Շենգավիթ (վարչական շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենգավիթ (այլ կիրառումներ)
Շենգավիթ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակշրջան
Մտնում էԵրևանի մեջ
ՂեկավարՌազմիկ Մկրտչյան
Հիմնական լեզուհայերեն
Պաշտոնական լեզուներհայերեն
Բնակչություն (2015)138 600[1]
Տարածք40.9
Ժամային գոտիUTC+4

Շենգավիթ, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդգրկում է Ներքին Շենգավիթ, Վերին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Նորագավիթ, Աերացիա թաղամասերը։ Սահմանակից է էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն համայնքներին և Արարատի մարզին[2]։

Պատմություն

Երևանի Շենգավիթ համայնքն ունի շուրջ 6000-ամյա պատմություն։ Համայնքը գտնվում է Երևանի հարավարևմտյան մասում, Հրազդան գետի ձախ ափին։ Շենգավիթ բնակատեղիի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Քրիստոսից առաջ IV-II հազարամյակի հնագիտական նյութեր, որոնք ապացուցում են, որ Շենգավիթը եղել է Հայաստանի հնագույն ու ճարտարապետական կատարյալ կառույցներից մեկը։ Այն հիշեցնում է Միջագետքի, Փոքր Ասիայի (առաջին Տրոյա) հնագույն հուշարձանները։ Այս համայնքում է գտնվում Կարմիր Բլուրը (Թեյշեբաինի) հզոր ուրարտական քաղաքը: Այն ներկայացնում է պատմական մեծ արժեք։

Շենգավիթը՝ որպես համայնք, ձևավորվել է 1996 թվականին։

Շենգավիթ համայնքը համարվում է արդյունաբերական, այստեղ են տեղակայված արտադրական մի շարք ձեռնարկություններ՝ «Գրանդ Տոբակո», «Արաքս Գոլդ» հայ-կանադական և «Գրանդ Քենդի» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունները, «Հայ-էլեկտրամեքենա», «Նաիրիտ», «էլեկտրոն», «Արմեն-Կարպետ», «Երևանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական և այլ ընկերություններ[3]։

Փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ

Մետրոյի կայարաններ

Շենգավիթի համայնքապետարանի շենք

Հուշարձաններ

Տաճարներ

Պատկերասրահ


Շենգավիթ վարչական շրջանի համայնապատկերը Վերին Շենգավիթ թաղամասից
Շենգավիթ վարչական շրջանի համայնապատկերը Վերին Շենգավիթ թաղամասից


Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի մեկի դրությամբ» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Շենգավիթ վարչական շրջան
  3. Շենգավիթ