Վերա Ալեքսանդրովա (պարուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Ալեքսանդրովա
Ծնվել էսեպտեմբերի 8, 1893(1893-09-08)[1][2]
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 1, 1968(1968-11-01)[2] (75 տարեկան)
Մահվան վայրՍիգտունա, Sigtuna city municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
ԳերեզմանCatholic cemetery, Northern cemetery[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող
ԱմուսինPeder Sjögren?

Վերա Ալեքսանդրովա (ի ծնե՝ Լոկման[4], սեպտեմբերի 8, 1893(1893-09-08)[1][2], Ռիգա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1968(1968-11-01)[2], Սիգտունա, Sigtuna city municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), ռուսական ծագմամբ շվեդ բալետի պարուհի և պարուսույց։ Հայտնի է նաև որպես գրող և բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Ալեքսանդրովան ծնվել է 1893 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (այլ աղբյուրների համաձայն՝ Ռիգայում[4]): 1918 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի ընկերության երաժշտական և դրամատիկական ուսումնարանը, որտեղ մասնագիտացել է բալետի և դրամատիկական արվեստի բնագավառում։ 1917 թվականի հեղափոխությունից հետո Վերան մեկնել է Տալլին, որտեղ դարձել է Օպերայի և բալետի թատրոնի պարուհի և պարուսույց։ 1923 թվականին ամուսնացել է շվեդ ճարտարագետ Էռնստ Գյոստու Լունդկվիստի հետ և նրա հետ տեղափոխվել Գյոթեբորգ, որտեղ հիմնել է բալետի դպրոց երեխաների և մեծահասակների համար։ 1926 թվականին բնակություն է հաստատել Ստոկհոլմում, որտեղ շարունակել է մանկավարժական գործունեությունը։ 1920-1930-ականներին Վերա Ալեքսանդրովայի դպրոցը մեծ ժողովրդականություն է վայելել, այնտեղ դասավանդել են ինչպես բալետի արվեստ, այնպես էլ այն ժամանակ մոդայիկ «ազատ պար»։ Նա ինքն էլ է մասնակցել բալետի բեմականացումներին և, բացի այդ, գրել է բալետային գրախոսականներ շվեդերենով, մասնավորապես Scenen ամսագրի համար[5]։

Այսեդորա Դունկանի գաղափարները ազատ պարի և կանանց ազատագրման մասին մեծ ազդեցություն են ունեցել Վերա Ալեքսանդրովայի վրա։ Նա հավատում էր, որ պարի օգնությամբ կարելի է յուրաքանչյուր մարդու, հատկապես երեխաների մեջ արթնացնել և զարգացնել գեղարվեստական սկզբունքները։ Ալեքսանդրովայի աշակերտներից շատերը հետագայում դարձան հայտնի պարողներ, պարուսույցներ և պարի ուսուցիչներ, այդ թվում` Բիրգիտ Կուլբերգը[6], Մարթա Տորենը[7], Էլզա-Մարիանա ֆոն Ռոզենը[8], Իվո Կրամերը[9] և Եվա Դալգրենը[5]։ Մի քանի տարի Ալեքսանդրովայի դպրոցում սովորել էր լուսանկարիչ Աննա Ռիվկին-Բրիկը, որը ոտքի վնասվածքի պատճառով թողել էր բալետը[10]։

1937 թվականին Վերա Ալեքսանդրովան երկրորդ անգամ ամուսնացավ գրող Պեդեր Շյոգրենի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել 1937 թվականի հունիսի 19-ին Ստոկհոլմի Էնգելբրեկտ եկեղեցում[4]։ Այդ ժամանակահատվածում նա նաև սկսեց գրել և հրատարակել «Katedralen i berget» (1941) քնարական մանրանկարների ժողովածուն, որը արժանացավ քննադատների դրական գնահատանքին։ 1940-ական թվականներին Վերա Ալեքսանդրովան, Գերտա Սվենսոնի նախաձեռնությամբ, ռիթմիկ մարմնամարզություն էր դասավանդում Ստոկհոլմի ծխախոտի գործարանի բանվորներին։ Հետագայում նա այս փորձի վառ և բանաստեղծական նկարագրությունը ներկայացրեց 1944 թվականին լույս տեսած իր «Maskinen och blomman» գրքում։ Նույն թվականին լույս տեսավ նրա պոեզիայի մեկ այլ՝ «Femina sum» ժողովածուն։ Բացի այդ, Վերա Ալեքսանդրովան մոտ էր կրոնի թեմային, ինչը նույնպես արտացոլվեց նրա աշխատանքում, մասնավորապես, «Skogen Stockholm» գրքում (1945)։ Ի սկզբանե դաստիարակված լինելով Ուղղափառ հավատքով, նա հետագայում ընդունեց կաթոլիկություն։ 1949 և 1950 թվականներին լույս տեսան նրա ինքնակենսագրական երկու վեպերը ՝ Sandal och sidensko և Tr andduvor i parken, որոնք պատմում էին Ռուսաստանում նրա մանկության և երիտասարդության մասին[5]։

Վերա Ալեքսանդրովան մահացել է Սիգտունում 1968 թվականին և թաղված է Ստոկհոլմի Հյուսիսային գերեզմանատանը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 G T F (Peder) Sjögren
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Vera Alexandrova 1893-09-08 — 1968-11-01 Dansare, danspedagog
  3. https://gravar.se/forsamling/katolska-kyrkogarden-i-stockholm/katolska-kyrkogarden/0/iii/vera-alexandrova-sjogren/Gravar.se.
  4. 4,0 4,1 4,2 Anders Tyrberg. «G T F (Peder) Sjögren». Svenskt biografiskt lexikon (շվեդերեն).
  5. 5,0 5,1 5,2 5,3 Svenskt kvinnobiografiskt lexikon
  6. Lisbeth Larsson Märkvärdiga svenska kvinnor: 200 kvinnor som förändrat våra liv. — Albert Bonniers Förlag, 2019. — P. 440.
  7. «Marta Toren Profile» (անգլերեն).
  8. Horst Koegler Dizionario della danza e del balletto. — Gremese Editore, 1998. — P. 406.
  9. «Ivo Cramér – en av Sveriges mångsidigaste personligheter är borta» (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. Pär Rittsel. «Anna Riwkin-Brick». Svenskt biografiskt lexikon (շվեդերեն).