Off the Wall

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Off the Wall
Թողարկված Օգոստոսի 10, 1979
Ժանր R&B, սոուլ, փոփ[1]
Լեզու Անգլերեն
Լեյբլ Epic
EK-35745
Պրոդյուսեր Մայքլ Ջեքսոն, Քուինսի Ջոնս
Մասնագիտական ակնարկ
Մայքլ Ջեքսոնի տարեգրություն
The Wiz: Original Motion Picture Soundtrack
(1975)
Off the Wall
(1979)
One Day in Your Life
(1981)
2001 թվականի հատուկ թողարկում
Հատուկ թողարկման շապիկը:
Սինգլներ Off the Wall ալբոմից
  1. "Don't Stop 'til You Get Enough"
    Թողարկվել է: Հուլիս
  2. "Rock with You"
    Թողարկվել է: Նոյեմբերի 3, 1979
  3. "Off the Wall"
    Թողարկվել է: Փետրվերի 2, 1980
  4. "She's Out of My Life"
    Թողարկվել է: Ապրիլի 19, 1980
  5. "Girlfriend"
    Թողարկվել է: Հուլիս 1980

«Off the Wall»-ը ամերիկյան փոփ երաժիշտ Մայքլ Ջեքսոնի 5-րդ ստուդիական ալբոմն է և առաջինն է, որը Մայքլին բերեց համաշխարհային ճանաչում։ Ալբոմի թողարկումը եղավ 1979-ի օգոստոսի 10-ին, ալբոմը թողարկվեց Epic Records-ի կողմից։ Մինչ թողարկումը ալբոմը արժանացել էր կինոքննադատների դրական խոսքերին, «Վիզ» (անգլերեն.) ֆիլմում նկարահանվելու համար։ Ֆիլմում նկարահանվելիս Մայքլը և Քուինսի Ջոնսը ընկերացան, և Ջոնսը համաձայնվեց աշխատել Ջեքսոնի հետ իր հաջորդ ալբոմի վրա։ Ալբոմի ձայագրությունը կատարվեց 1978 թվականի դեկտեմբերից մինչ 1979 թվականի հունիս, երգերը ձայնագրվեցին Լոս Անջելեսի Allen Zentz Recording, Westlake Recording Studios և Cherokee Studios ստուդիաներում։ Ալբոմի ձայնագրման աշխատանքների ժամանակ Մաքյլը համագործակցում էր բազում երգահանների և կատարողների հետ, ինչպիսիք են Փոլ Մաքքարթնին, Ստիվի Ուանդերը և Ռոդ Թեմփերթոնը։ Մայքլը ինքը գրեց մի քանի երգ, այդ թվում «Don't Stop 'til You Get Enough» սինգլը։

Այս ալբոմը շատ տարբերվեց նախորդ ալբոմներից։ Քննադատները նշեցին, որ «Off the Wall»-ը իր մեջ ներառում է այնպիսի երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ֆանկը, դիսկոն, սոուլը, սոֆթ-ռոքը, ջազը։ Մայքլի վոկալը շաը բարձր գնահատվեց։ Այս ալբոմի շնորհիվ Մայքլը արժանացավ իր առաջին «Գրեմմիին»։ Մայքլը դարձավ առաջին մենակատարը ում մեկ ալբոմից 4 սինգլ մտնում էին Billboard Hot 100-ի առաջին տասնյակը։ Ալբոմը ունեցավ մեծ կոմերցիոն հաջողություն, մինչ այժմ ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 8 միլիոն օրինակ և 20 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում։

2001-ի հոկտեմբերի 16-ն Sony Records-ը վերաթողարկեց ալբոմը։ 2003-ին ալբոմը գրավեց 68-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմներ, ըստ Rolling Stone ամսագրի»-ում։ Ազգային Ձայնագրման Ասոցիացիան (անգլերեն) ընդգրկեց ալբոմը «Բոլոր ժամանակների և ազգերի 200 ամենանշավոր ալբոմներ» ցուցակում, 80-րդ հորիզոնականի ներքո։ 2008 թվականին «Off the Wall»-ը ընդգրկվեց «Գրեմմիի փառքի սրահ»։

