Ալֆրեդ դը Մյուսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալֆրեդ դը Մյուսսեից)
Picto infobox auteur.png
Ալֆրեդ դը Մյուսե
ֆր.՝ Alfred de Musset
Alfred de Musset.jpg
Ծննդյան անուն ֆր.՝ Louis-Charles-Alfred de Musset-Pathay
Ծնվել է դեկտեմբերի 11, 1810({{padleft:1810|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա[1][7]
Վախճանվել է մայիսի 2, 1857({{padleft:1857|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][8][3][4][5][6] (46 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա[1][7]
Մասնագիտություն գրող, բանաստեղծ, դրամատուրգ, վիպասան, գրադարանավար և շախմատային տեսաբան
Լեզու ֆրանսերեն[9]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրթություն Անրի IV լիցեյ
Գրական ուղղություններ ռոմանտիզմ
Անդամակցություն Ֆրանսիական ակադեմիա[1]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Համատեղ ապրող Ժորժ Սանդ, Caroline Jaubert, Էլիզա Ռաշել, Louise Rosalie Allan-Despreaux, Louise Colet և Aimée d'Alton
Alfred de Musset Վիքիպահեստում

Ալֆրեդ դը Մյուսե (ֆր.՝ Louis-Charles-Alfred de Musset-Pathay, դեկտեմբերի 11, 1810({{padleft:1810|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4][5][6], Փարիզ, Ֆրանսիա[1][7] - մայիսի 2, 1857({{padleft:1857|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][8][3][4][5][6], Փարիզ, Ֆրանսիա[1][7]), ֆրանսիացի գրող։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1852

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուսեի «Իսպանական և իտալական պատմություններ» (1830) բանաստեղծական առաջին ժողովածուն արժանացել է ընթերցողների ուշադրությանը։ «Ներկայացում բազկաթոռի վրա» (1832) երկրորդ ժողովածուում փառաբանել է ազատությունը, ծաղրել բուրժուական քաղաքականությունը։ Լայնորեն հայտնի է «Գիշերներ» (1835-1837) քնարական պոեմների շարքը, որի թախծոտ մտորումները մենակության արգասիք են։

Մյուսեն ռոմանտիկ թատրոնի հիմնադիրներից է։ Նրա «Լորենցաչչո» (1834) պատմական դրաման, «Մարիանի կամակորությունը» (1833), «Սիրո հետ չեն կատակում» (1834), «Մոմակալը» (1835) սիրային-հոգեբանական պիեսներն աչքի են ընկնում ռեալիստական կերպարներով, լարված գործողությամբ։ «Դարիս զավակի խոստովանությունը» (1836, հայկական հրատարակչություն «Դարուս մեկ զավակին խոստովանանքը», հ․ 1-2, 1874-1875) հոգեբանական վեպում արտացոլված է 19-րդ դարի 20-30-ական թվականների ֆրանսիական իրականությունը։

Հայ իրականության մեջ Մյուսեն հայտնի է եղել դեռևս 19-րդ դարում։ Նրա գործերից հայերեն են թարգմանվել նաև «Մայիսյան գիշեր» (1897) և «Դեկտեմբերի մի գիշեր» (1900) պոեմները (տպագրվել են «Մուրճ» ամսագրում, թրգմ․ Հ․ Տեր-Գևորգյան), «Լուսին» (թրգմ․ Հ․ Թումանյան, 1910) բանաստեղծությունը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 651 CC-BY-SA-icon-80x15.png