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  19. «Asia Argento e il #MeToo, tra battaglie e polemiche - Cultura & Spettacoli» (իտալերեն). ANSA.it. 2018 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  20. Caterina Stabile. «"Total Entropy": il nuovo album di Asia Argento». tuttoNews (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  21. «Asia Argento x Ermanno Scervino» (իտալերեն). Vogue Italia. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  22. «Ballando con le stelle 11: la rivincita di Asia Argento» (իտալերեն). VanityFair.it. 2016 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  23. «Amore Criminale, Barbara De Rossi sostituita da Asia Argento ma attacca: 'Non è adatta'» (իտալերեն). Tvzap. 2016 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  24. «È ufficiale, X Factor 2018 ha la sua giuria: arriva Asia Argento, resta Manuel Agnelli» (իտալերեն). lastampa.it. 2018 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  25. «Asia Argento non sarà più giudice di X Factor» (իտալերեն). Il Post. 2018 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  26. Sky TG24. «Asia Argento debutta come modella: le foto» (իտալերեն). tg24.sky.it. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիա Արջենտո» հոդվածին։