Աննա Ռիվկին-Բրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ռիվկին-Բրիկ
շվեդ.՝ Anna Riwkin-Brick
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23, 1908(1908-06-23)[1][2]
ԾննդավայրՍուրաժ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 19, 1970(1970-12-19)[1] (62 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել[3]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունWhitlockska samskolan
ԵրկերChildren's Everywhere?, Sia lives on Kilimanjaro?, Elle Kari?, Noriko-San: girl of Japan?, My Swedish Cousins?, Lilibet, circus child?, Մոկիհանան ապրում է Հավայան կղզիներում, Marko lives in Yugoslavia?, Dirk lives in Holland?, Randi Lives in Norway?, Noy lives in Thailand?, Gennet lives in Ethiopia?, Matti Lives in Finland? և Salima lives in Kashmir?
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինԴանիել Բրիք
 Anna Riwkin-Brick Վիքիպահեստում

Աննա Ռիվկին-Բրիկ (շվեդ.՝ Anna Riwkin-Brick, հունիսի 23, 1908(1908-06-23)[1][2], Սուրաժ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 19, 1970(1970-12-19)[1], Թել Ավիվ, Իսրայել[3]), շվեդ լուսանկարիչ և լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ռիվկինը ծնվել է 1908 թվականին Սուրաժ քաղաքում (տարբեր աղբյուրներում Սուրաժը նշվում է Վիտեբսկի գավառի տարածքում[4], իսկ որոշ աղբյուրներում Սուրաժը Չեռնիգովի նահանգի կազմում է)[5]։ Նրա հայրը՝ Շոլոմ-Շենդեր Վոլֆովիչ Ռիվկինը (Ռիվկին, 1878-1930), ծնունդով՝ Գոմելից, փիլիսոփայություն է ուսանել Հայդելբերգի համալսարանում, պատմություններ և էսսեներ տպագրել իդիշերեն և ռուսերեն պարբերականներում[6][7]։ Մայրը` Ֆրեյդա Նաֆտոլևնա Պերելմանը (Ֆրիդա Ռիվկին, 1881-1944), ծագումով Կոբրինից[8]։ Ծնողներն ամուսնացել են 1902 թվականի հուլիսի 4-ին Գոմելում[9]։ 1912 թվականին ընտանիքը տեղափոխվել է Գոմել, իսկ 1915 թվականին՝ Ստոկհոլմ։ 1919 թվականից Աննան ու նրա մայրը, եղբայրներն ու քույրերը ապրել են Գերմանիայում՝ Սվինեմյունդում։ 1922 թվականին նրանք վերադարձել են Շվեդիա։ Աննան սովորել է Ստոկհոլմի Ուիտլոքի դպրոց, ինչպես նաև հաճախել է Վերա Ալեքսանդրովայի բալետի դպրոց[4]։ Սակայն հետագայում ոտքի վնասվածքը ստիպել է նրան հրաժարվել պարային կարիերայից[5]։

1927 թվականին Աննա Ռիվկինն ամուսնացել է լրագրող և թարգմանիչ Դանիել Բրիկայի հետ։ Նույն թվականին նա սկսելլ է ուսումնասիրել լուսանկարչություն, իսկ 1929 թվականին բացել է իր սեփական լուսանկարչական ստուդիան, մասնագիտացել դիմանկարային լուսանկարչության բնագավառում և ի թիվս այլոց, ստեղծել շվեդ գրողների լուսանկարներ, ինչպիսիք են Կարին Բոյեն և Հարի Մարտինսոնը։ Բացի այդ, Ռիվկին-Բրիկը լուսանկարել է պարողների և պարային տեսարաններ։ 1932 թվականին լույս է տեսել այս ժանրում նրա լուսանկարների ալբոմը՝ «Svensk Danskonst»-ը[4]։

