Էնթոնի Բուրդեն
Էնթոնի Բուրդեն անգլ.՝ Anthony Michael Bourdai | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 25, 1956[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունիսի 8, 2018[3][5][4] (61 տարեկան) |
Մահվան վայր | Kaysersberg Vignoble[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ֆրանսիացիներ և հրեա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Վասար քոլեջ, The Culinary Institute of America at Hyde Park? և Dwight-Englewood School? |
Մասնագիտություն | խոհարար, գրող, վիպասան, շեֆ խոհարար, հեռուստահաղորդավար, ակնարկագիր, ճանապարհորդ, լրագրող և հեռուստատեսային պրոդյուսեր |
Աշխատավայր | Brasserie Les Halles? |
Ամուսին | Nancy Putkoski? և Ottavia Busia? |
Կայք | anthonybourdain.com |
![]() |
Էնթոնի Մայքլ Բուրդեն (անգլ.՝ Anthony Michael Bourdain, հունիսի 25, 1956[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 8, 2018[3][5][4], Kaysersberg Vignoble[4]), ամերիկացի շեֆ-խոհարար, գրող, ճանապարհորդ-փաստագրագետ, հաղորդավար, որը հայտնի է միջազգային մշակույթը, խոհանոցը, մարդկային իրավիճակները ուսումնասիրող ծրագրերով։ Բուրդենը համարվել է ժամանակակից ամենահեղինակավոր շեֆ-խոհարարներից մեկը[6][7][8][9]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1956 թվականիի հունիսի 25-ին, եղել է երկու որդիներից մեծը[10][11], հայրը եղել է կաթոլիկ, մայրը՝ հրեա։ Էնթոնին մանկության մեծ մասն անցկացրել է Նյու Ջերսիի Լեոնիա քաղաքում[10][12] In a 2014 interview, Bourdain talked about how in the 1960s, after seeing films, he would go to a restaurant afterwards with friends to discuss the film.[13]։ Երիտասարդ տարիներին եղել է «Ամերիկայի տղա սկաուտներ» (BSA) կազմակերպության անդամ[14]։
Էնթոնիnն 1978 թվականին ավարտել է Ամերիկայի Խոհարարական ինստիտուտը։ Իր երկարատև կարիերայի ընթացքում եղել է շեֆ-խոհարար տարբեր հայտնի ռեստորաններում, այդ թվում Մանհեթենի «Brasserie Les Halles» ռեստորանում։ Սկզբնական համբավ նրան բերել է ամենաշատ վաճառված ուտելիքի մասին գիրքը «Ուտելիքի մասին՝ խիստ գաղտնի» (2000)։ Նրա առաջին շոուն ուտելիքի և ճանապարհորդության մասին՝ «Խոհարարի ճանապարհորդությունը» ցուցադրվել է 2002-2003 թվականներին «Food Network» ալիքով։ 2005 թվականին սկսել է իր համագործակցությունը «Travel Channel» հեռուստաալիքի հետ, որտեղ նա վարել է «Էնթոնի Բուրդեն։ Առանց նախնական պատվերների» (2005-2012) և «Տեղափոխում» (2011-2013) ծրագրերը։ 2013-2015 թվականներին եղել է «Համ» ռեալիթի շաուի մրցադատավորը, ինչպես նաև միևնույն ժամանակ տեղափոխվելով CNN ալիք, որտեղ որպես հաղորդավար աշխատել է «Էնթոնի Բուրդեն՝ անհայտ վայրեր» ծրագրում (2013-2018)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին Բուրդենն ամուսնացել է իր դպրոցական ընկերուհու՝ Նենսի Պուտկոսկիի հետ։ Նրանք միասին ապրել են քսան տարի և 2005 թվականին ամուսնալուծվել[15]։ 2007 թվականի ապրիլի 20-ին Բուրդենն ամուսնացել է մարտարվեստի վարպետ Օտտավիի Բուսիայի հետ[16][17][18]։ Նրանց դուստրը՝ Արիանան ծնվել է 2007 թվականին[17]։ Նրանք բաժանվել են 2016 թվականին։ Հետագայում Բուրդենը նշել է, որ իրենց հարաբերությունների վրա բացասաբար է ազդել հեռուստաշոուի աշխատանքի նպատակով ընտանիքից հեռու լինելը՝ տարվա մեջ 250 օր իր բացակայությունը[19][20]։ 2017 նա սկսել է հանդիպել դերասանուհի Արջենտո Ազիայի հետ, որի հետ նա ծանոթացել է Հռոմում «Անհայտ վայրեր» հաղորդման տեսանկարահանման ժամանակ[21][22]։
Բուդենը զբաղվել է բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստով։ 2015 թվականի օգոստոսին նա ստացել է կապույտ գոտի[23]։