Նախապատմություն[խմբագրել]

Սկսած 1972-ից Մայքլ Ջեքսոնը թողարկել էր 4 սոլո ստուդիական ալբոմ Motown լեյբլի ներքո, որոնց թվում էին «Got to Be There», «Ben», «Music & Me» և «Forever, Michael» ալբոմները։ Դրանք թողարկվել էին դեռ այն ժամանակ , երբ Մայքլը հանդես էր գալիս The Jackson 5, խմբում, սակայն այն ժամանակ էլ թողարկվում էին հաջող սոլո սինգլներ՝ «Got to Be There», «Ben» և «Rockin' Robin»։ Սակայն 1973 թվականին The Jackson 5 խմբի ալբոմների վաճառքը սկսեց նվազել, և խմբի մասնակիցներին զայրացնում էր այն փաստը, որ Motown-ը թույլ չէր տալիս նրանց, որպեսզի իրենք իսկ կառավարեն իրենց ստեղծագործական կյանքը։ Չնայած նրան, որ խմբի երգերը անընդհատ մտնում էին տարբեր հիթ-շքերթներ եղբայրները , բացառությամբ Ջերմեյն Ջեքսոնի, լուսարեցին իրենց պայմանագրերը Motown-ի հետ 1975 թվականին։ 1975 թվականի հունիսին խումբը նոր պայամնագիր կնքեց CBS Records-ի հետ, սկզբից մանալով Philadelphia International Records-ին (անգլերեն), այնուհետ Epic Records-ին։[8] Դատարանի որոշմամբ խումբը վերանվանվեց և դարձավ The Jacksons, քանզի Motown ստուդիային էր պատկանում The Jackson 5 ապրանքանիշի իրավունքները, և կար նաև այն փաստը, որ Ջերմեյնի բացակայության պատճառով խումբը հանդես էր գալիս իբրև կվարտետ, չնայած նրան, որ Ջերմեյնին փոխարինում էր Ռենդին, սակայն երույթների ժամանակ նա հանդես չէր գալիս, իսկ ավելի ուշ խումբը համալրվեց 6-րդ մասնակցով՝ ամենափոքր եղբայրը։[9] Վերանվանումից հետո խումբը շարունակեց իր համաշխարհային շրջագայությունները, թողարկելով ևս 6 ալբոմ 1976 թվականից մինչ 1984թվականը ընկած ժամանակահատվածում։ Մայքլ Ջեքսոնը լինելով իրենց երգերի հեղինակ/համահեղինակ գրեց այնպիսի երգեր, ինչպիսիք են «Shake Your Body», «This Place Hotel» և «Can You Feel It» երգերը։[10]

1978 թվականին Մայքլը բարձրացրեց իր այնպես էլ բարձր վարկանիշը խաղալով «Վիզ» մյուզիքլում։[9] Ջեքսոնը շատ երակր էր պատրաստվում այդ դերից, հետևելով լուսանների պլաստիկ շարժումներին։ Քուինսի Ջոնսը պատմում էր, թե ինչպես լրջորեն էր Մայքլը վերաբերվում այդ դերին։[11] Ֆիլմի թողարկումից հետո (1978թ.) մասնագետները շատ խիստ քննադատության ենթարկեցին ֆիլմը։[12][13] Նրանց կարծիքով թերևս Մայքլի խաղը միակ դրական բանն էր ֆիլմում։ Նրանք նշում էին , որ Մայքլը օժտված է իսկական տաղանդով, և որ ֆիլում կան անմոռանալի պահեր նրա մասնակցությամբ։[14][15] Մեկնաբանելով իր դերը Մայքլը նշեց, որ

Aquote1.png ես չեմ մտածում, որ կարող էի խաղալ ավելի լավ, ես նույնիսկ արեցի ավելին քան կարող էի[16]: Այս ֆիլում իմ աշխատանքը դարձավ իմ ամենամեծ փորձը կյանքումս, ես երբեք սա չեմ մոռանա[15]. Aquote2.png

