«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնություն
Image: 200 pixels
ԵրկիրՀայաստան
Գործադիր տնօրենԱրտակ Ապիտոնյան
ՀիմնադիրՌիչարդ Ազարնիա, Արթուր Ալավերդյան, Նուբար Աֆեյան, Ռուբեն Վարդանյան
Կայքfuturearmenian.com

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» (անգլերեն՝ The FUTURE ARMENIAN), հայկական հանրային նախաձեռնություն է, որը մեկնարկել է 2021 թվականի ապրիլին և ներկայացված է ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի կողմից՝ աջակցելու և ղեկավարելու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի հավաքական կերպով ապահովմանը և դրա շուրջ համընդհանուր փոխըմբռնման ձևավորմանը։ Ե՛վ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը, և՛ ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամը ստեղծել են Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը[1]։

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության 15 նպատակներ

2021 թվականի մայիսից «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը հավաքել է ավելի քան 110 000 նախաձեռնողներ ամբողջ աշխարհից[2]։ Նախաձեռնողների խումբը ներկայացնում է գլոբալ հայ բնակչության (Հայաստանում և Հայաստանից դուրս) այն հատվածը, որն ինքնակամ համաձայնում է ներգրավվել նախաձեռնության համահայկական 15 նպատակներին[3]։

Նախաձեռնության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին համահիմնադիրների նախաձեռնությամբ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ» շրջանակում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ 2020 թվականի սեպտեմբեր-օգոստոս ամիսներին նախաձեռնվել են մի քանի փակ ձևաչափով քննարկումներ «հավաքական կերպով Հայաստանի ապագան ապահովելու» թեմայով, որին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ականավոր հայեր։ Հոկտեմբերից սկսած հիմնադիրները մի քանի հանդիպումներ են ունեցել ՀՀ կառավարության բարձրագույն ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Future Today Fund» հիմնադրամի հետ կապված տարաբնույթ հարցեր, ինչպես նաև Հայաստանում Քառասունչորսօրյա պատերազմից հետո հումանիտար կարիքները և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությանը վերաբերող թեմաներ։ Դեկտեմբերին տեղի ունեցան փակ ձևաչափով քննարկումներ ստեղծվելիք «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» նոր կազմակերպության վերաբերյալ։ Այս բոլոր իրադարձություններին հաջորդեց ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի և Futures Studio-ի հիմնումը։

ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

«ՀԱՅԱՍՏԱՆ 2041» հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականի ապրիլի 31-ին Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի կողմից։ Հիմնադրամի ստեղծումը ևս մեկ քայլ է՝ շարունակելու Հիմնադիրների ջանքերը՝ ուղղված Հայաստանի և աշխարհասփյուռ հայության հզորացմանը։ «ՀԱՅԱՍՏԱՆ 2041»-ը, որպես հարթակ, բաղկացած է մի շարք նախագծերից, որոնք կոչված են հավաքականորեն ապահովելու Հայաստանի ապագան և երկիրը վերածելու բարգավաճ ու առաջադեմ պետության։ Դրա նպատակն է ստեղծել ըմբռնման համընդհանուր շրջանակ Հայաստանի՝ որպես երկրի, և հայության՝ որպես ազգի կայուն զարգացման շուրջ՝ խթանելով միջազգային այնպիսի երկխոսություն, որը կկարողանա հանգեցնել Հայաստանի զարգացման ապագա տեսլականի փոխադարձ ըմբռնման[4]։

Հիմնադրամի գործունեության ընթացքում նախաձեռնվել է «Ապագա գործերի նախարարություն» ուղիղ զրույց ձևաչափով հարցազրույցների շարքը, որի շրջանակում Հայաստանից և Սփյուռքից ականավոր բազմաթիվ անձինք մասնակցել են տարբեր թեմաներով քննարկումների և հարցազրույցների[5][6]։

2021 թվականի սկզբին ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամը McKinsey & Company համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ համատեղ պատրաստել և ներկայացրել է «Հայաստան 2021 – Հայաստան 2041» հետազոտական զեկույցը, որը վերլուծում է Հայաստանի ներկայիս մակրոտնտեսական պայմանները, ուրվագծում հինգ առաջնահերթ ոլորտները (գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթություն, զբոսաշրջություն) և յուրաքանչյուրի զարգացման հեռանկարները։ Այն նաև ներկայացնում է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի և վերջին 20 տարիների զարգացման պատկերը Հայաստան 2040-ի զարգացման մոդելների համատեքստում[7][8]։ 2021 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» միջոցառումը, որտեղ ամփոփվեցին Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի և նրանց բոլոր գործընկերների կողմից նախաձեռնած և անցած 20-ամյա ճանապարհը։ Անձնական պատմությունները նախագծերի մասին նորությունների և պաշտոնական զեկույցի հետ համադրելով՝ միջոցառմանը ներկայացվեցին անցած մարտահրավերներն ու ձեռքբերումները, ինչպես նաև ուրվագծվեց Հայաստանի զարգացման առաջիկա 20 տարիների տեսլականը[9][10][11]։

Հոկտեմբերի 17-ին Մոսկվայի Noôdome հարթակում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման նախաձեռնությամբ կայացավ ռազմավարական հանդիպում, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին Հայաստանի և հայ ազգի զարգացման հիմնական ուղղությունները։ Քննարկումը հիմնված էր «ՀԱՅԱՍՏԱՆ 2021-2041. Մակրոտնտեսական ախտորոշում» լայնածավալ ուսումնասիրության արդյունքների վրա, որն իրականացրել էր «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերությունը «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ և վերջինիս պատվերով 2021 թվականի տարեսկզբին։ Քննարկման արդյունքում Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները և հանդիպմանը ներկա այլ հյուրերը փորձեցին սահմանել հնարավոր առաջարկները՝ օպտիմալացնելու համար Հայաստանի և հայ ազգի տնտեսության հիմնական ոլորտները, որոնք նշված են ուսումնասիրության մեջ (գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթություն, զբոսաշրջություն), և նախանշեցին այդ ոլորտների զարգացման հեռանկարները։ Քննարկումը համակարգում էր Power of People ընկերության ղեկավար և պրոֆեսիոնալ ֆասիլիտատոր Եկատերինա Կարմակը։ Համանախաձեռնողների մասնակցությամբ ռազմավարական հանդիպումը տևեց մեկ ամբողջ օր՝ ծրագրի շուրջ քննարկումներով, և եզրափակվեց միջոցառման մասնակիցների կողմից տնտեսության հինգ ոլորտների վերաբերյալ պրեզենտացիայի ներկայացմամբ[12]։

Նոյեմբերի 16-ին ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես դպրոցում տեղի ունեցավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության ռազմավարական նիստը՝ նվիրված կրթության ոլորտի խնդիրներին։ Հանդիպմանը մասնակցում էին կրթության ոլորտի փորձագետներ, ներկա էր նաև «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր և կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։ Մասնակիցները քննարկեցին նախադպրոցական կրթության զարգացման հիմնական ուղիները, ինչպես նաև Հայաստանում ավագ սերնդի հավելյալ կրթություն ստանալու հնարավորությունները շարունակական ուսուցման հայեցակարգի շրջանակներում, նախանշեցին Հայաստանում կրթության ոլորտի հեռանկարները և առաջարկներ ներկայացրեցին դրա օպտիմալացման համար[13]։

Futures Studio[խմբագրել | խմբագրել կոդը]

Futures Studio-ն հիմնադրվել է 2019 թվականի հոկտեմբերին որպես ՀԱՅԱՍՏԱՆ 2041 հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիր, որի շրջանակում անցկացվում են վերլուծություններ և քննարկումներ։ Futures Studio-ի նպատակն է խրախուսել հասարակության տարբեր անդամների ներգրավվածությունը բիզնեսի, քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթության և առողջապահության վերաբերյալ բաց բանավեճերում և մասնավոր քննարկումներում տարածաշրջանային օրակարգեր ձևավորելու համար։ Գործունեությունից ի վեր Futures Studio-ի քննարկումների հարթակին հյուրընկալվել են տարբեր ոլորտների փորձագետներ Հայաստանից և այլ երկրներից[14][15]։

Futures Studio-ի Analytics թիմը տրամադրում է հարթակ ամենահետաքրքիր և տեղեկատվական գրավոր վերլուծություններով, որոնք հիմնականում կենտրոնացած են Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման հարցի և խնդիրների վրա։ 2021 թվականի մայիսից Futures Studio Analytics-ը հետազոտություն է իրականացնում Հայաստանի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների վերաբերյալ՝ դրանք դիտարկելով «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության և դրա նպատակների համատեքստում[16]։

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2022թ. փետրվարի 21-ին՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությունը կազմակերպելու և առաջնորդելու համար։ Հիմնադրամի առաջնահերթ նպատակներն են զարգացնել հանրային նախաձեռնությունը՝ ներգրավելով անհատների և կազմակերպությունների Հայաստանից, Արցախի Հանրապետությունից և հայկական սփյուռքից, որոնք պարտավորվել են ակտիվորեն ներգրավվել Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի ապահովմանն ուղղված ծրագրերում։ Հիմնադրամը նաև գործունեություն է ծավալում հայ ժողովրդի ու ազգի հոգևոր-պատմական ժառանգության և ինքնության պահպանման, հայության և հայ ժողովրդի կայուն զարգացման վերաբերյալ համընդհանուր իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև ժամանակակից իրողություններում նրա վերածնման համար անհրաժեշտ ու բավարար պայմանների ստեղծման ուղղությամբ։

2022 թվականից ի վեր Հիմնադրամն իրականացրել և կազմակերպել է մի շարք հարցումներ, առցանց և առկա ձևաչափերով հանդիպումներ և քննարկումներ՝ ներգրավելով փորձագետների և հանրության տարբեր ներկայացուցիչների։

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության 15 նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի փետրվար-ապրիլ ժամանակահատվածում հիմնադիրները ներկայացրել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակները, որոնք ուղղված են Հայաստանի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ապագային և զարգացմանը։ Նպատակները բաշխվել են 1000 փորձագետների միջև, որոնց թվում եղել են Հայաստանի ներկայիս և նախկին Կառավարության ներկայացուցիչներ, Սփյուռքի և Եկեղեցու առաջնորդներ։ Ավելի քան 300 անհատներ կարծիք են հայտնել նպատակների վերաբերյալ, որից հետո բոլոր տվյալները հավաքվել և վերլուծվել են նպատակների մշակման ուղղությամբ հետագա աշխատանքի համար։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության կողմից նախաձեռնվել են ինչպես 15 նպատակների ձևավորմանը, այնպես էլ դրա արդյունքների գնահատմանն ուղղված հարցումներ։ Եթե նախաձեռնության մեկնարկին նախորդած հարցումները նպատակ ունեին փորձագետների ներգրավմամբ ձևակերպել նախաձեռնության նպատակները և խորհել 20 տարվա ընթացքում Հայաստանի առաջնահերթությունների (նպատակների) մասին, ապա նպատակների ներկայացմանը հաջորդած հարցումները հնարավորություն են ընձեռել նախաձեռնողներին և մասնագիտական համայնքին արտահայտել իրենց կարծիքը 15 նպատակների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ իրականացվել են 7 առցանց հարցումներ՝ նախամեկնարկային մեկ հարցում, նիստերի հետագա ընթացքի վերաբերյալ երկու հարցում, և նախաձեռնողների կարծիքի ու ներգրավվածության վերաբերյալ չորս հարցումներ։

