Հարձակում Բոմակոյի հյուրանոցում
Հարձակում Բոմակոյի հյուրանոցում | |
---|---|
Բամակոյի դիրքը Մալիի քարտեզին | |
Տեսակ | ահաբեկչական ակտ, պատանդների գերեվարում և զանգվածային կրակոցներ |
Երկիր | ![]() |
Տեղադրանք | Radisson Blu Hotel in Bamako? |
Տարեթիվ | նոյեմբերի 20, 2015-նոյեմբերի 20, 2015 նոյեմբերի 20, 2015 |
Զենք | ԱԿ-47 |
Զոհվածներ | 20 մարդ |
Վիրավորներ | 9 |
Ահաբեկիչներ | «Ալ Մուրաբիտուն» խմբակցություն |
Պատանդներ | մոտ 170 |
Հարձակում Բոմակոյի հյուրանոցում, զինված մարդկանց ահաբեկչական հարձակում 2015 թվականի նոյեմբերի 20-ին Մալիի մայրաքաղաքի Radisson հյուրանոցում։ Ըստ ԶԼՄ-ների տեղական ժամանակով 7:00-ին ահաբեկիչները գրոհով մտել են հյուրանոց և պատանդ են վերցրել 170 հոգի՝ 140 այցելու և 30 հոգի աշխատակազմից[1], զոհվել է է մոտավորապես 18 հոգի[2]։ Պատանդ վերցված մարդկանցից մի մասին՝ մոտ 100 հոգու, ով կարողացել է Ղուրանից հատվածներ կարդալ, ահաբեկիչները բաց են թողել[1]։
Հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցրել Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հետ կապված «Ալ Մուրաբիտուն» խմբակցությունը[1]։
Ավելի ուշ՝ ըստ BBC-ի, պատանդները գրոհով ազատվել են։ Հատուկ ստորաբաժանումները հյուրանոցում պատանդների 27 դիակ են գտել։ Գործողության ընթացքում երեք ահաբեկիչ է զոհվել[3]։
Դեպքերի ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահաբեկիչները հյուրանոցին մոտեցել են դիվանագիտական մեքենաներով։ Հարձակվողները չճշտված տվյալներով 2-5 հոգի են եղել։ Վիրավորելով հյուրանոցի պահակին Ալահ աքբար գոչելով խուժել են հյուրանոց և պահանջել մարդկանց հավաքվել սպասասրահում։
Ահաբեկիչները պատանդների մի մասի հետ բարիկադավորվել են վերջին՝ յոթերորդ հարկում։ Մնացած պատանդները իրենց սենյակներում են մնացել։ Մալիի հատուկ ստորաբաժանումներին օգնության են ժամանել ֆրանսիացի և ամերիկացի ոստիկաններ։ Պատանդներին ազատելու գործողությունները տևել են մոտ 5 ժամ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Алина Сабитова, Александр Павлов, Кирилл Кривошеев (2015 թ․ նոյեմբերի 20). «В Radisson Hotel в столице Мали захвачены в заложники 170 человек». Онлайн-трансляция. Коммерсантъ.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Не менее трех заложников погибли при атаке боевиков на отель в Мали». ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ նոյեմբերի 20.
- ↑ СМИ сообщили об освобождении всех заложников в Мали
- ↑ тром 20 ноября на отель Radisson Blu в Бамако напали террористы