։ Ֆիլմի նկարահանման ժամանակ Քուինսի Ջոնսը ընկերացավ Մայքլի հետ և համաձայնվեց դառնալ իր «Off the Wall» ալբոմի պրոդյուսերը[8]։

Թողարկում[խմբագրել]

Երբ Մայքլը սկսեց իր «Off the Wall» պրոեկտը, նա հստակ պատկերացնում էր, թե ինչ է ուզում ստանալ արդյունքում։ Նա ցանկանում էր, որ այս ալբոմը տարբերվի իր նախորդ ալբոմներից։ Այստեղ նա ուզում էր ազատություն տալ իր ստեղծագործական պլաններին, ինչը նա չէր կարող անել իր նախորդ ալբոմներում[9]։ Ջոնսը և Ջեքսոնը միասին ստեղծեցին այս ալբոմը, ալբոմը հողինակների թվում էին ինչպես Մայքլը, այնպես էլ Ստիվի Ուանդերը, Ռոդ Թեմփերտոնը, Փոլ Մաքքարթնին[17]։ Ալբոմի ձայնագրությունը կատարվել է Լոս Անջելեսում։ Րիթմ-թրեքները և վոկալը ձայնագրվել են Allen Zentz Recording-ում։ Հարվածային գործիքները ձայնագրվեցին Cherokee Studios-ում։ Հաջորդ էտապը եղավ ձայնային ուղղիների մշակումը, որը արել է «Գրեմմիի» մրցանակակիր Բրյուս Սեվեդիենը (անգլերեն) Westlake Audio-ից, որից հետո օրիգինալ ժապավենները ուղարկվեցին ալբոմի պատրաստման համար A&M Recording ստուդիա, որը տեղակայված էր Լոս Անջելեսում,[18]։

«She’s out of My Life» երգը գրել է Թոմ Բալերը (անգլերեն) Քունսի Ջոնսի համար, երեք նախորդող տարիների ընթացքում։ Մայլքը լսեց այդ երգը, և այն նրան դուր եկավ, իսկ Ջոնսը համաձանվեց երգը ներառել ալբոմի մեջ։ Քունսին զանգահարեց Ռոդ Թեմփերթոնին և խնդրեց որպեսզի նա 3 երգ գրի ալբոմի համար։ Իսկզբանե նախատեսվում էր ալբոմում ներառել այդ երգերից միայն մեկը, բայց Մայքլի դուր եկան բոլոր 3 երգերը (Rock with You, Off the Wall և Burn This Disco Out), այդ պատճառով երգերը ներառվեցին ալբոմի երգացանկ, բայց կրճատված տարբերակներով։ Մայլքը ամբեղջ գիշեր չէր քնում որպեսզի անգիր սովորի երգերի բառերը, փոխանակ ինչպես սովորաբար է արվում, ուղղակի կարդար թղթից։ Ռոդ Թեմփերթոնը ցուցաբերեց տարբեր մոտեցում երգերին, հոտազոտելով Մայքլի երաժշտական ուղղվածությունը։ Ռոդը խառնեց իր ավանդական մեղեդային երաժշտությունը Ջեքսոնի արագ և ռիթմիկ երաժշտության հետ, որպեսզի բավարարի Մաքլի ագռեսիվ պահանջներին[17]։ Հարյուրավոր երգեր լսելուց հետո Ջեքսոնը և Ջոնսը համարձակություն հավաքեցի և սկսեցին ձայնագրությունը[9]։ Քուինսին պահանջեց որպեսզի Մայքլը իր վրա վերձնի ալբոմի թողարկման և երգերի ընտրության հետ կապված ռիսկերի մեծամասնությունը[17]։

Երաժշտությունը և վոկալը[խմբագրել]

Երաժշտական քննադատներ Սթիվեն Թոմաս Էլեվայնը (անգլերեն) և Ստիվեն Հոլդենը (անգլերեն) նշեցին, որ «Off the Wall»-ը բաղկացած է այնպիսի երաժշտական ուղղվածություններից, ինչպիսիք են ֆանկը, դիսկոն, սոուլը, սոֆթ-ռոքը և ջազզը։ «Workin' Day and Night» և «Get on the Floor» երգերը կատարված են դիսկո ոճում[19]։ «I Can’t Help It» երգը ջազզային կատարում է , «She’s out of My Life» և «It’s the Falling in Love» երգերը (զուգերգեր են R&B երգչուհի Փաթթի Ոստինի հետ (անգլերեն)), որոնք կատարված են մեղեդային փոփ-բալլադ ոճում , իսկ «Rock With You»-ն ռոմանտիկ երգ է ջղայն տեմպով[9]։

