Լուսնային քայլվածք
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Լուսնային քայլվածք» (անգլերեն`moonwalk), պարային շարժում է, որի հնարումըսխալմամբ[փա՞ստ] վերագրում են Բիլլ Բեյլին, չնայած նրան, որ իսկզբանե այս շարժումը կոչվում էր «լուսնաքայլային էֆֆեկտ» և հանդիպում էր որոշ աֆրո-ամերիկյան պարերում սկսած 1920թ-ններից: Այն ինչ պոպուլիզացրել է Մայքլ Ջեքսոնը կոչվում է «լուսնաքայլային էֆֆեկտ» , հանդիսատեսի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ձգողականության ուժերը վերացել են: Պարողը կարծես շարժում է առաջ, սակայն իրականում անընդհատ ետ է գնում: Լուսնային քայլվածքը դարձավ Մայքլ Ջեքսոնի «այցեքարտը» , նա այն կատարում էր միայն «Billie Jean» երգի ժամանակ:
«Լուսնային քայլվածք»-ը աշխարհի ամենաճանաչելի շարժումներից մեկն է: Սովորաբար պարողը այն կատարում է կողքով կանգնելով հանդիսատեսին:
Մայքլ Ջեքսոն [խմբագրել]
Մայքլը առաջին անգամ ցուցադրեց այդ շարժումը 1983 թվականի մարտի 25-ին կազմակերպված «Motown 25: Երեկ, Այսօր, Ընդմիշտ» համերգին: Նա հագել էր սև տաբատ, արծաթագույն փայփլուն վերնաշապիկ, սև գույնի, բարակ, փայփլուն ժակետ, ձախ ձեռքին նա հագել էր սվարովսկու բյուրեղներով բյուրեղապատ ձեռնոց: