Thriller

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Մայքլ Ջեքսոնի Thriller ալբոմի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Thriller (բազմանշանակություն)։
Thriller
Ստուդիական ալբոմ
Թողարկվել է Նայեմբերի 30, 1982
Ձայնագրվել է Ապրիլ - Նոյեմբեր 1982
Westlake Recording Studios
(Լոս Անջելես, Կալիֆորնիա)
Ժանր R&B, փոփ, ռոք
Լեզու Անգլերեն
Լեյբլ Epic
Պրոդյուսեր Մայքլ Ջեքսոն, Քուինսի Ջոնս
Մասնագիտական ակնարկ
Մայքլ Ջեքսոնի տարեգրություն
E.T. the Extra-Terrestrial
(1982)
Thriller
(1982)
Farewell My Summer Love
(1984)
2001-ի հատուկ թողարկում
Սինգլներ Thriller ալբոմից
  1. "The Girl Is Mine"
    Թողարկվել է: Հոկտեմբերի 18, 1982
  2. "Billie Jean"
    Թողարկվել է: Հունվարի 3, 1983
  3. "Beat It"
    Թողարկվել է: Փետրվարի 14, 1983
  4. "Wanna Be Startin' Somethin'"
    Թողարկվել է: Մայիսի 8, 1983
  5. "Human Nature"
    Թողարկվել է: Հուլիսի 3, 1983
  6. "P.Y.T. (Pretty Young Thing)"
    Թողարկվել է: Սեպտեմբերի 19, 1983
  7. "Thriller"
    Թողարկվել է: Հունվարի 23, 1984

Thriller («Թրիլլեր») — ը Մայքլ Ջեքսոնի 6-րդ ստուդիական ալբոմն է: Այն թողարկվել էր 1982 թվականի նոյեմբերի 30-ին Epic Records-ի կողմից: Thriller-ը Off the Wall-ի նման կատարված է ֆանկ, սոուլ, փոփ, ռոք, առ-ն-բի և դիսկո ոճերում:

Ալբոմի ձայնագրությունը արվել է 1982 թվականին Westlake Recording ստուդիայում (Լոս Անջելես, Կալիֆորնիա), ալբոմի թողարկման համար ծախսվել է 750 000 դոլլար: Քունսի Ջոնսի օգնությամբ Ջեքսոնը գրեց ալբոմի 9 երգերից 4-ը: ընդամենը մեկ տարվա ընթացքում ալբոմը դարձավ բոլոր ժամանակների ամենավաճառվող ալբոմը և չի զիչում այդ տեղը մինչ այսօր [11][12][13][14]:Ալբոմի 9 երգերից 7-ը թողարկվեցին սինգլների տեսքով և բոլորը մտան Billboard Hot 100-ի թոփ 10: Ալբոմը ստացել է 8 Գրեմմի 1984 թվականին:

Բովանդակություն

[խմբագրել] Երգացանկ

Բոլոր երգերի հեղինակն է Մայքլ Ջեքսոնը, բացառությամբ նշված դեպքերի. 

# Անվանում Տևողություն
1. "Wanna Be Startin' Somethin'"   6:03
2. "Baby Be Mine" (Rod Temperton) 4:20
3. "The Girl Is Mine" (Փոլ Մաքքարթնիի հետ) 3:42
4. "Thriller" (Ռոդ Թեմփերթոն, Վինսենտ Փրայզ) 5:57
5. "Beat It"   4:18
6. "Billie Jean"   4:54
7. "Human Nature" (Ստիվ Փորքարոու, Ջոն Բետիս) 4:06
8. "P.Y.T. (Pretty Young Thing)" (Ջեյմս Ինգրամ, Քուինսի Ջոնս) 3:59
9. "The Lady in My Life" (Ռոդ Թեմփերթոն) 5:00

