Արմեն Օրուջյան
Արմեն Օրուջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1974 (50 տարեկան) |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Քլերմոնթի հետբուհական համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | գիտնական և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | ՏՀՏ և Զարգացման Գլոբալ դաշինք, Broadband Commission for Digital Development?, ԱԹՀԳՕ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ |
Արմեն Օրուջյան (անգլ.՝ Armen Orujyan, փետրվարի 15, 1974), ամերիկահայ գործարար, նորարարական էկոհամակարգերի մասնագետ, գիտությունների թեկնածու, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն, Athgo (ԱԹՀԳՕ) կորպորացիայի հիմնադիր և նախկին նախագահ[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրուջյանը Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանից ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան, Քլերմոնթի հետբուհական համալսարանի քաղաքագիտության և տնտեսագիտության դպրոցից՝ մագիստրոսի և գիտությունների թեկնածուի կոչում։
1999 թվականին Օրուջյանը հիմնադրել է Athgo կորպորացիան, որը խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժնում և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում[2][3]։
Գործունեության սկզբնական շրջանում Օրուջյանը մասնակցել է տարբեր քաղաքական գործընթացների, որպես խորհրդական աշխատել ԱՄՆ-ում տարբեր քաղաքական արշավների, այդ թվում՝ նախագահական նախընտրական արշավների շրջանակում։ 2001 թվականին երիտասարդների և սոցիալական խնդիրներ ունեցողների համար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում Օրուջյանը նախաձեռնել է մարդու իրավունքների հարցերին վերաբերող շարժում, որի ցույցերին Լոս Անջելեսում մասնակցել է ավելի քան 40 000 երիտասարդ և շահառու քաղաքացի։ Սոցիալական ցանցերի հնարավորություններն օգտագործելով և համախմբելով երիտասարդների ներուժը՝ շարժումն այսօր դարձել է ամենամյա նախաձեռնություն, որի համակիրների թիվը գերազանցում է 150 000-ը:[փա՞ստ]
2006 թվականին Օրուջյանը դարձել է ՄԱԿ-ի ՏՀՏ և Զարգացման Գլոբալ դաշինքի (GAID) հիմնադիր անդամ և մինչև 2013 թվականը եղել GAID-ի համանախագահը։ Օրուջյանը ճանաչվել է ՄԱԿ-ի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և երիտասարդության հարցերով էլ.-առաջնորդ, ընտրվել որպես «Asia Society»-ի՝ մինչև 40 տարեկան երիտասարդ առաջնորդ[4][5][6]։ Մինչև 2015 թվականին եղել է ՄԱԿ-ի թվային տեխնոլոգիաների հարցերով ընդլայնված հանձնաժողովի հանձնակատար[3]։
2016 թվականին Օրուջյանը դարձել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն[7]։ Նրա ղեկավարությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը Հայաստանում մեկնարկել է կրթաթոշակ ԳՏԻՄ-ի ասպիրանտների լավագույն 10%-ի համար[8] և Հայաստանում հիմնադրել է առաջին գիտա-տեխնոլոգիական ցանցը[9]։
2017 թվականին Օրուջյանը դարձել է Ռայս համալսարանի Ջեյմս Ա. Բեյքերի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի խորհրդատվական խորհրդի անդամ[10]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քլերմոնթի համալսարանի կողմից արժանացել է զգալի ձեռքբերումներ արձանագրած շրջանավարտի մրցանակի[11]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արմեն Օրուջյան. FAST-ը ցավազրկող չէ, այն հակաբիոտիկ է
- ↑ «Armen Orujyan». athgo.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 3,0 3,1 «ORUJYAN». www.broadbandcommission.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Հայ երիտասարդը` ՄԱԿ-ի հանձնաժողովներից մեկի ղեկավար
- ↑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԴՈԿՏՈՐԸ ՄԱԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐ(չաշխատող հղում)
- ↑ «Armen Orujyan: FAST is not a painkiller, we're more of an antibiotic». mediamax.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «FAST Foundation announces Advisory Board and CEO». mediamax.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «FAST fellowship program: The first step to education-science ecosystem». mediamax.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Mediamax. «FAST's Angels Network to connect business and science in Armenia». itel.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Blanchard, Duncan Williams and Orujyan elected to Baker Institute Board of Advisors». news.rice.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Alumni Recognition -». www.cgu.edu. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.