Dangerous

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dangerous
Թողարկվել է Նոյեմբերի 26, 1991
Ձայնագրվել է Հունիսի 25, 1990 - Հոկտեմբերի 29, 1991
Ժանր R&B, soul, pop, rock, new jack swing[1]
Տևողություն 76:58
Լեզու Անգլերեն
Լեյբլ Epic
EK-45400
Պրոդյուսեր Մայքլ Ջեքսոն
Teddy Riley
Bill Bottrell
Մասնագիտական ակնարկ
Մայքլ Ջեքսոնի տարեգրություն
Bad
(1987)
Dangerous
(1991)
HIStory: Past, Present and Future, Book I
(1995)
2001 թվականի հատուկ թողրկում
Սինգլներ Dangerous ալբոմից
  1. "Black or White"
    Թողարկվել է: Հոկտեմբերի 11, 1991
  2. "Remember the Time"
    Թողարկվել է: Փետրվարի 3, 1992
  3. "In the Closet"
    Թողարկվել է: Ապրիլի 20, 1992
  4. "Jam"
    Թողարկվել է: Հուլիսի 13, 1992
  5. "Who Is It"
    Թողարկվել է: Օգոստոսի 31, 1992
  6. "Heal the World"
    Թողարկվել է: Նոյեմբերի 23, 1992
  7. "Give In to Me"
    Թողարկվել է: Փետրվարի 15, 1993
  8. "Will You Be There"
    Թողարկվել է: Հունիսի 28, 1993
  9. "Gone Too Soon"
    Թողարկվել է: Դեկտեմբերի 6, 1993
  10. "Dangerous"
    Թողարկվել է: Դեկտեմբեր 1993

«Dangerous»Մայքլ Ջեքսոնի 8-րդ սոլո ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է 1991 թվականի նոյեմբերի 26-ին «Epic» լեյբլի կողմից: Սա Ջեքսոնի 2-րդ ալբոմն է, որը դեբյուտացվել է Billboard Top 200 հիթ շքերթում առաջին հորիզոնականի ներքո, այն մնացել է այդ հորիզոնականում 4 շաբաթ շարունակ: Ալբոմը լավ է ընդունվել թե քննադատների և թե երկրպագուների կողմից: «Վտանգավոր»-ը Մայքլի 2-րդ ամենավաճառվող ալբոմն է «Thriller»-ից հետո: Ալբոմի ձայնագրման աշխատանքները սկսվել են Լոս Անաջելեսում, Ocean Way ստուդիայում, 1990 թվականի հունիսին: Իսկզբանե ալբոմը թողարկվել էր մեծ տուփով և Մայքլի աչքերի նկարով: «Dangerous»-ը երկար սպասված ալբոմ էր, ինչպես ցույց տվեց Լոս Անջելեսի օդանավակայանի տերմինալից ալբոմի 30,000 օրինակի գողանալը: Ալբոմը ավելի մեծ թափով սկսեց վաճառվել 1993 թվականին, երբ Ջեքսոնը հանդես եկավ Super Bowl-ի ժամանակ և հարցազրույց տվեց Օփրա Ուինֆրիին: «Dangerous»-ը Billboard 200-ում մնաց 117 շաբաթ: 1991 թվականին Ջեքսոնը Sony Music ընկերության հետ կնքեց պայմանգիր ըստ որի հաջորդ 6 ստուդիական ալբոմների թողարկմամբ զբաղվելու է «Սոնի» ընկերությունը, պայմանագիրը իր ուժը կորցրեց 2006 թվականին: 2010 թվականի դրությամբ աշխարհում վաճառվել է ալբոմի ավելի քան 32 մլն օրինակ: Ալբոմը արժանացել է մեկ Գրեմմիի «Best Engineered Album» նոմինացիայում և համարվում է բոլոր ժամանակների լավագույն ալբոմ «New jack swing» ոճում:

«Black Or White» սինգլի համահեղինակն է Բիլլ Բոթորելլը, այս երգը «Billie Jean»-ից հետո Մայքլ Ջեքսոնի ամենահաջողված երգն է: Սակայն դա չխանգարեց, որպեսզի ալբոմի մնացած բոլոր սինգլները ևս հասնեն բարձր հորիզոնականների: Ընդհանուր առմամբ ալբոմից թողարկվել է 9 սինգլ: Ալբոմի հաջողությունները հավասրավում էին «Black Or White», «Remember The Time», «In the closet», «Heal The World», «Who Is It», «Give In To Me» և «Will You Be There» սինգլների հաջողություններին:

Բովանդակություն

[խմբագրել] Երգացանկ

Dangerous
# Անվանում Հեղինակ(ներ) Տևողություն
1. "Jam"   Մայքլ Ջեքսոն, Bruce Swedien, René Moore, Teddy Riley 5:39
2. "Why You Wanna Trip on Me"   Riley, Bernard Belle 5:24
3. "In the Closet"   Ջեքսոն, Riley 6:31
4. "She Drives Me Wild"   Ջեքսոն, Riley, rap lyrics by Aquil Davidson 3:41
5. "Remember the Time"   Ջեքսոն, Belle, Riley 4:00
6. "Can't Let Her Get Away"   Ջեքսոն, Riley 4:59
7. "Heal the World"   Ջեքսոն 6:25
8. "Black or White" (feat. Slash on guitar) Ջեքսոն, rap lyrics by Bill Bottrell 4:14
9. "Who Is It"   Ջեքսոն 6:34
10. "Give In to Me" (feat. Slash on guitar) Ջեքսոն, Bottrell 5:29
11. "Will You Be There (Theme from Free Willy)1"   Ջեքսոն 7:39
12. "Keep the Faith"   Glen Ballard, Siedah Garrett, Ջեքսոն 5:57
13. "Gone Too Soon"   Larry Grossman, Buz Kohan 3:22
14. "Dangerous"   Ջեքսոն, Bottrell, Riley 6:59
2001 Special Edition [2]
# Անվանում Հեղինակ(ներ) Տևողություն
15. "Dangerous (A Capella)"     4:06
16. "Remember The Time (A Capella)" (previously unreleased) Մայքլ Ջեքսոն 3:35
17. "Black Or White (Instrumental Voice)"     6:09

[խմբագրել] Սինգլներ

  1. Հոկտեմբեր 1991 - "Black or White" ԱՄՆ #1 / Մեծ Բրիտանիա #1
  2. Հունվար 1992 - "Remember the Time" ԱՄՆ #3 / Մեծ Բրիտանիա #3
  3. Ապրիլ 1992 - "In the Closet" ԱՄՆ #6 / Մեծ Բրիտանիա #8
  4. Հուլիս 1992 (ԱՄՆ); September 1992 (Մեծ Բրիտանիա) - "Jam" ԱՄՆ #26 / Մեծ Բրիտանիա #12
  5. Օգոստոս 1992 (Europe); February 1993 (ԱՄՆ) - "Who Is It" ԱՄՆ #14 / Մեծ Բրիտանիա #10
  6. Հոկտեմբեր 1992 - "Heal the World" ԱՄՆ #27 / Մեծ Բրիտանիա #2
  7. Փետրվար 1993 - "Give In to Me" Մեծ Բրիտանիա #2 (սինգլ միայն Եվրոպայում)
  8. Մայիս 1993 - "Will You Be There" ԱՄՆ #7 / Մեծ Բրիտանիա #8
  9. Նոյեմբեր 1993 - "Gone Too Soon" Մեծ Բրիտանիա #33 (սինգլ միայն Մեծ Բրիտանիայում)

[խմբագրել] Ալբոմի թողարկումը, «Black Or White»

1991 թվականի հունվարին հայտարարվեց, որ նոր ալբոմի թողարկում հետաձգվել է մինչ ամառ: Մրտի 25-ին հայտի դարձավ, որ ալբոմը կոչվելու է «Dangerous», սակայն հունիսին հայտարարվեց, որ Մայքլը հետաձգել է թողարկումը, քանզի գոհ չէր որոշ ձայնագրություններից: Շուտով Ջեքսոնը պամյանավորվեց Բեյբիֆեյսի և Լ, Ա, Ռեյդի հետ, նոր ալբոմի համար համագործակցելու նպատակով: Հուլիսին շշուկներ հայտվեցին, թե իբրև նոր ալբոմում տեղ կգտնի «Monkey Business» երգը, սակայն այդ տեղեկությունները հերքվեցին: Այդ երգը թողարկվեց միայն 2004 թվականին The Ultimate Collection բոքս սեթ-ում: «Dangerous» ալբոմի համար ձայնագրվել էր 70 երգ, սակայն ալբում տեղ գտան միայն 14-ը: Հոկտեմբերին Մայքլը գնեց կոնկորդի 2 տոմս իր թիկնապահների համար, որոնք տեղափոխում էին «Black Or White» երգի մաստեր ձայնագրությունը ԱՄՆ-ից դեպի Բրիտանիա, յուրաքանչյուր տոմսի արժեքն էր 9732 ֆունթ սթերլինգ, Մայքլը դա արել էր, վախենալով այն բանից, որ «պիռատները» կգողանան ձայնագրությունը: Նոյեմբերին հեռուստալիքները ցուցադրեցին նոր ալբոմի 30 վարկյանանոց փրոմո հոլովակը, որի ռեժիսյորն էր Դեյվիդ Լինչը: Նոյեմբերի 2-ին Նյու Յորքի PLJ-FM ռադիոն եթեր հեռարձակեց «Black Or White» սինգլը: Մի քանի ժամ անց «Sony Records» ընկերության հեռախոսները «պայթում» էին զանգերի մեծ քանակի պատճառով, զանգահարողները այլ ռադիոընկերությունների ներկայացուցներն էին, որոնք զայրացել էին այն փաստից, որ երգը հայտնվել էր եթերթում մինչ «Sony»-ի նշանակած ժամանակը, իսկ ավելի կոնկրետ, մինչ նոյեմբերի 6-ը: Սակայն գործը դրանով չեզրափակվեց, «Black Or White» երգը հայտնվեց KPWR-FM-ի ռադոեթերում, իսկ նոյեմբերի 4-ին KIS-FM-ի եթերում: «Sony» ընկերությունը չէր հասցնում «պիռատ» ռադիոկայաններին արգելել երգի եթեր հեռարձակումը, այդ պատճառով «քաոսը» շարունակվում էր: WPLJ (Mojo Radio)-ը իր «Թոփ 40» ծրագրում երգը հնչեցրել էր 90 րոպե շարունակ: «Վիրավորված» օրինապահ ռոդիոընկերությունների ճնշման տակ, «Sony»-ն երգի թողարկումը տեղփոխեց նոյեմբերի 5-ի վրա: Շուտով «TV Guide» շաբաթաթերթը տպեց «Black Or White» երգի շապիկը: Նոյեմբերի 6-ին բրիտանական «Radio One»-ի եթերում տեղի ունեցավ «Black Or White»-ի պրեմիերան, մի քանի րոպե անց 60 տեղական ռադիոընկերություններ հեռարձակեցին երգը: Սա առաջին դեպքն է, երբ մի քանի ռադիոների կողմից տեղի է ունենում երգի միառժամանակյա ռադիոդեբյուտը: Նոյեմբերի 7-ին ալբոմի փրոմո հոլովակը ցուցադրվում է բրիտանական TB հեռուստաալիքով: Նույն օրը ալբոմը հայտնվում է ամերիկայի 20 քաղաքների երաժշտական խանութներում: Նոյեմբերի 8-ին «Black Or White»-ը հայտնվում է ամերիկյան մի քանի խանությներում: Նոյեմբերի 11-ին «Black Or White» սինգլը թողարկվում է Բրիտանիայում: Սա առաջին դեպքն է, երբ 237 ռադիոընկերությունների 96%-ը ներառում են երգը իրենց «Թոփ 40» , թողարկման առաջին օրը: Երգի ձայնագրման մեջ մասնակցել է նաև կիթառահար Սլեշ-ը: Նոյեմբերի 14-ին «Top Of The Pops» հեռուսաշուի ժամանակ տեղի ունեցավ «Black Or White» տեսահոլովակի մի մասի պրեմիերան: Դրա շնորհիվ ծրագրի դիտողների թիվը 6,5 մլն-ից դարձավ 10,8 մնլ.: Ամբողջ շաբաթվա ընթացքում TB-ով ցուցադրվում էին տեսահոլովակին նվրիված տարբեր հարցազրույցներ, որից հետո միայն տեղի ունեցավ պրեմիերան, սակայն այդ համընդհանուր աժիոտաժը «թույլ չտվեց» հոլովակին «խուսափել» ցենզուրայից, այդպես BBC-ին կտրեց այն մասը, որտեղ Մայքլը իբրև թե իրեն պահում էր չափից ավել սեսքւալ: Սակայն 20:25-ին հեռուստադիտողները տեսան լրիվ`11 րոպեսանոց, տարբերակը MTV ալիքով:

«Black Or Whie» տեսահոլովակի պրեմիերան միաժամանակ տեղի ունեցավ «Fox», BET և MTV հեռուստալիքներով: «Fox» ալիքով տեսահոլովակի պրեմիերան նայեցին 14,4 մնլ. ամերիկյան հեռուստադիտող: Ենթադրվում է, որ տեսահոլովկը «աշխատել» է 3,5 ֆունթ սթերլինգ: Այն տեսել են 500 մլն. մարդ, 27 երկրներում:

«Fox» հոռուստառադիոընկերությունը ձեռք բերեց «Dangerous» ալբոմի հետագա տեսահոլովակների պրեմիերայի իրավունքը: Ընկերությունը պահանջեց, որպեսզի նոր տեսահալովակի նկարահանման մասին իրենց տեղյակ պահեն հոլովակի թողարկումից 2 ամիս առաջ:

Նոյեմբերի 15-ին, տեսահոլոկի թողարկումից 24 ժամ անց, ամբողջ աշխարհի և հատկապես ԱՄՆ-ի հեռուստաընկերությունները սկսեցին ստանալ բողոքներ հեռուստադիտողներից, նրանք նշում էին ագռեսիան և սեքսուալ ագռեսիան, որը առկա էր տեսահոլովակում, հատկապես 2-րդ մասում, երբ Մայքլը ջարդում է մեքենայի ապակիները:

BBC հեռուստաընկերությունը ուղղակի «պայթում» էր զահգահարողների քանակի պատճառով, որոշները հայտնում էին ինչպես լավ և դրական կարծիք, որոշներն էլ վատ: Մայքլի փրեսս քրտուղարը հայտարարեց, որ Մայքլի պարը, դա լուսանի շարժումների իմմիտացիա է, և որ Մայքլը ոչ մի ուրիշ բան ինկատի չուներ: Չնայաս դրան Մայքլը որոշեց հանդես գալ հայտարարությամբ

Aquote1.png Ինձ շատ տխրեցրեց այն փաստը, որ շատերը «Black Or White» տեսահոլովակում տեսան ավելնորդ ագռեսիա և սեքսուալություն, որոնք կարող են նեգատիվորեն ազդել իմ դեռահաս երկրպագուների պսիխիկայի վրա: Ես միշտ փորձում եմ լինել օրինակ, որին կարելի է նմանվել: Այդ պատճառով, թեկուզ և ցավով, ես համաձայնվեցի, որպեսզի հանեն տեսահոլովակի այն մասը, որը տարեբեր կարծիքների պատճառ դարձավ: Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն երեխաներից և ծնողներից, որոնց անկախ իմ կամքից վիրավորել եմ: Մայլք ջեքսոն,1991 թվականի նոյեմբերի 15: Aquote2.png


Նոյեմբերի 17-ին «Black Or White»-ը գլխավորեց բրիտանական «Թոփ 75»-ը: Երգը կգլխավորի հիթ շքերթը 2 շաբաթ, և ընդհանուր առմամբ կմնա շքերթում 10 շաբաթ շարունակ: Ավստրալիայում սինգլը դեբյուտացվել է 5-րդ հորիզոնականի ներքո: Շուտով «Fox» հեռուստալիքով ցուցադրվեց «Dangerous» ծրագիրը, որը նվիրված էր Մայքլ Ջեքսոնի կարիերային, ծրագրի ընթացքում ցուցադրվեց «Black Or White» տեսահոլովակի կրճատված տարբերակը: Նոյմբերի 20-ին 3 ահաբեկիչ սպառնալով զենքով գողացել էին Լոս Անջելեսի օդանավակայանի տերմինալից «Dagerous» ալբոմի 30,000 օրինակ: Ավելի ուշ, կրած վնասը գնահատվեց և այն կազմեց 400,000 դոլար: Նոյեմբերի 21-ին ալբոմը հայտվեց վաճառքում, սակայն այս անգամ դա հինգշաբթի օր էր և ոչ թե սովորաբար ընդունված երկուշաբթի: Ալբոմի երգերը ռադիոյով հեռաձակվում էին ժամում 15 րոպե շարունակությամբ, դա պետք է պաշտպաներ ալբոմը «պիռատներից»:

[խմբագրել] Remember The Time

«Fox», BET և MTV հեռուստաալիքները միառժամանակ ցուցադրեցին «Remember The Time» սինգլի տեսահոլովակը, սա ալբոմի 2-րդ սինգլն էր: Տեսահոլովակում նկարահանվել էին Էդդի Մերֆին և թոփ մոդել Իմանը: Տեսահոլովակի ռեժիսյոռն էր Ջոն Սինգլտոնը: Փետրվարի 6-ին տեսահոլովակի պրեմիերան եղավ «Top Of The Pops» ծրագրի ժամանակ և «MTV Եվրոպա» հեռուստաալիքով: Փետրվարի 9-ին բրիտանական «Թոփ 75»-ում ալբոմը դեբյուտացվեց 6-րդ հորիզոնականի ներքո: Այն կհասնի 3-րդ հորիզոնականին և կմնա հիթ շքերթում 8 շաբաթ շարունակ: Սինգլի հակառակ կողմում ձայնագրված էր «Come Together» երգը: Փետրվարի 10-ին Բրիտանիայում թողարկվեցին «Remember the Time» երգի ռեմիքսները:

[խմբագրել] In The Closet

Մարտի 29-ին MTV հեռուստաալիքի անցկացրած «Ճաշ Մայքլ Ջեքսոնի հետ» ակցիայի 35 հաղթողներին ընդունեց Մայքլը և ճաշեց նրանց հետ, ճաշի ընթացքում տեղի ունեցավ «In The Closet» տեսահոլովակի պրեմիերան:

Շուտով նաև թողարկվում է «In The Closet» սինգլը: Ապրիլի 23-ին Ամերկայում «Fox», BET և MTV հեռուստաալիքները, իսկ Բրիտանիայում «Top Of The Pops» ծրագրի ժամանակ, ցուցադրվում է «In The Closet» տեսահոլովակը: Տեսահալովակում Մայքլ Ջեքսոնի հետ նկարահանվել է բրիտանական սուպերմոդել Նաոմի Քեմբելը: Ապրլի 26-ին սինգլը, որը դեբյուտացվել էր 46-րդ հորիզոնականի ներքո, բարձրանում է, և հասնում 6-րդ հորիզոնականին: Երգը կմնա հիթ շքերթում 20 շաբաթ շարունակ: «In The Closet»-ը, որը Բրիտանիայում թողարկվել էր ապրլի 21-ին , հայտնվում է «Թոփ 75» հիթ շքերթի 8-րդ հորիզոնականում: Դրանով երգի առաջխաղացումը «Թոփ 75»-ում ավարտվում է, սակայն այն անցկացնում է շքերթում 6 շաբաթ:

[խմբագրել] Jam

«Jam»-ը «Dangerous» ալբոմի 4-րդ սինգլն է: Հունիսի 19-ին երգի տեսահոլովակը առաջին անգամ ցուցադրեցին «Fox», MTV և BET հեռուստալալիքները: Տեսահոլովակում նկարահանվել է բասկետբոլի «աստղ» Մայքլ Ջորդանը, ռեփեր Հեվի Դին և Kriss Kross դուետը: Հուլիսի 11-ին երգը դեբյուտացվել է փոփ շքերթի 26-րդ հորիզոնականի ներքո, այն կմնա շքերթում 14 շաբաթ շարունակ: Սա Մաքյլի ամենաանհաջող ներկայութունն էր «Billboard»-ում, «One Day In Your Life» երգից հետո, որը 1981 թվականին հասել էր ընդամենը 55-րդ հորիզոնականին: Երգի ցածր հորիզոնականը, որոշ չափով կապված էր, սիգնլի ուշ թողարկումից: Սևամորթ կատարողների հիթ շքերթում «Jam»-ը հասավ 3-րդ հորիզոնականի , երգը շքերթում մնաց ընդհանուր առմամբ 12 շաբաթ:

[խմբագրել] Give In To Me

Հունիսի 25-ին Մայքլը սկսեց «Give In To Me» երգի տեսահոլովակի նկարահանումը: Տեսահոլովակում նկարահանվել է նաև Սլեշը:

[խմբագրել] Who Is It

Հուլիսի 13-ին BBC2 հեռուստաալիքի «DEF II» ծրագրի ընթացքում տեղի է ունեցել «Who Is It»երգի տեսահոլոակի պրեմիերան: Ամբողջ ծրագիրը նվիրված էր Մայքլ Ջեքսոնին: Հուլիսի 19-ին, Բրիտանիայում հուլիսի 13-ին թողարկված և «Թոփ 75»-ի 12-րդ հորիզոնականից դեբյուտացված սինգլը, հասավ 10-րդ հորիզոնականի, ընդհանուր առմամբ այն մնաց հիթ շքերթում 7 շաբաթ շարունակ:

[խմբագրել] Heal The World

«Heal The World» սինգլը թողարկվեց Բրիտանիայում թողարկվեց նոյեմբերի 23-ին: «Թոփ 75»-ում այն դեբյուտացվել է 3-րդ հորիզոնականի ներքո, այնուհետ բարձրացավ մինչ 2-րդ հորիզոնական, որտեղ և մնաց 5 շաբաթ շարունակ: Փոփ շքերթում այն գրավել էր 27-րդ հորիզոնականը, իսկ «Adult Contemporary» շքերթում 9-րդ հորիզոնակնը:

[խմբագրել] Շապիկ

Հատուկ պետք է նշել այս ալբոմի շապիկը, որի պատրաստումը տևել էր 6 ամիս, «Sony Music» ընկերության գլխավոր արտ. դիրոկտոր Նենսի Դոնալդը, Մայքլը և նկարիչ Մարկ Ռայնդենը ստեղծեցին շատ վառ շապիկ, Ջեքսոնի խոսքերով, նա ցանկանում էր, որ յուրաքանչյուրը ինքն իր համար լրացնի այն բացը, որը կար դիմակի ետևում:

[խմբագրել] Կոմերցիոն հաջողություն

Դեկտեմբերի 3-ին «Sony Music» ընկերությունը հատարարեց, որ ալբոմի վաճառքը ԱՄՆ-ում հասել է 5 մլն. օրինակի: Այլ պետություններում ալբոմի վաճառքը հասել է 4 մլն. օրինակի: ֆրանսիայում ալբոմը դարձավ ամենավաճառվող ալբոմը: Բրիտանիոյում այն դարձավ «պլատինե»: Իսկ «Black Or White» սինգլը դարձավ «արծաթե»: դեկտեմբերին հայտնի դարձավ , որ ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է 14 մլն. օրինակով: Հունվարին «Black Or White» սինգլը դարձավ «պլատինե»: 2010 թվականի դրությամբ աշխարհում վաճառվել է ալբոմի ավելի քան 32 մլն օրինակ:

[խմբագրել] Հատուկ թողարկումներ

2008 թվականին եղել է ալբոմի վերաթողարկումը, սակայն այս անգամ ալբոմի հետ նույն տուփում էր գտնվում Dangerous - The Short Films DVD-ին.

Ալբոմի ալտերնատիվ տարբերակները թողարկվել են սահմանափակ քանակով, այն էլ միայն մի քանի երկրներում, հիմնականում այդ թողարկումները կոլլեկցիոներների համար են: Դրանցին կարել է նշել 2 ամենահաջողված հատուկ թողարկումները, դրանք են Ճապոնիայում 1993 թվականին թողարկված տարբերակը, որը պարունակում էր «Dangerous» ալբոմի երգերից մի քանիսի ռեմիքսները և նույն թվականին Ավստրալիայում թողարկված տարբերակը, որը նույնպես պարունակում էր բոնուս ռեմիքսներ:

2001 թվականի հոկտեմբերի 16-ին եղել է ալբոմի միջազգային վերաթողարկումը, այն թողարկվել էր Մայքլի Invincible ալբոմի թողարկումից 2 շաբաթ առաջ: Վերաթողարկված տարբերակը կրում էր Dangerous - Special Edition անվանումը: Միառժամանակ նաև թողարկվել են Off the Wall, Thriller և Bad ալբոմները: Վերաթողարկված տարբերակը նաև պարունակում էր 24 էջանոց, նախկինում չթողարկված նկարներով բուկլետ: Այս տարբերակը Բրիտանիայի հիթ շքերթներում գրավեց 108-րդ հոիզոնականը («Dangerous» ալբոմի 4 վերաթողարկումներից միայն մեկը չի մտել բրիտանական «Թոփ 75»): Իսկզբանե պլանավորված էր, որ վերաթողարկված տարբերակը պետք է լիներ կրկնակի, առաջին սկավառակը պետք է պարունակեր օրիգիալ ալբոմի երգացանկը, իսկ 2-րդում պետք է տեղ գտնեին բոնուս երգերը, սակայն վերջի պահին Մայքլը հրաժարվեց այդ մտքից, չնայաս դրան այդ բոնուսների մեծամասնությունը տարածվեց համացանցի շնորհիվ: Այդ բոնուսների պաշտոնապես թողարկվել են միայն 2 երգ, դրանք են "Dangerous" [Early Version] և "Monkey Business": Այդ երգերը թողարկվել են 2004 թվականին The Ultimate Collection բոքս սեթ-ում:

[խմբագրել] Dangerous - The Remix Collection (Ճապոնիա)

Dangerous - The Remix Collection
Թողարկվել է 1993 թվականի սեպտեմբեր
Ժանր Ռոք / Black contemporary
Լեզու Անգլերեն
Լեյբլ Epic
  1. "Black or White" (C&C House/Club Mix) (7:33)
  2. "Remember the Time" (New Jack Main Mix) (6:47)
  3. "Remember the Time" (Ա կապելլա) (3:34)
  4. "In the Closet" (Reprise) (2:45)
  5. "In the Closet" (The Underground Mix) (5:47)
  6. "Who Is It" (Lakeside Dub) (6:38)
  7. "Who Is It" (Moby's Raw Mercy Dub) (8:59)
  8. "Jam" (Silky 7") (4:12)
  9. "Jam" (Roger's Jeep Mix) (6:03)
  10. "Give in to Me" (Vocal Version) (4:42)

[խմբագրել] Dangerous - Collector's Edition (Ավստրալիա)

Սկավառակ 1 - Dangerous
Սկավառակ 2
  1. "Who Is It" (IHS Mix) (7:58)
  2. "Black or White" (The Clivilles & Cole House/Club Mix) (7:33)
  3. "Jam" (Teddy's Jam) (5:48)
  4. "In The Closet" (The Mission) (9:20)
  5. "Give In To Me" (Vocal Version) (4:43)
  6. "Remember The Time" (Silky Soul 12" Mix) (7:05)
  7. "Rock With You" (Masters At Work Remix) (5:29)
  8. "Don't Stop 'Til You Get Enough" (Roger's Underground Remix) (6:22)

[խմբագրել] 2001 թվականի հատուկ թողարկումում չթողարկված բոնուս CD-ի երգերը, ըստ համացանցում տարծված ինֆորմացիայի

01. Bumper Snippet (Kid)

02. Monkey Business

03. Work That Body

04. If You Don't Love Me

05. Serious Effect [Featuring LL Cool J]

06. Happy Birthday Lisa

07. She Got It

08. What About Us

09. For All Time [Alternate Version]

10. Dangerous [Alternate Version]

11. Give In To Me [Alternate Version]

12. Gone Too Soon [Alternate Version]

13. (Keep It) In The Closet [Alternate Version]

14. Who Is It [Alternate Version]

15. Keep The Faith [Alternate Version]

16. Bonus Track - I'll Be There [Adult Version]

17. Bonus Track - Black Or White [Remix By Clivilles & Cole]

[խմբագրել] Սերտեֆիկացիա

Երկիր Սերտեֆիակացիա Վաճառք
Ավստրալիա 9x Պլատինե 630,000 [3]
Ավստրիա 4x Պլատինե 80,000 [4]
Բրազիլիա 2x Պլատինե 600,000 [5]
Կանադա 6x Պլատինե 600,000 [6]
Ֆինլանդիա Պլատինե 61,896 [7]
Գերմանիա 4x Պլատինե 2,000,000 [8]
Հունգարիա Պլատինե 6,000 [9]
Մեքսիկա Պլատինե + Ոսկի[10] 650,000 [11]
Niderlandne8 3x Պլատինե 240,000[12]
Նոր Զելանդիա 6x Պլատինե[13] 90,000[14]
Շվեդիա 3x Պլատինե [15]
Շվեյցարիա 5x Պլատինե 250,000 [16]
Մեծ Բրիտանիա 6x Պլատինե 1,800,000 [17]
ԱՄՆ 7x Պլատինե 7,000,000 [18]

[խմբագրել] Գրաված հորիզոնականներ

Տարի Հիթ շքերթ Հորիզոնական
1991 Billboard 200 1
Norwegian Albums Chart
Australian ARIA Albums Chart
UK Albums Chart
1992 Billboard 200
Norwegian Albums Chart
Australian ARIA Albums Chart
1993 New Zealand Albums Chart
2009 Poland Albums Chart[19] 6
Mexican AMPROFON Top 100 Albums[20] 6
Brazil Top 10 CD ABPD 4[21]

[խմբագրել] Աղբյուրներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով