Փոլ Մաքքարթնի

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեր Փոլ Մաքքարթնի

Սեր Փոլ Մաքքարթնի (Sir James Paul McCartney, ծնված 1942 թ. Հունիսի 18-ին) անգլիացի ռոք երգիչ է, երգերի հեղինակ և մուլտիգործիքավորող, որ մեծ ճանաչում է ձեռք բերել որպես The Beatles-ի հիմնադիրներից մեկը: Ջոն Լեննոնի հետ նա ստեղծեց աշխարհի ամենահաջողակ հորինողական համագործակցություններից մեկը և ստեղծեց ռոքի և փոփի պատմության ամենասիրված երգերի մի ստվար մասը: Մաքքարթնին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենահաջողակ երաժիշտ-երգահան շուրջ 60 "ոսկե" դիսքերով և 100 մլն վաճառված սինգլներով: Նրա և Լեննոնի "Yesterday"-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ կատարված երգը: Եղել է Wings խմբի ղեկավարը:

[խմբագրել] Արտաքին Հղումներ