Ալ-Կաիդայի ահաբեկչությունների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալ-Կաիդայի ահաբեկչությունների ցանկ՝

Ամսաթիվ Վայր Ակցիա Տուժածներ
1992 թվականի դեկտեմբեր Ադեն, Եմեն Հյուրանոցում պայթյուն կազմակերպվեց, որն ուղղված էր հյուրանոցում տեղակայված ամերիկացի զինվորների դեմ։ Զոհվեց երկու ավստրալիացի զբոսաշրջիկ։
1993 թվականի փետրվարի 26 Նյու Յորք, ԱՄՆ Պայթյուն Նյու Յորքում Համաշխարհային առևտրի կենտրոնի ստորգետնյա ավտոտնակում։ Զոհվեց 6 մարդ։ 1042-ը վիրավորվեց։
1993 թվականի հոկտեմբերի 3 և հոկտեմբերի 4 Մոգադիշո, Սոմալի Սոմալիում Ալ-Կաիդա կողմնակիցները մասնակցեցին ամերիկացի զինվորների դեմ ճակատամարտերին, որն իրականացվում էր «Հույսի շարունակություն» խաղաղապահ գործողության շրջանակներում[1]։ Սպանվեց 18 զինծառայող։
1995 թվականի հունիսի 26 Ադիս Աբեբա,Եթովպիա Մահափորձ Եգիպտոսի նախագահ՝ Հոսնի Մուբարակի վրա, որի մեջ կասկածվում է Բեն Լադենը։ Զոհվեց 2 մարդ։
1995 թվականի նոյեմբերի 13 Ալ-Ռիադ, Սաուդյան Արաբիա Պայթյուն ազգային գվարդիայի ուսումնական կենտրոնի շենքում։ Կենտրոնը՝ որտեղ ամերիկացի հրահանգիչները զբաղվում էին սաուդցի սպաների պատրաստմամբ ավերվեց։ Զոհվեց 7 մարդ, նրանցից 5-ը՝ ամերիկացի զինվորական։
1996 թվականի հունիսի 25 Դահրան, Սաուդյան Արաբիա Ավտոմեքենանում տեղադրված հզոր ռումբը, փլատակների վերածեց ամերիկացի զինծառայողների համար նախատեսված բնակալի համալիրը։ Զոհվեց ԱՄՆ-ի 19 զինծառայող, վիրավորվեց մոտ 400 մարդ։
1998 թվականի օգոստոսի 7 Դար աս Սալամ, Տանզանիա Ամերիկայի դեսպանատան մոտակայքում տեղի ունեցավ պայթուցիկներով լի ավտոմեքենայի պայթյուն։ Ինչպես ենթադրվում է, ահաբեկչությունը իրականացրած երկու ահաբեկիչները, պատկանում էին Բեն Լադենի կազմակերպությանը։ Զոհվեց 10, իսկ վիրավորվեց 77 մարդ։
1998 թվականի օգոստոսի 7 Նայրոբի, Քենիա Պայթյուն տեղի ունեցավ Քենիայում գտնվող Ամերիկայի դեսպանատանը։ Ինչպես նաև օգտագործվեց պայթուցիկներով լի ավտոմեքենա, որը պայթեց դեսպանատան մուտքի մոտ։ Պայթյունի արդյունքում փլուզվեց հինգ հարկանի շենքը։ Հարձակմանը մասնակցած յոթ ահաբեկիչները, հանդիսանում էին Բեն Լադենի կազմակերպության անդամներ։ Ենթադրվում է, որ երկու ահաբեկչություններն էլ մշակվել են Բեն Լադենի ամենամոտ զինակիցներից մեկի՝ Աիման ազ-Զավահիրիի կողմից։ Սպանվեց 254, վիրավորվեց ավելի քան 5000 մարդ։
2000 թվականի հոկտեմբերի 12 Ադեն, Եմեն Ամերիկական «Քոուլ» ռազմական նավում տեղի ունեցավ ահաբեկչություն։ Տեղական ժամանակով 12:15-ին պայթուցիկով լեցուն փոքր նավակը, որը համաձայն ականատեսների ղեկավարում էր երկու մարդու կողմից, մեծ արագությամբ բախվեց «Քոուլ»-ի կորպուսին։

Չնայած այս ահաբեկչության պատասխանությունը ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել, ամերիկական հատուկ ծառայությունները տվյալներ են հաղորդում այն մասին, որ ակցիան մշակվել ու ֆինանսավորվել է Ալ-Կաիդայի կողմից։ Ինչպես հաղորդում են հատուկ ծառայությունները, հարձակումը մանրամասն մշակված է եղել։

Զոհվեց 15, վիրավորվեց 33 նավաստի։
2001 թվականի սեպտեմբերի 9 Թահար, Աֆղանստան Սպանվեց աֆղանական դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդը։
2001 թվականի սեպտեմբերի 11 Նյու Յորք, ԱՄՆ Ահաբեկիչների կողմից գրավված «Բոինգները» Նյու Յորքում մխրճվեցին Համաշխարհային Առևտրական Կենտրոնի, իսկ ավելի ուշ Վաշինգտոնում Պենտագոնի շենքերի մեջ։

Պաշտոնական տարբերակով, այդ հարձակումների պատասխանատվությունն ընկած է «Ալ-Կաիդայի» վրա[2]։

Զոհվեց 2974 մարդ (չհաշված 19 ահաբեկիչներին), 24-ը անհետ կորած են։
2003 թվականի նոյեմբերի 15 Ստամբուլ, Թուրքիա Ստամբուլում մահապարտների կողմից ղեկավարվող ականապատված ավտոմեքենաների օգնությամբ, պայթյուններ տեղի ունեցան երկու սինագոգերի մոտ[3][4]։ Սպանվեց 25, իսկ վիրավորվեց 300 մարդ[5]։
2004 թվականի մարտի 11 Մադրիդ, Իսպանիա Պայթյուն չորս գնացքներում[6]. Զոհվեց 191 մարդ, մոտ 2000-ը վիրավորվեցին։
2005 թվականի հուլիսի 7 Լոնդոն, Մեծ Բրիտանիա Ահաբեկչական ակտերի շարք լոնդոնյան մետրոյում[7]։ Սպանվեց 56 մարդ, վիրավորվեցին մոտ 700-ը։
2005 թվականի նոյեմբերի 5 Ամման, Հորդանան Պայթյունների շարք Ամմանում[8]։ Զոհվեց 67 մարդ, 295-ը վիրավորվեցին։
2013 թվականի հունվարի 16-հունվարի 19 Ին Ամենաս, Ալժիր Պատանդների առևանգում Ին Ամենասում[9]։ Զոհվեց 67 մարդ։
2013 թվականի սեպտեմբերի 21-սեպտեմբերի 23 Նայրոբի, Քենիա Ահաբեկչություն Նայրոբիի կենտրոնական շուկայում[10]։ Զոհվեց 73 մարդ, 175-ը վիրավորվեցին։
2015 թվականի հունվարի 7 Փարիզ, Ֆրանսիա Ահաբեկչություն ֆրանսիական երգիծական շաբաթաթերթ՝ Charlie Hebdo («Շառլի Էբդոյի») խմբագրությունում։ Զոհվեց 12 մարդ, վիրավորվեցին 11-ը։
2015 թվականի նոյեմբերի 20 Բամակո, Մալի Հարձակում Բոմակոյի հյուրանոցում[10]։ Սպանվեց 21 մարդ, վիրավորվեցին 7-ը։
2016 թվականի հունվարի 15-հունվարի 16 Ուագադուգու, Բուրկինա Ֆասո Ահաբեկչություն Ուագադուգուում։ Զոհվեց 28 մարդ, ավելի քան 33-ը վիրավորվեցին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аль-Каида - Международный исламский фронт джихада против иудеев и христиан
  2. «Bin Laden claims responsibility for 9/11». CBC News. 2004 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
  3. Film clue to Turkey Jewish attack
  4. Al Qaeda associates jailed for Istanbul bombings
  5. http://www.newsru.com/world/18nov2003/terakt2.html
  6. Взрывы в Мадриде 11 марта
  7. Серия взрывов в Лондоне: расследование Արխիվացված 2010-01-19 Wayback Machine
  8. «Иордания: плата за участие в коалиции». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. Who Are Al Mourabitoun? Al Qaeda-Linked Group Claims Responsibility For Mali Attack»
  10. 10,0 10,1 Джихад в тени «Исламского государства»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]