Ալֆրեդ Գարսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Գարսիա
Բնօրինակ անունիսպ.՝ Alfred García
Ի ծնե անունիսպ.՝ Alfred García Castillo
Ծնվել էմարտի 14, 1997(1997-03-14)[1] (27 տարեկան)
Էլ Պրատ դե Լյոբրեգատ
Երկիր Իսպանիա
ԺանրերSpanish rock?
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, DJ producer, Բազմագործիքավորող և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնբարիտոն
ԳործիքներՏրոմբոն
ԿրթությունInternational University of Catalonia?[2] և Taller de Músics?[2]
Կայքalfredgarcia.es
 Alfred García Վիքիպահեստում

Ալֆրեդ Գարսիա (իսպ.՝ Alfred García, մարտի 14, 1997(1997-03-14)[1], Էլ Պրատ դե Լյոբրեգատ), իսպանացի երգիչ։ Նա ազգային ճանաչում ձեռք բերեց, երբ մասնակցեց Operación Triunfo իններորդ մրցույթին, որտեղ նա գրավեց չորրորդ տեղը։ Ալֆրեդը ներկայացրեց Իսպանիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում Tu canción երգով, զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը[3][4][5]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարսիան ծնվել է 1997 թվականի մարտի 14-ին Կատալոնիայի Էլ Պրատ դը Լոբրեգատ քաղաքում։ Նա սկսեց զբաղվել վոկալով և երաժշտությամբ յոթ տարեկան հասակից։ Գարսիան ինքնուս սովորել է կիթառ և թմբուկ նվագել[6]։ Նա ստացել է երաժշտական կրթություն Unió Filharmònica del Prat - ում[7] :

Գարսիան սովորել է աուդիովիզուալ հաղորդակցության բաժնում, ինչպես նաև երաժշտության և ջազի բարձրագույն բաժնում՝ երեք տարի։ Սովորել է նաև Բարսելոնայի երաժշտական դպրոց Taller de Músics-ում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ տարիների ընթացքում Գարսիան թողարկեց Beginning կոչվող ալբոմը։ 17 տարեկանում, La Capsa-ի երաժշտական նախագծի շնորհիվ, նա գրել է իր առաջին սինգլը She Looks So Beautiful, որը գրվել է իր և արգենտինացի երաժիշտ Էստեբան Գարսիայի կողմից։ Հաղթող է ճանաչվել Բարսելոնայի Cara B փառատոնում։ Գարսիան նաև թողարկել է երաժշտական կարճամետրաժ ֆիլմ A Free Christmas Story վերնագրով։

2016 թվականին Գարսիան մասնակցեց La Voz շոուի չորրորդ եթերաշրջանին, որը The Voice համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտական նախագծի իսպանական տարբերակն ։ Նա կույր լսումների ժամանակ կատարեց Ջոն Մեյերի Waiting on the World to Change երգը, սակայն մարզիչներից ոչ մեկը այդպես էլ չպտտվեց։ 2016 թվականին Գարսիան թողարկեց Inblack (Volume One) կոչվող ձայնասկավառակը։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ հենց Գարսիան կներկայացնի Իսպանիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում Tu canción երգով։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թվական
Beginning 2012
Inblack (Volume One) 2016

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թվական Դիրքը աղյուսակում Ալբոմ
SPA
[8][9]
"She Looks So Beautiful" 2015 Ոչ մի ալբոմից
"Tu canción" 2018 4
"Que nos sigan las luces" 20

Ընտրված սինգլեր Operación Triunfo 2017-ից[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թվական Դիրքը աղյուսակում
SPA
[10]
"City of Stars" 2017 3
"Adoro" 49
"Sign of the Times" 2018 25
"Todo mi amor eres tú" 19

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Alfred_García
  2. 2,0 2,1 https://www.lasprovincias.es/culturas/tv/alfred-garcia-depresion-exito-artista-empresario-20230324205438-nt.html
  3. Adams, William Lee (2018 թ․ հունվարի 30). «Spain: Alfred & Amaia win OT Eurovision Gala with "Tu canción"». Wiwibloggs.
  4. Jiandani, Sanjay (2018 թ․ հունվարի 30). «Spain: Alfred & Amaia will fly to Lisbon!». ESCToday.
  5. «Amaia gana 'OT 2017'». FormulaTV.com. 2018 թ․ փետրվարի 6.
  6. «Los caminos de Amaia y Alfred antes de encontrarse en 'Operación Triunfo'». El Mundo. 2017 թ․ դեկտեմբերի 12.
  7. «Alfred García». Festival Connexions. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  8. «Discography - Amia Romero». spanishcharts.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  9. «Top 100 Canciones – Semana 5: del 26.1.2018 al 1.2.2018» (PDF) (Spanish). Productores de Música de España. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Hung, Steffen. «Discography - Alfred García». spanishcharts.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Գարսիա» հոդվածին։