Ծածկապարանոց կրիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծածկապարանոց կրիաներ
Ծածկապարանոց կրիաներ
Dipsochelys dussumieri
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Cryptodira

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS {{{1}}}
NCBI {{{1}}}
EOL {{{1}}}


Ծածկապարանոց կրիաներ (լատ.՝ Cryptodira), կրիաների ենթադասի սողունների կարգ։ Զրահը կազմված է եղջերային վահանիկներով ծածկված ոսկրային թիթեղիկներից։ Ուղղահայաց հարթության մեջ կարողանում են գլուխն ու պարանոցը շարժել Տ տառի ձևով և ներս քաշել (այստեղից ծածկապարանոց կրիաներ անվանումը)։ Բազմանում են ձվադրությամբ (2-20 ձու)։ Հայտնի են 140 տեսակ, 30 սեռ՝ համախմբված 6 ընտանիքում։ Բաժանվում են 2 խմբի՝ ցամաքային և քաղցրահամ ջրերի կրիաներ։ Ցամաքային տեսակների զրահը լավ ուռուցիկ է, ոտքերը սյունաձև են, մատները սերտաճել են միմյանց հետ, ազատ են կարճ եղունգները։ Հայաստանի լեռնատափաստանային չոր շրջաններում այս խմբի ներկայացուցիչներից ապրում է միջերկրածովային կրիան։ Սնվում են բուսական կերով։ Քաղցրահամ ջրերի կրիաների զրահը շատ ուռուցիկ է, ունի շրջահոսուն ձև։ Վերջավորությունները լավ են զարգացած, մատների արանքում ունեն լողաթաղանթ։ Առանձին տեսակներ վառ գունավորված են։ Ապրում են քաղցրահամ ջրամբարներում, գետերում, լճերում ու ճահիճներում։ Սնվում են հիմնականում կենդանական կերով։ Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ կասպիական և ճահճային ծածկապարանոց կրիաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png