Ագնես Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ագնես Ավագյան
Ծնվել էապրիլի 1, 1980(1980-04-01) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտությունծաղրանկարիչ
Կայքlive-karikaturen.ch
 Agnes Avagyan Վիքիպահեստում

Ագնես Կառլենի Ավագյան (ապրիլի 1, 1980(1980-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծաղրանկարիչ, նկարազարդող։ 2006 թվականից ապրում է Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում, աշխատում է նաև որպես life ծաղրանկարիչ[1]։ Ամուսնու՝ Դեյվ Բյութլերի հետ հրատարակել է ուսուցողական խաղեր[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեսի նախնիների մի ճյուղը Թուրքիայում մետաքսի գործարան են ունեցել։ Փախչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից՝ նրանք ստիպված են եղել թողնել ամենը և փոքր նավով հասնել Հունաստան։ Ագնեսի նախապապը հետագայում վերադարձել է Հայաստան։ Ագնեսի պապիկը հիդրոինժեներ է եղել, մայրը՝ ինժեներ, իսկ հայրը՝ ֆիզիկոս։

Երեւան, Արա Հովսեփյանի նկարչական խմբակ, 1993-1994

Ագնես Ավագյանը ծնվել է 1980 թվականի ապրիլի 1-ին, Երևանում։ Մանուկ հասակում հաճախել է ռուսական դպրոց, եղել է պիոներ։ 1991–1994 թվականներին հաճախել է Խնկո Ապոր անվան գրադարանի Արա Հովսեփյանի նկարչական խմբակ, 1992-1994 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, 1995-1996 թվականներին՝ Հայաստանի ազգային պատկերասրահին կից արվեստի դպրոցում՝ ունկընդրելով արվեստի պատմություն, 1994–1999 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի գեղարվեստի ուսումնարանում, 2000-2005 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։

1996 թվականին Սանկտ Պետերբուրգում կազմակերպվել է Ագնեսի գեղանկարների և ծաղրանկարների ցուցահանդեսը։ Այնուհետև Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու հրավեր է ստացել, սակայն անձնական պատճառներով մերժել է։

1998-2002 թվականներին աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում՝ որպես գլխավոր ծաղրանկարիչ, 2001-2006 թվականներին՝ «ArmeniaNow.com» ինտերնետային ամսագրում՝ որպես ծաղրանկարիչ[4]։

Աշխատել է բազմաթիվ ազգային և միջազգային ամսագրերի ու թերթերի և մի շարք կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը և Կարմիր խաչը։

Նկարազարդել է մանկական գրքեր, այդ թվում Նունե Սարգսյանի «Սադափ» գիրքը, լիբանանահայ գրող Վերա Սիսեռյանի մանկական գրքերի շարքը։

Քաղաքական ծաղրանկար՝ «Դեպի առաջ», 2001

2003 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Բեյրութում, որից հետո Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդն ընդունել է Ագնեսին Բաաբդայի իր պալատում՝ Բեյրութում՝ նրա անհատական ցուցահանդեսի առթիվ։ Ագնեսը նախագահին է նվիրել նրա դիմանկարը՝ ի նշան երախտագիտության 1915 թվականին Հայոց ցեղասպանության փախստականներին ընդունելու համար։ Լահուդը Ագնեսին հանձնել է Պատվո շքանշան՝ ի նշան նրա բացառիկ տաղանդի։

2006 թվականից ապրում է Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում, ամուսնու՝ Դեյվ Բյութլերի հետ աշխատում է Ագնես կարիկատուրեն ընկերությունում, որը հիմնադրել են 2010 թվականին։