2021 թվականի ապրիլին, հիմնվելով փորձագետների կողմից ստացված տվյալների և կարծիքների վրա, ձևակերպվել են 15 նպատակներ՝

  1. Տեսլականի սահմանում. Հավաքականորեն սահմանել և տեր կանգնել Հայաստանի ապագային։
  2. Երաշխավորված պետականություն. Ընդունել մեր անվտանգության դեմ սպառնալիքի առկայությունը և կառուցել ավելի արդյունավետ ու հեռանկարային պաշտպանական համակարգ։
  3. Պատմական պատասխանատվություն. Հարգել Հայոց ցեղասպանության նահատակների, այն վերապրածների և նրանց փրկողների հիշատակը միջազգային իրազեկման և մարդասիրական աջակցության միջոցով՝ կանխարգելելու համար մարդկության դեմ բռնությունը, պայքարելու դրա դեմ և վերացնելու համար դրա հետևանքները։
  4. Ազատ Արցախ. Երաշխավորել Արցախի Հանրապետության ֆիզիկական անվտանգությունը և հաստատել նրա իրավական կարգավիճակը։
  5. Հայաստան-Սփյուռք միասնականություն. Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերությունները վերածել փոխադարձության և վստահության վրա հիմնված հարաբերությունների։
  6. Ուժեղ սփյուռք. Թարմացնել և ընդլայնել սփյուռքյան կազմակերպություններն ու կառույցները՝ դրանց կենսունակությունն ապահովելու և ողջ աշխարհում հայոց ժառանգությունը պահպանելու համար։
  7. Ուժեղ դաշինքներ. Հակազդել մեկուսացմանը և կարևորություն ձեռք բերել՝ տարածաշրջանային և համաշխարհային ռազմավարական գործընկերությունների միջոցով։
  8. Հարաճում. Խթանել մարդկային ու ֆինանսական կապիտալ ներգրավող մրցունակ տնտեսություն։
  9. Բնակչության աճ. Կենտրոնանալ Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներին լուծում տալու վրա՝ Հայաստանի ապագան երաշխավորելու համար ապահովելով բնակչության աճ, հայրենադարձություն և մասնագետների ներհոսք։
  10. Կրթության գերազանցություն. Առաջնահերթություն հաղորդել կրթությանը՝ որպես աշխարհի հայության բարձրագույն սոցիալական արժեք։
  11. Գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործականության գերակայություն. Ներդրումներ կատարել գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործականության մեջ՝ նորարարությունն ու զարգացումը խթանելու համար հատկապես առողջապահության, շրջակա միջավայրի և գիտելիքահեն տնտեսության ոլորտներում։
  12. Ողջամիտ կառավարում. Զարգացնել արդյունավետ և հաշվետու ինստիտուտներ, հավատարիմ մնալ կառավարության ու հասարակության մեջ կատարելության և պրոֆեսիոնալիզմի ձգտմանը։
  13. Արդար հասարակություն և նվազեցված անհավասարություններ. Արմատախիլ անել աղքատությունը և հասնել հասարակության մեջ ազնվության և արդարության տիրապետման։
  14. Ժառանգության պահպանում. Հիմնվելով մեր եզակի ինքնության ու պատմական փորձի վրա՝ այն օգտագործել ոգեշնչելու և առաջնորդելու համար մեր ապագան։
  15. Փաստերի վրա հիմնված որոշումների կայացում. Ղեկավարությունից և հասարակությունից պահանջել, որ ազգային որոշումների կայացումը հիմնված լինի ոչ թե պատրանքների, այլ փաստերի վրա[17][18][19]։

2021 թվականի մայիսին մեկնարկել է տեղական և արտերկրի համայնքների ներգրավմամբ առկա և առցանց ձևաչափերով հանդիպումների ու քննարկումների շարքը՝ նպատակ ունենալով իրազեկել նախաձեռնության և վերջինիս նպատակների մասին։ Բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել տարբեր համալսարաններում և հաստատություններում, որտեղ հրավիրված են եղել գործարարներ, ծրագրավորողներ, ստարտափերներ, ընկերությունների հիմնադիրներ, ՏՏ ոլորտի անդամներ, ֆինանսիստներ, իրավաբաններ, դասախոսներ և ուսանողներ։ 2021թ. հունիսի 6-ին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համանախաձեռնողներ Արթուր Ալավերդյանը և Ռուբեն Վարդանյանը երիտասարդների հետ հանրային հանդիպում են ունեցել Երևանում։ Հանդիպմանը բանախոսները ներկայացրել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը և 15 նպատակները, ծրագրերը և հետագա անելիքները, քննարկել այդ նպատակներին հասնելու լավագույն ուղիները[20][21]։

2021 թվականի հունիս-օգոստոս ամիսներին հիմնադիրները Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Մոսկվայում և այլ համայնքներում մասնակցել են մի շարք հանդիպումների, որտեղ հանդիպել են ձեռնարկատերերի, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, ընկերությունների հիմնադիրների, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների հետ[22][23]։ Նախաձեռնողները խոսել են հայ ժողովրդի խնդիրների լուծման և կայուն զարգացման իրենց տեսլականի մասին և քննարկել առաջարկվող թեմաները, այդ թվում կրթության և գիտության ոլորտները և դրանց զարգացման հեռանկարները, նախաձեռնությամբ սահմանված 15 նպատակներին հասնելու հնարավոր ուղիները, ինչպես նաև կրթության ոլորտի բարեփոխման գործում Սփյուռքը ներգրավելու հնարավորությունները։ 2021 թվականի հուլիսին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այցելել է Վանաձոր՝ հանդիպելու տեղի համայնքի ներկայացուցիչների հետ։ Խոսելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մասին՝ նա հայտարարել էր, որ «Հայաստանը չի կարող ծաղկել առանց ուժեղ Սփյուռքի»[24]։ Վանաձորի հանդիպմանը հաջորդել էր «Մեծ պատմություն փոքր քաղաքում» միջոցառման շրջանակում «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանի, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հանդիպումը[25]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապագա Հայկականի» Արցախյան ֆորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2022թ. մայիսի 22-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ Ապագա Հայկականի Արցախյան ֆորումը՝ «Բնակչության աճը Արցախում» խորագրի ներքո։ Այս միջոցառմամբ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը մեկնարկեց հանրային քննարկումների գործընթաց՝ նպատակ ունենալով մշակել 2021 թվականի ապրիլին հայտարարված 15 նպատակների հայեցակարգային իրականացման շրջանակ։ Արցախյան ֆորումի հիմնական նպատակն էր քննարկել 9-րդ նպատակի՝ «Բնակչության աճի» որոշ ասպեկտներ՝ արցախյան հասարակության լայն շերտերի ներգրավմամբ[26][27]։ Ֆորումի ժամանակ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ»՝ արցախյան հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան վաթսուն նախաձեռնողներ Արցախի ժողովրդագրական խնդիրները քննարկելու, առկա մարտահրավերների վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտելու և երկարաժամկետ հեռանկարում խնդիրների հնարավոր կայուն լուծումներ ուրվագծելու հնարավորություն ունեցան։ Քննարկումներին հետևեցին Արցախի կառավարության պաշտոնյաներ, ինչպես նաև ժողովրդագրության հիմնախնդիրների փորձագետներ։ Արցախյան ֆորումի մասնակիցներն ընդունեցին առաջարկություններ՝ որպես գործողությունների համապարփակ փաթեթ, որն «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության կողմից ներկայացվելու է համապատասխան պետական մարմիններին, հայկական կազմակերպություններին և կառույցներին, գործարար շրջանակներին հայրենիքում և Սփյուռքում՝ դրանք համատեղ ջանքերով իրագործելու համար[28]։ Ֆորումի նախապատրաստման նպատակով տեղի ունեցան ժողովրդագրության ոլորտում հայ առաջատար մասնագետների ներառական խմբի մի շարք հանդիպումներ և քննարկումներ՝ տարբեր սցենարների հիման վրա առաջարկություններ մշակելու և ձևակերպելու համար։ Առաջարկությունների այս նախագիծը ներկայացվեց Արցախյան ֆորումի մասնակիցների դիտարկմանը և վերջնական ընդունմանը։ Ֆորումն անցկացվեց «Քաղաքացիական ասամբլեայի» մոդելի և «Փոփոխությունների տեսություն» մեթոդաբանության հիման վրա։ Ֆորումի 5-6 ժամյա քննարկումների ընթացքում պրոֆեսիոնալ գրառողների կողմից արձանագրվեցին ֆորումի մասնակից Արցախի քաղաքացիների մոտ 620 դիտարկումներ ու առաջարկներ[29][30][31]։

Ապագա Հայկականի առաջին Համաժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

2023թ. մարտի 10-12-ը Երևանում կայացավ Ապագա Հայկականի առաջին Համաժողովը՝ հիմնված աշխարհում լայն ճանաչում ունեցող «Քաղաքացիական ասամբլեա» և «21-րդ դարի քաղաքային ժողով» ձևաչափերի վրա[32][33][34]։ Համաժողովին մասնակցեց Հայաստանից, Արցախից և Սփյուռքից ներկայացուցչական ընտրանքի հիման վրա և թափանցիկ վիճակահանությամբ ընտրված 200 մարդ[35][36][37]։ Մասնակիցների ընտրությունը կատարվել է նախապես գրանցված քաղաքացիներից թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով՝ ապահովելով հասարակության սեռատարիքային ու կրթական խմբերի, ինչպես նաև ըստ բնակության երկրի և վայրի ներկայացվածությունը համաժողովում։ Համաժողովի մասնակիցների թափանցիկ վիճակահանությունն իրականացնող համակարգչային ծրագրի մշակումը վստահվել էր Վարդենիսի թիվ 2 ավագ դպրոցի Արմաթ լաբորատորիայի սաներին[38][39]։ Արդյունքում Հայրենիքից և Սփյուռքից ընտրված 100-ական մասնակիցներ հնարավորություն են ունեցել քննարկել Հայաստանի ու հայության ապագային ուղղված և փորձագիտական գնահատում անցած ծրագրեր։ Առաջին Համաժողովը նվիրված է եղել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքին՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»։

Քննարկումները պետք է պատասխանեին հետևյալ հարցերին.

