Ներվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ներվա (այլ կիրառումներ)
Ներվա
Ծնվել է՝նոյեմբերի 8, 30
ԾննդավայրՆարնի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[1]
Մահացել է՝հունվարի 27, 98[1] (67 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրGardens of Sallust, Հռոմէական Իտալիա, Հռոմ, Հռոմեական կայսրություն
Օգոստոսի դամբարան
ԵրկիրՀին Հռոմ
ՏոհմNerva–Antonine dynasty?
քաղաքական գործիչ
ՀայրMarcus Cocceius Nerva?[2]
ՄայրOctavia Sergia Plotilla?
ԵրեխաներՏրայանոս
Հավատքհին հռոմեական կրոն

Մարկոս Կոկցեոս Ներվա (Marcus Cocceius Nerva, նոյեմբերի 8, 30, Նարնի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[1] - հունվարի 27, 98[1], Gardens of Sallust, Հռոմէական Իտալիա, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր 96 թ. սեպտեմբերի 18-ից առ 98 հունվարի 27-ը։ Անտոնինների հարստության հիմնադիր, այսպես կոչված «հինգ բարի կայսրերից» առաջինը։ Ծնվել է Իտալիայի Ումբրիա երկրամասի Նարնիա քաղաքում (գտնվում է Հռոմից հյուսիս), զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոններ Ներոնի, Վեսպասիանոսի և Դոմիցիանոսի օրոք, երկու անգամ ընտրվել է կոնսուլ (71 և 90 թթ.)։ Աչքի էր ընկնում իր կրթությամբ, իրավունքի գիտելիքներով, առ գրականություն հակմամբ։ Հեղինակություն է վայելել սենատորների շրջանում։ 96 թ., հաշվի առնելով այդ նկատառումները, սենատը ընտրել է Ներվային կայսր՝ սպանված Դոմիցիանոսի փոխարեն։ 97 թ. Ներվան որդեգրում է հռոմեական զորավար Մարկոս Ուլպիոս Տրայանոսին՝ դարձնելով նրան իր իրավահաջորդը։ Ներվան իրականացրել է մի շարք բարեփոխումներ, այդ թվում հողազուրկ քաղաքացիների միջև հողակտորների բաժանման լայնածավալ ծրագիր և, հավանաբար, ստեղծել է պետական ալիմենտար ֆոնդեր՝ աղքատների զավակներին աջակցություն ցույց տալու նպատակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներվա» հոդվածին։