Էլիզա Ռաշել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզա Ռաշել
ֆր.՝ Rachel
ֆր.՝ Rachel Félix
Portrait of Mlle Rachel by William Etty YORAG 988.jpg
Ծնվել էփետրվարի 21, 1821(1821-02-21)[1]
ԾննդավայրՄումպֆ[2]
Մահացել էհունվարի 3, 1858(1858-01-03)[1][3][2] (36 տարեկանում)
Մահվան վայրԼը Կանե[2]
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
ՔաղաքացիությունՖրանսիա[2]
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Ալֆրեդ դը Մյուսսե և Ալեքսանդր Վալևսկի

Էլիզա Ռաշել Ֆելիքս (անգլ.՝ Elisa Rachel Felix, Mademoiselle Rachel, փետրվարի 21, 1821(1821-02-21)[1], Մումպֆ[2] - հունվարի 3, 1858(1858-01-03)[1][3][2], Լը Կանե[2]), հրեական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Է. Ռաշելը ծնվել է հրեա շրջիկ դերասանների և առևտրականների աղքատ ընտանիքում, բնիկ Էլզասից, ճանապարհային պանդոկում, Գերմանիայից Ֆրանսիա տեղափոխվելու ժամանակ։ 1827 թ. ընտանիքը բնակություն է հաստատում Լիոնում։ Փող աշխատելու համար դեռևս մանկահասակ Էլիզան իր ավագ քրոջ հետ երգում էր փողոցներում և սրճարաններում։ Այստեղ նրան պատահաբար լսում է փարիզյան երգեցողության դպրոցի ղեկավար Էթյեն Շորոնը և, հմայված պատանի երգչուհու կախարդական ձայնով, ընտանիքի հետ միասին տանում է նրան Փարիզ, որտեղ նրանք տեղավորվում են հրեական թաղամասում։ Փարիզում Էլիզան ավարտում է թատերական դպրոցը և 1837 թ. առաջին անգամ բեմ է դուրս գալիս Վոդևիլների թատրոնում, սկզբում երկրորդական դերերով։ 1838 թ. դերասանուհին արդեն հանդես է գալիս Կոմեդի ֆրանսեզում, որտեղ հասնում է ցնցող հաջողությունների։ Էլիզա Ռաշելի անտրեպրենյորի դերում հանդես էր գալիս նրա հայրը, ով հաճախ գերագնահատված հոնորարներ էր պահանջում, ինչը բացասաբար էր անդրադառնում դերասանուհու հանդեպ հասարակության վերաբերմունքի վրա։

Ռաշելը հյուրախաղերով շրջագայում է ամբողջ Եվրոպայով։ 1841 թ. դերասանուհին հանդես է գալիս Լոնդոնում անգլիական Վիկտորյա թագուհու առաջ, իսկ 1852 թ.՝ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի, ով, հիացած նրա տաղանդով, պատվիրում է տեղադրել Էլիզայի արձանը Պոտսդամում։ 1853—1854 թթ. Ռաշելը մեծ շրջագայություն է կատարում Ռուսաստանում, որտեղ նրա տաղանդի երկրպագուների շարքում էր նաև կայսր Նիկոլայ I-ը, ով ցանկանում էր անձամբ ծանոթանալ դերասանուհու հետ։

Rachel Felix.jpg

Սակայն ճանապարհորդությունը ծանր է ընթանում, և վերադարձի ժամանակ Էլիզան հիվանդանում է։ 1855 թ. նա անհաջող հյուրախաղեր է ունենում ԱՄՆ-ում և վերադառնում այնտեղից արդեն տուբերկուլյոզով ծանր հիվանդ։ 1856 թ. ուղևորություն է ունենում դեպի Եգիպտոս, ապա ապրում Ֆրանսիայի հարավում բնակվող բարեկամների մոտ։ Մահացել է հարավֆրանսիական Լե Կաննում՝ ոչ հեռու ծովափնյա Կաննից։ Մահից առաջ ցանկություն է հայտնել թաղվել հրեական կրոնական ծեսերով։ Հուղարկավորության ժամանակ մահախոսականը իվրիտով ասել է փարիզյան կոնսիստորիայի գլխավոր ռաբբի Իսիդոր Լազարը[4]։ Թաղվել է Փարիզում, Պեր Լաշեզի հրեական մասում։

Ռաշելը վարել է բուռն հասարակական կյանք, ունեցել է սեփական սալոնը։ Ունեցել է երկու որդի (ավագը Նապոլեոնի որդու՝ Ալեքսանդր Կոլոնա-Վալևսկու հետ արտամուսնական կապից), սակայն երբևէ չի ամուսնացել։ Նրա որդիներն անցել են թլպատման կարգը։ Փարիզյան հասարակությունը աշխուժորեն քննարկում էր Ռաշելի բազմաթիվ սիրային կապերը։ Ռաշելը օգնություն էր ցուցաբերում ընտանիքի անդամներին, այսպես, նրա օժանդակությամբ քույրը ևս դարձավ դերասանուհի և հաջող թատերական գործունեություն ծավալեց։

Ընդունել է քրիստոնեություն[5]: 1848 թ. հեղափոխության ժամանակ ծանոթությունը Իցխակ Կրեմյոյի հետ հետաքրքրություն է արթնացրել հուդայականության հանդեպ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]