Bad
| Bad | ||||
| Թողարկվել է | Օգոստոսի 31, 1987 | |||
|---|---|---|---|---|
| Ձայնագրվել է | Հունվարի 5, 1987 - Հուլիսի 9, 1987 | |||
| Ժանր | R&B, փոփ, ռոք, ֆանկ[1] | |||
| Տևողություն | 48:16 | |||
| Լեզու | Անգլերեն (1987 թվականին թողարկված տարբերակում), Անգլերեն և Իսպաներեն (2001 թվականին վերաթողարկված տարբերակում) | |||
| Լեյբլ | Epic EK-40600 |
|||
| Պրոդյուսեր | Մայքլ Ջեքսոն, Քունսի Ջոնս | |||
| Մասնագիտական ակնարկ | ||||
|
||||
| Մայքլ Ջեքսոնi տարեգրություն | ||||
|
||||
| 2001 թվականի հատուկ թողարկում | ||||
| Սինգլներ Bad ալբոմից | ||||
|
||||
Bad -ը ամերիկյան երգիչ, երգահան Մայքլ Ջեքսոնի 7-րդ սոլո ստուդիական ալբոմն է, որը թողարկվել էր 1987 թվականի օգոստոսի 31-ին Epic լեյբլի կողմից, նախորդ ` «Thriller», ալբոմից մոտ 5 տարի անց, որը դեռ շարունակում էր իր հաղթարշավը ողջ աշխարհով: «Bad»-ը վաճառվել է ավելի քան 30 մնլ. օրինակով, որից 8 մլն.-ը ԱՄՆ-ում: Սա միակ ալբոմն է, որից 5 սինգլները գլխավորել են Բիլլբոարդը [2]։
Ջեքսոնը գրել էր ալբոմի 11 երգերից 9-ը, սակայն դա դարձավ ոչ միայն համահեղինակ, այլ նաև ալբոմի 2-րդ պրոդյուսեր: Ալբոմը կեմերցիոն առումով հաջող էր, և ստագել էր 2 Գրեմմի: Այն զբաղեցրել է 43-րդ տեղը 100 Greatest Albums of All Time of the MTV Generation-ում, 2009 թվականին в 2009 [3], ինչպես նաև այն գրավել է 202-րդ տեղը Rolling Stone ամսագրի Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմը ըստ Rolling Stone ամսագրի -ում [4]։
Բովանդակություն |
[խմբագրել] Երգացանկ
| # | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
|---|---|---|---|
| 1. | "Bad" | Մայքլ Ջեքսոն | 4:07 |
| 2. | "The Way You Make Me Feel" | Մայքլ Ջեքսոն | 4:57 |
| 3. | "Speed Demon" | Մայքլ Ջեքսոն | 4:01 |
| 4. | "Liberian Girl" | Մայքլ Ջեքսոն | 3:53 |
| 5. | "Just Good Friends" (զուգերգ Stevie Wonder-ի հետ) | Terry Britten, Graham Lyle | 4:06 |
| 6. | "Another Part of Me" | Մայքլ Ջեքսոն | 3:54 |
| 7. | "Man in the Mirror" | Glen Ballard, Siedah Garrett | 5:19 |
| 8. | "I Just Can't Stop Loving You" (զուգերգ Siedah Garrett-ի հետ) | Մայքլ Ջեքսոն | 4:11 |
| 9. | "Dirty Diana" | Մայքլ Ջեքսոն | 4:41 |
| 10. | "Smooth Criminal" | Մայքլ Ջեքսոն | 4:17 |
| 11. | "Leave Me Alone" | Մայքլ Ջեքսոն | 4:39 |
| 2001 Special Edition [5] | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| # | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
| 12. | "Քուինսի Ջոնսի հարցազրույց #1: Bad տեսահոլովակի մասին" | 4:03 | |||||||
| 13. | "Streetwalker" (նախկինում չթողարկված) | Մայքլ Ջեքսոն | 5:49 | ||||||
| 14. | "Քուինսի Ջոնսի հարցազրույց #2: սիրած կատարումներ" | 2:53 | |||||||
| 15. | "Todo Mi Amor Eres Tu" (Իսպաներեն տարբերակը "I Just Can't Stop Loving You", նախկինում չթողարկված) | Մայքլ Ջեքսոն, Rubén Blades | 4:05 | ||||||
| 16. | "Քուինսի Ջոնսի հարցազրույց #3: Speed Demon, Liberian Girl և Dirty Diana երգերի վերաբերյալ" | 2:30 | |||||||
| 17. | "Spoken intro to Fly Away" | 0:08 | |||||||
| 18. | "Fly Away" (նախկինում չթողարկված) | Մայքլ Ջեքսոն | 3:26 | ||||||
[խմբագրել] Ձայնագրություն
Ջեքսոնը սկսել էր ձայնագրել երգերի դեմո տարբերակները նոր ալբոմի համար, այդ պատճառով նա շատ ժամանակ էր անցկացնում ստուդիայում Victory համաշխարհային շրջագայություն-ից հետո: Ալբոմը ձայնագրվել էր 1987 թվականի հունվարի 5-ից մինչ հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում: Ջեքսոնը այս ալբոմի համար գրել էր 60 երգ, որոնցից 30-նն էր ձայնագրել, ցանկանալով օգտագործել այդ բոլոր երգերը 3 սկաավառակներում: Սակայն Քուինսի Ջոնսը կրճատեց երգերի թիվը, հասցնելով այն 10-ի, որպեսզի դրանք տեղավորվեն երկարանվագ սկավառակում: Ավեի ուշ, երբ ալբոմը թողարկվեց սիդի-ի վրա, այն ներառեց նաև «Leave Me Alone» երգը, որը հետագայում թողարկվեց սինգլի տեսքով:
Ալբոմի ձայնագրության ժամանակ Ջոնսի և Ջեքսոնի միջև տարաձայնություններ առաջացան, այն թեմայի շուրջ, թե որ երգերն են ներառվելու ալբոմի մեջ: Օրինակ` նրանք չէին կարողանում համաձայնության գալ , թե «Streetwalker» և «Another Part Of Me» երգերից, որն է ներառվելու ալբոմում, Ջեքսոնը «Streetwalker»-ի կողմնակիցն էր, իսկ Ջոնսը «Another Part Of Me»-ի: Վերջնական լուծումը տվեց Մայքլի պրոդյուսեր Ֆրեն Դիլեոն: Ըստ Ջոնսի հարցազրույցի (որը ներառվել էր Bad: Special Edition-ում) նրանք հանդիպել էին 3-ով, երբ Ջեքսոնը սկսեց երգել «Streetwalker»-ը Դիլեոն չտպավորվեց, սակայն երբ նա երգեց «Another Part Of Me»-ին Դիլեոն սկսեց պարել, և այդպես որոշվեց ալբոմում տեղադրել «Another Part Of Me»-ին:
«Bad» երգը ի սկզբանե նախատեսված էր Ջեքսոն-Պրինս զուգերգի համար, երկուսի միջև լարվածությունը այդ տարիների ընթացքում աճում էր, և Ջեքսոնը ամեն ինչ անում էր որպեզի ԶԼՄ-ները ոչինչ չիմանան դրա մասին, Պրինսը ինքը լքեց այդ պրոեկտը, պատճառաբանելով, որ «առանց իրեն էլ երգը հիթ է լինելու»
«I Just Can’t Stop Loving You» երգի համար, ինչպես նախատեսվում էր, ուզում էին հրավիրել ճանաչված երգչուհու: Որոշ տեղեկություններով, դա կարող էին լինել Բարբարա Սթրեյզենդը, Արետտա Ֆրանկլինը, Ուիտնի Հյուսթոնը, սակայն բոլոր էլ զբաղված էին հյուրախաղերի պատճառով, այդ պատճառով Ջեքսոնը ընտրեց Սիդա Գերրեթին:
[խմբագրել] Արձագանք
Մինչ Ջեքսոնը թողարկեց այս ալբոմը, «Թրիլլեր»-ը վաճավել էր մի քանի միլլիոն օրինակով, ինչը իսկ մեծացնում էր հետաքրքրությունը դեպի լույս տեսնվող ալբոմը: «Bad» -ե դարձավ Ջեքսոնի առաջին ալբոմը, որը մեկնարկեց «Billboard» հիթ շքերթի առաջին հորիզոնականից, այն մնաց այդ հորիզոնականում 6 շաբաթ շարունակ: Ըստ «The Recording Industry Association of America» -ի ալբոմը ԱՄՆ-ում վաճառվել է 8 մլն. օրինակով, Մեծ Բրիտանիայում ալբոմը վաճառվել է 500,000 օրինակով 5 օրվա ընթացքում, այժմ ալբոմը «13x Պլատինե» է Բրիտանիայում, 3,9 մլն. օրինակով վաճառվելու շնորհիվ, ինչը այս ալբոմը դարձնում է Թրիլլերից հետո Ջեքսոնի Մեծ Բրիտանիյում ամենաշատ վաճառած ալբոմը [6]։ Ընդհանուր առմամբ սա Ջեքսոնի 3-րդ բեսթսելլերն է «Thriller»-ից և «Dangerous»-ից հետո:
Այս ալբոմով Ջեքսոնը սահմանեց մեկ այլ ռեկորդ՝ սա առաջին ալբոմն է, որից 5 սինգլները գլխավորել են հիթ շքերթները: 2006 թվականի հուլիսին «The Official UK Charts Company»-ն հայտարարել է, որ «Bad»-ը Բրիտանիայոի պատմության մեջ ամենավաճառվող ալբոմն է, հետագայում կպարզվի, որ սա Ջեքսոն-Ջոնս համագործակցության վերջին հաջողություն է:
2001 թվականին թողարկված տարբերակը պարունակում էր բոնուս երգեր և նախկինում չթողարկված նկարներով բուկլետ:
[խմբագրել] Հիթ շքերթներ
| Հիթ շքերթներ (1987/1988/2009) | Բարձրագույն հորիզոնականը |
|---|---|
| Ավստրալիա | 13[7] |
| Ավստրիա | 1[7] |
| Բրազիլական թոփ 10 | 3[8] |
| Կանադա | 1[9] |
| Գերմանիա | 1[7] |
| Իտալիա | 3[7] |
| Ճապոնիա | 1[10] |
| Մեքսիկա | 13[7] |
| Նոր Զելանդիա | 1[7] |
| Նորվեգիա | 1[7] |
| Լեհաստան | 1[11] |
| Շվեդիա | 1[7] |
| Շվեյցարիա | 1[12] |
| ՄԲ | 1[13] |
| ԱՄՆ` Billboard 200 | 1[14] |
| ԱՄՆ` R&B/Hip-Hop Albums | 1[15] |
[խմբագրել] Սերտեֆիկացիա
| Երկիր | Սերտեֆիկացիա | Քանակ |
|---|---|---|
| Ավստրալիա | 6x Պլատինե[16] | 420,000+ |
| Ավստրիա | 4x Պլատինե[17] | 80,000+ |
| Կանադա | 7x Պլատինե[18] | 700,000+ |
| Եվրոպա | Պլատինե[19] | 1,000,000+ |
| Ֆինլանդիա | Ոսկե[19] | 51,000+ |
| Հոնգ Կոնգ | Պլատինե[20] | 20,000+ |
| Մեքսիկա | Պլատինե + Ոսկե[21] | 350,000+ |
| Շվեդիա | 2x Պլատինե[22] | 200,000+ |
| Շվեյցարիա | 5x Պլատինե[23] | 250,000+ |
| ՄԹ | 13x Պլատինե[24] | 3,900,000+ |
| ԱՄՆ | 8x Պլատինե[25] | 8,000,000+ |
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ «Bad»։ Allmusic։ http://www.allmusic.com/album/r10093։
- ↑ Սա միակ ալբոմն է, որից 5 սինգլները գլխավորել են Բիլլբոարդը,։
- ↑ VH1 , ։
- ↑ Բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմը ըստ Rolling Stone ամսագրի, ։
- ↑ «Bad/Dangerous»։ www.amazon.co.uk։ http://www.amazon.co.uk/Bad-Dangerous-Michael-Jackson/dp/tracks/B0002W1ANC/ref=dp_tracks_all_1#disc_1։ Վերցված է 2008-08-25։
- ↑ 13x Պլատինե է, 3,9 մլն. օրինակով վաճառվելու շնորհիվ,, ։
- ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedleschartspositions - ↑ «July 6–12, 2009»։ ABPD.org.br։ Associação Brasileira dos Produtores de Discos։ http://www.abpd.org.br/noticias_internas.asp?noticia=173։ Վերցված է 2010-02-16։
- ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedcanadacharts - ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedjapancharts - ↑ «sprzedaż w okresie 10.08.2009 - 16.08.2009»։ OLiS.onyx.pl։ Oficjalna Lista Sprzedaży։ http://www.olis.onyx.pl/listy/index.asp?idlisty=519&lang=։ Վերցված է 2010-02-08։
- ↑ «Michael Jackson -Bad (album)»։ SwissCharts.com։ Hung Medien։ http://swisscharts.com/showitem.asp?interpret=Michael+Jackson&titel=Bad&cat=a։ Վերցված է 2010-02-14։
- ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedukcharts - ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedbillboarddbut - ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedbillboardchart2 - ↑ «Gold & Platinum»։ http://www.aria.com.au/pages/httpwww.aria.com.aupagesARIACharts-Accreditations-2009Albums.htm։ Վերցված է 2010-03-13։
- ↑ «Gold & Platin»։ IFPI.se։ International Federation of the Phonographic Industry։ http://www.ifpi.at/?section=goldplatin։ Վերցված է 2009-01-29։
- ↑ «Canadian Recording Industry»։ CRIA.ca։ Canadian Recording Industry Association։ http://www.cria.ca/cert_db_search.php?page=2&wclause=WHERE+artist_name+like+%27%25michael+jackson%25%27+ORDER+BY+cert_date%2C+cert_award+&rcnt=45&csearch=0&nextprev=1։ Վերցված է 2010-02-08։
- ↑ 19,0 19,1 «Michael Jackson: Albumi»։ IFPI.se։ International Federation of the Phonographic Industry։ http://www.ifpi.fi/tilastot/artistit/michael+jackson։ Վերցված է 2010-02-08։
- ↑ «IFPI Hong Kong Searchable database - Gold and Platinum»։ IFPI.se։ International Federation of the Phonographic Industry։ http://www.ifpihk.org/www_1/go9e.php։ Վերցված է 2009-01-29։
- ↑ «Certificaciones Encontradas» (Spanish)։ Amprofon.com։ Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas։ http://www.amprofon.com.mx/certificaciones.php?artista=Michael+Jackson&titulo=&disquera=&certificacion=todas&anio=todos&categoria=todas&Submitted=Buscar&item=menuCert&contenido=buscar։ Վերցված է 2009-01-29։
- ↑ «Swedish certification»։ IFPI.se։ International Federation of the Phonographic Industry։ http://www.ifpi.se/wp-content/uploads/guld-platina-1987-1998.pdf։ Վերցված է 2009-01-29։
- ↑ «IFPI Sweden Searchable database - Gold and Platinum»։ IFPI.se։ International Federation of the Phonographic Industry։ http://www.ifpi.se/wp-content/uploads/guld-platina-1987-1998.pdf։ Վերցված է 2009-01-29։
- ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedbpi.co.uk - ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedRIAA_certifications