Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ
Տեսակհիմնադրամ
Երկիր Հայաստան
Հիմնադրված2016
ՀիմնադիրՌուբեն Վարդանյան, Նուբար Աֆեյան և Մեսրոպ քահանա Արամյան
Կայքfast.foundation

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (անգլ.՝ Foundation for Armenian Science and Technology, FAST), 2016 թվականին ստեղծված հիմնադրամ, որի առաքելությունն է Հայաստանում և նրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարության և գիտական առաջխաղացման խթանի համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծել։ FAST-ը մտադիր է համախմբել Հայաստանի, հայկական աշխարհի ու միջազգային համայնքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է որպես տեխնոլոգիական և գիտական շրջադարձային նշանակության ձեռքբերումները Հայաստանի հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) ավանդույթների վերածնման միջոցով երկիր բերելու, նորարարությունների համար նպաստավոր միջավայր ստեղծելու, գիտությունների և տեխնոլոգիաների ոլորտում կրթության զարգացման, ինչպես նաև վենչուրային կապիտալի գործուն էկոհամակարգի ձևավորման հարթակ։

Հիմնադրամի համահիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից, Հայր Մեսրոպ Արամյանը՝ «Այբ» և «Լույս» հիմնադրամների կողմից և ձեռնարկատեր Արթուր Ալավերդյանը։

2017 թվականի ապրիլին «Աթհգո» կորպորացիայի հիմնադիրն ու նախագահ Արմեն Օրուջյանը դարձել է հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  2. FAST հիմնադրամը մեկնարկում է
  3. FAST հիմնադրամը հայտարարել է Խորհրդատվական խորհրդի ստեղծման և տնօրենի նշանակման մասին