«Hurt» (հայերեն՝ Վնաս), ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի երգն է։ Երգը թողարկվել է 2006 թվականի սեպտեմբերի 19-ին RCA Records լեյբլի կողմից, որպես նրա «Back to Basics» կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Քրիստինա Ագիլերայի, Լինդա Փերրիի և Մարկ Ռոնսոնի կողմից։ Երգն իր բովանդակությամբ ինչ-որ մեկին կորցնելու և այդ կորստին նկատմամբ վերաբերմունքի մասին է։ Լինդա Փերրին մշակել է երգի առաջին բառերը, մինչդեռ Քրիստինան և Մարկ Ռոնսոնը նույնպես գրել են որոշ բառերը, իսկ վերջնական տարբերակով երգը ստացվել է թիմային աշխատանքի արդյունք։ Երգի գործիքավորման մեջ օգտագործվել է բաս կիթառ, թավջութակ, կոնտրաբաս, հարվածային գործիքներ, կիթառ, դաշնամուր, ալտ և ջութակ։
Երգը արժանացել է դրական կարծիքների երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել Քրիստինիայի վոկալը և երգի արտադրությունը։ Կոմերցիոն առումով երգը ունեցել է չափավոր հաջողություններ Միացյալ Նահանգներում, որտեղ այն վաճառվել է 1.1 միլիոն օրինակով և զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում։ Երգը համաշխարհային մի շարք հիթ շքերթներում ընդգրկվել է թոփ 10-ի մեջ, և տասը երկրում ստացել է սերտիֆիկատ։
Երգը տեսահոլովակը նկարահանվել է 2006 թվականի սեպտեմբերին Ֆլորիա Սիգիզմոնդի և համատեղ նաև Քրիստինա Ագիլերայի կողմից։ Տեսահոլովակում Քրիստինան կրկեսային դերասան է, ով տառապում է իր հոր մահվան վշտով։ Տեսահոլովակը ստացել է դրական արձագանքներ և առաջադրվել է մի շարք մրցանակների։ «Hurt» երգը Քրիստինան կենդանի կատարել է մի քանի լայնամաշտաբ միջոցառումների ժամանակ, այդ թվում և 2006 թվականի MTV VMA մրցանակաբաշխության և իր 2006-07 Back to Basics Tour համաշխարհային շրջագայության ժամանակ։
Տեսահոլովակ
Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2006 թվականի սեպտեմբերին, 5 օրվա ընթացքում։ Ռեժիսորներն են Ֆլորիա Սիգիզմոնդը և Քրիստինա Ագիլերան։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 17-ին, 2006։[1]
Սյուժե
Տեսահոլովակը սկսվում է սև-սպիտակ կրկեսի կադրերով, սակայն վայրկյաններ հետո դառնում է գույնզգույն երբ Քրիստինան ներս է մտնում հանդերձարան։ Այնտեղ նա ստանում է ծաղկեփնջեր, որից հետո նրան բերում են մի հեռագիր, որի մեջ գրված է․ «Հարգանքներով ձեզ տեղեկացնում ենք ձեր հոր մահվան մասին 02/09/1967 օրվա ընթացքում»։ Այնուհետև Քրիստինան սկսում է հիշել իր մանկությունը հոր հետ։ Հաջորդ կադրում նա արդեն հասուն կերպարով, պարանի օգնությամբ կրկեսի վրանի բարձրունքից ցած իջնում է փղի վրա, իսկ նրա հայրը հետևում է նրան հանդիսատեսի շարքերից։ Այնուհետև ետնաբեմում նա փորձում է մոտնել հորը, սակայն երկրպագուները և լուսանկարիչները իրեն քաշում են հեռու։ Հաջորդ կադրում երբ Քրիստինան սկսում է գիտակցել հոր մահը, և կրկեսի վրանից դուրս փախչելով փորձում է գտնել նրան։ Տեսահոլովակի ավարտին երգչուհին արցունքոտ աչքերով նստած է կրկեսի վրանում։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑«Jahreshitparade 2006» (Dutch). Ö3 Austria Top 40. December 22, 2006. Արխիվացված է օրիգինալից April 4, 2012-ին. Վերցված է January 11, 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Jahreshitparade 2007» (Dutch). Ö3 Austria Top 40. Hung Medien. December 21, 2007. Արխիվացված է օրիգինալից February 10, 2012-ին. Վերցված է January 11, 2012-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Disque en France» (French). Disque en France. Արխիվացված է օրիգինալից March 5, 2012-ին. Վերցված է January 11, 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)