Music & Me
| Music & Me | ||||
| Թողարկվել է | Ապրիլի 13, 1973 | |||
|---|---|---|---|---|
| Ձայնագրվել է | 1972-1973 | |||
| Ժանր | R&B, soul, pop/rock[1] | |||
| Լեզու | Անգլերեն | |||
| Լեյբլ | Motown | |||
| Պրոդյուսեր | Hal Davis | |||
| Մասնագիտական ակնարկ | ||||
| Մայքլ Ջեքսոնի տարեգրություն | ||||
|
||||
| Սինգլներ Music & Me ալբոմից | ||||
|
||||
Music & Me («Երգը և ես») — Մայքլի 3-րդ սոլո ստուդիական ալբոմն է: Այն թողարկվել է 1973 թվականին Motown լեյբլի կողմից և վաճառվել է 2 մլն. օրինակով ամբողջ աշխարհում:[2] Ալբոմը վերաթողարկվել է 2009 թվականին «Hello World: The Motown Solo Collection» եռահատորի շրջանակներում:
[խմբագրել] Տեղեկություններ
Ալբոմը թողարկվել էր ծանր անցումային շրջանում, որը առաջացել էր ձայնի վոկալային փոփոխման և երաժշտական ժանրի փոփոխության պատճառով: Motown-նից օգնականների շնորհիվ (Սթիվի Ուանդեր, Մարվին Գեյ) Մայքլը ցանկանում էր ալբոմում ներառել իր սեփական երգերը, սակայն լեյբլը չթույլատրեց:
Չնայած նրան, որ Մայքլը ալբոմի շապիկին գիթարը ձեռքերում է պահում, նա այդ ալբոմում ընդհանրապես չի մասնակցել գործիքավորմանը: Քիչ էր այն, որ Մայքլը ընդհարապես չէր նվագում գիթառով, ինչը գաղտնիք չէր, նա համարում էր, որ այդ նկարը կարող է վատ ազդեցություն ունենալ իր հեղինակության վրա: Մայքլը դա պատմել էր հորը, ով էլ օգնեց իրեն խզել պայմանագիրը Motown-ի հետ և կնքել ավելի շահույթաբեր պայմանագիր Epic Records-ի հետ:
Քանզի Մայքլը գտնվում էր համաշխարհային շրջագայության մեջ Jackson 5 խմբի կազմում, ալբոմի փիառը սահմանափակ էր: ԱՄՆ-ում թողարկված «With a Child’s Heart» սինգլը գրավեց 14-րդ տեղը «Hot R&B/Hip-Hop Songs» հիթ-շքերթում և «Billboard Hot 100»-ում 50-րդ տեղը: «Music and Me» և «Morning Glow» երգերը թողարկվեցին իբրև սինգլ Մեծ Բրիտանիայում, սակայն տեղի հիթ-շքերթներում չհայտնվեցին: «Too Young» երգը թողարկվել է իբրև սինգլ Իտալիայում, այն ժամանակ, երբ «Happy» երգը սինգլի տեսքով թողարկվեց Ավստրալիայում, իսկ «Doggin' Around» սինգլը թողարկվել էր սահմանափակ քանակով Նիդեռլանդներում: Ալբոմի թողարկումից 10 տարի անց «Happy» երգը թողարկից սինգլ տարբերակով Մեծ Բրիտանիայում, «Motown’s 18 Greatest Hits» հավաքածուի առաջխաղացման նպատակով:[3].
Նախոր ալբոմի վրա` «Forever, Michael», Ջեքսոնը աշխատում էր 2 տարի և այն կենտրոնացված էր Մայքլի հասունացող վոկալի վրա:
[խմբագրել] Երգացանկ
| # | Անվանում | Տևողություն |
|---|---|---|
| 1. | "With a Child's Heart" | 3:29 |
| 2. | "Up Again" | 2:50 |
| 3. | "All the Things You Are" | 2:59 |
| 4. | "Happy" (Love Theme from Lady Sings the Blues) | 3:25 |
| 5. | "Too Young" | 3:38 |
| 6. | "Doggin' Around" | 2:52 |
| 7. | "Johnny Raven" | 3:33 |
| 8. | "Euphoria" | 2:50 |
| 9. | "Morning Glow" | 3:37 |
| 10. | "Music and Me" | 2:38 |
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ «Music & Me»։ AllMusic։ http://www.allmusic.com/album/r10082։ Վերցված է 2009-04-27։
- ↑ Chery, Carl: XXL: Michael Jackson Special Collecters Edition, стр. 100. American Press. (անգլ.)
- ↑ Halstead., Craig; Chris Cadman (2003). Michael Jackson: The Solo Years. Authors OnLine. ISBN 0-7552-0091-8. (անգլ.)