Վերոնիկա Զոնաբենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերոնիկա Ֆելիքսովնա Զոնաբենդ
Вероника Феликсовна Зонабенд
Ծնվել էփետրվարի 8, 1967
ԾննդավայրԺուկովսկի
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ
ԱշխատանքUWC Դիլիջան դպրոցի հիմնադիր գործընկեր, տնօրենների խորհրդի նախագահ
ԱմուսինՌուբեն Վարդանյան
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան

Վերոնիկա Ֆելիքսովնա Զոնաբենդ (ռուս.՝ Вероника Феликсовна Зонабенд, փետրվարի 8, 1967, Ժուկովսկի, Մոսկվայի մարզ), հասարակական գործիչ, բարերար, UWC Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր, տնօրենների խորհրդի նախագահ[1], «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնիկա Զոնաբենդը (ձախից երկրորդը) Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ, 11 Հոկտեմբեր, 2014 թվական

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնիկա Զոնաբենդը ծնվել է 1967 թվականին։ 1984 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում (ՄԱԻ)։ 1994-1995 թվականներին սովորել է Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը և որպես ինժեներ աշխատանքի անցել Ռուսաստանի Ավիացիոն համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում։ 1993-1998 թվականներին աշխատել է բանկային համակարգում: 1999 թվականին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ծրագրեր իրականացրել հյուրընկալության, կինոարտադրության բնագավառներում, համագործակցել է «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի» գեղարվեստական ֆիլմի համատեղ նկարահանմանը, որի ցուցադրությամբ 2009 թվականին փակվել է Կաննի կինոփառատոնը:

Վերոնիկա Զոնաբենդը UWC International ցանցի (Մեծ Բրիտանիա) և Հայաստանի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Նա գլխավորում է «Դասավանդիր Հայաստան» (Teach For Armenia) կրթական հիմնադրամի տնօրենների խորհուրդը։ Ամուսնու՝ Ռուբենի Վարդանյանի հետ միասին նրանք հիմնել են RVVZ և IDeA հիմնադրամները։

Վերոնիկա Զոնաբենդը զբաղվում է նաև Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի գործունեությամբ։ Հիմնադրամը բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Ռուսաստանում[3]։

Ռուբենի Վարդանյանի հետ համատեղ ունեն չորս երեխա[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Division Hex։ «Վերոնիկա Զոնաբենդ. «Ամենակարեւորը ոչ թե հաջողակ, այլ երջանիկ լինելն է»»։ IDeA (անգլերեն)։ Վերցված է 2019-06-29 
  2. 2,0 2,1 «Ով է մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի կինը. PHOTO»։ WNews.am (en-US)։ 2015-10-21։ Վերցված է 2019-06-29 
  3. Division Hex։ «Հիմնադիրները»։ IDeA (անգլերեն)։ Վերցված է 2019-06-29 
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2019-06-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]