Ամերիկյան ճահճային կրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան ճահճային կրիա
Ամերիկյան ճահճային կրիա
Ամերիկյան ճահճային կրիա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Կրիաներ (Testudines)
Ենթակարգ Ծածկապարանոց կրիաներ (Cryptodira)
Վերնաընտանիք Testudinoidea
Ընտանիք Emydidae
Ցեղ 'Emydoidea'
Տեսակ Ամերիկյան ճահճային կրիա (E. blandingii)
Միջազգային անվանում
Emydoidea blandingii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Ամերիկյան ճահճային կրիա[1] (լատին․՝ Emys blandingii), կրիայի տեսակ, որ պատկանում է ամերիկյան քաղցրահամ ջրերում ապրող կրիաների (լատին․՝ Emydidae) ընտանիքին[2]։ Տեսակի դասակարգումը հստակ որոշված չէ. այն դասում են ճահճային կրիաների տեսակին[2] կամ ընդգրկում ամերիկյան ճահճային կրիայի մենատիպային տեսակի կազմում[1] (Emydoidea)[3]։

Լատինական տեսակային անվանումը տրվել է ամերիկացի բնագետ Ուիլյամ Բլանդինգի պատվին։ Ամերիկյան ճահճային կրիաները հետաքրքրություն են ներկայացնում ծերացման գործընթացների հետազոտման համար, քանի որ նրանք չեն ցուցաբերում ծերացման ընդհանուր նշաններ, ֆիզիկապես ակտիվ են և կարող են վերարտադրվել ավելի քան ութ կամ ինը տասնամյակի ընթացքում[4][5]։

Ապրում են ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք տարածքներում[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն տեսակի մարմնի ընդհանուր երկարությունը տատանվում է 18-27 սմ-ի սահմաններում։ Գույնով և չափով նման է Եվրոպական ճահճային կրիային։ Զրահը մուգ դեղնականաչ է՝ փոքրիկ վառ կետերով։ Պլաստրոնը դեղին է՝ մուգ, համաչափ տեղակայված կետերով։ Մեծահասակների մոտ այն այնքան է տեղաշարժված դեպի լայնակի հատվածը, որ կարող է ձգվել՝ ձգված վերջույթների պարագայում ամուր փակելով զրահի առջևի և հետին մակերեսը[6]։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրում է թույլ հոսող մանր ջրամբարներ, հաճախ դուրս է գալիս ցամաք, որտեղ ոչ միայն տաքանում է արևի տակ, այլև ձեռք բերում սնունդ։ Սննդացանկը բազմազան է՝ խեցգետնանմանների և միջատների գերակշռությամբ։ Շատ քիչ քանակությամբ է ձուկ ուտում։ Բույսերը նույնպես կազմում են այս կրիայի սննդակարգի փոքր մասը։

Սեռական հասունությունը սկսվում է 14-20 տարեկանում։ Զուգավորումը նկատվում է ամբողջ ակտիվ ժամանակահատվածում՝ մարտից մինչև հոկտեմբեր։ Հունիսին էգերը դնում են 6-12 ձու, որոնցից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դուրս են գալիս երիտասարդ կրիաիները, որոնք գետնի տակ մնում են մինչև գարուն[7]։

Այս կրիայի միսն օգտագործում են սննդի մեջ։

Բնական պայմաններում կյանքի տևողությունը գերազանցում է 77 տարին[3]։

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ճահճային կրիան ապրում է կանադական գավառներում՝ Օնտարիոյում, Քվեբեկում, Նոր Շոտլանդիայում, և Ամերիկայի Միացյալ Նահանգներ-ում՝ Միչիգանում, Փենսիլվանիայում, Օհայոյում, Ինդիանայում, Իլինոյսում, Վիսկոնսինում, Այովայում, Մինեսոտայում, Նեբրասկայում, Միսսուրիում, Նյու Յորքում, Կոնեկտիկուտում, Ռոդ Այլենդում, Մասսաչուսեթսում, Նյու Հեմփշիրում, Մենում։

Ոչնչացման վտանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ճահճային կրիայի համար առաջնային սպառնալիքը բնական միջավայրի շերտավորումն է և քայքայումը, ինչպես նաև գիշատիչների անբնական մեծ պոպուլյացիաների կողմից նրանց բների ոչնչացումը։ «Կարմիր գրքում» այս տեսակը ներկայացված է որպես ոչնչացման վտանգի ենթակա ԱՄՆ-ի որոշ նահանգներում, ինչպես նաև ամբողջ Կանադայում[3]։

Ներկայումս ամերիկյան ճահճային կրիան նշված չէ «Կարմիր գրքի» CITES ցանկում, սակայն դիտարկվում է 2013 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ананьева Н. Б., Боркин Л. Я., Даревский И. С., Орлов Н. Л. Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1988. — С. 145. — 10 500 экз. — ISBN 5-200-00232-X.
  2. 2,0 2,1 The Reptile Database: Emys blandingii(անգլ.)(Ստուգված է 4 Սեպտեմբերի 2018)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Emydoidea blandingii (англ.). The IUCN Red List of Threatened Species. (Проверено 4 сентября 2018).
  4. «Emydoidea blandingii». The Moirai - Aging Research (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. Michael Brooks (2008). 13 Things That Don’t Make Sense, Ch 9: «Death», NY: Doubleday, ISBN 9781861978172.
  6. «Illinois Natural History Survey Emydoidea blandingii» (անգլերեն). wwx.inhs.illinois.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. «Американская болотная черепаха - Мы очень любим черепах. Рассматриваем такие проблемы как: Уход и содержание за черепахами, Болезни и их лечение, Мифы о черепахах, Размножение черепах, Виды черепах». aturtle.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Маккой C. J. 1973. Emydoidea, E. blandingii. Catalogue of American Amphibians and Reptiles (136): 1—4.
  • Obst F. J. 2003. Sumpfschildkröten. Draco 4(13): 4—18.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ճահճային կրիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ճահճային կրիա» հոդվածին։