Աննայի եղբայրն ու քույրը՝ Էժեն և Յոսեֆը, համագործակցել են շվեդական ավանգարդիստական Spektrum ամսագրի հետ՝ ընդգրկելով թեմաների լայն շրջանակ՝ գրականությունից և երաժշտությունից մինչև ճարտարապետություն և հոգեվերլուծություն։ 1932-1935 թվականներին Յոսեֆ Ռիվկինը ղեկավաել է նաև համանուն հրատարակչությունը։ Աննան, իր հերթին, մոտ է եղել ամսագրի շուրջ ձևավորված շրջանակների հետ և նկարել է հեղինակների դիմանկարները, ովքեր գրել են նրա համար, այնուհետև դրանք օգտագործվել են գրքերի նկարազարդման նպատակով։ 1933 թվականին Աննան մեկնել է Փարիզ, որտեղ լուսանկարել է փողոցային տեսարաններն ու ճարտարապետությունը։ Բացի այդ, նա պատրաստել է սյուրռեալիստ գրողների և նկարիչների մի շարք դիմանկարներ, այդ թվում՝ Անդրե Բրետոնի, Ժան Արպի, Սալվադոր Դալիի, Մաքս Էռնստի և Ման Ռեյի[4]։

1940 թվականից Աննա Ռիվկին-Բրիկը զբաղվել է վավերագրական լուսանկարչությամբ։ 1942 թվականին նա ուղեկցել է լրագրող Էլլի Յաննեսին Լապլանդիայում և նրանք համատեղ հրատարակել են «Renarna visar vägen» գիրքը։ 1955 թվականին նա Իվար Լո-Յոհանսոնի հետ համատեղ հրատարակել է «Zigenarväg» գիրքը, Շվեդիայում բնակվող գնչուների կյանքի մասին։ Սակայն նրան ամենամեծ հաջողությունը բերել են լուսանկարչական նկարազարդումներով մանկական գրքերը (նրանցից իննի համար տեքստերը գրել է Աստրիդ Լինդգրենը[5]): Նրանցից շատերը պատմում են տարբեր երկրների, այդ թվում՝ Եթովպիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Հարավսլավիայի, Նորվեգիայի և Թաիլանդի երեխաների մասին[4]։

Լինելով ծնունդով հրեա՝ Աննա Ռիվկին-Բրիքը հենց սկզբից հետաքրքրվել է Իսրայել պետությամբ։ 1948 թվականին նա հրատարակել է «Պաղեստին» գիրքը, որի տեքստը գրել է Դանիել Բրիկը, իսկ 1955 թվականին լույս է տեսել նրանց համատեղ «Իսրայել» գիրքը։ Իսրայելում է նկարվել Աննա Ռիվկինի ամենահայտնի լուսանկարներից մեկը, որը Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում «Մարդկային ցեղը» ցուցահանդեսի համար նկարել է բարձրացված ձեռքով մի պառավ կնոջ, որը Էդվարդ Սթայհենը ընտրել է տարբեր երկրների 500 լուսանկարներից։ Այդ ցուցահանդեսի տպավորության ներքո Աննան 1962 թվականին հրատարակել է «Medmänniskor» գիրքը, որտեղ ընդգրկված են որպես լուսանկարիչ իր կարիերայի բոլոր տարիների դիմանկարների ընտրանին[4]։

Աննա Ռիվկին-Բրիկը մահացել է Իսրայելում 1970 թվականին։ Նա իր ֆոտոարխիվը կտակել է Շվեդիայի ժամանակակից արվեստի թանգարանին[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Anna Riwkin-Brick (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2022.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Svenskt kvinnobiografiskt lexikon
  5. 5,0 5,1 5,2 Svenskt biografiskt lexikon
  6. Johan Svedjedal. Spektrum 1931—1935: Den svenska drömmen
  7. Eugenie Soderberg Collection in Stony Brook University
  8. Riwkin’s Genealogical Tree
  9. Запись о бракосочетании доступна на сайте еврейской генеалогии JewishGen.org. Жених — Шолом-Шендер Вольфович Рывкин, 25 лет, уроженец Гомеля; невеста — Фрейда Нафтолевна Перельман, 23 лет, уроженка Кобрина. Брат отца, Янкель Вольфович Ривкин, указан как «суражский мещанин».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anna Tellgren. «Anna Riwkin-Brick». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • Pär Rittsel. «Anna Riwkin-Brick». Svenskt biografiskt lexikon (շվեդերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ռիվկին-Բրիկ» հոդվածին։