Ալեքսանդր Կոլոնա-Վալևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Կոլոնա-Վալևսկի
Comte Walewski Congrès de Paris 1856 BNF Gallica.jpg
Դրոշ
Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների նախարար
1860 թվական - 1863 թվական
Դրոշ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար
7 մայիսի, 1855 թվական - 4 հունվարի, 1860 թվական
Նախորդող Էդուար Դրուին դե Լյույս
Հաջորդող Պիեռ Ժյուլ Բարոշ
Դրոշ
Ֆրանսիայի օրենսդիր կորպուսի նախագահ
29 օգոստոսի, 1865 թվական - 29 մարտի, 1867 թվական
Նախորդող Շառլ դը Մորնի
Հաջորդող Եվգենի Շնայդեր
Դրոշ
Սենատոր
26 ապրիլի, 1855 թվական20 օգոստոսի, 1865 թվական
2 ապրիլի, 1867 թվական27 հոկտեմբերի, 1868 թվական
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և ռազմական գործիչ
Ծննդյան օր մայիսի 4, 1810(1810-05-04)[1][2][3][4][5][6][7][8]
Ծննդավայր Walewice, Gmina Bielawy, Լովիչ պովյատ, Լոձի վոևոդություն, Լեհաստան
Վախճանի օր սեպտեմբերի 27, 1868(1868-09-27)[9][2][4] (58 տարեկանում), հոկտեմբերի 27, 1868(1868-10-27)[1] (58 տարեկանում) կամ սեպտեմբերի 26, 1868(1868-09-26)[6] (58 տարեկանում)
Վախճանի վայր Ստրասբուրգ[1]
Գերեզման Պեր Լաշեզ[10]
Թաղված Պեր Լաշեզ[10]
Դինաստիա Բոնապարտներ և Walewski?
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա, Լեհաստան և Flag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Հայր Նապոլեոն Բոնապարտ[11]
Մայր Մարիա Վալևսկա[11]
Ամուսին Lady Catherine Caroline Montagu?[11], Maria Anne di Ricci?[11] և Էլիզա Ռաշել[11]
 
Ինքնագիր Alexandre Florian Joseph Colonna Walewski signature.svg
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Virtuti Militari, Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան և Սուրբ Հովսեփի շքանշանի Մեծ Խաչ

Կոմս Ալեքսանդր Ֆլորիան Ժոզեֆ Կոլոնա-Վալևսկի (ֆր.՝ Alexandre Florian Joseph Colonna Walewski, մայիսի 4, 1810(1810-05-04)[1][2][3][4][5][6][7][8], Walewice, Gmina Bielawy, Լովիչ պովյատ, Լոձի վոևոդություն, Լեհաստան - սեպտեմբերի 27, 1868(1868-09-27)[9][2][4], հոկտեմբերի 27, 1868(1868-10-27)[1] կամ սեպտեմբերի 26, 1868(1868-09-26)[6], Ստրասբուրգ[1]), ֆրանսիացի քաղաքական և դիվանագիտական գործիչ, կայսր Նապոլեոն Բոնապարտի՝ արտամուսնական կապից ծնված որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Վալևսկին ծնվել է 1810 թվականի մայիսի 4-ին։ Նա և՛ Մարիա Վալևսկայի, և՛ Նապոլեոն Բոնապարտի երկրորդ որդին է։ 1817 թվականի մոր մահվանից հետո քեռու՝ Թեոդոր Մարցին Լոնչինսկու կողմից տեղափոխվել է Կերնոզա (Լեհաստանում)։

1820-1824 թվականներին սովորել է Ժնևում։ 1824 թվականին վերադարձել է Լեհաստան, մերժել մեծ իշխան Կոնստանտին Պավլովիչի առաջարկը՝ դառնալ նրա անձնական համհարզ։ Նրան սկսել է հետևել ռուսական ոստիկանությունը։