Երկու ձեռքի շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեսը երկու ձեռքով կարող է նկարել միաժամանակ երկու տարբեր պատկերներ, և այդ ունակության համար 2000 և 2005 թվականներին գրանցվել է Ռուսաստանի Դիվա ռեկորդների գրքում[5], 2015 թվականին՝ Հայաստանի Դյուցազնագրքում[6]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհատական ցուցահանդեսներ, Երևան, Հայաստան, 1995, 1996, 1997, 2002,
  • Անհատական ցուցահանդես, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, 1996
  • Հայ ծաղրանկարիչների ասոցիացիայի խմբակային ցուցահանդես, Երևան, Հայաստան, 2001, 2002, 2003, 2004, 2005,
  • 2-րդ միջազգային ծաղրանկարչական ֆորում, Al Bayan Press Printing & Publishing Est., Դուբայ, ԱՄԷ, 2002,
  • Անհատական ցուցահանդես, Արամ Մանուկյան կենտրոն, Հալեպ, Սիրիա, 2002,
  • Անհատական ցուցահանդես կազմակերպված Կիլիկիո Հայ Կաթողիկե Պատրիարքության կողմից, Մեսրոպյան տեխնիկական քոլեջի 20-ամյակ, Բեյրութ, Լիբանան, 2003,
  • Կանանց արվեստի հինգերորդ միջազգային փառատոն, Հալեպ, Սիրիա, 2003[7],
  • Խմբային ցուցահանդես 90-ականներ։ Հայոց ցեղասպանության ոգեկոչում, Հալեպ, Սիրիա, 2004,
  • Անհատական ցուցահանդես կազմակերպվել է ArmeniaNow.com-ի կողմից, Թեքեյան կենտրոն, Երևան, Հայաստան, 2005[8],
  • Անհատական ցուցահանդես, CEVI հիմնադրամ Glockenhaus Zentrum Glockenhof, Ցյուրիխ, Շվեյցարիա, 2006,
  • Անհատական ցուցահանդես, Ցյուրիխ հայկական ասոցիացիա, Գրյունաու համայնքային կենտրոն, Ցյուրիխ, Շվեյցարիա, 2008[9],
  • Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, Ամստերդամ, Նիդերլանդներ, 2009,
  • Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, Պլաս դե լա Ռեպուբլիկ Փարիզ, Ֆրանսիա, 2009[10],
  • Խմբակային ցուցահանդես, Ցյուրիխի հայկական փառատոն, Üdiker-Huus, Ուիտիկոն, Շվեյցարիա, 2011,
  • Անհատական ցուցահանդես «Ճանապարհորդություն դեպի Արարատյան երկիր» միջոցառման շրջանակներում, Ցենտրում 5, Բեռն, Շվեյցարիա, 2012,
  • Ցուցադրություն նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Բեռն, Շվեյցարիա, 2015[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՅՈՒՆԻՍԵՖ, «Հաղորդակցություն երեխաների հետ» մրցույթ, հաղթող 1-ին մրցանակ լավագույն զինանշանի համար, Հայաստան, 1996[12]
  • Կրթաթոշակ Կրթության և զարգացման հիմնադրամի կողմից, ՀՀ կրթության նախարարություն, Հայաստան, 1996,
  • «Խաղաղություն» հիմնադրամի կրթաթոշակ, Հայաստան, 1997,
  • Ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ երկու ձեռքով միաժամանակ նկարելու կարողության համար, 2000, 2005[13]
  • The Al Bayan Press Printing & Publishing Est. Դուբայում կազմակերպել է միջազգային ծաղրանկարչական 2-րդ ֆորումը, որին Ագնեսը մասնակցել է 41 երկրի 150 ծաղրանկարիչների հետ միասին և ընտրվել է գլխավոր մրցանակի 15 հաղթողներից մեկը, հրավիրվել է Դուբայում (ԱՄԷ) կայանալիք մուլտֆիլմերի փառատոնին։ Ագնեսը փառատոնի ամենաերիտասարդ և միևնույն ժամանակ միակ կին մասնակիցն է եղել, 2002[14][15],
  • Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդն ընդունել է Ագնես Ավագյանին Բաաբդայի իր պալատում՝ Բեյրութում Ագնեսի անհատական ցուցահանդեսի ժամանակ։ Ագնեսը նախագահին դիմանկար է նվիրել՝ ի նշան երախտագիտության 1915 թվականին Հայոց ցեղասպանության փախստականներին ընդունելու համար։ Լահուդը Ագնեսին հանձնել է Պատվո շքանշան՝ ի նշան նրա բացառիկ տաղանդի, մարտ, 2003[16],,
  • Հակակոռուպցիոն մուլտֆիլմերի մրցույթի հաղթող, ցուցահանդես, Երևան, Հայաստան, 2004[17],
  • 2005 թվականին ստեղծված Հայ ծաղրանկարիչների ասոցիացիայի հիմնադիր անդամ, 2005։

Նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Zoo-Boy, David Hovhannes, Arevik, Armenien, 1994
  • Peter Pan, Manana Youth Centre, Armenien, 1996
  • Magazine: Hey, Manana, Gordzenker, Mankadz Yerkir, Karavarum, Armenien, 1996–1998
  • Kinderrechte in Armenien, UNICEF, Armenien, 1997
  • Նապիկը, Վերա Սիսեռեան, Համազգայինի Վահէ Սէթեան Տպարան, Լիբանան, 2004, ISBN 9953-0-0274-6
  • Կիկակօ, Վերա Սիսեռեան, Համազգայինի Վահէ Սէթեան Տպարան, 2004, ISBN 9953-0-0367-X
  • Ալիքը և Պարիկը, Վերա Սիսեռեան, Համազգայինի Վահէ Սէթեան Տպարան, Լիբանան, 2005, ISBN 9953-0-0537-0
  • Սադափ։ Հեքիաթ, որն իսկապես պատահեց, Alchemist Studios, Հայաստան, 2005, ISBN 978-99941-957-5-6[18]
  • Առաջին Օրը, Վերա Սիսեռեան, Համազգայինի Վահէ Սէթեան Տպարան, Լիբանան, 2006, ISBN 9953-0-0843-4
  • Back to God’s Paradise, Kinderbuch über Flüchtlingslager im Libanon, Loucig Guloyan-Srabian, Service to Refugees, Displaced & Migrants, Middle East Council of Churches, Libanon, 2006[19]
  • Bibel Mirakelspiel 1 – Der Schatz in den Katakomben, Büttler Dave, Rex Verlag Luzern, 2008, ISBN 978-3-7252-0853-1
  • Vo de Stross is Härz, Büttler Dave / Treier Marcel, Rex Verlag Luzern, 2008, ISBN 978-3-7252-0844-9
  • Bibelthriller, Büttler Dave, Rex Verlag Luzern, 2009, ISBN 978-3-7252-0860-9
  • Vom Verbrechen verfolgt, Schaub Reto / Caprez Angela, Lehrmittelverlag Zürich, 2009, ISBN 978-3-03794-141-6
  • Ladina Bonetti Rätselcomic auf der Kindseite der Südostschweiz Zeitung, wöchentlich, 2009
  • Bibelthriller 2 – David, Büttler Dave, Rex Verlag Luzern, 2014, ISBN 978-3-7252-0926-2
  • SLAP – Das Kartenspiel für (un)anständige Leute!, Stefan Ritter & Cyrill Frick, 2017, www.slap-game.ch
  • Նունե Սարգսյան, Կախարդական կոճակներ, Երևան, «Զանգակ», 2020 — 168 էջ, ISBN 978-9939-68-765-0։
  • Winston Churchills Witz und Weisheit, Werner Vogt, Weber Verlag, 2021, ISBN 978-3-03922-140-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Farbenfrohe Karikaturen - Agnes Avagyan». artisten.ch (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
  2. Medienberichte über die Bibelspiele von Dave und Agnes Büttler-Avagyan Abgerufen am 12. März 2016
  3. Arno Renggli: Spiel «Bibelthriller» Abgerufen am 12. März 2016
  4. May Your Days Be Merry and Meaningful. Armenia Now. Abgerufen am 12. März 2016
  5. Agnes Avagyan: Agnes Karikaturen Zweihandshow
  6. Դյուցազնագիրք Բ 2012–2015, Վարդան Թովմասյան, «Հայագիտակ» հրատարակչություն, 2015, Հայաստան, ISBN 978-9939-823-09-6
  7. Armenia Now Abgerufen am 12. März 2016
  8. Zartonk: Private Exhibition from Agnes Avagyan for the third Anniversary of ArmeniaNow Abgerufen am 12. März 2016
  9. Armenisches Weihnachtsfest: Armenischer Verein Zürich Abgerufen am 12. März 2016
  10. Agnes Avagyan: Agnes Karikaturen Webseite Abgerufen am 12. März 2016
  11. Agnes Avagyan: Agnes Karikaturen Webseite Abgerufen am 12. März 2016
  12. LittleArmenia.com. Արխիվացված 2015-12-29 Wayback MachineAbgerufen am 12. März 2016
  13. Agnes Avagyan: Russisches Buch der Rekorde 2005, Seite 81 Abgerufen am 12. März 2016
  14. Afnews, Concorso: International Caricature Forum Abgerufen am 12. März 2016
  15. Joseph George Szabo: Javad Alizadeh in the United Arab Emirates Արխիվացված 2014-01-25 Wayback Machine WittyWorld, abgerufen am 12. März 2016
  16. Émile Lahoud with Agnes Avagyan Abgerufen am 12. März 2016
  17. Agnes Avagyan: Auszeichnung Wettbewerb Thema Korruption Abgerufen am 12. März 2016
  18. Նունե Սարգսյանի ստեղծած մարդուկներն ու «կապույտ հիվանդությունը»
  19. Marie-José Tayah: Working with Migrant Domestic Workers in Lebanon (1980–2012): A mapping of NGO services, Seite 61. International Labour Organization Regional Office for Arab Sates

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Ավագյան» հոդվածին։