  1. Ո՞րն է հայության տարբեր հատվածների համար պատմական պատասխանատվության ընդհանուր շրջանակը հայկական ինքնության, հայրենիքի, պատմական հիշողության և արժեքների պահպանության ժառանգությունն ապագա սերունդներին և աշխարհին փոխանցելու հարցերում։ (Պատմական պատասխանատվություն)
  2. Ի՞նչ սկզբունքների և գործնական կառույցների վրա կարելի է ձևավորել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների արդյունավետ համակարգ։ (Հայաստան-Սփյուռք միասնականություն)
  3. Որո՞նք են Հայաստանի կայուն ապագան երաշխավորելու և ժողովրդագրական մարտահրավերները լուծելու անհրաժեշտ ուղիները։ (Բնակչության աճ)

2022թ. հուլիսի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Ապագա Հայկականի Համաժողովի մեկնարկի ազդարարման միջոցառումը, որով տրվեց համաժողովին մասնակցության հայտերի ներկայացման և փորձագիտական խմբերի ձևավորման մեկնարկը[40]։ Միջոցառմանը ներկայացվեցին Համաժողովի նպատակները և դրա հիմքում ընկած քաղաքացիական ասամբլեայի մոդելի առանձնահատկությունները, մասնակցության հայտերի ներկայացման գործընթացը, ինչպես նաև հատուկ անդրադարձ է կատարվել մայիսին Ստեփանակերտում կայացած Արցախյան ֆորումի արդյունքներին։ «Ապագա Հայկականի առաջին Համաժողովը և քննարկվելիք թեմաները» պանելի բանախոսներն էին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն, Armenian Society of Fellows կազմակերպության խորհրդի նախագահ Անի Ապրահամյանը և ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը, որոնք անդրադարձան Համաժողովի թեմաների կարևորությանը և այդ ոլորտում առկա խնդիրներին[41][42]։

Քաղաքացիական ասամբլեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական ասամբլեան կամ քաղաքացիական ժողովը մասնակցային ժողովրդավարության նոր ձևաչափերից է, թեև դրա առանձին տարրեր կիրառվել են դեռևս Հին Հունաստանում։ Այն միտված է հաղթահարելու հասարակության երկփեղկվածությունն ու բևեռացումը, ինչպես նաև ելքեր գտնել փակուղային իրավիճակներից, երբ քաղաքական ու հասարակական կառույցները գործունակ չեն և առկա դիրքորոշումները ծայրահեղ տարբեր են միմյանցից[43][44]։ Մոդելի կիրառումը հնարավորություն է ընձեռում երկրի համար ճակատագրական իրավիճակներում համախմբել հասարակական ներուժը, կայացնել կենսական նշանակություն ունեցող որոշումներ և անմիջական մասնակցություն ունենալ դրանց իրագործմանը[45]։ Քաղաքացիական ասամբլեան հնարավորություն է ընձեռում հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին դարձնել իրենց ձայնն առավել լսելի պետական որոշումների կայացման գործընթացում, իսկ պետական գործիչներին, քաղաքական կուսակցություններին ու տարբեր հանրային շարժումներին՝ առանցքային հարցերի վերաբերյալ ստանալ քաղաքացիների անմիջական կարծիքն ու մեկնաբանությունները։ Այն թույլ է տալիս գտնել հնարավոր լուծումներ փակուղային իրավիճակներում, երբ հասարակության ավանդական ինստիտուտներն այլևս ի զորու չեն իրականացնել դա, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի ու խմբերի ներգրավմամբ օգնում է վերականգնել քաղաքական դաշտի հավասարակշռությունը՝ մեկ հարթակում արդյունավետորեն ամփոփելով ամենատարբեր հայացքների տեր քաղաքացիների գաղափարները։ Մասնակցային ժողովրդավարության այս մոդելը հնարավորություն է տալիս հաղթահարել հասարակության բևեռացումը՝ փորձելով միասնական ուժերով լուծել առկա մարտահրավերները[46]։

Քաղաքացիական ասամբլեայի մոդելը հաջողությամբ կիրառվել է մի շարք զարգացած երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Իռլանդիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, նույնիսկ ԵՄ-ի ու ՄԱԿ-ի մակարդակում։

Առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովը կարողացավ հաջող կերպով ներգրավել սփյուռքին՝ դառնալով սփյուռքի մասնակցությամբ աշխարհում առաջին քաղաքացիական ասամբլեան։

Փորձագիտական հանձնախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2022թ. հուլիս-օգոստոս ժամանակահատվածում համաժողովի նախապատրաստման շրջանակում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը հրավիրել էր մի շարք առաջատար, իրենց ոլորտներում հեղինակավոր փորձագետների ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։ Փորձագետների առջև դրված խնդիրներից էին Համաժողովի ընթացքում քննարկվելիք համապարփակ հարցերի ձևակերպումը, ուսուցման փուլի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ու նյութերի պատրաստումը, քննարկվող նպատակների վերաբերյալ փորձագիտական խորհրդատվության տրամադրումը և սցենարների մշակումը։ Քաղաքացիական ասամբլեաներին ներկայացվող պահանջների համաձայն, այդ հանձնախմբերի աշխատանքը անհրաժեշտ էր մասնակիցներին քննարկվող նպատակների վերաբերյալ բալանսավորված և հիմնավորված փորձագիտական գիտելիքներ տրամադրելու համար։ Այս դեպքում դա նախապես ընտրված երեք նպատակներն էին։ Փորձագետներին առաջարկվել է մասնակցել համակարգված խմբային աշխատանքներին և հանդիպումներին՝ բաժանված առանձին երեք հանձնախմբերի, որոնք համապատասխանում են Համաժողովի երեք նպատակներին։

Հաշվի առնելով յուրաքանչյուր փորձագիտական հանձնախմբի թեմատիկ բնութագրերը և քննարկման համար առաջադրված հիմնական խնդիրները՝ նախաձեռնությունը հանձնախմբերի կանոնավոր աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել էին հարյուրավոր գիտնականների, տեսաբանների, փորձագետների, վերլուծաբանների և ակադեմիական ու սոցիալական ոլորտի այլ մասնագետների Հայաստանից և Սփյուռքից։ Հրավերների ընդունումից հետո փորձագետներն ընդգրկվել են համապատասխան հանձնախմբում և հնարավորություն ստացել հանձնախմբերի աշխատանքներին մասնակցելու համար առաջարկել այլ փորձագետների։ Երեք հանձնախմբերը ձևավորվել են 2022 թվականի օգոստոսին։ Դրանց աշխատանքները համակարգել են հայտնի և հարգարժան հայեր՝

Վեց ամսվա ընթացքում առկա, առցանց և հիբրիդային հանդիպումների ձևաչափերով երեք փորձագիտական հանձնախմբերի ավելի քան 100 ներկայացուցիչներ քննարկել և մշակել են նպատակների, ռազմավարական ուղղությունների, առաջարկությունների նախագծերի և ծրագրերի իրականացման հնարավոր սցենարներ՝ դրանցից յուրաքանչյուրի համար տրամադրելով համապատասխան փորձագիտական հիմնավորումներ։ Երեք նպատակներից յուրաքանչյուրի համար փորձագետները նախանշել են մի քանի «դիտանկյուններ», որոնք օգնել են ամբողջ նպատակը բաժանել հատուկ հարցերի և խնդրահարույց ոլորտների։

Յուրաքանչյուր նպատակի համար առաջարկվել են հետևյալ դիտանկյունները՝

Դիտանկյուններ. Պատմական պատասխանատվություն

  1. Հայոց ցեղասպանություն
  2. Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում պատասխանատվություն
  3. Ժառանգության պահպանում և ճանաչելիության ապահովում
  4. Հաջորդ սերունդներին հայ պահելու պատասխանատվությունը

Դիտանկյուններ. Հայաստան-Սփյուռք միասնականություն

  1. Հայը և հայկական Սփյուռքն այսօր
  2. Կենտրոնում՝ Հայաստանը
  3. Նպատակը՝ սփյուռքի պահպանություն

Դիտանկյուններ. Բնակչության աճ

  1. Հայաստանի ժողովրդագրական վիճակը ներկայում
  2. Բնակչության բնական աճ
  3. Ներգաղթ և արտագաղթ[48]

Մի քանի ամիս շարունակ Հանձնախմբի անդամները փաստաթղթավորում էին առկա իրավիճակը յուրաքանչյուր դիտանկյունից՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հավաքելով փաստական տվյալներ և ձևակերպելով հիմնական խնդիրները։ Խնդիրների շրջանակը սահմանելուց հետո հանձնախմբերը նախանշել են դրանց լուծման ուղիները՝ այդպիսով կազմելով քննարկման հարցերի «մենյու»-ն և գործնական առաջարկները, որոնք ուղղորդելու էին Համաժողովի վերջնական քննարկումները։ Բազմաթիվ հակադիր կարծիքներ հարստացրել են քննարկումները, և դրանք բոլորը արձանագրվել են կազմակերպիչների կողմից այդ նյութերի նախնական տարբերակը ստեղծելու համար։ Ավելի քան երկու տասնյակ խորհրդակցություններից հետո նյութերի նախագծերը ներկայացվել են փորձագիտական հանձնախմբերի՝ 2023 թ. փետրվարին կայացած ամփոփիչ հանդիպմանը[49]։ Առցանց և առկա ձևաչափերով երեք հանձնախմբերի անդամները քննարկել են բոլոր հանձնախմբերի` նախկինում ձևավորված դիտանկյունները։ Նրանք քննարկել են կոնկրետ քաղաքականություններ և յուրաքանչյուր դիտանկյան առնչությամբ առաջարկել հնարավոր նախաձեռնություններ, ծրագրեր և լուծումներ՝ Ապագա Հայկականի առաջին Համաժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, հանդիպմանը մասնակցել են շուրջ 50 փորձագետներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Հանդիպմանը հնչել են ավելի քան 300 դիտարկումներ և առաջարկություններ[47][50]։

Պատմական պատասխանատվություն փորձագիտական հանձնախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական պատասխանատվություն փորձագիտական հանձնախումբը հիմնականում կենտրոնացած էր հայ ժողովրդի պատմական պատասխանատվության գաղափարական և գործնական խնդիրների վրա։ Հանձնախմբի առաջնային նպատակներից էր միջսերնդային պատասխանատվության ապահովման հնարավոր ուղիների սահմանումը[51]։ Սա ներառում էր ռազմավարությունների և գործողությունների շրջանակների մշակում, որոնք կարող են օգտագործվել հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմական գիտելիքները պահպանելու համար և օգնել, որ ներկա սերունդները հասկանան թե՛ բարդ պատմական իրադարձությունները, որոնք ձևավորել են իրենց հասարակությունը, և թե՛ ապագա սերունդների և իրադարձությունների վրա դրանց հնարավոր ազդեցությունը։ Հանձնախումբն աշխատել է հիմնական կրթական, ինստիտուցիոնալ և նախագծահեն գործողությունները ձևակերպելու ուղղությամբ, որոնք կարող են նպաստել հայերի շրջանում պատմական պատասխանատվության ավելի լավ ըմբռնմանը, գտնել բազմաթիվ պատմական իրադարձությունների նկատմամբ պատասխանատվության և ավանդական վերաբերմունքի վերաիմաստավորման նոր ուղիներ և խթանել հաշվետվողականության և պատասխանատվության զգացումն անհատների և խմբերի շրջանում[47][52]։

Հայաստան-Սփյուռք միասնականություն փորձագիտական հանձնախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան-Սփյուռք միասնականության փորձագիտական հանձնախումբն անդրադարձել է Հայաստանի և սփյուռքահայ համայնքների միջև հարաբերությունների վրա ազդող մարտահրավերներին և խնդիրներին։ Հանձնախմբի առաջնահերթ նպատակն էր բացահայտել այս խնդիրները և մշակել դրանց լուծման ռազմավարություն՝ նպատակ ունենալով խթանել կայուն համագործակցությունը և փոխօգնությունը Հայաստանի և Սփյուռքի միջև։ Այս նպատակին հասնելու համար հանձնախումբը դիտարկել է բազմաթիվ առկա հետազոտություններ և վերլուծություններ ավելի խորը պատկերացում կազմելու համար այն գործոնների մասին, որոնք նպաստում են Հայաստանի և Սփյուռքի միջև լարվածությանը և թյուրըմբռնմանը։ Սա ներառում էր պատմական, քաղաքական և մշակութային այն գործոնների ուսումնասիրությունը, որոնք կարող են ազդել երկու խմբերի միջև հարաբերությունների վրա, ինչպես նաև բացահայտել արդյունավետ հաղորդակցության և համագործակցության ոլորտում առկա գործնական մարտահրավերներն ու խոչընդոտները։ Այս խնդիրները բացահայտելուց հետո, հետագա հանդիպումների ընթացքում հանձնախումբն աշխատել է հստակ լուծումներ մշակելու ուղղությամբ, որոնք կարող են նպաստել Հայաստանի և Սփյուռքի համայնքների միջև ավելի համագործակցային և միմյանց աջակցող հարաբերությունների զարգացմանը։ Այս լուծումները ներառում էին քաղաքականության փոփոխություններ, համագործակցության նոր մեխանիզմներ և ոլորտներ, ներդրումներ հաղորդակցության և իրազեկման ոլորտներում, ինչպես նաև նոր նախաձեռնությունների, համահայկական շարժումների և ծրագրերի մշակում, որոնք ուղղված են կոնկրետ մտահոգությունների և մարտահրավերների հաղթահարմանը[47]։

Բնակչության աճ փորձագիտական հանձնախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության աճ փորձագիտական հանձնախմբի աշխատանքը նվիրված էր Հայաստանի առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերների ուսումնասիրությանը և լուծմանը։ Հանձնախմբի հիմնական նպատակն էր մշակել ռազմավարություններ և քաղաքականություն, որոնք կարող են օգնել Հայաստանի բնակչության աճին և փոքրացնել բնակչության նվազման բացասական ազդեցությունը։ Հանդիպումների ընթացքում հանձնախմբի բոլոր փորձագետները խորը քննարկումներ ու վերլուծություններ են իրականացրել Հայաստանում բնակչության աճի և միգրացիայի վիճակի վերաբերյալ։ Սա ներառում էր այնպիսի գործոնների ուսումնասիրություն, ինչպիսիք են ծնելիության մակարդակը, մահացության մակարդակը, վերարտադրողական առողջության մակարդակը և միգրացիայի օրինաչափությունները՝ Հայաստանի բնակչության, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերների համապարփակ պատկերացում կազմելու համար։ Հանձնախումբն աշխատել է այս մարտահրավերների հնարավոր լուծումները բացահայտելու ուղղությամբ։ Սա ներառում էր բնակչության աճը խթանելուն ուղղված քաղաքականության և նախաձեռնությունների մշակումը, հանրային առողջության կարևորության մասին իրազեկվածության բարձրացումը և օտարերկրյա կառավարությունների լոբբինգը Սփյուռքում հայերի անվտանգությունն ու ժողովրդագրական կայունությունն ապահովելու համար։ Հանձնախմբի առաջարկությունները ներառում էին նաև ընտանիքի աջակցության ծրագրեր, քաղաքականություններ և նախաձեռնություններ, որոնք խրախուսում են երիտասարդ ընտանիքներին ունենալ երեխաներ։ Վերջապես, հանձնախումբն ուսումնասիրեց միգրացիայի բացասական հետևանքները (ինչպիսիք են ուղեղների արտահոսքը կամ հմուտ աշխատողների կորուստը) նվազեցնելու ուղիները, ինչպես նաև ավելի վերահսկելի միգրացիայի հնարավոր դրական արդյունքները[47]։

Մարտի 10-12. Ապագա Հայկականի Համաժողովի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում մարտի 10-12-ին առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել աշխարհասփյուռ հայության մանրակերտը։ Արցախում տիրող ճգնաժամի պատճառող ընտրված որոշ մասնակիցներ հնարավորություն չեն ունեցել մասնակցել առկա ձևաչափով։ Համաժողովի մեկնարկին ելույթ են ունեցել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, տեսակապի միջոցով միացած Ռուբեն Վարդանյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանը, ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի տնօրեն Արտակ Ապիտոնյանը։ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական ուղերձը[53][54][55]։

Համաժողովի մասնակիցները յուրաքանչյուր օրվա ավարտին մասնակցեցին քվեարկությանը՝ հայտնելով դիրքորոշումներ փորձագետների կողմից նախապես մշակված և Համաժողովի մասնակիցների կողմից հընթացս առաջարկված տվյալ օրվա նպատակի դիրքորոշումային պնդումների և ծրագրային նախաձեռնությունների վերաբերյալ։

Առաջին օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա Հայկականի Համաժողովի առաջին օրվա քննարկումները նվիրված էին «Պատմական պատասխանատվություն» նպատակին։ Կառուցողական և արդյունավետ քննարկումների ավարտից հետո տեղի ունեցավ քննարկվող նպատակի շրջանակում ձևակերպված դիրքորոշումային պնդումների և ծրագրային նախաձեռնություններ քվեարկություն։

Առաջին օրվա քվեարկության արդյունքները՝

1.1. Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը մինչ օրս պետության, համայնքների, հայկական կազմակերպությունների և անհատների կողմից՝

  • Արդյունավետ են եղել, սակայն մոտեցել են իրենց առավելագույնին – 3,41%
  • Արդյունավետ են եղել և նույն կերպ պետք է շարունակել (նույն տեմպով շարունակելու դեպքում նոր հաջողություններ կգրանցվեն) – 8,84%
  • Արդյունավետ են եղել, սակայն այսօր չենք կարող խոսել Ցեղասպանության մասին նույն կերպ, ինչպես նախկինում – 16,33%
  • Արդյունավետ են եղել, սակայն այսօր համահայկական ջանքերն ավելի շատ պետք է ուղղել անվտանգային խնդիրների լուծմանը– 30,61%
  • Ոչ այնքան արդյունավետ են եղել, հնարավոր են շտկումներ – 30,61%
  • Արդյունավետ չեն եղել, պետք է մոտեցումները կտրուկ փոխել – 10,21%

1.2. Արցախի հիմնախնդիրը՝

  • 120 հազար արցախցիների խնդիրն է – 2,65%
  • 120 հազար արցախցիների և 3 մլն հայաստանցիների խնդիրն է – 4,64%
  • 10 մլն հայության խնդիրն է – 92,71%

1.3. Ընտրեք ներքոհիշյալ դիտարկումներից մեկը՝

  • Ամբողջ աշխարհի հայությունը պետք է միասնաբար հանձն առնի, որ ստանձնում է Արցախի պատասխանատվությունը և չթողնի խնդիրը միայն պետության և Հայաստանի քաղաքացիների ու, առավել ևս, արցախցիների ուսերին։ Հայ ազգը չպետք է վախենա հաղթանակներից։ – 54,84%
  • Արցախի խնդիրը բարդ, բանակցային գործընթաց է։ 2020 թ. պատերազմից հետո Հայաստանի դիրքերը և Արցախի անվտանգությունը թուլացել են. այսօր խնդիրը կայունացել է ռուս խաղաղապահների և եվրոպացի դիտորդների շնորհիվ։ Արկածախնդրությունը վտանգավոր է։ – 6,45%
  • Այս պնդումներն իրար չեն հակասում։ – 29,03%
  • Այլ դիտարկումներ – 9,68%

1.4. Ժառանգության պահպանման հարցում մեր մոտեցումը՝

  • Մեր պատմամշակութային ժառանգությունը պահպանելը և հաջորդ սերունդների փոխանցելը մեր պարտքն է, ինչի համար թե՛ պետությունը, թե՛ աշխարհասփյուռ հայությունը պետք է այնքան ռեսուրս ծախսեն, որքան անհրաժեշտ է, և արդյունավետորեն անեն այդ գործը։ – 61,74%
  • Մեր պատմամշակութային ժառանգությունը պետք է կարողանանք պահպանել բիզնես շահի մոդելով, այսինքն ոչ թե որպես բեռ և պատասխանատվություն, այլ որպես շահ բերող ժառանգություն, որն այդպես նաև կինքնապահպանվի և կզարգանա։ – 28,86%
  • Այլ դիտարկումներ – 9,40%

1.5. Հայերենի և հայապահպանության հարցում՝

  • Հայերենը պետք է դարձնել Սփյուռքի համայնքային կառույցների, եկեղեցու և Հայաստանի հետ ցանկացած հարաբերության պարտադիր պայման։ Միայն այդպես հնարավոր կլինի աշխարհասփյուռ հայ երիտասարդներին դրդել հայերեն սովորելու։ – 19,36%
  • Լեզուն իմանալը կարևոր է, բայց լեզուն միայն գործիք է, իսկ լեզվի իմացության պարտադրումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Հարկավոր են շահագրգռող մեխանիզմներ, համապատասխան միջավայր, որպեսզի հայերեն սովորելը լինի շահավետ և/կամ հետաքրքիր։ – 72,90%
  • Այլ դիտարկումներ ­– 7,74%

Նախաձեռնությունների առաջնահերթություններ (ընդգծված են միայն ընդունված տարբերակները)

  • «Համահայկական համացանցային բանակ» – 75,64% Բոլոր ցանկացող հայերի ներգրավմամբ առավելության հասնել վիրտուալ տեղեկատվական պատերազմներում և բոլոր սոցցանցերում
  • Մեկ միասնական Հայկական ժառանգության ցանկ – 71,79%Հայկական ժառանգության նմուշների փաստաթղթավորում, մոտավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի նման համակարգի ստեղծում
  • Երիտասարդական փոխանակումների կոորդինացիոն խորհուրդ – 70,51% Կրթական փոխանակումների, ճամբարների, հանդիպումների, փոխայցելությունների ծրագրերի ավելացում և կոորդինացում
  • Ցեղասպանության ճանաչման գործընթացի առցանց կոորդինացիոն խորհուրդ – 62,18%Համակարգող հանձնախումբ, որը համալիր ռազմավարությամբ կներդաշնակեցնի աշխատանքները այդ ուղղությամբ
  • Այլ երկրների կրթական ծրագրերում Մեծ եղեռնի մասին նյութերի ներառման արշավ – 60,26%Տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանն ու դասավանդմանն ուղղված լոբբիստական ջանքերի ավելացում
  • Հայկական «Հակազրպարտչական լիգա» իրավապաշտպան մեխանիզմ – 60,26%Հայկական իրավաբանական կառույց՝ ժխտողականության դեմ պայքարն առաջնորդելու համար
  • Աշխարհի հայերի «Արցախ՝ 10մլն» համաժողով – 59,62%Օրակարգում՝ գործուն մեխանիզմների կազմավորում, որոնք կդառնան Արցախ-աշխարհի հայություն կապն ինստիտուցիոնալացնող հանգույցներ
  • Պատմական ժառանգության արժեքների թվայնացման արշավ – 58,97%Բոլոր թանգարաններում մեր ունեցած արժեքների թվայնացման, պահպանման և տարածման մեծ ծրագի
  • «Հայոց լեզուն՝ խաղերի միջոցով» – 58,33% Հայերենի և հայության մասին իրենց գիտելիքներով հաջողություններ բերող ժամանակակից համակարգչային խաղերի ստեղծման և տարածման խթանում
  • Զարգացման ծրագրերի «Արցախ» հիմնադրամ – 57,05% Տնտեսությունն ու անվտանգությունն առաջ տանող ծրագրերի ֆինանսավորում՝ աշխարհի հայերին մասնակից դարձնելով ազգային կենսական խնդրի լուծմանը
  • Հայկական վիրտուալ համալսարանների ցանց – 53,21% Հայոց լեզվի և հայոց պատմության մասնագիտացմամբ առցանց կրթության մեծ ալիք աշխարհի հայության շրջանում
  • Ցեղասպանության թանգարանի՝ արտերկրյա 3 մասնաճյուղերի բացում – 50,64%Աշխարհում Հայոց ցեղասպանությանը նվիրված նյութերի ներկայացման մասշտաբների ավելացում
  • «Հայկական ժառանգության դեսպաններ» շարժում – 46,15% Գործուն մեխանիզմ, որը թույլ կտա բոլորիս ներգրավվել աշխարհում Հայաստանի, հայության և մեր հաջողությունների տարածման գործում
  • Հայկական ժառանգության հիմնադրամ – 45,51% Այն պետք է հետևի բոլոր աճուրդներին և հայկական ժառանգության նմուշների առկայության դեպքում դրանք արագ գնի ու վերադարձնի Հայաստան
  • «Արմենիկա» ծրագիրը – 42,31% «Իրանիկա» ծրագրի օրինակով հայագիտական որևէ կենտրոնի հիման վրա հայագիտական հետազոտությունների հարթակի ստեղծում[56]

Քվեարկության գործընթացի պատշաճ կազմակերպման համար Համաժողովի առաջին օրը ձևավորվեց մասնակիցների կողմից ինքնաառաջադրման սկզբունքով ընտրված Հաշվիչ/վերահսկիչ հանձնախումբ։

Երկրորդ օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ օրվա քննարկումները նվիրված էին «Հայաստան-Սփյուռք միասնականություն» նպատակին։ Մասնակիցները օրը սկսեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր այցով՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակին[57]։ Նախքան Համաժողովի քննարկումներին անցնելը, Հաշվիչ/վերահսկիչ հանձնախմբի նախագահ Արիկ Գէորգեանը ներկայացրեց նախորդ օրվա քվեարկությունների արդյունքները։ Համաժողովը շարունակվեց փորձագիտական հանձնախմբի ղեկավար, հրապարակախոս, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ելույթով, որը անդրադարձել է վերջին 5 ամիսների ընթացքում փորձագետների կատարած աշխատանքներին ու քննարկմանը դրված փաստաթղթերին։ Ինչպես և առաջին օրը, մասնակիցները ծանոթացան փորձագետների կողմից մշակված սցենարներին և ծրագրերին, քննարկեցին, նաև ներկայացրեցին իրենց առաջարկությունները, ապա քվեարկեցին իրենց կողմից հավանության արժանացած մոտեցումների և ծրագրերի օգտին[58]։

Երկրորդ օրվա քվեարկության արդյունքները՝

2.1. Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ջանքերը մինչ օրս՝

  • Բավարար են եղել, Սփյուռքը կարողացել է զբաղվել և՛ ինքնապահպանությամբ, և՛ Հայ դատի պաշտպանությամբ, և՛ Հայաստանին օժանդակելով։ Ոչինչ փոխել պետք չէ – 0,63%
  • Բավարար են եղել, սակայն ռազմավարական չեն եղել. չենք նկատել, թե ինչպես ենք դանդաղ կորցնում և՛ Սփյուռքը, և՛ Հայաստանը՝ փորձելով ﬔկի պահպանությունը հակադրել մյուսին – 13,92%
  • Բավարար չեն եղել. կա վստահության ճգնաժամ, միասնականությունն իրականում միայն կոչերի մակարդակում է – 27,86%
  • Վստահության ճգնաժամը հաղթահարելի է, համագործակցության նոր հարթակների կարիք ունենք, ﬕասնականությունը կբազմապատկի արդյունքները – 56,96%
  • Այլ դիտարկում – 0,63%

2.2. Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական օրակարգը պետք է լինի՝

  • Հայաստանի հզորացումը՝ ակնկալիքով, որ հետո հզորացող Հայաստանը շատ ավելի հեշտ կնպաստի հայապահպանությանը Սփյուռքում – 53,16%
  • Հայապահպանությունը Սփյուռքում և համայնքների խնդիրների լուծումը՝ ընդունելով, որ ուծացման վտանգը բավականին լրջացել է – 20,89%
  • Իրար որքան հնարավոր է օգնելը՝ գիտակցելով, սակայն, որ ռեսուրսներն այս դեպքում կիսվում են երկու ուղղության վրա, հետևաբար՝ նվազում ամեն ուղղությամբ – 20,25%
  • Այլ դիտարկում – 5,70%

2.3. Ինչպե՞ս պետք է կառավարվի Հայաստան-Սփյուռք օրակարգի իրականացումը՝

  • Պետք է կառավարի Հայաստանը՝ իր պետական կառույցների միջոցով – 5,03%
  • Պետք է կառավարվի Հայաստանից՝ սփյուռքահայերի մասնակցությամբ՝ սահմանադրական բարեփոխումներով Սփյուռքի համար նախատեսելով պետական կառավարմանը մասնակցելու մեխանիզմներ – 45,91%
  • Պետք է կառավարվի նոր ստեղծվող համահայկական կառույցի միջոցով, որը կհամախմբի բոլոր գործող մեխանիզմները և կներդաշնակեցնի աշխատանքը – 37,74%
  • Միասնական կառավարման կարիք չկա. ըստ խնդիրների ձևավորել համագործակցային նոր լուծումներ և հարթակներ՝ ընդունելով Հայաստանի և Սփյուռքի բազմազանությունը – 7,55%
  • Այլ դիտարկում – 3,77%

Նախաձեռնությունների առաջնահերթություններ (ընդգծված են միայն ընդունված տարբերակները)

  • Գործարարների համագործակցային ցանց – 82,39%Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ գործարարներին իրար գտնելու և համատեղ ծրագրեր անելու հնարավորության ստեղծում
  • Հայաստանի՝ հայոց լեզվի ուսուցիչների՝ Սփյուռքի համայնքներ պարբերական գործուղումների հիմնադրամի/ինստիտուտի ստեղծում – 66,67%Համակարգ, որի միջոցով Հայաստանի ուսուցիչները հերթափոխով կգործուղվեն Սփյուռքի համայնքներ՝ հայագիտական կենտրոնների զարգացման կամ տեղի հայերի ուսուցումն իրականացնելու համար
  • «Back to Armenia» համահայկական շարժում – 64,78%Պետական մակարդակով մեծ ներգաղթի ռազմավարության որդեգրման դեպքում անհրաժեշտ հանրային աջակցության մեխանիզմի կայացում
  • Համահայկական լոբբիստական ցանց – 64,15%Հայկական լոբբիստական կառույցների կողմից իրականացվող մեծ աշխատանքի համալրում համահայկական միասնական ձևաչափով
  • «Հայաստան» ներդրումային ընկերություն – 57,23%ՀՀ տնտեսության զարգացման գործում յուրաքանչյուր հայի՝ բաժնետոմսերի գնման տեսքով մասնակցության հնարավորության ստեղծում
  • Համահայկական ՏՏ ընկերություն – 46,54% Բաժնետիրական ընկերության մոդելով տարբեր ձևաչափերով մարդկանց մասնակցության հնարավորություն
  • Հայկական առցանց թանգարանի ստեղծում – 38,99% Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիման վրա առցանց թանգարանի ստեղծում
  • Միասնական ազգանուններ – 11,95% Հայաստանում կիրառվող ազգանունների «yan» վերջավորության և Սփյուռքում կիրառվող «ian» վերջավորության միասնականացման գործընթաց[59]
Երրորդ օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ օրվա քննարկումները նվիրված էին «Բնակչության աճ» նպատակին, որի մեկնարկը տրվեց համանուն փորձագիտական հանձնախմբի ղեկավար, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանի կողմից։

Ի թիվս իրենց կողմից առաջարկված ծրագրերի, Համաժողովի երրորդ օրը մասնակիցները ընտրեցին նաև Ապագա Հայկականի Ծրագրային հանձնախմբի անդամներին։ 26 առաջադրված թեկնածուներից ընտրվեցին առավելագույն ձայներ հավաքած երեք մասնակից-հայրենակիցները՝ Ֆլորա Վիեջերսը (ԱՄՆ), Մարինա Պետրոսյանը (Ֆրանսիա) և Արի Կևորկ Դեմիրճօղլուն (Թուրքիա)։ Արդյունքների հրապարակումից հետո կայացավ փակման պաշտոնական արարողությունը, որին ելույթով հանդես եկան «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը[60][61]։ Ելույթները եզրափակեց ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ կարևորելով յուրաքանչյուր հայրենակցի ակտիվ մասնակցությունը նախաձեռնության հետագա անելիքներին[62][63]։

Երրորդ օրվա քվեարկության արդյունքները՝

3.1. Բնակչության աճ ապահովելու արդյունավետության տեսանկյունից ջանքերն առաջին հերթին ո՞ր ուղղությամբ պետք է ուղղել՝

  • Ծնելիության աճ – 15,03%
  • Արտագաղթի նվազեցում – 14,38%
  • Ներգաղթի ավելացում – 8,50%
  • Բոլորը միաժամանակ – 54,90%
  • Այլ դիտարկում – 7,19%

3.2. Ճիշտ է առաջին հերթին՝

  • Արտագաղթած հայաստանցիների ներգաղթի կազմակերպումը – 54,61%
  • Պատմական սփյուռքի ներկայացուցիչների ներգաղթի կազմակերպումը – 19,74%
  • Օտարազգիների ներգաղթի կազմակերպումը – 3,95%
  • Այլ դիտարկում – 21,70%

3.3. Ընտրեք ներքոհիշյալ դիտարկումներից մեկը՝

  • Ժողովրդագրական քաղաքականությունը պետք է հռչակել երկրում իրականացվող քաղաքականության գլխավոր ուղղություն, որին պետք է սպասարկեն մյուս ոլորտների քաղաքականությունները։ Մինչև հիմա այն ընկալվում է սոսկ որպես սոցիալական օժանդակության գործիք – 74,67%
  • Ժողովրդագրական քաղաքականությունը պետք է լինի ավելի փոքր քաղաքականությունների և ծրագրերի ամբողջություն, քանի որ համապարփակ և միասնական քաղաքականություն ունենալն ու իրականացնելը թանկ հաճույք է – 16,67%
  • Այլ դիտարկում – 8,66%

3.4. Ընտրեք ներքոհիշյալ դիտարկումներից մեկը՝

  • Ի հավելում հայրենադարձության քաղաքականության՝ պետք է կազմակերպել նաև օտարազգիների ներգաղթ, այդպիսով կլուծենք բնակչության աճի խնդիրը – 25,66%
  • Սխալ է բոլոր ուժերն ուղղել ներգաղթ ապահովելու ուղղությամբ, երբ Հայաստանում ունենք գործազրկության բարձր մակարդակ և աղքատություն։ Առանց տնտեսական զարգացման և գործազրկության խնդիրները լուծելու՝ ներգաղթը հանգեցնելու է սոցիալական լարվածությունը – 57,89%
  • Այլ դիտարկում – 16,45%

Նախաձեռնությունների առաջնահերթություններ (ընդգծված են միայն ընդունված տարբերակները)

  • Ներգաղթի կազմակերպման ու քարոզչության գործակալություն – 79,49%Ներգաղթի գործընթացի մասնագիտական կառավարման մարմին, որը նաև կկարողանա կանխատեսել մոտակա հնարավոր հոսքերը դեպի Հայաստան և պատշաճ կերպով պատրաստվել մարդկանց ժամանմանը
  • «Երեխաները՝ նախևառաջ» հանրային շարժում – 70,51%Երեխաների զարգացմանը, ուսմանը միտված՝ գործող բազմաթիվ ծրագրերի փոխգործակցության հարթակ, որը էապես կավելացնի դրանց ընդգրկունությունը
  • Հանրային առողջության, առողջ ապրելակերպի իրազեկում-նախաձեռնություն – 68,59% Տարբեր խողովակներով և հարթակներով հանրային առողջության և առողջ ապրելակերպի վարման իրազեկման միջոցառումների և մարքեթինգային արշավների իրականացում
  • Առցանց համահայկական ծանոթության հարթակ – 56,41%Գրագետ կառավարվող, հայտերի հանգամանորեն ստուգման և միայն հայ մասնակիցների գրանցման արդյունքում ծանոթանալու և ընտանիք կազմելու հարցերով հետաքրքրված հայ երիտասարդների շփումների հեշտացում
  • Երիտասարդ ընտանիքներում կոնֆլիկտների կառավարման աջակցության կառույցներ – 56,41%Մարզերում և Երևանում ընտանեկան վեճերի, ամուսնալուծության եզրին կանգնած ընտանիքներին մասնագիտական աջակցություն, խորհրդատվություն տրամադրող կենտրոնների (այդ թվում՝ գործող) ցանցի ստեղծում
  • ԱՄՆ Կոնգրեսի Սոցիալական ապահովության (Social Security) օրենքում լրացում կատարելու լոբբինգ – 54,49%Հայ թոշակառուների համար հնարավորության ստացում ԱՄՆ-ից բացակայելու պայմաններում ստանալ իրենց կենսաթոշակը, ինչը կխթանի հայրենադարձությունը
  • «Առնվազն 4 երեխա» հանրային շարժում – 51,92%Քարոզչական մեծ ալիքի ձևավորման և ուղղորդման հարցերում ուժերի համատեղման մեխանիզմ
  • Բարձրակարգ գեղարվեստական ֆիլմ՝ նվիրված միայնակ մոր կերպարին – 30,77% Առանց ամուսնու երեխա ունենալու որոշում կայացրած կնոջ մասին պատմող ազդեցիկ ֆիլմ, որը նաև շատ ուսուցողական կլինի
  • «Արտագաղթելն ամոթ է» հանրային շարժում – 23,72% Քարոզչական ամենատարբեր գործիքների կիրառմամբ արտագաղթելու հակում պարունակող հանրային մթնոլորտի, մարդկանց վարքագծի փոփոխություն

Լրացուցիչ քվեաթերթիկ

Նախաձեռնությունների առաջնահերթություններ (ընդգծված են միայն ընդունված տարբերակները)

  • Մասնագիտական համահայկական Համաժողովների կազմակերպում – 45,75% Ազգությամբ հայերի՝ ըստ մասնագիտության պարբերական Համաժողովների կազմակերպում, որոնք կներկայացնեն ոլորտային առաջարկություններ ու ծրագրեր
  • «Քաղաքացիական ասամբլեա»-ների կազմակերպում Սփյուռքում – 34,64% Ապագա Հայկականի Համաժողովի փորձի հիման վրա Սփյուռքի համայնքներում կազմակերպել քաղաքացիական ասամբլեաներ՝ տեղի հայերի մասնակցությամբ միասնական որոշումների հանգելու նպատակադրմամբ
  • Սփյուռքի համայնքների հաջողված փորձի պորտալի ստեղծում – 19,61% Տարբեր ոլորտներում Սփյուռքի որևէ համայնքի հաջողված փորձի լուսաբանման և այլ համայնքներում տարածման մեխանիզմ, որը թույլ կտա լավագույնը փորձը տարածել և ընդօրինակել ամենուր[64]

Քննարկումների երեք օրերի ընթացքում Համաժողովի մասնակիցները հանդես եկան արձանագրված 2000-ից ավել դիտարկումներով և մտահոգություններով, առաջ քաշեցին տասնյակ հանրային նախաձեռնություններ և ծրագրային այլ առաջարկներ՝ իրենց քվեարկությամբ սահմանելով դրանց իրականացման առաջնահերթությունները[65]։

Համաժողովի սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա Հայկականի առաջին Համաժողովը առաջնորդվել է հետևյալ սկզբունքներով՝

  • Միասնականություն Հայաստանի և հայության առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել միմիայն աշխարհասփյուռ հայության միասնականության միջոցով։ Համաժողովը հանդիսանում է համահայկական երկխոսության հարթակ՝ մեկ հարկի տակ միավորելով փորձագիտական համայնքի ու հասարակության ամենատարբեր խմբերի ներուժը` նպաստելով ինչպես փորձագիտական, այնպես էլ հանրային ակտիվ քննարկումներին։
  • Ներառականություն Համաժողովի մասնակցության գրանցումը բաց էր Հայաստանից, Արցախից և Սփյուռքից բոլոր ցանկացողների համար։ Չունենալով չափահաս քաղաքացիների մասնակցության որևէ սահմանափակում՝ Համաժողովն իր շուրջն է համախմբել աշխարհասփյուռ հայության համամասնորեն արտահայտված սեռատարիքային, կրթական և աշխարհագրական բոլոր շերտերն ընդգրկող խմբերին։ Համաժողովին գրանցված, սակայն վիճակահանության փուլը չհաղթահարած յուրաքանչյուր հետաքրքրված անձ հնարավորություն է ունեցել իր ձայնը լսելի դարձնել նախատեսված այլ ձևաչափերով։
  • Թափանցիկություն Համաժողովի ամբողջ ընթացքը՝ ներառյալ փորձագիտական հանձնախմբերի աշխատանքը, մասնակիցների ընտրության վիճակահանությունը, հանրային քննարկումներն ու գործընկերային ցանցերի ձևավորման գործընթացը, բաց է և հրապարակային։ Բոլոր շահագրգիռ կողմերն այդ ամենին հետևելու հնարավորություն ունեն ինչպես մեր պաշտոնական կայքէջում, այնպես էլ սոցիալական հարթակներում  ու լրատվական աղբյուրներում։
  • Հանրային արդյունք Համաժողովի շրջանակում ընդունված բոլոր առաջարկություններն ու ծրագրերը հանդիսանում են հանրային սեփականություն և հասանելի են պետական ու մասնավոր ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ դրանց հնարավոր տարբերակները մշակելու համար։ Որպես ուղիղ ժողովրդավարության ինքնատիպ գործիք՝ Համաժողովը հանրության բոլոր շերտերի ջանքերի մեկտեղման հարթակ է։
  • Նոր մոտեցում, նոր արդյունքներ Մենք միասին ձևավորում ենք քաղաքացիական մասնակցության նոր մշակույթ, որի առանցքը երկխոսությունն է և հավաքական պատասխանատվության գիտակցումը։ Հայկական իրականության մեջ նմանը չունեցող Համաժողովն իր մոտեցումներով պետք է նպաստի պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ խոսույթի ձևավորմանը և խնդիրների հաղթահարման ուղիների մշակմանը։

Ապագա Հայկականի Համաժողովի ամփոփիչ զեկույց[խմբագրել | խմբագրել կոդը]

2023թ. մայիսի 19-ին ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնությունը ներկայացրեց առաջին Համաժողովի ամփոփիչ զեկույցը։ Համաժողովի ամփոփիչ զեկույցի համահեղինակ, Համաժողովի կազմակերպման գործում խորհրդատվություն տված բրիտանական OSCA և ISWE ընկերությունների նախագահ Ռիչարդ Ուիլսոնը խոսեց զեկույցի մանրամասների և համաժողովի արդյունքների մասին[66]։

Ներկայացված ամփոփիչ զեկույցը պարունակում է արժեքավոր տվյալներ Համաժողովի ընթացքի, կայացված որոշումների և փորձագիտական գնահատականների վերաբերյալ։ Ամփոփիչ զեկույցը նաև պարունակում է տարաբնույթ առաջարկությունների մանրամասներ, ինչպես նաև մասնակիցների արձանագրված կարծիքներ և տեսակետների մի շարք դիրքորոշումների վերաբերյալ։ Հավաքականորեն դրանք ամփոփվել են զեկույցի եզրակացության բաժնում հետևյալ կերպ՝

Պատմական պատասխանատվություն նպատակի շրջանակում համաժողովի մասնակիցների 62%-ը գտնում է, որ ամբողջ աշխարհի հայությունը պարտավոր է պահպանել իր մշակույթն ու ժառանգությունը (դիրքորոշում 1.4): Նրանք առաջարկել են մի շարք նախաձեռնություններ՝ խթանելու ներկա հակամարտության և պատմական նարատիվների մասին իրազեկումը, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում։ Հստակ աջակցություն է եղել նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը (93%-ը համաձայնել է, որ դա աշխարհասփյուռ հայության հարցն է (դիրքորոշում 1.2))[67]: Մի շարք ծրագրային առաջարկություններ էլ ստացել են ավելի քան 70% աջակցություն, ինչպես, օրինակ, «Համահայկական համացանցային բանակ»-ի ստեղծումը, «Մեկ միասնական հայկական ժառանգության ցանկ»-ը և «Երիտասարդական փոխանակումների կոորդինացիոն խորհուրդ»-ը[47]։

Հետաքրքրական էին Հայաստան-Սփյուռք միասնականություն նպատակի համատեքստում ծավալված քննարկումները և ընդունված եզրակացությունները։ Ընդհանուր առմամբ, Համաժողովի հիմքում ընկած էր այն տեսակետը, որ հայ լինելը չի սահմանափակվում միայն Հայաստանում բնակվողներով։ Ըստ մասնակիցների ավելի քան 50%-ի՝ սփյուռքահայերը նույնպես ունեն իրենց բաժին պատասխանատվությունը՝ աջակցելու իրենց հայրենիքին և նպաստելու նրա ժառանգության և մշակույթի պահպանմանը։ Միևնույն ժամանակ, առկա էր կարծիք, որ հայությունը Հայաստանում պետք է աջակցի Սփյուռքի ներդրումներին, և որ հայապահպանությունը պետք է փոխադարձաբար ամրապնդվի։ Մասնակիցների 53%-ը կողմ է արտահայտվել «Հայաստանի հզորացումը՝ ակնկալիքով, որ հետո հզորացող Հայաստանը շատ ավելի հեշտ կնպաստի հայապահպանությանը Սփյուռքում» դիրքորոշմանը, իսկ 56,96%-ը կողմ է արտահայտվել «մեզ անհրաժեշտ են համագործակցության նոր հարթակներ։ Վստահության ճգնաժամը հաղթահարելի է, և միասնականությունը կբազմապատկի արդյունքները» մտքին։ Այս նպատակի ամենաշատ աջակցությունն ստացած առաջարկը՝ 82%, ամբողջ աշխարհում գործարարների համագործակցային ցանցի ստեղծումն է[47]։

Հայաստանի բնակչությունը և՛ նվազում է, և՛ ծերանում։ Բնակչության աճ նպատակը քննարկելիս մասնակիցների 75%-ը համաձայնել է, որ «ժողովրդագրական քաղաքականությունը պետք է հռչակվի երկրում իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունը, և այն պետք է սպասարկվի այլ ոլորտների քաղաքականությամբ» (դիրքորոշում 3.3): Հետևաբար, դրան աջակցելու համար առաջարկվել են տարբեր նախաձեռնություններ, օրինակ՝ 79,49%-ն իր նախապատվությունը տվել է «Ներգաղթի կազմակերպության և քարոզչության գործակալությանը» և 70,51%-ը՝ «Երեխաները՝ նախևառաջ» նախաձեռնությանը։ Կար նաև գիտակցում, որ արտագաղթը նվազեցնելու համար Հայաստանը պետք է դառնա ապրելու համար ավելի գրավիչ երկիր, մասնակիցների 57,89%-ը համաձայն է, որ «սխալ է բոլոր ջանքերն ուղղել դեպի ներգաղթ, մինչդեռ Հայաստանում ունենք գործազրկության և աղքատության բարձր մակարդակ։ Առանց տնտեսական զարգացման և գործազրկության խնդիրները լուծելու, ներգաղթը կհանգեցնի սոցիալական լարվածության» (դիրքորոշում 3.4): Մասնակիցների կեսից ավելին (55%) համաձայնել է, որ բոլոր կենսունակ նախաձեռնությունները պետք է իրականացվեն միաժամանակ (դիրքորոշում 3.1)[47]:

Համանախաձեռնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Ազարնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Ազարնիան ֆրանսահայ  ձեռնարկատեր է։ Նա ստեղծել է երկու կազմակերպություն, որոնք օժանդակում են համակարգային փոփոխությունների ձգտմանը։ 2005 թվականին հիմնադրված «Mlinda»-ն ջանում է էներգիայի սահմանափակ մատչելիությամբ համայնքներում ստեղծել էներգիայի մատակարարման և էկոլոգիապես անվնաս տնտեսական զարգացման վերարտադրվող մոդել։ Իսկ «The Good Investors»-ը, որն իր գործունեությունը սկսել է 2020 թվականին, ընտանիքահեն կոոպերատիվ է, որի նպատակն է հավաքական մտավոր կարողությունների և ընդհանուր ներդրումների միջոցով ստեղծել ֆինանսական համակարգ, որտեղ կայունությունը հանգեցնում է շահույթի[68]։

Արթուր Ալավերդյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Ալավերդյանն ինժեներ-ֆիզիկոս է, կառավարիչ, գործարար, բարերար, բարձրտեխնոլոգիաների ոլորտի ներդրող։ Արթուրն ավարտել է Մոսկվայի Ազգային հետազոտությունների միջուկային համալսարանը (MEPhI), որակավորումներ է ստացել École Polytechnique և Rotterdam համալսարաններում, ունի նաև ռազմավարական կառավարման ExMBA (բիզնեսի կառավարման գործադիր մագիստրոսի) աստիճանի որակավորում։ Ավելի քան երկու տասնամյակ Արթուր Ալավերդյանը հաջող բիզնեսներ է վարում Ռուսաստանում և Հայաստանում։ Արթուր Ալավերդյանը Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող «Սոլարոն» (Solaron) ընկերության հիմնադիրն է։ Նա Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը, միևնույն ժամանակ «Ռեպատ Արմենիա» հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ է և «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[68]։

Արթուր Ալավերդյանը նաև EurAsEC շուկայի առաջատար ProfHolod ընկերության հիմնադիրն ու նախագահն է, NAPPAN ընկերակցության հիմնադիրը, նախկին նախագահն ու խորհրդի անդամ, PU Europe պոլիուրեթանային մեկուսացման արդյունաբերության ընկերակցության (Բրյուսել) կառավարման հանձնաժողովի անդամ[69]։

Նուբար Աֆեյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուբար Աֆեյանը Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է և գլխավոր գործադիր տնօրենը։ Ընկերությունը բացառիկ ձեռնարկություն է, որը մարդու առողջության ու մարդկային կայուն զարգացման բարելավման նպատակով ծրագրում, ստեղծում, ռեսուրսներ է մշակում և զարգացնում կենսագիտական առաջնակարգ ընկերություններ։ Բիոքիմիայի ինժեներ, ձեռներեց Նուբար Աֆեյանը գրանցել է 100-ից ավելի արտոնագրեր և իր աշխատանքային 33-ամյա գործունեության ընթացքում համահիմնադրել ու օգնել է հիմնել կենսագիտական ու տեխնոլոգիական ավելի քան 60 նորաստեղծ ընկերություն։ Նա COVID-19 (կորոնավիրուս) գլոբալ համավարակի դեմ պայքարի շրջանակում ՌՆԹ պատվաստանյութեր արտադրող նորարարական առաջատար ընկերության՝ «Մոդերնայի» համահիմնադիրն ու նախագահն է և մի շարք մասնավոր ու պետական ընկերությունների խորհուրդների անդամ[68]։

Խորապես հավատալով, որ ձեռներեցությունը հմտությունների և փորձառությունների ամբողջություն է, որը կարելի է դնել մասնագիտական հիմքերի վրա և սովորեցնել՝ Նուբար Աֆեյանը դասախոսել է Հարվարդի բիզնես դպրոցում և ավագ դասախոս է եղել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում (MIT), որտեղ ավելի քան երկու տասնամյակ դասավանդել է տեխնոլոգիական ձեռներեցություն եւ նորարարություն։ Նա արժանացել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) «Տեխնոլոգիական առաջամարտիկ 2012» (Technology Pioneer 2012 ) մրցանակին, 2021 թ. հայրենի Լիբանանից պարգեւատրվել է Ազգային պատվո շքանշանով, 2016 թ. Կարնեգի կորպորացիայից ստացել է «Մեծ ներգաղթյալ» պատվավոր կոչումը (Great Immigrant honor) եւ 2008 թ. պարգեւատրվել է Էլիս Այլենդի Պատվո շքանշանով (Ellis Island Medal of Honor)[70]։

Դոկտոր Աֆեյանը MIT կորպորացիայի (ինստիտուտը կառավարող մարմնի) և Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Իր գործընկերների հետ Աֆեյանը նախաձեռնել և աջակցել է բարեգործական ծրագրերին, որոնց թվում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, UWC Դիլիջան դպրոցը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրների նկատմամբ իրազեկությունը բարձրացնելու համար։ Նախկինում նա համահիմնադրել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, որը պետական-մասնավոր գործակցություն էր՝ ստեղծված Հայաստանի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով։ Նա եղել է նաև այս հիմնադրամի Խորհրդի անդամ։

Լինելով տնտեսական ու գիտական առաջընթացի մեջ ներգաղթյալների ներգրավման ջատագով՝ 2020 թ. դոկտոր Աֆեյանն ստացել է «Խղճի կոչ» մրցանակը (Appeal of Conscience Award), իսկ 2017 թ. Նյու Ինգլանդի միջազգային ինստիտուտը նրան շնորհել է «Ոսկե դուռ» մրցանակը (Golden Door Award)` որպես ամերիկյան հասարակության մեջ նշանակալի ավանդ ներդրած արտերկրում ծնված ԱՄՆ քաղաքացի[71]։

Ռուբեն Վարդանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Վարդանյանը սոցիալական ձեռներեց և վենչուրային բարերար է, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր։ Նա իր տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ ներդրումներ է կատարում գլոբալ կրթության, Կայուն զարգացման նպատակների (SDG) և մարդասիրական խնդիրների լուծման ոլորտներում իրականացվող բազմաբնույթ ու լայնածավալ նախագծերում։ Ռուբեն Վարդանյանն ու իր ընտանիքը տարբեր երկրների իրենց գործընկերների հետ ամբողջ աշխարհում ավելի քան 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի կոմերցիոն և բարեգործական բնույթի ներդրումներ են կատարել սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերում, որոնք ուղղված են մարդու զարգացումը խթանող ներառական էկոհամակարգի ստեղծմանը։ Այդ նախագծերից են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Ռուսաստանի ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես դպրոցը և UWC Դիլիջան միջազգային դպրոցը Հայաստանում, զբոսաշրջության եւ ուրբանիստական զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում եւ արտերկրում մշակութային ու պատմական ժառանգության պահպանման ծրագրեր, առեւտրային, հետազոտական ու կրթական ծրագրեր՝ կապված իրավահաջորդության ու ժառանգորդության պլանավորման հետ, մարդասիրության մասնագիտացմանն ուղղված սոցիալ-ձեռնարկատիրական նախագծեր, էկոլոգիական հարթակ եւ բազմաթիվ այլ ծրագրեր[68]։ 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին Ռուբեն Վարդանյանն այն խմբում էր, որը նախաձեռնեց Ռուսաստանի եւ Հայաստանի ապագայի մասին հանրային քննարկում։ 1999 թ. արհեստավարժ այլ կառավարիչների հետ Մոսկվայում նա հիմնադրեց «Ակումբ 2015»-ը, իսկ 2002-ին հայկական ծագումով ամերիկացի գյուտարար, ձեռներեց և բարերար Նուբար Աֆեյանի եւ այլ գործընկերների հետ նա սկսեց «Հայաստան 2020» նախագիծը։ Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների՝ զարգացման այսօրվա շատ ծրագրեր այս նախաձեռնությունների ուղղակի արդյունքն են[72]։

Ձեռնարկատիրական գործունեության եւ բարեգործության համար Ռուբեն Վարդանյանն արժանացել է ռուսական ու միջազգային բազմաթիվ մրցանակների։ Դրանցից են կրթության զարգացման գործում ունեցած ներդրման համար շնորհված «AIB Նախագահական մրցանակը» և «Common Ground Awards»-ը, որ շնորհվում է «Search for Common Ground» միջազգային ոչ առեւտրային կազմակերպության կողմից՝ հակամարտությունների կարգավորման, տեղական համայնքների զարգացման եւ խաղաղության ամրապնդման բնագավառներում ակնառու ձեռքբերումների համար։ 2001 թվականին «Fortune» ամսագիրը նրան անվանեց «նոր սերնդի 25 ծագող աստղերից մեկը», իսկ Համաշխարհային տնտեսական ֆորումը նրան դասեց աշխարհի ապագա 100 առաջնորդների շարքում։ Ռուբեն Վարդանյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Հայաստանյաց առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւ) և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է, որոնք ստացել է ազգային շահերի պաշտպանության գործում իր ունեցած նշանակալի ավանդի եւ ի շահ Հայաստանի բազմամյա ու բեղմնավոր գործունեության համար[73]։

Գործադիր տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Ապիտոնյան

Արտակ Ապիտոնյանը «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամի գործադիր տնօրենն է։ 2018-2021 թթ․ որպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ նա համակարգել է Հայաստանի բազմակողմ դիվանագիտության ոլորտը, իսկ 2013-2018 թթ․ եղել է Հայաստանի դեսպանը Շվեդիայում և Ֆինլանդիայում։ Շուրջ երեք տասնամյակ իր դիվանագիտական կարիերայի ընթացքում նա նաև զբաղեցրել է այլ պատասխանատու պաշտոններ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, Հայաստանի նախագահի աշխատակազմում, Ժնևում, Բեյրութում, Նյու Յորքում և Կահիրեում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում[68][74][75]։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թ. հոկտեմբերի 13-ին, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը և «ռեԱրմենիա» համագործակցության հարթակը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր, որով «Ապագա Հայկականը» զարգացման hիմնադրամը և «ռեԱրմենիա»-ն վերահաստատեցին իրենց ընդհանուր նպատակը` համայն հայության արդյունավետ համագործակցության միջոցով նպաստել Հայաստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը[76][77][78]։ 2022թ. Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի և հասարակական կազմակերպությունների հանդիպումը։ Հանդիպում-քննարկման ընթացքում ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը մասնակիցներին ներկայացրեց ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության կողմից սահմանված 15 նպատակները, ինչպես նաև անդրադարձավ կայանալիք Ապագա Հայկականի առաջին Համաժողովի անցկացման հայեցակարգին՝ կարևորելով հանդիպման մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը։ Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին հասարակական կազմակերպությունների հետ Հիմնադրամի համագործակցության հնարավոր ուղիներն ու տարբերակները[38][79][80]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ապագա Հայկականը» նախաձեռնությունը և նրա նպատակները. Ռուբեն Վարդանյան». aravot.am. 27.04.2022. Վերցված է 21.07.2023-ին.
  2. ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ հասել է ավելի քան 100 000 համանախաձեռնողի։ «ՍիվիլՆեթ», Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին
  3. ««ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» – IDeA». www.idea.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  4. «Մեր մասին • Հայաստան 2041». armenia2041.org. 2022 թ․ մարտի 31. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  5. «Ապագա գործերի նախարարություն • Հայաստան 2041». armenia2041.org. 2022 թ․ մարտի 29. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  6. ««Ապագա գործերի նախարարության» առաջին զրույցը՝ Նուբար Աֆեյանի և Էրիկ Էսրաիլյանի միջև». aravot.am. 03.06.2022. Վերցված է 21.07.2023-ին.
  7. ««Հայաստան 2021 — Հայաստան 2041». հետազոտության ամփոփագիր» (PDF). Վերցված է 21.07.2023-ին.
  8. «Հայաստան 2021 – Հայաստան 2041» հետազոտության ամփոփագիր, Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին
  9. «Հայաստան 2020-ից Հայաստան 2041 • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  10. ««Հայաստան 2020-ից Հայաստան 2041». Նախանշելով ճանապարհը դեպի ապագա հայկականը». Hetq.am. 2021 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  11. «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով միջոցառում, Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին
  12. ««ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության ռազմավարական հանդիպումը Մոսկվայում • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  13. «Մոսկվայում կայացել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության ռազմավարական հանդիպումը • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  14. https://www.instagram.com/futuresstudio. «Առաքելություն և նպատակներ • Futures Studio». futures-studio.org. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն); External link in |last= (օգնություն)
  15. «Futures Studio - YouTube». www.youtube.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  16. «Futures Studio Analytics • The Future Armenian». futurearmenian.com. 2021 թ․ հուլիսի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  17. «15 նպատակ • The Future Armenian». futurearmenian.com. 2021 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  18. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ․ 15 նպատակներ». Lragir.am. 30.04.2021. Վերցված է 21.07.2023-ին.
  19. Վարդանյան, Ռուբեն (04.02.2022). ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ 15 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» հոդված» (PDF). Վերցված է 21.07.2023-ին.
  20. «Համանախաձեռնողների հանդիպումը երիտասարդների հետ Սոցիալական նախաձեռնությունների կենտրոնում • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  21. Ռուբեն Վարդանյանի և Արթուր Ալավերդյանի հանդիպումը երիտասարդների հետ, Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին
  22. «Հանդիպում Նիժնի Նովգորոդի հայ համայնքի հետ • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  23. «Հանդիպում Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի անդամների հետ • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  24. «Հանդիպում Վանաձորի համայնքի հետ • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  25. «Հանդիպում PMI Science գիտահետազոտական կենտրոնում • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  26. «Ապագա Հայկականի Արցախյան ֆորում • The Future Armenian». futurearmenian.com. 2022 թ․ մայիսի 22. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  27. ««Ապագա Հայկականը» հիմնադրամն Արցախում անցկացրել է ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորում». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  28. ««Ապագա Հայկականը» հիմնադրամն Արցախում անցկացրեց ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորում». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  29. «Արցախյան ֆորումի քննարկումների համառոտագիր» (PDF). 22.05.2022. Վերցված է 21.07.2023-ին.
  30. «Ապագա Հայկականի» Արցախյան ֆորում, Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին
  31. ««Ապագա հայկականը» հիմնադրամն Արցախում ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորում անցկացրեց». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  32. «Երևանում մեկնարկել է «Ապագա Հայկականը» համաժողովը». Lragir.am. 10.03.2023. Վերցված է 27.07.2023-ին.
  33. «Երևանում մեկնարկել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ»՝ առաջին համահայկական քաղաքացիական համաժողովը». Armenia Today. 2023 թ․ մարտի 10. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  34. Babajanyan, Mané (2023 թ․ մարտի 15). «The Convention of the Future Armenian held in Yerevan». The Armenian Weekly (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  35. «Շուրջ 200 մասնակիցներ կհամախմբվեն մեկ նպատակի շուրջ. մարտի 10-ին Երևանում կմեկնարկի «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» համաժողովը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  36. «Շուրջ 200 մասնակիցներ կհամախմբվեն մեկ նպատակի շուրջ. մարտի 10-ին Երևանում կմեկնարկի «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» համաժողովը». 168.am. 09.03.2023. Վերցված է 27.07.2023-ին.
  37. «First pan-Armenian citizens' assembly kicks off in Yerevan». horizonweekly.ca (անգլերեն). 2023 թ․ մարտի 10. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.(չաշխատող հղում)
  38. 38,0 38,1 «Հանդիպում-քննարկում հասարակական կազմակերպությունների հետ • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  39. Gregorian, Alin K. «The Convention of the Future Armenian». The Armenian Mirror-Spectator (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  40. «Տրվեց Ապագա Հայկականի Համաժողովի պաշտոնական մեկնարկը». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  41. «Տրվեց Ապագա Հայկականի Համաժողովի պաշտոնական մեկնարկը • The Future Armenian». futurearmenian.com. 2022 թ․ հուլիսի 7. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  42. ՈւՂԻՂ․ Ապագա Հայկականի Համաժողովի մեկնարկը, Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին
  43. De Gruyter Handbook of Citizens’ Assemblies (անգլերեն). De Gruyter. 2023 թ․ մայիսի 31. doi:10.1515/9783110758269. ISBN 978-3-11-075826-9.
  44. Dryzek, John S.; Bächtiger, André; Milewicz, Karolina (2011-01). «Toward a Deliberative Global Citizens' Assembly: Deliberative Global Citizens' Assembly». Global Policy (անգլերեն). 2 (1): 33–42. doi:10.1111/j.1758-5899.2010.00052.x.
  45. Česnulaitytė, Ieva (2020 թ․ հուլիսի 23). «Models of representative deliberative processes» (անգլերեն). Paris. doi:10.1787/36f3f279-en. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  46. «Քաղաքացիական ասամբլեա (ՔԱ) • The Future Armenian». futurearmenian.com. 2022 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  47. 47,0 47,1 47,2 47,3 47,4 47,5 47,6 47,7 ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ Զարգացման Հիմնադրամ (2023). Ապագա Հայկականի Համաժողովի զեկույց, 10-12 մարտ, 2023թ. Երևան: «Լեվել» ՍՊԸ. ISBN 978-9939-1-1670-9.
  48. «Սցենարներ Archives • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  49. «Կայացավ առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի փորձագիտական հանձնախմբերի վերջին հանդիպումը • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  50. «Ապագա Հայկականի Համաժողովի փորձագիտական հանձնախմբերի աշխատանքները մոտենում են ավարտին». Lragir.am. Lragir.am. 04.02.2023. Վերցված է 24.07.2023-ին.
  51. «Կայացավ «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի առաջին առկա հանդիպումը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  52. Պատմական Պատասխանատվություն փորձագիտական հանձնախմբի հանդիպում, Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին
  53. «Ապագա Հայկականի Համաժողով օր 1. Պատմական պատասխանատվություն • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  54. «Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ապագա Հայկականի Համաժողովի մասնակիցներին • The Future Armenian». futurearmenian.com. 2023 թ․ մարտի 13. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  55. Ամենայն հայոց կաթողիկոսը օրհնության խոսք է հղել «Ապագա հայկականը» համաժողովի մասնակիցներին, Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին
  56. «Ամփոփվեցին Ապագա Հայկականի Համաժողովի առաջին օրվա քվեարկության արդյունքները • The Future Armenian». futurearmenian.com. 2023 թ․ մարտի 11. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  57. «Համաժողովի մասնակիցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  58. «Ապագա Հայկականի Համաժողով օր 2. Հայաստան-Սփյուռք միասնականություն • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  59. «Ամփոփվեցին Ապագա Հայկականի Համաժողովի երկրորդ օրվա քվեարկության արդյունքները • The Future Armenian». futurearmenian.com. 2023 թ․ մարտի 12. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  60. ««Հայաստանն առանց Արցախ՝ նույնը չէ». Ռիչարդ Ազարնիա». aravot.am. 12.03.2023. Վերցված է 27.07.2023-ին.
  61. ««Մեր համատեղ ապագան կհաջողի միայն այն դեպքում, երբ հայկական մտածողությունն ու կենսակերպը դառնա պետականակենտրոն». Զարեհ Սինանյան». aravot.am. 12.03.2023. Վերցված է 27.07.2023-ին.
  62. «Ապագա Հայկականի Համաժողով օր 3. Բնակչության աճ • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  63. «Հայաստանի ապագան միասնականության մեջ է. «Ապագա հայկականը» համաժողովն ամփոփեց երեք օրերի քննարկումների արդյունքները». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  64. «Ամփոփվեցին Ապագա Հայկականի Համաժողովի երրորդ օրվա քվեարկության արդյունքները • The Future Armenian». futurearmenian.com. 2023 թ․ մարտի 13. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  65. BeeOnCode. ««Ապագա հայկականը» նախաձեռնությունն ամփոփում է համաժողովը». yerkir.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  66. «The FUTURE ARMENIAN նախաձեռնությունն ամփոփել է առաջին Համաժողովի արդյունքները». news.am. 2023 թ․ հուլիսի 27. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  67. «Շուրջ 200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» առաջին համաժողովը ամփոփում է արդյունքները». infoport.am. 2023 թ․ մայիսի 20. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  68. 68,0 68,1 68,2 68,3 68,4 «Համանախաձեռնողներ • The Future Armenian». futurearmenian.com. 2021 թ․ մայիսի 25. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  69. «Homepage». Artur Alaverdyan. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  70. «Նուբար Աֆեյան». 2023 թ․ հունիսի 30. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  71. «Նուբար Աֆեյան». auroraprize.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  72. «Ռուբեն Վարդանյան (գործարար)». 2023 թ․ հուլիսի 18. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  73. «Ռուբեն Վարդանյան». auroraprize.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  74. «Արտակ Ապիտոնյան». 2023 թ․ մարտի 2. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  75. «Արտակ Ապիտոնյան» (PDF). MFA. Վերցված է 24.07.2023-ին.
  76. ««Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամը և «ռեԱրմենիան» համագործակցության մասին հուշագիր են ստորագրել». aravot.am. 13.10.2022. Վերցված է 24.07.2023-ին.
  77. «Համագործակցության մասին հուշագիր․ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» և «ռեԱրմենիա» • The Future Armenian». futurearmenian.com. 2022 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  78. ««ռեԱրմենիա»-ն և «Ապագա հայկականը հիմնադրամ»-ը համատեղ ծրագրեր կիրականացնեն. կողմերը հուշագիր են ստորագրել». 168.am. 13.10.2022. Վերցված է 24.07.2023-ին.
  79. «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ հանդիպում-քննարկում է ունեցել հկ-ների ներկայացուցիչների հետ». A1Plus. 2022 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2023 թ․ հուլիսի 24-ին.
  80. «Քննարկվել են հասարակական կազմակերպությունների հետ Հիմնադրամի համագործակցության հնարավոր ուղիներն ու ձևաչափերը». aravot.am. 02.11.2022. Վերցված է 24.07.2023-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաձեռնության պաշտոնական կայք

Հայաստան 2041 հիմնարդամ

Future Studios Արխիվացված 2023-06-08 Wayback Machine

Ապագա Հայկականի առաջին համահայկական Համաժողովի ուղիղ հեռարձակում | Օր 1

Ապագա Հայկականի առաջին համահայկական Համաժողովի ուղիղ հեռարձակում | Օր 2

Ապագա Հայկականի առաջին համահայկական Համաժողովի ուղիղ հեռարձակում | Օր 3

Ապագա Հայկականի Համաժողովի ամփոփիչ զեկույց (ISBN 978-9939-1-1670-9) (ISBN 978993916709)