Մարի Ժաննա Դյուբարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարի Ժաննա Դյուբարի
ֆր.՝ Madame Dubary
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1743(1743-08-19)[1][2][3][…]
ԾննդավայրVaucouleurs
Մահացել էդեկտեմբերի 8, 1793(1793-12-08)[1][4][2][…] (50 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանMadeleine Cemetery
ՔաղաքացիությունFlag of France (1790–1794).svg Ֆրանսիա[4][1]
Մասնագիտությունmistress
ԱմուսինGuillaume Dubarry?
Զբաղեցրած պաշտոններfavourite?
Madame du Barry Վիքիպահեստում

Մարիա Ժաննա Դյուբարի (ֆր.՝ Marie-Jeanne Bécu), կոմսուհի Դյուբարի (comtesse du Barry, օգոստոսի 19, 1743(1743-08-19)[1][2][3][…], Vaucouleurs - դեկտեմբերի 8, 1793(1793-12-08)[1][4][2][…], Փարիզ, Ֆրանսիա), Լյուդովիկոս 15-րդ թագավորի պաշտոնական սիրուհին, հարկահավաք Գոմարա դե Վոբերնի անօրինական դուստրը։ Բացի մոր (Բեկյու) և հոր (Գոմար) ազգանուններից, օգտագործել է նաև Լանժ (ֆր.՝ Lange) գրական անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդության տարիներին մարմնավաճառ էր և դերձակուհի, այնուհետև բնակություն է հաստատել կոմս Դյուբարի տանը։ Լյուդովիկոս 15-րդը կազմակերպեց նրա ամուսնությունը կոմս Դյուբարիի եղբոր հետ, 1769 թվականին նրան ներկայացրեց պալատին։

Նախարար Շուազելը փորձում էր նրան տապալել, բայց արդյունքում հանգեց իր տապալմանը։ Չնայած Մարին գրեթե չէր խառնվում կառավարական գործերին, սակայն նպաստեց դուքս դ՛Էգիլոնի առաջխաղացմանը, և պաշտպանեց նրան խորհրդարանի դեմ։

Լյուդովիկոս 15-րդի մահից հետո նա ձերբակալել և բանտարկել են վանքում։ 1775 թվականի ապրիլին կոմսուհի Դյուբարին ազատ արձակվեց։ 1776 թվականին նախարար Մորեպան հասավ թագավորի թույլտվությանը, որպեսզի Մարին վերադառնա Լուվեսենի կալվածք, որը Լյուդովիկոս 15-րդը Դյուբարիին էր հանձնել դեռևս 1769 թվականին։

Կոմսուհի Դյուբարիի համար ոսկերիչ Բոեմերը պատրաստել է թանկարժեք վզնոց, որը Լյուդովիկոս 15-րդի մահից հետո անցել է խաբեբաների ձեռքը և դարձել աղմկահարույց գործի պատճառ (տես՝ Թագուհու վզնոցը

Կերպարը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուբարիին է նվիրված Կոլա Պորտերի մյուզիքլը (1939)։

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադամ դյու Բարի՝ չորս ֆիլմերի գլխավոր հերոսուհի.

  • Ջ. Գորդոն Էդվարդսի համր ապավենը (ԱՄՆ, 1917)։ Մադամ դյու Բարիին մարմնավորում է Տեդա Բարան։
  • Էռնստ Լյուբիչի համր ֆիլմը (Գերմանիա, 1919)։ Մադամ դյու Բարիին մարմնավորում է Պոլա Նեգրին։
  • Ուիլյամ Դիտերլսի սև-սպիտակ ֆիլմը (ԱՄՆ, 1934)։ Մադամ դյու Բարիին մարմնավորում է Դոլորես դել Ռիոն։
  • Քրիստիան-Ժակի գունավոր ֆիլմը (Ֆրանսիա, 1954)։ Մադամ դյու Բարիին մարմնավորում է Մարտին Կարոլը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 RKDartists

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]