Ապօրինի կերպով տեղափոխվել է Ֆրանսիա և ստացել Ֆրանսիայի քաղաքացիություն։ Կատարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Օրաս դը Սեբաստյանի քաղաքական հանձնարարությունները 1830-1831 թվականների Լեհական ապստամբության ժամանակ։ 1831 թվականի փետրվարի 13-ին համհարզի աստիճանով մասնակցել է Գրոխովի ճակատամարտին։ Լեհական զորքի համար հարաբերականորեն հաղթական ճակատամարտի համար Ալեքսանդրն ստացել է ռազմական խաչ։

Լեհական ապստամբության ճնշումից հետո Ալեքսանդրը վերադարձել է Փարիզ, որպես կապիտան ընդգրկվել ֆրանսիական բանակում։ Կատարել է Ֆրանսիայի դիվանագիտական հանձնարարությունները տարբեր երկրներում։ 1948 թվականի փետրվարի 22-ից եղել է լիազոր նախարար Կոպենհագենում, 1849 թվականի հունվարի 21-ից՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորենցիայում, 1850 թվականից՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նեապոլում, 1851 թվականից՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Մադրիդում, ապա Լոնդոնում։

Վալևսկու շնորհիվ Մեծ Բրիտանիան Նապոլեոն III-ին ճանաչել է Ֆրանսիայի կայսր, ինչն սկզբում ձեռնտու չէր բրիտանացի քաղաքական գործիչներին։ Ապահովել է Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համագործակցությունը Ղրիմի պատերազմում։

Ալեքսանդր Վալևսկու իսկական քաղաքական կարիերան սկսվել է Լուի-Նապոլեոն Բոնապարտի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո։ 1855 թվականի ապրիլի 26-ից նա եղել է սենատոր, 1855 թվականի մայիսի 7-ից 1860 թվականի հունվարի 4-ը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար։ Նա եղել է Ֆրանսիական կայսրության ներկայացուցիչը Փարիզի կոնգրեսում 1856 թվականին։ Բանակցությունների ժամանակ նա դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի մեծ խաչի ասպետ։

1856 թվականի Ալեքսանդր Վալևսկին դարձել է Փարիզի խորհրդի նախագահ, 1858 թվականից՝ Գաղտնի խորհրդի անդամ, 1860 թվականի նոյեմբերի 23-ից՝ պետական նախարար, 1960-1863 թվականներին՝ Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների նախարար։ 1862 թվականի հուլիսի 21-ին դրել է առաջին քարը Փարիզի օպերայի շենքի հիմքում։ 1865-1867 թվականներին Վալևսկին զբաղեցրել է Ֆրանսիայի օրենսդիր կորպուսի նախագահի պաշտոնը, 1867 թվականից եղել է սենատոր։

1868 թվականին ընտրվել է Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ։

1868 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Գերմանիայում կատարած երկարատև ուղևորությունից վերադառնալիս, Վալևսկին մահացել է Ստրասբուրգի հյուրանոցում[12]։

Նապոլեոնի Բոնապարտի հետ արյունակցական կապը հաստատվել է ԴՆԹ-թեստով 2013 թվականին[13]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո լեգեոնի շքանշան, մեծ խաչ (1856)
  • Պատվո լեգեոնի շքանշան, մեծ սպա
  • Պատվո լեգեոնի շքանշան, կոմանդոր
  • Սուրբ Ստեֆանի թագավորական հունգարական շքանշան, մեծ խաչ (Ավստրիա, 1856)[14]
  • Սուրբ Հուբերտի շքանշան (Բավարիայի թագավորություն)
  • Փրկչի շքանշան, մեծ խաչ (Հունաստան)
  • Դանեբրոգի շքանշան, մեծ խաչ (Դանիա)
  • Պատվո և նվիրվածության մեծ խաչ (Մալթիական շքանշան, 1847)
  • Սուրբ Յանուարիուսի շքանշան (Երկու Սիցիլիաների թագավորություն)
  • Սուրբ Գեորգիի Կոնստանտինյան շքանշան (Պարմայի դքսություն)
  • Virtuti Militari շքանշան, ոսկե խաչ (Լեհական թագավորություն, 3 մարտի, 1831)[15]
  • Կույս Մարիամ Վիլլա-Վիկոզայի անարատ հղության շքանշան, մեծ խաչ (Պորտուգալիա)
  • Սև արծվի շքանշան (Պրուսիա)
  • Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան (Ռուսաստան, 26հունվարի, 1857)[16]
  • Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան, 26 հունվարի, 1857)
  • Սուրբ ավետման բարձրագույն շքանշան (Սարդինիայի թագավորություն, 1859)
  • Սուրբ Մավրիկայի և Ղազարի շքանշան, մեծ խաչ (Սարդինիայի թագավորություն)
  • Սուրբ Հովսեփի շքանշան, մեծ խաչ (Տոսկանայի մեծ դքսություն)
  • Մեջիդիե շքանշան 1-ին դասի (Թուրքիա)
  • Սերաֆիմի շքանշան (Շվեդիա, 20 դեկտեմբերի, 1855)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիաննա Կոլոնա, կինը (1859)