Բուրդենը եղել է մոլի ծխող։ 2007 թվականի կեսերին՝ դստեր ծննդից հետո նա թողել է ծխելը[24]։ Բուրդենը հակումներ է ունեցել նաև թմրանյութերի հետ, այդ թվում կոկաինի, հերոինի և ԼՍԴ-ի նկատմամբ։ Նա պայքարել է կախվածության դեմ 1980-ական թվականներին[25]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսի 8-ին Բուրդենը հայտնաբերվել է մահացած Ֆրանսիայի Կայզերսբերգ քաղաքի «Le Chambard» հյուրանոցի իր սենյակում[26][27]։ Ըստ նախաքննության նախնական վարկածի մահը տեղի է ունեցել ինքնասպանության հետևանքով՝ կախաղան։ Բուրդենը ճանապարհորդում էր իր ընկերոջ՝ Էրիկ Ռիպերտի հետ, որն անհանգստացել էր նրա համար, երբ նա բաց էր թողել ընթրիքը և նախաճաշը։ Կոլմար քաղաքի դատախազ Քրիստիան դե Ռոկկինին հայտարարել է, որ Բուրդենի մարմնի վրա չեն հայտնաբերվել բռնության նշաններ[28]՝ ինքնասպանությունը բնութագրելով որպես «իմպուլսիվ գործողություն»[29]։ Թունաբանության արդյունքները ցույց էին տվել, որ նրա օրգանիզմում չեն հայտնաբերվել թմրանյութերի հետքեր՝ ցույց տալով միայն աննշան քանակի թերապևտիկ ոչ թմրանյութային դեղեր[30]։ Իր մահվան ժամանակ Բուրդենն աշխատում էր Ստրասբուրգից ոչ հեռու իր «Անհայտ վայրեր» հաղորդաշարի համար[31][19]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 թվականին Էնթոնի Բուրդեն նկարահանվել է «Իջեցման խաղ» ֆիլմում, որտեղ մարմնավորել է իր դերը[32]։
- 2019 թվականի հոկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ «CNN Films», «HBO Max» և «Focus Features» ընկերությունները միացրել են համախմբվել են Էնթոնի Բուրդենի կյանքի ու գործունեության մասին փաստագրական ֆիլմի նկարահանման համար։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ-գեղարվեստական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kitchen Confidential: Adventures in the Culinary Underbelly. New York: Bloomsbury. 2000. ISBN 978-1-58234-082-1.
- A Cook's Tour: In Search of the Perfect Meal. New York: Bloomsbury. 2001. ISBN 978-1-58234-140-8.
- Typhoid Mary: An Urban Historical. New York: Bloomsbury. 2001. ISBN 978-1-58234-133-0.
- Anthony Bourdain's Les Halles Cookbook. Bloomsbury. 2004. ISBN 978-1-58234-180-4.
- The Nasty Bits. New York: Bloomsbury. 2006. ISBN 978-1-59691-360-8.
- No Reservations: Around the World on an Empty Stomach. New York: Bloomsbury. 2007. ISBN 978-1-59691-447-6.
- Medium Raw: A Bloody Valentine to the World of Food and the People Who Cook. Ecco/HarperCollins. 2010. ISBN 978-0-06-171894-6.
- Appetites: A Cookbook. Ecco Press. 2016. ISBN 978-0-06-240995-9.
Գեղարվեստական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bone in the Throat. New York: Villard Books. 1995. ISBN 978-0-679-43552-5.
- Gone Bamboo. New York: Villard Books. 1997. ISBN 978-0-679-44880-8.
- Bobby Gold. Edinburgh: Canongate Crime. 2001. ISBN 978-1-84195-145-4.
- Get Jiro!. DC Comics. 2012. ISBN 9781401228279. with Joel Rose and Langdon Foss
- Get Jiro: Blood and Sushi. DC Comics. 2015. ISBN 978-1401252267. with Joel Rose and Alé Garza
- Hungry Ghosts. Berger Books. 2018. ISBN 978-1506706696. with Joel Rose, Alberto Ponticelli, Irene Koh, Paul Pope
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
- ↑ 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Leonhardt, Justine (2014-03-28)։ «5 of the Most Influential Chefs in the World»։ The Richest (անգլերեն)
- ↑ «The Top 5 Most Influential Chefs in the World»։ Tasty Craze (անգլերեն)
- ↑ Vidyarthi, Kavya։ «Top 10 Best Chefs in the World Today»։ Listovative (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին։ Վերցված է 2020-08-19
- ↑ Hunt, Kristin (2018-02-06)։ «The 10 Best TV Chefs, Ranked by Their Shows and Their Restaurants»։ Thrillist (անգլերեն)
- ↑ 10,0 10,1 Rolls Albert (2006)։ «Bourdain, Anthony»։ in Thompson Clifford։ Current Biography Yearbook 2006։ New York: H. W. Wilson Company։ էջեր 72–75։ ISBN 9780824210748
- ↑ Mack, Patricia. "The Cook, The Thief...", The Record (Bergen County), October 25, 2000; accessed March 30, 2011. "Anthony Bourdain, the Leonia native with the French-sounding name, took a leave from his job as an executive chef at Brasserie Les Halles in New York City."
- ↑ Bonem Max (May 15, 2017)։ «Meet the 7 People Anthony Bourdain has Traveled with Most Often»։ Food & Wine։ Վերցված է June 8, 2018
- ↑ Rosenbaum Ron (July 2014)։ «Anthony Bourdain’s Theory on the Foodie Revolution | Arts & Culture | Smithsonian»։ Smithsonianmag.com։ Վերցված է February 2, 2019
- ↑ «Libya». Anthony Bourdain: Parts Unknown. Season 1. Episode 6. May 19, 2013. CNN. https://www.youtube.com/watch?v=QnW9ATfARpE.
- ↑ French, Megan (2016-09-19)։ «Anthony Bourdain and Wife Ottavia Busia Separating After Nine Years of Marriage»։ Us Weekly (անգլերեն)
- ↑ Heigl, Alex (2016-09-20)։ «Inside Anthony Bourdain and Ottavia Busia's 'Unconventional' Split»։ People (անգլերեն)
- ↑ 17,0 17,1 Soll, Lindsay (2017-05-04)։ «Monitor»։ Entertainment Weekly (անգլերեն)
- ↑ Stein, Joshua David (2012-10-17)։ «A Bourdain Goes Past Putdowns»։ The New York Times (անգլերեն)
- ↑ 19,0 19,1 Haag, Matthew (2018-06-08)։ «Anthony Bourdain, Renegade Chef Who Reported From the World’s Tables, Is Dead at 61»։ The New York Times (անգլերեն)
- ↑ Mohr, Ian (2016-09-19)։ «Anthony Bourdain and MMA fighter wife separate»։ PageSix (անգլերեն)
- ↑ Wong, Brittany (2017-05-17)։ «Anthony Bourdain And Girlfriend Asia Argento Make It Instagram Official»։ The Huffington Post (անգլերեն)
- ↑ Marquina, Sierra (2018-06-08)։ «Inside Anthony Bourdain and Asia Argento’s Romantic Relationship»։ Us Weekly (անգլերեն)
- ↑ Ordoñez, Milan (2015-08-20)։ «Anthony Bourdain receives blue belt in Brazilian Jiu-Jitsu»։ ABS-CBN Sports (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-28-ին։ Վերցված է 2020-08-19
- ↑ Hudak, Joseph (2008-01-07)։ «Anthony Bourdain Speaks His Mind with No Reservations»։ TV Guide (անգլերեն)
- ↑ Ryder, Taryn (2018-06-08)։ «Heroin, depression, and getting sober: Anthony Bourdain was always open about battling demons»։ Yahoo! (անգլերեն)
- ↑ «The Latest: Commotion unusual in village where Bourdain died»։ Associated Press (անգլերեն) (MSN.com)։ 2018-06-08։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-11-ին։ Վերցված է 2018-08-20
- ↑ «Le chef américain Anthony Bourdain est décédé, selon son employeur CNN»։ actu.fr (ֆրանսերեն)։ 2018-06-08
- ↑ Corinthios, Aurelie (2018-06-08)։ «Anthony Bourdain: Asia Argento Shared Cryptic Message Before His Apparent Suicide»։ People (անգլերեն)
- ↑ Vincent, Isabel; Italiano, Laura (2018-06-09)։ «The troubling signs leading up to Anthony Bourdain’s suicide»։ PageSix (անգլերեն)
- ↑ Severson, Kim (2018-06-22)։ «Anthony Bourdain Toxicology Report: No Narcotics in His System»։ The New York Times (անգլերեն)
- ↑ Stelter, Brian (2018-06-08)։ «CNN's Anthony Bourdain dead at 61»։ CNN (անգլերեն)
- ↑ «Watch Anthony Bourdain in 'The Big Short': How He Explained the Financial Crash With Flair (Video)»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-18-ին։ Վերցված է 2020-08-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Энтони Бурден: Без предварительных заказов»(չաշխատող հղում)
- Энтони Бурден на сайте «Chef and Restaurant Database»
|