Էլիզա Ռաշել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռաշել Էլիզաից)
Էլիզա Ռաշել
Ծնվել էփետրվարի 28, 1821(1821-02-28)
ԾննդավայրՄումպֆ
Մահացել էհունվարի 3, 1858(1858-01-03)[1][2] (36 տարեկան)
Մահվան վայրԼը Կանե[2]
ԳերեզմանՊեր Լաշեզ[3][4] և Grave of Élisabeth Rachel Félix
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Jacob Félix?[5], մայր՝ Esther Hayer?[5]
Ամուսին(ներ)Ալեքսանդր Վալևսկի[6]
Համատեղ ապրող(ներ)Ալֆրեդ դը Մյուսսե և Ալեքսանդր Վալևսկի

Էլիզա Ռաշել Ֆելիքս (անգլ.՝ Elisa Rachel Felix, Mademoiselle Rachel, փետրվարի 28, 1821(1821-02-28), Մումպֆ - հունվարի 3, 1858(1858-01-03)[1][2], Լը Կանե[2]), հրեական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Է. Ռաշելը ծնվել է հրեա շրջիկ դերասանների և առևտրականների աղքատ ընտանիքում, բնիկ Էլզասից, ճանապարհային պանդոկում, Գերմանիայից Ֆրանսիա տեղափոխվելու ժամանակ։ 1827 թվականին ընտանիքը բնակություն է հաստատում Լիոնում։ Փող աշխատելու համար դեռևս մանկահասակ Էլիզան իր ավագ քրոջ հետ երգում էր փողոցներում և սրճարաններում։ Այստեղ նրան պատահաբար լսում է փարիզյան երգեցողության դպրոցի ղեկավար Էթյեն Շորոնը և, հմայված պատանի երգչուհու կախարդական ձայնով, ընտանիքի հետ միասին տանում է նրան Փարիզ, որտեղ նրանք տեղավորվում են հրեական թաղամասում։ Փարիզում Էլիզան ավարտում է թատերական դպրոցը և 1837 թվականին առաջին անգամ բեմ է դուրս գալիս Վոդևիլների թատրոնում, սկզբում երկրորդական դերերով։ 1838 թվականին դերասանուհին արդեն հանդես է գալիս Կոմեդի ֆրանսեզում, որտեղ հասնում է ցնցող հաջողությունների։ Էլիզա Ռաշելի անտրեպրենյորի դերում հանդես էր գալիս նրա հայրը, ով հաճախ գերագնահատված հոնորարներ էր պահանջում, ինչը բացասաբար էր անդրադառնում դերասանուհու հանդեպ հասարակության վերաբերմունքի վրա։

Ռաշելը հյուրախաղերով շրջագայում է ամբողջ Եվրոպայով։ 1841 թվականին դերասանուհին հանդես է գալիս Լոնդոնում անգլիական Վիկտորյա թագուհու առաջ, իսկ 1852 թվականին՝ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի, ով, հիացած նրա տաղանդով, պատվիրում է տեղադրել Էլիզայի արձանը Պոտսդամում։ 1853—1854 թվականներին Ռաշելը մեծ շրջագայություն է կատարում Ռուսաստանում, որտեղ նրա տաղանդի երկրպագուների շարքում էր նաև կայսր Նիկոլայ I-ը, ով ցանկանում էր անձամբ ծանոթանալ դերասանուհու հետ։

Սակայն ճանապարհորդությունը ծանր է ընթանում, և վերադարձի ժամանակ Էլիզան հիվանդանում է։ 1855 թվականին նա անհաջող հյուրախաղեր է ունենում ԱՄՆ-ում և վերադառնում այնտեղից արդեն տուբերկուլյոզով ծանր հիվանդ։ 1856 թվականին ուղևորություն է ունենում դեպի Եգիպտոս, ապա ապրում Ֆրանսիայի հարավում բնակվող բարեկամների մոտ։ Մահացել է հարավֆրանսիական Լե Կաննում՝ ոչ հեռու ծովափնյա Կաննից։ Մահից առաջ ցանկություն է հայտնել թաղվել հրեական կրոնական ծեսերով։ Հուղարկավորության ժամանակ մահախոսականը իվրիտով ասել է փարիզյան կոնսիստորիայի գլխավոր ռաբբի Իսիդոր Լազարը[7]։ Թաղվել է Փարիզում, Պեր Լաշեզի հրեական մասում։

Ռաշելը վարել է բուռն հասարակական կյանք, ունեցել է սեփական սալոնը։ Ունեցել է երկու որդի (ավագը Նապոլեոնի որդու՝ Ալեքսանդր Կոլոնա-Վալևսկու հետ արտամուսնական կապից), սակայն երբևէ չի ամուսնացել։ Նրա որդիներն անցել են թլպատման կարգը։ Փարիզյան հասարակությունը աշխուժորեն քննարկում էր Ռաշելի բազմաթիվ սիրային կապերը։ Ռաշելը օգնություն էր ցուցաբերում ընտանիքի անդամներին, այսպես, նրա օժանդակությամբ քույրը ևս դարձավ դերասանուհի և հաջող թատերական գործունեություն ծավալեց։

Ընդունել է քրիստոնեություն[8]։ 1848 թվականին հեղափոխության ժամանակ ծանոթությունը Իցխակ Կրեմյոյի հետ հետաքրքրություն է արթնացրել հուդայականության հանդեպ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Roglo — 1997. — ed. size: 9000000
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 մահվան վկայական
  3. Gabrielli D. Dictionnaire historique du Père-Lachaise (ֆր.) — 2002. — P. 263. — ISBN 978-2-85917-346-3
  4. Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.)Paris: 1908. — P. 289.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
  6. Kindred Britain
  7. Ռաշել՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  8. [1] Jewish Encyclopedia. Funk and Wagnalls, 1901—1906