Ալ-Ֆախուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալ-Ֆախուրա
արաբ․՝ الفاخورة‎‎‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԼաթակիայի մարզ
Մինտակաալ-Կարդահայի գավառ
ՆահիյաԱլ-Ֆախուրայի շրջան
Ազգային կազմարաբներ
Ժամային գոտիUTC+2
Ալ-Ֆախուրա (Սիրիա)##
Ալ-Ֆախուրա (Սիրիա)

Ալ-Ֆախուրա (արաբ․՝ الفاخورة‎‎‎‎), քաղաքատիպ ավան Սիրիայի Արաբական Հանրապետության արևմուտքում՝ Լաթակիայի մարզում։ Ալ-Կարդահայի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Շրջանն ունի 17 722 բնակչություն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության մեծ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ. նրանք աճեցնում են նարնջի, կիտրոնի ու ձիթապտղի ծառեր, ինչպես նաև մշակում են բանջարեղեն։ Քաղաքի կենտրոնի բնակչությունն զբաղվում է առևտրով։ Կան նաև բամբակի ու նարնջի հյութի արտադրությմբ զբաղվող գործարաններ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Ֆախուրան գտնվում է ալ-Նուսայրիայի լեռներում՝ 850 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Լաթակիա քաղաքից 30 կմ դեպի հարավ է, 8 կմ հեռավորության վրա գտնվում է Ալ-Կարդահա քաղաքը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի տվյալներով՝ շրջանի բնակչությունը կազմում է 17 722 մարդ[1]։ Հիմնական մեծամասնությունը մուսուլմաններ են՝ ալավիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004