Առաջին կինը (1831 թվականի դեկտեմբերի 1-ից) – Կառոլինա Մոնտեգյու (1808-1834), Սենդվիչի 6-րդ կոմս Ջոն Մոնտեգյուի դուստրը, երեխաներ՝

  • Լուիզա (1832-1832)
  • Ժորժ (1834-1834)

Երկրորդ կինը (1846 թվականի հունիսի 4-ից) – Մարի-Անն (Մարիաննա) դե Ռիչի (1823-1912), իշխան Ստանիսլավ Պոնյատովսկու թոռնուհին և իտալացի կոմս Զանոբիո դի Ռիչիի դուստրը, եղել է կայսր Նապոլեոն III-ի սիրուհին՝ միաժամանակ մտերիմ լինելով նրա կնոջ՝ Եվգենյայի հետ։ Ամուսնության ընթացքում ունեցել է չորս երեխա՝

  • Իզաբել (1847-1847)
  • Շառլ (1848-1916)
  • Կատրին (1849-1927)
  • Էժենի (1856-1902)

Ողբերգակ դերասնուհի Էլիզա Ռաշելի հետ Ալեքսանդր Վալևսկու կապից ծնվել է նրանց Ալեքսանդր որդին (1844-1898)՝ կոմս Կոլոնա-Վալևսկի, որին օրինականցրել է ու նշանակել ժառանգորդ օրինական երեխաներին հավասար։ Նրա սերունդներից է ներկա կոմս Կոլոնա-Վալևսկին (ծնվել է 1934 թվականին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11877106X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.senat.fr/senateur-2nd-empire/walewski_florian_alexandre_joseph_colonna0081e2.html
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Sycomore / Assemblée nationale
  5. 5,0 5,1 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Find A Grave — 1995.
  7. 7,0 7,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  8. 8,0 8,1 Pinson G., (not translated to fr) Médias 19 — 2011. — ISSN 1927-0178
  9. 9,0 9,1 9,2 Le Figaro / A. BrézetParis: Société du Figaro, 1868. — P. 2. — ed. size: 322497 — ISSN 0182-5852
  10. 10,0 10,1 Moiroux J. Le cimetière du Père-LachaiseParis: 1908. — P. 190.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Kindred Britain
  12. Брандыс М. Мария Валевская // Исторические повести. 1975. с. 488—489.
  13. Gerard Lukotte, Jacqeus Macé, Peter Hrechdakian. Reconstruction of the Lineage Y Chromosome Haplotype of Napoléon the First // International Journal of Sciences. — 2013, September. — P. 127ff..
  14. кавалеры ордена Святого Стефана Archived 2010-12-22 at the Wayback Machine.
  15. Lista nazwisk osób odznaczonych Orderem VIRTUTI MILITARI(լեհ.)
  16. Орден Святого Апостола Андрея Первозванного (1699-1917). Орден святой Великомученицы Екатерины (1714-1917). Списки кавалеров и кавалерственных дам", С.С.Левин, Москва, 2003, 102 стр., 300 экз.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М. Брандыс Мария Валевская // Исторические повести.— М.: Прогресс, 1975, с.с. 339—541

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]