Thriller (տեսահոլովակ)
«Թրլլիեր»-ը 14 րոպեանոց տեսահոլովակ է, որը նկարահանվել է «Թրլլիեր» երգի հիման վրա, այն թողարկվել է 1983 թվականի դեկտեմբերի 2-ին: Այս ֆիլմ-տեահոլովակը ստացել է մի քանի մրցանակ: Երեխաներին խորհուրդ է տրվում նայել այն ծնողների ներկայության դեպքում: Այն համարում են բոլոր ժամանակների լավագույն տեսահոլովակը։[1][2][3] Ժամանակը ցույց է տվել, որ այս տեսահոլովակը մեծ ազդեցություն է ունեցել երաժշտության մեջ։[1] Այն ընդգրկվել է Գիննեսի ռեկորդների գրքում, ինբրև ամենահաջողված երաժշտական հոլովակ, որը վաճառվել է 9 մլն. օրինակով։[4] 2009 թվականի այն ներառվել է ԱՄՆ-ի կոնգրեսսի գրադարանի ֆիլմերի ցուցակում, սա ռաջին տեսահոլովակն է, որը երբևէ արժամացել է այս պատվին, դրա շնորհիվ այն կպահպանվի ընդմիշտ որպես մշակույթային, պատմական և էսթետիկական արժեք ունեցող ֆիլմ։[5]
Տեսահոլովակի խորեոգրաֆներն էին Մայքլ Ջեքսոնը և Մայքլ Փիթերսը (նա աշխատել է Մայքլի հետ Beat It տեսահոլովակի վրա): Րիք Բեյքերը օգնել է դերասանների մեյք ափի հարցում, թե տեսահլովակում և թե ֆիլմում հնչում է Վինսենտ Փրայսի ծիծաղը: Մայքլի կարմիր բաճկոնի դիզայնը պատկանում է Դեբորա Լենդիսին:
Բովանդակություն |
[խմբագրել] Սցենար
Մայքլը և իր զուգընկերուհին երեկոյան քայլում են այգում, Մայքլը հարցնում է իր ընտրյալին, կցանկանա նա կապել իր հետ իր ճակատագիրը և աղջիկը սիրով համաձայնվում է: Մայքլը տալիս է նրան մատանին: Դադար տալով նա զգուշացնում է, որ նա ուրիշների նման չէ: Աղջիկը համաձայնվում է և ասում է, որ սիրում է Մայքլին: Միաժամանակ երկնքում հայտնվում է լիալուսինը: Մայքլը սկսում է դողալ և փոխակերպվում է դառնալով գայլամարդ: Աղջիկը բղավում է փորձում է փաղչել, գայլամարդը ոռնում է, հասնում է աղջկան և հարձակվում է նրա վրա: Այդ պահին ողջ պատմվածքը տեղափոխվում է կինոթատրոնի սրահ, և հանդիսատեսը հասկանում է, որ այն ինչ նա տեսել էր քիչ առաջ ուղղակի սարսափ ֆիլմ էր: Իսկ Մայքլը և իր զուգընկերունին նստած են դահլիճում և դիտում են ֆիլմը:
Աղջիկը շրջվում է և փաթաթվում է Մայքլին: Վերրջ ի վերջո նա չի դիմանում և լքում է կինոսրահը: Չուզելաով Մայքլը նունպես լքում է կինոթատրոնը: Նրանք դուրս են գալիս կինոթատրոնից և Մայքլը ուղղեկցում է աղջկան դեպի տուն: Հնչում է երաժշտությունը: Մայքլը երգ է երգում, որում պատմվում է ամենատարբեր հրեշների և հոգիների մասին, դրանով իսկ փորձելով վախեցնել ընկերուհուն, բայց աղջիկը ժպտում է հասկանալով , որ Մայքլը կատակում է: Այդ ընթացքում նրանք քայլում էին գերեզմանոցի կողքով, նրանց շուրջը հողը սկսում է դողղալ և շիրիմմներից սկսում են դուրս գալ տարբեր դիակներ, որոնց զույգը չի նկատում: Զոմբիները շրջապատում են սիրահարներին: Մի պահ երաժշտությունը կանգ է առնում, լսվում են միայն դիակների ձայները: Մաքլը և ընկերուհին բռնվում են միմյանցից, բայց հանկարծ աղջկը նկատում է, որ Մայքլն էլ է դարձել զոմբի և նրա դեմքին սարսափ է հայտնվում: Մայքլը խառնվում է ամբոխի հետ և սկսում է հետապնդել աղջկան: Փորձելով փաղչել քայլող դիակներից, աղջիկը մտնում է մի լքված տուն և կողփում է դուռը: Փորձելով ներս մտնել, հրեշները ջարդում են դռները և պատուհանները, հատակը և դուռը: Աղջիկը հիստերիայի մեջ է: Մայքլը զոմբիի կերպարով մոտենում է աղջկան և ձեռքով դիպչում է նրա ուսին: Նա բղավելով շրջվում է, բայց հանկարծ հնչում է Մայլքի մեղմ ձայնը, աղջիկ շրջվում է դեպի Մայքլը և տեսնում է, որ շուրջը հասարակ սենյակ է, լուսը վառվում է, Մայքլը նորմալ մարդու տեսք ունի: Պարզում է, որ նրան թվացել է այդ ամենը: Նա գրկախառնվում է Մայքլի հետ և նրանք միասին լքում են սենյակը, վերջի պահին Մայքլը շրջվում է դեպի հանդիստես և ժպտում է հրեշի դեմքով, նրա աչքերը այդ պահին դեղնում են և նմանվում են կատվի աչքերի, հնչում է Վինսենտ Փրայսի չարախինդ և աղիողորմ ծիծաղը:
[խմբագրել] Դերերում
- Մայքլ Ջեքսոն — Մայքլ
- Օլա Ռեյ — Մայքլի ընկերուհին
- Ջոն Քոմմանդ
[խմբագրել] Մրցանակներ
[խմբագրել] Grammy Award
| Տարի | Կատեգորիա | Մրցանակ | Ծանոթագրություն |
|---|---|---|---|
| 1985 | Best Video, Long Form | Հաղթել է | «Thriller» |
| 1984 | Լավագույն վիդեոալբոմ | Հաղթել է | Մայքլ Ջեքսոնի Թրիլլեր ստեղծումը |
[խմբագրել] MTV Award
| Տարի | Կատեգորիա | Մրցանակ |
|---|---|---|
| 1999 | Բալոր ժամանակների մեծագույն տեսահոլովակներ[6] | № 1 |
| 1984 | Best Overall Performance in a Video | Հաղթել է |
| 1984 | Լավագույն խորեոգրաֆիա (Michael Peters) | Հաղթել է |
| 1984 | Հանդիսատեսի ընտրություն | Հաղթել է |
[խմբագրել] Ընդօրինակողներ
Զոմբիների պարը և վիդեոշարքի ակնարկումը դարձել են բազմաթիվ այլ տեսահոլովակների երևացող կամ թաքցված տարրրեր:
- Beatfreakz "Somebody's watching me", 2006 - տեսահոլովակը Թրիլլերի ռիմեյքն է , իր հերթին երգը նույնպես շատ նման է Թրիլլեր երգին
- Rihanna "Disturbia", 2008: նման խորեոգրաֆիա
- Ledy Gaga "Bad Romance" նման խորեոգրաֆիա
[խմբագրել] Կիքսեր
- երբ Ջեքսոնը և իր ընկերուհին քայլում են գերեզմանոցի կողքով, էկրանի վերևի հատվածում կարելի է տեսնել լուսարձակ, որը փոխարինում լուսնի արձակած լուսը Когда
- Երբ Ջեքսոնը զոմբի է դառնում, նա սկսում է պարել, իսկ երբ նա սկասում է երգել, ապա նրա դեմքը մարդու դեմք է, հաջորդ կադրում նա նորից դառնում էզոմբի
[խմբագրել] Արտաքին հղում
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 http://www.msnbc.msn.com/id/24282347/
- ↑ http://www.ew.com/ew/gallery/0,,20213730_21,00.html
- ↑ http://www.manchestereveningnews.co.uk/news/s/1122801_a_farewell_to_the_king_of_pop
- ↑ Guinness World Records (2006)
- ↑ http://new.music.yahoo.com/michael-jackson/news/jackson-quot-thriller-quot-film-picked-for-u-s-registry--61980767
- ↑ MTV: 100 Greatest Music Videos Ever Made