Մայքլի վոկալային տվյալները բարձր գնահատվեցին քննադատների կողմից։ Ստիվեն Թոմաս Էլեվայնը նկարագրեց նրան իբրև «հիանալի տաղանդավոր վոկալիստ»-ի[19]։ Rolling Stone-ը համեմատեց Մայքլի վոկալը «Սթիվի Ուանդերի երազկոտ կակազանք» ։ Նրանք նույնպես նշեցին, որ «Ջեքսոնը ունի անհավանական գեղեցիկ տենօր փափուկ տեմբրով, որը սահուն կերպով անցնում է դեպի հիասքանչ ֆալցետ, ինչը երգիչը համարձակորեն օգտագործում է»[20]։ Ջոն Ռենդելլ Թարաբորելլին (անգլերեն) կարծիք հայտնեց, որ Մայքլը երգում է սեքսուալ ֆալցետով, հատկապես «Don’t Stop 'til You Get Enough» երգում[9]։

Քննադատների կարծիքը[խմբագրել]

Հայտարարվեց , որ «Off the Wall»-ը երգչի գլխավոր առաջխաղացումն է , ալբոմը արժանացավ քննադատների և երեժաշտական տարբեր ամսագրերի դրական արձագանքներին։ 1979 թվականին, Rolling Stone ամսագրի ամփոփման շրջանակներում, Ստիվեն Հոլդենը գովեց Մայքլին երաժշտական առումով հասունանալու համար և կապեց երգերի մի մասը Ջեքսոնի Motown-ի տարիներին, անվանելով ալբոմը «հմուտ և նուրբ խառնուրդ R&B և փոփ ոճերում, դիկոի տարրերով»։ Հոլդենը շարունակեց համեմատել Ջեքսոնին Ստիվի Ուանդերի հետ, ով նույնպես իր ճանապարհը սկսել էր Motown-ից[20]։

Երաժշտական քննադատ Ռոբերը Քրիստգաուն ալբոմնին տվեց դրական գնահատական, անվանելով «Off the Wall»-ը «տարվա պարային ալբոմ», ինչպես նաև նշելով, որ Մայքլը այդ ալբոմում ներկայանում է արդեն հասունացած[21]։ Melody Maker ամսագրի շրջանակներում Ֆիլ Մաքնեյլլը կարծիք հայտնեց, որ «Off the Wall»-ում Ջեքսոնը շատ վստահ է, իրեն հարմարավետ է զգում և ամեն ինչ հսկողության տակ է պահում։ Ֆիլը գրեց, որ «Don’t Stop 'til You Get Enough» երգը ունի շատ լավ սկիզբ և որ դա ալբոմի լավագույն երգն է։ Նա նաև գովեց «Rock with You» երգը , անվանելով այն «քմահաճ»։ Նա նաև համաձայնվեց իր կոլլեգաների հետ այն բանում, որ Ջեքսոնը այդ ալբոմում «թերևս աշխարհի լավագույն երգիչն է , ոճի և տեխնիկայի առումով»։

1980 թվականին Ջեքսոնը ստացավ American Music Awards-ի 3 մրցանակ, իր սոլո նվաճումների համար։ Դրանք էին՝ լավագույն սոուլ/R&B ալբոմ, լավագույն սոուլ/R&B կատարող և լավագույն սոուլ/R&B սինգլ(«Don’t Stop 'Til You Get Enough»)[8]։ ՅժԱյդ տարվա ընթացքում նա նաև ստացավ մրցանակներ Billboard Music Awards-ից, այնպիսի նոմինացիանորում, ինչպիսիք են «լավագույն սևամորթ արտիստ» և «սևամորթ արտիստի լավագույն ալբոմ», ինչպես նաև ստացավ «Գրեմմի» որպես լավագույն R&B կատարող («Don’t Stop 'Til You Get Enough»)։ Չնայած նրան, որ ալբոմը ունեցավ մեծ կոմերցիոն հաջողություն, Ջեքսոնը զգում էր, որ ալբոմը պետք է ունենար ավելի մեծ ազդեցություն, և Մայքլը մտադրված էր մեծացնել իր համբավը հաջորդ ալբոմի օգնությամբ [9]։ Մասնավորապես, նա հիասթափված էր այն փաստով, որ ստացել է ընդամենը մեկ «Գրեմմի» 1980 թվականին[22]։ Նա հայտարարեց

Aquote1.png Ամենավատը այն է, որ իմ աշխատանքը չդարձավ տարվա ալբոմ, և դա երբեք էլ չի լինի[9]: Aquote2.png


Սինգլները և կոմերցիոն հաջողությունները[խմբագրել]

Գրող, լրագրող Ջոն Ռենդելլը հայտարարեց

Aquote1.png Ֆանատները և ինդուստրայի գիգանտները բերանները բաց մնացին զարմանքից, երբ „Off the Wall“-ը ներկայացրեցին հանրությանը: Երկրպագուները ասացին, որ չէին լսել, որ Մայքլը երգի այդպիսի երջանկությամբ և էներգիայով նախկինում, լինելով The Jackson 5-ի անդամ[9]: Aquote2.png


1979 թվականի հուլիսի 28-ին թողարկվեց առաջին սինգլը՝«Don’t Stop 'til You Get Enough»։ Այն հասավ Billboard Hot 100- առաջին հորիզոնական, իսկ Բրիտանիայում գրավեց 3-րդ հորիզոնականը։ 1979 թվականի նոյեմբերի 3-ին թողարկվեց «Rock with You» սինգլը, որը նույնպես հասավ Billboard Hot 100-ի առաջին հորիզոնական։ Փետրվարին թողարկվեց ալբոմին համանուն սինգլը, այն հասավ Billboard Hot 100-ի 10-րդ հորիզոնականևժ և մտավ լավագույն հիթերի 10-յակ 4 երկրներում։ Հունիսին «She’s out of My Life» նունպես հասվ Billboard Hot 100-ի 10-րդ հորիզոնական[23]։ Եվ այսիպես, «Off the Wall»-ը դարձան Մայքլի առաջին սոլո ալբոմը որից 4 սինգլ մտան լավագույն հիթերի 10-յակ[8]։

Այսօրվա դրությամբ ալբոմը վաճառվել է ավելի քան 8 մլն. օրինակով ԱՄՆ-ում և ավելի քան 20 մլն. օրինակով ամբողջ աշխարհում[24][25][26]։ Ջոքսոնի և Ջոնսի հաջորդ ալբոմը դարձավ «Thriller»-ը, որը մինչ օրս աեմանավաճառվող ալբոմն է ողջ պատմության ընթացում[27]։

Մեր օրեր[խմբագրել]

2001թհոկտեմբերի 16ին Sony Records վերաթողարկեց ալբոմը։ Վերաթողարկված տարբերակը նույնպես արժանացավ գովեստի խեսքերի քննադատների կողմից։ Allmusic-ը տվեց 5 աստղ, նշելով ոճը

Aquote1.png «Off the Wall»-ը յուրահատույ ալբոմ է, որը աշխուժացնում է նույնիսկ այդքան ժամանակ անց, թոաղարկման օրից[19]: Aquote2.png


Blender-ը հատուկ թողարկմանը տվեց 5 աստղ, հայտարարելով , որ սա երկարանվագ սկավառակ է, որը նայում է դեպի ապագա։

2003թ-ին ալբոմը գրավեց 68-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների և ազգերի լավագույն 500 ալբոմներ»-ում, որը կազմել է Rolling Stone ամսագիրը[20]։ Ազգային Ձայնագրման Ասոցիացիան այդ ալբոմը ներառեց «Բոլոր ժամանակների և ազգերի 200 ամենանշանակալից ալբոմներ» ցուցակում, 80-րդ հորիզոնականի ներքո[28]։ 2008թ-ին «Off the Wall»-ը գրանցվեց «Գրեմմիի փառքի սրահ»-ում[29]։

Ալբոմի հեղինակներ[խմբագրել]

վալտոռն և լարային  - Ջերրի Հեյ, The Seawind Horns-ի (անգլերեն), Բեն Ռեյտի, Ջոննի մենդելի (անգլերեն) կատարմամբ։

Երգացանկ[խմբագրել]

# Անվանում Հեղինակ(ներ) Տևողություն
1. "Don't Stop 'til You Get Enough"   Մայքլ Ջեքսոն 6:05
2. "Rock with You"   Ռոդ Թեմփերթոն 3:40
3. "Workin' Day and Night"   Մայքլ Ջեքսոն 5:14
4. "Get On the Floor"   Մայքլ Ջեքսոն, Լուիս Ջոնսոն 4:39
5. "Off the Wall"   Ռոդ Թեմփերթոն 4:06
6. "Girlfriend"   Փոլ Մաքքարթնի 3:05
7. "She's Out of My Life"   Թոմ Բահլեր 3:38
8. "I Can't Help It"   Սյուզան Գրին, Սթիվի Ուանդեր 4:28
9. "It's the Falling in Love" (Փեթթի Ոստինի հետ) Դեյվիդ Փոթեր, Քերոլ Բեյեր Սեյգեր 3:48
10. "Burn This Disco Out"   Ռոդ Թեմփերթոն 3:40
2001 թվականի հատուկ թողարկում
# Անվանում Տևողություն
11. "Quincy Jones Interview #1"   0:37
12. "Introduction to Don't Stop 'Til You Get Enough demo"   0:13
13. "Don't Stop 'Til You Get Enough" (original demo from 1978) 4:48
14. "Quincy Jones Interview #2"   0:30
15. "Introduction to Workin' Day and Night demo"   0:10
16. "Workin' Day and Night" (original demo from 1978) 4:19
17. "Quincy Jones Interview #3"   0:48
18. "Rod Temperton Interview"   4:57
19. "Quincy Jones Interview #4"   1:32

Վաճառք[խմբագրել]

Երկիր Սերտեֆիկացիա Վաճառք
Ավստրալիա 5× Պլատինե[30] 350,000[30]
Բրազիլիա Ոսկե[31] 60,000[31]
Կանադա Պլատինե[32] 100,000[32]
Ֆրանսիա 2× Պալտինե[33] 400,000[33]
Նոր Զելանդիա 6× Պլատինե[33] 90,000[34]
ՄԲ Պլատինե[35] 300,000[35]
ԱՄՆ 8× Մուլտի-Պլատինե[25][36] 8,000,000[25]
Համաշխարհային - 20,000,000[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 «Off the Wall»։ AllMusic։ http://www.allmusic.com/cg/amg.dll?p=amg&sql=A7cu1z85ajyv6։ Վերցված է 2009-04-27։ 
  2. «Michael Jackson : Off the Wall»։ Blender։ http://www.blender.com/guide/reviews.aspx?id=4419։ Վերցված է 2008-08-26։ 
  3. Christgau, Robert (1979-12-03)։ «Christgau's Consumer Guide»։ Robert Christgau։ http://www.robertchristgau.com/get_album.php?id=2372։ Վերցված է 2008-08-26։ 
  4. Maker, Melody (1980). «Off the Wall Review». Uncut Presents NME Originals 80's (2005): 67. 
  5. Q (September 1999). «Off the Wall Review : Q magazine». Q (magazine): 128. 
  6. Michael Jackson: Off The Wall : Music Reviews. Stephen Holden. Rolling Stone. Retrieved on 2008-08-15.
  7. Clay, Jennifer։ «Off the Wall»։ Yahoo! Music։ http://ca.music.yahoo.com/read/review/12053010։ Վերցված է 2009-07-01։ 
  8. 8,0 8,1 8,2 8,3 George, С. 22-38 (անգլերեն)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Taraborrelli, C. 138—210 (անգլերեն)
  10. The Jackson Five Rock and Roll Hall of Fame — 29.05.2007 (անգլերեն)
  11. Куинси Джонс (2002). The Autobiography of Quincy Jones. Broadway Books. C. 229, 259. ISBN 0-7679-0510-5 (անգլերեն)
  12. Sharp, Kathleen (2003). Mr. and Mrs. Hollywood: Edie and Lew Wasserman and Their Entertainment Empire. Carroll & Graf Publishers. С. 357—358. ISBN 0-7867-1220-1 (անգլերեն)
  13. Posner, Gerald (2002). Motown: Music, Money, Sex, and Power. New York: Random House. С. 293—295 (անգլերեն)
  14. Campbell (1993), С. 41 (անգլերեն)
  15. 15,0 15,1 Майкл Джексон; Catherine Dineen (1993). Michael Jackson: In His Own Words. Omnibus Press. С. 4. ISBN 0-7119-3216-6 (անգլերեն)
  16. Crouse, Richard (2000). Big Bang Baby: The Rock and Roll Trivia Book. Dundurn Press Ltd. С. 158—159. ISBN 0-88882-219-7 (անգլերեն)
  17. 17,0 17,1 17,2 Մայքլ Ջեքսոն. Off the Wall Special Edition Audio (անգլերեն)
  18. Discogs.com — Off the Wall (1979 LP). Discogs — 15.05.2008 (անգլերեն)
  19. 19,0 19,1 19,2 Erlewine, Stephen. Off the Wall Overview. Allmusic — 15.06.2008 (անգլերեն)
  20. 20,0 20,1 20,2 «Michael Jackson: Biography» Rolling Stone — 14.02.2008 (անգլերեն)
  21. Christgau, Robert (03.12.1979). Christgau’s Consumer Guide. Robert Christgau — 26.08.2008 (անգլերեն)
  22. «Allmusic. Off the Wall. Charts & Awards». Allmusic — 15.08.2008 (անգլերեն)
  23. Billboard.com — Search Results — Don’t Stop 'til You Get Enough (Singles chart). Nielsen Business Media, Inc — 15.08.2008 (անգլերեն)
  24. «Michael Jackson: Off the Wall — Classic albums — Music — Virgin media»։ Virgin Media։ http://www.virginmedia.com/music/classicalbums/michaeljackson-offthewall.php։ Վերցված է 2008-12-12։ 
  25. 25,0 25,1 25,2 «Gold and Platinum»։ Recording Industry Association of America։ http://www.riaa.com/goldandplatinumdata.php?resultpage=1&table=tblTop100&action=։ Վերցված է 2008-04-08։ 
  26. Taraborrelli, с. 610-612
  27. The 25 Best-Selling Albums of All-Time | Cover Story | Music | Entertainment Weekly | 1. Entertainment Weekly and Time Inc — 15.08.2008 (անգլերեն)
  28. «Definitive 200». The Rock and Roll Hall of Fame and Museum. 2007 — 08.04.2008 (անգլերեն)
  29. GRAMMY.com — Hall of Fame inductees. The Recording Academy — 15.08.2008 (անգլերեն)
  30. 30,0 30,1 ARIA Charts Albums. ARIA - Australian Recording Industry Association Ltd. Retrieved on 2008-08-15.
  31. 31,0 31,1 ABPD | Associação Brasileira de Produtores de Disco. ABPD. Retrieved on 2008-08-15.
  32. 32,0 32,1 Canadian Recording Industry Association (CRIA): Certification Results. Canadian Recording Industry Association (CRIA). Retrieved on 2008-08-15.
  33. 33,0 33,1 33,2 Musique sur Disque en France (SNEP) : Top 50, telechargement legal, droit d'auteur.... SNEP. Retrieved on 2008-08-15.
  34. Scapolo, Dean (2007)։ The Complete New Zealand Music Charts, 1966-2006: Singles, Albums DVDs, Compilations։ Maurienne House։ ISBN 1-877443-00-X։ 
  35. 35,0 35,1 BPI Certified Awards. BPI. Retrieved on 2008-08-15.
  36. Taraborrelli, p. 610–612