Forever, Michael
| Forever, Michael | ||||
| Թողարկվել է | Հունվարի 16, 1975 | |||
|---|---|---|---|---|
| Ձայնագրվել է | 1974-1975 | |||
| Ժանր | R&B, soul, pop/rock[1] | |||
| Լեզու | Անգլերեն | |||
| Լեյբլ | Motown | |||
| Պրոդյուսեր | Edward Holland, Jr., Brian Holland, Hal Davis, Freddie Perren, Sam Brown III | |||
| Մասնագիտական ակնարկ | ||||
|
||||
| Մայքլ Ջեքսոնի տարեգրություն | ||||
|
||||
| Սինգլներ Forever, Michael ալբոմից | ||||
|
||||
«Forever, Michael» («Մայքլ ընդմիշտ») — ը ամերիկացի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի 4-րդ սոլո ստուդիական ալբոմն է: Ալբոմը թողարկվել է 1975 թվականի հունվարի 16-ին Motown լեյբլի կողմից: Ամբողջ աշխարհում ալբոմը վաճառվել է ավելի քան 1.5 մլն. օրնակով:[2] Երգերի ընդհանուր տևողությունը կազմում է 32:48 րոպե: Ալբոմի մեջ ներառվեցին 10 երգ, այն վերարթողարկվել է 2009 թվականին «Hello World: The Motown Solo Collection» եռահատորի շրջանակներում:
Տեղեկություններ [խմբագրել]
Այս ալբոմը դարձավ Մայքլի 4-րդ սոլո ստուդիական ալբոմը և վերջինը որը թողարկվեց Motown լեյբլի կողմից, քանզի Մայքլը և նրա եղբայրները կնքեցին պայմանագիր CBS Records-ի հետ, ալբոմի թողարկումից մեկ տարի անց: Այս ալբոմը ցուցադրեց 16-ամյա դեռահաս Մայքլի երաժշտական ոճի փոփոխումը: Երաժշտությունը ավելի հարթ էր, այն բխում էր հոգուց, այս ոճում Մայքլը շարունակեց և պահապանեց իր ապագա ալբոմներում, որոնք թողարկվեցին Epic Records-ի կողմից:
Երգերի մեծամասնությունը ձայնագրվել էին 1974ո-ին, և իսկզբանե ալբոմը պեստք է թողարկվեր նույն թվականին: Սակայն The Jackson 5-ի հիթ դարձած «Dancing Machine» երգի պատճառով ալբոմի թողարկումը հետաձգվեց մինչև որ կրքերը այդ երգի շուրջ չթուլացան:
Ալբոմը օգնեց ՄԱյքլին վերադառնալ թոփ 40: Դրան նաև նպաստեց «We’re Almost There» և «Just a Little Bit of You» սինգլները, որոնք գրել էին Էդդի և Բրայան Հոլլան եղբայրները:
1991 թվականին Motown լեյբլը թողարկեց «One Day in Your Life» սինգլը, «One Day in Your Life» հավաքածուի հետ միասին: Սինգլը դարձավ համար մեկԲրիտանիայում, և այնտեղ էլ ամենաշատ վաճառվող սինգլների ցուցակում զբաղեցրեց 6-րդ տեղը:
Սա Մայքլի միակ ալբոմն էր, որը չէր պարունակում ալբոմի անվանը համանուն երգ:
Երգացանկ [խմբագրել]
| # | Անվանում | Տևողություն |
|---|---|---|
| 1. | "We're Almost There" | 3:42 |
| 2. | "Take Me Back" | 3:24 |
| 3. | "One Day in Your Life" | 4:15 |
| 4. | "Cinderella Stay Awhile" | 3:08 |
| 5. | "We've Got Forever" | 3:10 |
| 6. | "Just a Little Bit of You" | 3:10 |
| 7. | "You Are There" | 3:21 |
| 8. | "Dapper Dan" (freestyle) | 3:11 |
| 9. | "Dear Michael" | 2:35 |
| 10. | "I'll Come Home to You" | 3:02 |
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Forever, Michael»։ AllMusic։ http://www.allmusic.com/album/r41470։
- ↑ Chery, Carl: XXL: Michael Jackson Special Collecters Edition, С. 100. American Press.