Who Is It

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Who Is It»
«Who Is It» սինգլի շապիկը (Մայքլ Ջեքսոն, 1992)
Մայքլ Ջեքսոնի սինգլը
«Dangerous» ալբոմից
«Բ» կողմ«Rock with You» (Masters At Work Remix)
Թողարկվածօգոստոսի 31, 1992
Ֆորմատ7", 12", CD, CS
Ձայնագրված1991
Ժանրռիթմ-էնբլյուզ, սոուլ
ԵրգահանՄայքլ Ջեքսոն[1]
Տևողություն6:34
ԼեյբլEpic Records
ՊրոդյուսերՄայքլ Ջեքսոն
Բիլլ Բոտրելլ
Մայքլ Ջեքսոնի սինգլների ժամանակագրություն
«Jam»
(1992)
«Who Is It»
(1992)
«Heal the World»
(1992)

«Who Is It» («Ո՞վ է սա»), ամերիկացի հեղինակ-կատարող Մայքլ Ջեքսոնի երգը։ Երգչի Dangerous 8-րդ ստուդիական ալբոմի 5-րդ սինգլն է, թողարկվել է Epic Records լեյբլում 1992 թվականի օգոստոսի վերջին։ Կոմպոզիցիան ռիթմ-էն-բլյուզ և սոուլ ժանրերով է, տեքստում երգիչը պատմում է աղջկա դավաճանության մասին։

Ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 14-րդ տեղը, Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում՝ 6-րդ։ Բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթում «Who Is It» երգը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Երգի տեսահոլովակը նկարահանել է Դևիդ Ֆինչերը։ Հոլովակի պրեմիերան եվրոպական հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 1992 թվականի հուլիսի 13-ին, որից հետո Ջեքսոնի խնդրանքով այն վերանայվել է։ ԱՄՆ հեռուստատեսությունների ռոտացիայում ներկայացվել է միայն նախորդ տեսահոլովակի և երաժշտի համերգային ելույթների մոնտաժը։

Ստեղծման պատմություն և կոմպոզիցիայի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի գաղափարը Ջեքսոնի մոտ ծագել է 1989 թվականին՝ Bad World Tour համերգային շրջագայության ավարտից հետո, նա կապվել է Բիլլ Բոտրելլի հետ և նրա համար երգել բասի շարքը։ Երգիչը ցույց է տվել այն, ինչ ուզում է ստանալ բիթբոքսի օգնությամբ կատարվող ձայնագրության արդյունքում[2]։ «Who Is It» երգը ձայնագրվել է Dangerous ալբոմի նախապատրաստման ընթացքում, ըստ Բոտրելլի՝ կոմպոզիցիայի ստեղծման գործընթացն ընթացել է արագ, գրեթե առանց խորհրդակցությունների։ Երգի ներածականն ու ավարտը գրեթե անփոփոխ են մնացել հենց ձայնագրման սկզբից[2]։ Երգում հնչող կանացի սոպրանոն կատարել է Լինդա Հարմոնը[3]։

Կոմպոզիցիայի տեքստում Ջեքսոնը, իմանալով աղջկա դավաճանության մասին, փորձում է կռահել, թե նա ում է ընտրել իր փոխարեն և ինչու է իրեն թողել միայնակ. «Who Is It» երգը չափավոր տեմպով և ռե մինոր տոնայնությամբ ստեղծագործություն է, պատկանում է ռիթմ-էն-բլյուզ և սոուլ ժանրերին[3][4][5]։ Երաժշտությունն ունի բազմաշերտ կառուցվածք, ուշադիր լսելու դեպքում ունկնդիրն ուշադրություն է դարձնում թավջութակի ձայնին, ֆլեյտայի սոլոյին և զիլ լարայիններին[3]։ Կոմպոզիցիան սկսում է ձայնը, որ երկու անգամ երգում է պարզ երաժշտական արտահայտությունը։ Նրա հնչյունավորումը կառուցված է միջնադարյան քրիստոնեական ժամերգության օրինակով, որ օգտագործվում էր սաղմոսարանների ընթերցման համար[6]։ «Կարելի է ենթադրել, որ հետագայում հնչում է այդ գեղեցիկ երաժշտության մեկ այլ վարիացիա, բայց, ըստ էության, ունկնդիրներին ցնցում է բոլորովին այլ աշխարհի լեզվի ռիթմով»,– գրում է երաժշտագետ Սյուզան Ֆաստը։ Բանաստեղծական երկի մոտիվները շարունակում են զիլ հնչել բարձր բասի շարքի ֆոնին[6]։ Ըստ Ֆաստի՝ «Who Is It» երգն ստեղծում է ռիթմիկ ծեծանի և գեղեցիկ մեղեդու միջև տեղի ունեցող պայքարի տպավորություն, որը կոմպոզիցիայի զարգացման հետ դուրս է գալիս կրոնական երգի սահմաններից ու այնուհետև ի հայտ է գալիս ֆլեյտայի կատարումը, իսկ երգի վերջում նրան փոխանցվում է թավջութակի ձայնը։ Նա ընդգծել է երաժշտության բարձր որակն ու նրա կառուցվածքը։ Ջեքսոնը կիրառել է մի շարք տարբեր ձևեր բարձր հնչեղության լարային նվագախմբով ստեղծված մեղեդին օգտագործելու համար[6]։

Սինգլի թողարկում և քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Epic Records ձայնագրման ընկերությունը նախատեսել էր որպես Dangerous սկավառակի 5-րդ սինգլ թողարկել «Give in to Me» երգը։ Սակայն այն բանից հետո, երբ Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ Ջեքսոնը ա կապելլա և բիթբոքս կատարել է «Who Is It» երգը, լեյբլի ղեկավարները, նկատելով երգի աճող համբավը, կազմակերպել են նրա թողարկումը[2][7]։ Սինգլը վաճառքի է ընդունվել CD-ներով, խտասկավառակներով, ձայնապնակներով[8]։ Billboard Hot 100 ամերիկյան հիթ-շքերթում կոմպոզիցիան դարձել է 14-րդը, իսկ Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում՝ 6-րդը[9][10]։ Բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթում «Who Is It» երգն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը[11]։

PopMatters պորտալում «Who Is It» երգը ճանաչվել է Ջեքսոնի կատալոգի ամենատպավորիչ թրեքներից մեկը[12]։ The Guardian օրաթերթում նկատել են, թե, ինչքան ճիշտ ընկնելով տակտի մեջ, երգիչը հեկեկում է երգի կատարման ժամանակ. «Մի՞թե դա ամենաֆանկային լացը չէ ամբողջ պատմության մեջ»[13]։ Rolling Stone ամսագրի քննադատը նշել է, որ «Who Is It» ստեղծագործությունը Ջեքսոնի առաջին երգն է դավաճանության մասին[14]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը նկարահանել է Դևիդ Ֆինչերը։ Դրա պրեմիերան եվրոպական հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 1992 թվականի հուլիսի 13-ին։ Ջեքսոնը դժգոհ է մնացել «Who Is It» երգի սկզբնական խմբագրումից, և արդյունքում տեսահոլովակը վերանայվել է[15]։ ԱՄՆ-ում Ֆինչերի հոլովակը թողարվել է Dangerous - The Short Films հավաքածուի DVD-ով, իսկ հեռուստատեսության ռոտացիան ներառել է ավելի վաղ թողարկված տեսահոլովակի ու Ջեքսոնի ելույթների մոնտաժը[16]։

Ըստ տեսահոլովակի սյուժեի՝ հերոսն իր ընկերուհու տանը գտնում է Ալեքս անունով մեկի այցեքարտը։ Սկզբում նա մտածում է, որ աղջիկն իրեն դավաճանում է ինչ-որ մեկի հետ։ Բայց աստիճանաբար հանդիսատեսին պարզ է դառնում, որ աշխատում է որպես բարձր դասի զանգով աղջիկ, իսկ այցեքարտում նրա անուններից մեկն է։ Հերոսը գնում է տուն, փաթեթավորում իրերը և նստում ուղղաթիռ։ Երբ աղջիկը գալիս է նրա հետևից, շեմին նրան դիմավորում է տնային աշխատողը։ Նա բացատրություն է պահանջում, իսկ հերոսը, ի պատասխան, հատակին է նետում նրա բազմաթիվ այցեքարտերը։

Rolling Stone ամսագրի քննադատները հոլովակն անվանել են «անչափ գեղեցիկ», ինչպես նաև նշել. «Ֆինչերի և Ջեքսոնի համագործակցությունն արդեն ենթադրում է էլեգանտ, չարագուշակ և անզիջում ոճ»[17]։

Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Ջեքսոն – բառեր, երաժշտություն, վոկալ, բեք-վոկալ, վերադաշնակում
  • Բիլլ Բոտրելլ – ձայնագրություն, հարվածային
  • Բիլլ Բոտրելլ (սինթեզատոր ), Լյուիս Ջոնսոն (բաս-կիթառ) – բասային դերերգ
  • Բրայան Լորեն – հարվածային
  • Բրեդ Բաքսեր, Դեյվիդ Պեյչ – ստեղնաշարային վերադաշնակում
  • Բրեդ Բաքսեր, Մայքլ Բոդիկեր, Դեյվիդ Պեյչ, Ջեյն Ուինդինգ – ստեղնաշարային և ծրագրավորում
  • Ջորջ դել Բարիո – լարային վերադաշնակում
  • Էնդրե Գրանատ – կոնցերտմայստեր
  • Լարրի Կարբեթ – թավջութակի սոլո
  • Լինդա Հարմոն, Մայքլ Ջեքսոն – սոպրանո

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ 7" (համարը Epic Records կատալոգում՝ 658179 7)[8]
Ա կողմ
# Անվանում Տևողություն
1. «Who Is It»   4:10
Բ կողմ
# Անվանում Տևողություն
2. «Rock with You» (Masters At Work Remix) 6:19
  • Եվրոպա 12" (համարը Epic Records կատալոգում՝ 658179 6)[8]
Ա կողմ
# Անվանում Տևողություն
1. «Who Is It» (Patience Mix) 7:44
2. «Who Is It» (The Most Patience Mix) 7:44
Բ կողմ
# Անվանում Տևողություն
3. «Who Is It» (IHS Mix) 7:58
4. «Who Is It» (P-Man Dub) 7:31

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1992-93) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[18] 34
Ավստրիա Ö3 Austria Top 75[19] 5
Բելգիա Ultratop Flanders[20] 9
Բելգիա (VRT Top 30 Flanders)[21] 5
Կանադա (RPM Dance)[22] 5
Ֆրանսիա SNEP[23] 8
Գերմանիա Media Control AG[24] 9
IRMA[25]
Իտալիա (FIMI)[26] 18
Նիդերլանդներ Dutch Top 40[27] 15
Նիդերլանդներ Mega Single Top 100[28] 13
Նոր Զելանդիա RIANZ[29] 16
Նորվեգիա VG-lista[30] 10
Լեհաստան (LP3)[31] 3
Շվեդիա Sverigetopplistan[32] 24
Շվեյցարիա Schweizer Hitparade[33] 14
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[34] 10
US Billboard Hot 100[35] 14
US Billboard Hot Dance Club Play[35] 1
US Billboard Hot Dance Music/Maxi-Singles Sales[35] 1
US Billboard Hot R&B Singles[35] 6
US Billboard Rhythmic Top 40[35] 21
US Billboard Top 40 Mainstream[35] 6
US Cash Box[36] 5
Հիթ-շքերթ (2009) Ամենաբարձր
հորիզոնական
Շվեյցարիա Schweizer Hitparade[37] 49

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1992) Հորիզոնական
Բելիգիա (Ultratop 50 Flanders)[38] 95
Իտալիա (FIMI)[26] 98
Լեհաստան (LP3)[39] 37
Հիթ-շքերթ (1993) Հորիզոնական
Կանադա (RPM Top 100 Hit Tracks)[40] 64

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ISWC-Net
  2. 2,0 2,1 2,2 Вогель, 2013, էջ 207
  3. 3,0 3,1 3,2 Вогель, 2013, էջ 208
  4. «Who Is It By Michael Jackson» (անգլերեն). musicnotes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. McMillian, Stephen. (2015 թ․ հունիսի 25). «Celebrating Michael Jackson's Top Ten Solo TV Performances» (անգլերեն). soultrain.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 Fast, 2014, էջ 112
  7. Halstead et al, 2003, էջ 103
  8. 8,0 8,1 8,2 «Michael Jackson ‎— Who Is It» (անգլերեն). Discogs. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. «The Hot 100» (անգլերեն). Billboard. 1993 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. «Top Hip-Hop Songs/R&B Songs Chart» (անգլերեն). Billboard. 1993 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. «Michael Jackson. Artist» (անգլերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  12. «Michael Jackson, Dangerous, and the Reinvention of Pop» (անգլերեն). PopMatters. 2011 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. Beaumont-Thomas, Ben. (2009 թ․ հուլիսի 6). «Dangerous was Michael Jackson's true career high» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  14. Light, Alan. (1992 թ․ հունվարի 1). «Michael Jackson — Dangerous Album Review» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  15. Halstead et al, 2003, էջ 101
  16. Halstead et al, 2003, էջ 102
  17. «Michael Jackson's 20 Greatest Videos: The Stories Behind the Vision» (անգլերեն). Rolling Stone. 2014 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  18. Australian-charts.com — Michael Jackson — Who Is It. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է October 23, 2014.
  19. Michael Jackson — Who Is It Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է October 23, 2014.
  20. Ultratop.be — Michael Jackson — Who Is It (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 23, 2014.
  21. «Radio 2 Top 30 : 8 augustus 1992» (հոլանդերեն). Top 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  22. «Dance/Urban – Volume 57, No. 23, June 19 1993». RPM. Library and Archives Canada. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  23. Lescharts.com — Michael Jackson — Who Is It (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 23, 2014.
  24. Michael Jackson - Who Is It (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է October 23, 2014.
  25. "The Irish Charts – Search Results – Who Is It". Irish Singles Chart. Ստուգվել է October 23, 2014.
  26. 26,0 26,1 «I singoli più venduti del 1992» (իտալերեն). Hit Parade Italia. Creative Commons. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  27. Nederlandse Top 40 - Michael Jackson - Who Is It search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է October 23, 2014.
  28. Dutchcharts.nl — Michael Jackson — Who Is It (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է October 23, 2014.
  29. Charts.org.nz — Michael Jackson — Who Is It. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է October 23, 2014.
  30. Norwegiancharts.com — Michael Jackson — Who Is It. VG-lista. Hung Medien. Ստուգվել է October 23, 2014.
  31. «WHO IS IT? – Michael Jackson» (լեհերեն). LP3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  32. Swedishcharts.com — Michael Jackson — Who Is It. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է October 23, 2014.
  33. Michael Jackson — Who Is It swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 23, 2014.
  34. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է October 23, 2014.
  35. 35,0 35,1 35,2 35,3 35,4 35,5 «Dangerous – Awards». AllMusic. All Media Network. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  36. «CASH BOX Top 100 Singles – Week ending MAY 22, 1993». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.. Cash Box.
  37. Michael Jackson — Who Is It swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է October 23, 2014.
  38. «Jaaroverzichten 1992» (հոլանդերեն). Ultratop. Hung Medien. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  39. «Podsumowanie Roku 1992» (լեհերեն). LP3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  40. «Top Singles - Volume 58, No. 23, December 18 1993». RPM. Library and Archives Canada. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]