[խմբագրել] Ստեղծման պատմությունը

Ալբոմը թողարկվել է Epic Records լեյբլի ներքո, 1982 թվականի նոյեմբերի 30-ին, նախորդ ալբոմի թողարկումից 3 տարի անց: Ալբոը Off the Wall-ի նման նույն ոճում է , սակայն երգերի տեքստերը ավելի սարսափազդու են:

Ալբոմը ձայնագրվել է 1982 թվականի ապրիլից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, Լոս անջելես քաղաքում: 9 երգերից 4-ը ձայնագրվել են հայտնի պրոդյուսեր Քուինսի Ջոնսի մասնակցությամբ: Ալբոմի ձայնագրումը արժեցավ 750 000 դոլլար:

Այս ալբոմի համար Ջեքսոնը ինքը գրել է 4 երգ`«Wanna Be Startin’ Somethin’», «The Girl is Mine» (Փոլ Մքքարոնիի մասնակցությամբ), «Beat It», «Billie Jean»: Ի տարբերություն շատերի Մայքլը երգերը չէր գրում թղթի վրա, այլ ձայնագրում էր դիկտոֆոնով, իսկ փորձերի ժամանակ երգում էր հիշողությամբ:

Ալբոմի ձայնագրման ժամանակ Ջեքսոնի և Ջոնսի հարաբերությունները լարվել էին: Մայքլը շատ ժամանակ միայնության մեջ էր անցկացնում, պարային շարժումները կատարելագործելու համար: Ձայնագրումից հետո Ջեքսոնը և Ջոնսը գոհ չէին արդյունքից, և որոշեցին բոլոր երգերը վերաձայնագրել, ամեն երգը մոտ մեկ շաբաթ ժամանակ էր խլում: Ջոնսը համարում էր, որ «Billie Jean» երգը այնքան լավը չէ, որ ներառվի ալբոմի երգացանկ, բայց Մայքլը չհամաձայնվեց և ընդգրկեց երգը ալբոմ: Ջոնսը ասաց Ջեքսոնին, որ «Thriller»-ը դժվար թե վաճառվի այնքան լավ, ինչքան «Off the Wall»-ը, քանզի սպառման շուկան թույլ է, ի պատասխան Մայքլը սպառնաց, որ ընդհանրապես չի թողարկի այս ալբոմը:

Ջեքսոնը ցանկանում էր ստեղծել այնպիսի ալբոմ, որում ամեն երգը լինի հիասքանչ: Դա դարձավ «Thriller»-ի հիմնաքարը: 2001 թվականի վերաթողարկման ժամանակ այն պարունակում էր Քուինսի Ջոնսի և Ռոդ Թեմփերթոնի հարցազրույցները: Ջոնսը պատմում էր «Billie Jean» երգի մասին և թե ինչու է այդ երգը այդքան կարևոր Մայքլի համար, ով պետք է շփվեր բազմաթիվ երկրպագուների հետ: Ջոնսը ցանկանում էր, որպեսզի երգի երկար նախաբանը կրճատեն, բայց Ջեքսոնը պնդեց որպեսզի երգը անփոփոխ մնա, քանզի նա ցանկանում էր պարել: Այդ ժամանակ արդեն դիսկո ոճը շատերին դուր չէր գալիս, և հարկ եղավ այնպես անել, որ այս ալբոմը տարբերվի «Off the Wall»-ից, որը ձայնագրված էր «ծանր դիսկո» ոճում: Ջոնսի և Ջեքսոնի նպատակն էր ստեղծել ռոք երգ, որը դուր կգա բոլորին: Նրանք շատ ժամանակ ծախսեցին «Beat It» երգի համար գիթարիստ փնտրելու համար: Այդ գիթարիսը եղավ Էդդի Վան Հելենը «Van Halen» ռոք խմբից[15]:

Երբ Ռոդ Թեմփերթոնը գրեց «Thriller» երգը, նա ցանկանում էր երգը անվանել «Starlight» («Աստղային լույս») կամ «Midnight Man», սակայն կանգ առավ «Thriller» անվան վրա, քանզի զգաց , որ կարող է գրավել ունկնդիրների ուշադրությունը[15]: Ցանկանալով որ ինչ որ հայտնի մարդ արտասանի բանստեղծությունը երգի վերջնամասում Ռոդը ներգրավեց դերասան Վինսենտ Փրայսին: Ռոդը գրեց Փրայսի տեքստը տաքսիում, ձայնագրման ստուդիա գալու ճանապարհին: Ջոնսի և Թեմփերթոնի խոսքերով մի քանի բան երգի վերջում կրճատվեց, ի տարբերություն ալբոմի այլ երգերի նկատմամբ այս մեկի պակաս արտահայտիչ լինելու պատճառով:

1983 թվականի մարտի 25-ին, Motown Records-ի 25-ամյակին նվիրված համերգի ժամանակ ցուցադրվեց սարսափ ժանրում նկարահանված «Thriller» երգի 14 րոպեանոց տեսահոլովակը: Այդ նույն համերգի ժամանակ «Billie Jean» երգի կատարման ժամանակ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրեց հետագայում իր այցեքարտ դարձած «Լուսնային քայլվածքը»[16]: Ալբոմի սինգլների հիման վրա նկարահանված տեսահոլովակները ակտիվորեն ցուցադրվում էին MTV ալիքով, որի ստեղծումից դեռ անցել էր ընդամենը մեկ տարի:

[խմբագրել] Երաժշտությունը

Ինչպես ասել Սթիվ Հյուն (Steve Huey) «Allmusic»-ից, «Thriller»-իը ունի այն բորոլ ուժեղ կոմերը ինչ «Off the Wall»-ը սակայն ավելի կատարելագործված: Ռոք ոճի պարային երգերը դարձել են ավելի ագռեսիվ, սարնց թվում են «The Lady in My Life», «Human Nature» և «The Girl Is Mine» երգերը, ֆանկ ոճի երգերը` «Billie Jean», «Wanna Be Startin' Somethin’», «Baby Be Mine» և «P.Y.T. (Pretty Young Thing)» դիսկո ոճում են[1][8][9]: «Wanna Be Startin' Somethin»-ը դրեվել էր դեռ մի քանի տարի առաջ և հնչուղությամբ նման է «Off the Wall»-ի երգերին: Ետին պլանում հնչում են բասս կիթառը և հարվածային գործիքները, իսկ առաջնային պլանում` սուխիլին (աֆրիկյան լեզու): Դա երգին տալիս է միջազգային տոն[17]: «The Girl Is Mine»-ը պատմում է երկու ենկերների մասին, որոնք պայքարում են կնոջ ուշադրության համար, վիճելով, թե ով է սիրում նրան ավելի շատ, երգի վերջնամասում ռեփ է հնչում:

Չնայած փոփ երգերը շատ մեղմ են հնչում, սակայն «Thriller»-ը ավելի լուրջ համեմատած «Off the Wall»-ին, այստեղ երևում են հակամարտող թեմատիկ էլեմենտները, որոնք բնութագրիչ են Ջեքսոնի ավելի ուշ գործերի համար[18]: Այս ալբոմում պատվում է խելացնոր և մութ ֆանտազիաների մասին: Դա երևում է «Billie Jean», «Wanna Be Startin' Somethin'» և «Thriller» երգերում[1]: «Billie Jean» երգում Մայքլը երգում է մի աղջկա մասին, որը պնդում է , թե նա իր երեխայի հայրն է: Մայքլը հրավիրել էր ջազային սաքսոֆոնիստ Թոմ Սքոթթին (Tom Scott) փողային սիթեզատորի վրա նվագելու համար lyricon: Իսկ Լյուիս Ջոնսոնը նվագում էրYamaha բասս կիթառի վրա: Երգի երկար նախաբաը դրամ-ն-բեսյս ոճում է արված: «Thriller» երգում կարելի է լսել այնպիսի ձայնային էֆֆեկտներ, ինչպիսիք են ճռռացող դուռը, ամպրոպը, քամին, շան հաչոցը:[15]:

«Beat It» երգը ուղված է մաֆիայի դեմ, այն Ջեքսոնի առաջին հաջողված ռոք երգն էր[19]: Ավելի ուշ երգիչը այդ երգի մասին կասի

Aquote1.png իմաստը նրանում է, որ ոչ ոք պարտավոր չէ "դաժան տղա", դու կարող ես խուսափել կռվից, բայց դրանով հանդերձ մնալ տղամարդ: Դու պարտավոր չես մահանալ, որպեսզի ապացուցես, որ դու տղամարդ ես: Aquote2.png


70-նների վերջերին Մայքլի հավաքածուները արժանացան բարձր գնահատականի: «Allmusic»-ը Ջեքսոնին նկարագրեց «չափազանց տաղադավոր երգիչ» բառերով: «Rolling Stone»-ը համարում էր, որ հիմա Մայքլը երգեց ամբողջությամբ օգտագործելով իր հասուն ձայնը «մի քիչ թախիծոտ երանգով»[8]: «P.Y.T. (Pretty Young Thing)»ը, որը վերագրում են Ջեյմս Ինգրեմին և Քուինսի Ջոնսին, և Ռոդ Թեմփերթոնի «The Lady in My Life» երգերը առ-ն-բի ոճում են: Թարաբորելլին (Taraborrelli) համարում էր, որ «The Lady in My Life» երգով Մայքլը կարողացել էր ստեղծել զգացմունքային բալլադ: Motown Records-ից հոտո Ջեքսոնը արդեն օգտագործել էր «վոկալային զկրտոց» (vocal hiccup) հնարքը, որը կարելի է լսել «Thriller» երգում: Օդի այդ յուրահատուկ կուլ տալու իմաստը այն է, որ այդպիսով կարելի է հաղորդել տարբեր զգացմունքներ` ուրախություն, անհամբեր սպասում, թախիծ, զայրույթ[20]:

[խմբագրել] Հաջողությունը

Ալբոմի առաջին սինգլի թողարկումից հետո (The Girl Is Mine, զուգերգ Փոլ Մաքքարթնիի հետ) որոշ երաժշտագետներ համարում էին, որ ալբոմը հաջողությունների չի հասնի: Սակայն Billie Jean սինգլի թողարկումից հետո ալբոմը հասավ հիթ շքերթների առաջին հորիզոնականներ:Այն գնվում էր Billboard 200 հիթ շքերթում 2 տարուց ավել (122 շաբաթ), որից 9 ամիսը այն գնվում էի առաջին հորիզոնականում (37 շաբաթ): Բոլոր 7 երգերը որոնք թողարկվեցին սինգլի տեսքթով, տարբեր ժամանակահատվածում մտան Billboard Hot 100-ի առաջին 10-յակ: Այս ալբոմի համար Ջեքսոնը ստացավ «Գրեմմիի» 8 մրցանակ (որոնց թվում էր ամեկարևոր նոմինացիան` «տարվա լավագույն ալբոմ») և American Music Awards-ի 7 մրցանակ:

1985 թվականին ալբոմը Գիննեսի ռեկորդների գրքի կոմից ճանաչվեց «ողջ պատմության ընթացքում ամենավաճառվող ալբոմ»: 2001 թվականի դրությամբ ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի 26 մլն. օրինակ[21]: Ինչը Ամերիկայի պատմության ընթացքում ամենաշատ վաճառված ստուդիական ալբոմն է ալբոմն է (29xՊլատինե), ամբողջ աշխարհում ալբոմը վաճառվել է 175 մլն. օրինակից ավել:

[խմբագրել] Ալբոմի հեղինակներ

  • Բրայան Բարնս – ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
  • Մայքլ Բադդիքեր – ստեղնաշարային, սինթեզատոր
  • Լեոն Չենքլեր – թմբուկ
  • Փաուլինո դա Քոսթա – հարվածային գործիքներ
  • Դեյվիդ Ֆոսթեր – ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր
  • Գերի Գրանթ – շեփոր և ֆլյուգելհորն
  • Էդդի Վան Հելեն – կիթառ ("Beat It")
  • Ջերրի Հեյ – շեփոր և ֆլյուգելհորն
  • Մայքլ Ջեքսոն – պրոդյուսեր, թմբուկ
  • Փոլ Ջեքսոն] – կիթառ
  • Լուսի Ջոնսոն – բասս կիթառ
  • Քուինսի Ջոնս – պրոդյուսեր
  • Սթիվ Լույքեթոր – կիթառ, բասս կիթառ
  • Էնթոնի Մարինելլի – սինթեզատոր, կազմող
  • Փոլ Մաքքարթնի – վոկալ ("The Girl Is Mine")
  • Դեյվիդ Փեյչ – ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
  • Դին Փարքս – կիթառ
  • Գրեգ Ֆիլինգեյնս – ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
  • Ջեֆֆ Փորքարոու – թմբուկ, շեփոր
  • Սթիվ Փորքարոու – ստեղնաշարային, սինթեզատոր, կազմող
  • Վինսենտ Փրայս - ձայնը վերջնամասում ("Thriller")
  • Բիլլ Ռայչենբաք – տրոմբոն
  • Բրյուս Սվիդեն – մոնտաժող
  • Ռոդ Թեմփերթոն – ստեղնաշարային, սինթեզատոր
  • Դեյվիդ Ուիլիամս – կիթառ
  • Լերրի Ուիլիամս – սաքսոֆոն և ֆլեյտա
  • Բոլ Ոուլֆեռ – ստեղնաշարային, սինթեզատոր
  • Լա Տոյա Ջեքսոն - Բեկ վոկալ ("PYT")
  • Ջանեթ Ջեքսոն - Բեկ վոկալ ("PYT")

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Սերտեֆիկացիա

Երկիր Սերտեֆիկացիա Վաճառք
Արգենտինա 10× Պլատինե 600 000
Ավստրալիա 15× Պլատինե 1 050 000
Բրազիլիա Ադամանդե 1 000 000
Կանադա 2× Ադամանդե 2 000 000
Ֆրանսիա 2× Ադամանդե 2 500 000
Գերմանիա 3× Պլատինե 1 500 000
Ճապոնիա Ադամանդե 2 500 000
Մեքսիկա Ադամանդե + 2x Պլատինե + Ոսկե 1 600 000
Նիդերլանդներ 8× Պլատինե 800 000
Պորտուգալիա 3× Պլատինե 120 000
Իսպանիա 8× Պլատինե 640 000
Շվեյցարիա 6× Պլատինե 300 000
Մեծ Բրիտանիա 11× Պլատինե 3 300 000
ԱՄՆ 29× Պլատինե 29 000 000

2008 թվականի դևությամբ ալբոմը վաճառվել է 118 մնլ, օրինակով, 2009-ին 175 մնլ.[22]:

[խմբագրել] Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 Erlewine, Stephen (February 19, 2007)։ «Thriller Overview»։ Allmusic։ http://www.allmusic.com/cg/amg.dll?p=amg&sql=A9kqog44ttvjz։ Վերցված է June 15, 2008։ 
  2. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named Thriller_1982_review_by_Robert_C
  3. «Review: Thriller 25th Anniversary»։ Daily Mirror։ February 8, 2008։ http://www.mirror.co.uk/tv-entertainment/music/2008/02/08/review-michael-jackson-thriller-25th-anniversary-edition-115875-20311945/։ Վերցված է November 20, 2009։ 
  4. «Review: Thriller 25th Anniversary»։ The Daily Telegraph։ February 9, 2008։ http://www.telegraph.co.uk/culture/music/cdreviews/3671040/Michael-Jackson---Thriller-Pop-CD-of-the-week.html։ Վերցված է November 20, 2009։ 
  5. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named NME_Originals
  6. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named NYK_Thriller_review_1982
  7. «Review: Thriller». Q (January 2000): 138. 
  8. 8,0 8,1 8,2 Connelly, Christoper (January 28, 1983). «Michael Jackson: Thriller». Rolling Stone. http://www.rollingstone.com/artists/michaeljackson/albums/album/303823/review/6067536/thriller։ Վերցված է July 23, 2008. 
  9. 9,0 9,1 Henderson, Eric (2003)։ «Michael Jackson: Thriller»։ Slant Magazine։ http://www.slantmagazine.com/music/music_review.asp?ID=358։ Վերցված է June 15, 2008։ 
  10. Rosenberg, Tal (June 19, 2007)։ «Review: Thriller»։ Stylus Magazine։ http://www.stylusmagazine.com/articles/diamond/michael-jackson-thriller.htm։ Վերցված է June 13, 2009։ 
  11. «Michael Jackson Photo Gallery 迈克•杰克逊影集»։ BBC China։ http://www.bbc.co.uk/china/learningenglish/specials/1430_jackson_photo/page7.shtml։ Վերցված է 2010-01-23։ 
  12. «Music Icon Quincy Jones Kicks-Off New Series in Tribune Newspapers»։ PR Newswire։ 16 января 2009 года։ http://news.prnewswire.com/ViewContent.aspx?ACCT=109&STORY=/www/story/01-16-2009/0004956264&EDATE=։ Վերցված է 2010-01-23։ 
  13. Keylock, Myles։ «Michael Jackson - Thriller»։ Channel 24։ http://www.channel24.co.za/Content/Music/AlbumReviews/ClassicAlbum/649/51173c76279e4f0db107db8b0c160cab//Michael_Jackson_-_Thriller։ Վերցված է 2010-01-23։ 
  14. White, Jim (12 марта 2007 года)։ «Michael Jackson's Thriller is old hat»։ Telegraph Media Group։ http://www.telegraph.co.uk/opinion/main.jhtml?xml=/opinion/2007/12/03/do0302.xml։ Վերցված է 2010-01-23։ 
  15. 15,0 15,1 15,2 «Michael Jackson's Monster Smash»։ The Daily Telegraph։ November 25, 2007։ http://www.telegraph.co.uk/arts/main.jhtml?xml=/arts/2007/11/25/sv_thriller.xml։ Վերցված է April 20, 2008։ 
  16. Michael Jackson — History 1980s May 16, 1983: Michael performs the moonwalk for the first time
  17. Taraborrelli, pp. 223—225
  18. Pareles, Jon (September 1987). «Critic's Notebook; How Good Is Jackson's 'Bad'?». The New York Times. http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9B0DE1DC1F38F930A3575AC0A961948260&n=Top%2fReference%2fTimes%20Topics%2fPeople%2fJ%2fJackson%2c%20Michael։ Վերցված է April 19, 2007. 
  19. «Michael Jackson: Biography»։ The New Rolling Stone Album Guide։ 2004։ http://www.rollingstone.com/artists/michaeljackson/biography։ Վերցված է February 14, 2008։ 
  20. George, p. 22
  21. Michael Jackson — History 1980s Декабрь 1982: Джексон выпускает Thriller с семью хитами, вошедшими в первую десятку хит-парада, включая Billie Jean, Beat It и Thriller. Альбом занимает первую позицию 37 недель и остаётся в Billboard album chart 122 недели. По официальным данным в США продано 26 млн копий альбома.
  22. http://www.chartsinfrance.net/communaute/index.php?s=&showtopic=5692&view=findpost&p=1021268
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով