Ալեքսանդր Կոլոնա Վալևսկի
Կոմս Ալեքսանդր Ֆլորիան Ժոզեֆ Կոլոնա Վալևսկի (ֆր.՝ Alexandre Florian Joseph Colonna Walewski, մայիսի 4, 1810[1][2][3][…], Walewice, Վարշավայի դքսություն - սեպտեմբերի 27, 1868[4][1][3], Ստրասբուրգ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[5]), ֆրանսիացի քաղաքական և դիվանագիտական գործիչ, կայսր Նապոլեոն Բոնապարտի՝ արտամուսնական կապից ծնված որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Վալևսկին ծնվել է 1810 թվականի մայիսի 4-ին։ Նա և՛ Մարիա Վալևսկայի, և՛ Նապոլեոն Բոնապարտի երկրորդ որդին է։ 1817 թվականի մոր մահվանից հետո քեռու՝ Թեոդոր Մարցին Լոնչինսկու կողմից տեղափոխվել է Կերնոզա (Լեհաստանում)։
1820-1824 թվականներին սովորել է Ժնևում։ 1824 թվականին վերադարձել է Լեհաստան, մերժել մեծ իշխան Կոնստանտին Պավլովիչի առաջարկը՝ դառնալ նրա անձնական համհարզ։ Նրան սկսել է հետևել ռուսական ոստիկանությունը։
Ապօրինի կերպով տեղափոխվել է Ֆրանսիա և ստացել Ֆրանսիայի քաղաքացիություն։ Կատարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Օրաս դը Սեբաստյանի քաղաքական հանձնարարությունները 1830-1831 թվականների Լեհական ապստամբության ժամանակ։ 1831 թվականի փետրվարի 13-ին համհարզի աստիճանով մասնակցել է Գրոխովի ճակատամարտին։ Լեհական զորքի համար հարաբերականորեն հաղթական ճակատամարտի համար Ալեքսանդրն ստացել է ռազմական խաչ։
Լեհական ապստամբության ճնշումից հետո Ալեքսանդրը վերադարձել է Փարիզ, որպես կապիտան ընդգրկվել ֆրանսիական բանակում։ Կատարել է Ֆրանսիայի դիվանագիտական հանձնարարությունները տարբեր երկրներում։ 1948 թվականի փետրվարի 22-ից եղել է լիազոր նախարար Կոպենհագենում, 1849 թվականի հունվարի 21-ից՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորենցիայում, 1850 թվականից՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նեապոլում, 1851 թվականից՝ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Մադրիդում, ապա Լոնդոնում։
Վալևսկու շնորհիվ Մեծ Բրիտանիան Նապոլեոն III-ին ճանաչել է Ֆրանսիայի կայսր, ինչն սկզբում ձեռնտու չէր բրիտանացի քաղաքական գործիչներին։ Ապահովել է Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համագործակցությունը Ղրիմի պատերազմում։
Ալեքսանդր Վալևսկու իսկական քաղաքական կարիերան սկսվել է Լուի-Նապոլեոն Բոնապարտի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո։ 1855 թվականի ապրիլի 26-ից նա եղել է սենատոր, 1855 թվականի մայիսի 7-ից 1860 թվականի հունվարի 4-ը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար։ Նա եղել է Ֆրանսիական կայսրության ներկայացուցիչը Փարիզի կոնգրեսում 1856 թվականին։ Բանակցությունների ժամանակ դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի մեծ խաչի ասպետ։
1856 թվականի Ալեքսանդր Վալևսկին դարձել է Փարիզի խորհրդի նախագահ, 1858 թվականից՝ Գաղտնի խորհրդի անդամ, 1860 թվականի նոյեմբերի 23-ից՝ պետական նախարար, 1960-1863 թվականներին՝ Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների նախարար։ 1862 թվականի հուլիսի 21-ին դրել է առաջին քարը Փարիզի օպերայի շենքի հիմքում։ 1865-1867 թվականներին Վալևսկին զբաղեցրել է Ֆրանսիայի օրենսդիր կորպուսի նախագահի պաշտոնը, 1867 թվականից եղել է սենատոր։
1868 թվականին ընտրվել է Գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ։
1868 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Գերմանիայում կատարած երկարատև ուղևորությունից վերադառնալիս, Վալևսկին մահացել է Ստրասբուրգի հյուրանոցում[9]։
Նապոլեոնի Բոնապարտի հետ արյունակցական կապը հաստատվել է ԴՆԹ-թեստով 2013 թվականին[10]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո լեգեոնի շքանշան, մեծ խաչ (1856)
- Պատվո լեգեոնի շքանշան, մեծ սպա
- Պատվո լեգեոնի շքանշան, կոմանդոր
- Սուրբ Ստեֆանի թագավորական հունգարական շքանշան, մեծ խաչ (Ավստրիա, 1856)[11]
- Սուրբ Հուբերտի շքանշան (Բավարիայի թագավորություն)
- Փրկչի շքանշան, մեծ խաչ (Հունաստան)
- Դանեբրոգի շքանշան, մեծ խաչ (Դանիա)
- Պատվո և նվիրվածության մեծ խաչ (Մալթիական շքանշան, 1847)
- Սուրբ Յանուարիուսի շքանշան (Երկու Սիցիլիաների թագավորություն)
- Սուրբ Գեորգիի Կոնստանտինյան շքանշան (Պարմայի դքսություն)
- Virtuti Militari շքանշան, ոսկե խաչ (Լեհական թագավորություն, 3 մարտի, 1831)[12]
- Կույս Մարիամ Վիլլա-Վիկոզայի անարատ հղության շքանշան, մեծ խաչ (Պորտուգալիա)
- Սև արծվի շքանշան (Պրուսիա)
- Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան (Ռուսաստան, 26հունվարի, 1857)[13]
- Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան, 26 հունվարի, 1857)
- Սուրբ ավետման բարձրագույն շքանշան (Սարդինիայի թագավորություն, 1859)
- Սուրբ Մավրիկայի և Ղազարի շքանշան, մեծ խաչ (Սարդինիայի թագավորություն)
- Սուրբ Հովսեփի շքանշան, մեծ խաչ (Տոսկանայի մեծ դքսություն)
- Մեջիդիե շքանշան 1-ին դասի (Թուրքիա)
- Սերաֆիմի շքանշան (Շվեդիա, 20 դեկտեմբերի, 1855)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կինը (1831 թվականի դեկտեմբերի 1-ից) – Կառոլինա Մոնտեգյու (1808-1834), Սենդվիչի 6-րդ կոմս Ջոն Մոնտեգյուի դուստրը, երեխաներ՝
- Լուիզա (1832-1832)
- Ժորժ (1834-1834)
Երկրորդ կինը (1846 թվականի հունիսի 4-ից) – Մարի-Անն (Մարիաննա) դե Ռիչի (1823-1912), իշխան Ստանիսլավ Պոնյատովսկու թոռնուհին և իտալացի կոմս Զանոբիո դի Ռիչիի դուստրը, եղել է կայսր Նապոլեոն III-ի սիրուհին՝ միաժամանակ մտերիմ լինելով նրա կնոջ՝ Եվգենյայի հետ։ Ամուսնության ընթացքում ունեցել է չորս երեխա՝
- Իզաբել (1847-1847)
- Շառլ (1848-1916)
- Կատրին (1849-1927)
- Էժենի (1856-1902)
Ողբերգակ դերասանուհի Էլիզա Ռաշելի հետ Ալեքսանդր Վալևսկու կապից ծնվել է նրանց Ալեքսանդր որդին (1844-1898)՝ կոմս Կոլոնա-Վալևսկի, որին օրինականցրել է ու նշանակել ժառանգորդ օրինական երեխաներին հավասար։ Նրա սերունդներից է ներկա կոմս Կոլոնա-Վալևսկին (ծնվել է 1934 թվականին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur-2nd-empire/walewski_florian_alexandre_joseph_colonna0081e2.html
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 4,0 4,1 4,2 Le Figaro, Figaro (ֆր.) / A. Brézet — Paris: Société du Figaro, 1868. — P. 2. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #11877106X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.) — Paris: 1908. — P. 190.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Kindred Britain
- ↑ 8,0 8,1 Валевский, герцог Александр Флориан Жозеф Колонна (ռուս.) // Большая советская энциклопедия. Том 8. Буковые — Варле — 1927. — Т. 8. — С. 630.
- ↑ Брандыс М. Мария Валевская // Исторические повести. 1975. с. 488—489.
- ↑ Gerard Lukotte, Jacqeus Macé, Peter Hrechdakian. Reconstruction of the Lineage Y Chromosome Haplotype of Napoléon the First // International Journal of Sciences. — 2013, September. — P. 127ff..
- ↑ кавалеры ордена Святого Стефана Արխիվացված 2010-12-22 Wayback Machine
- ↑ Lista nazwisk osób odznaczonych Orderem VIRTUTI MILITARI(լեհ.)
- ↑ Орден Святого Апостола Андрея Первозванного (1699-1917). Орден святой Великомученицы Екатерины (1714-1917). Списки кавалеров и кавалерственных дам", С.С.Левин, Москва, 2003, 102 стр., 300 экз.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- М. Брандыс Мария Валевская // Исторические повести.— М.: Прогресс, 1975, с.с. 339—541
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կոլոնա Վալևսկի» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մայիսի 4 ծնունդներ
- 1810 ծնունդներ
- Սեպտեմբերի 27 մահեր
- 1868 մահեր
- Ստրասբուրգ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Բոնապարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդարանի նախագահներ
- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի դիվանագետներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