This Summer's Gonna Hurt like a Motherfucker

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«This Summer's Gonna Hurt like a Motherfucker»
«This Summer's Gonna Hurt like a Motherfucker» սինգլի շապիկը (Maroon 5, )
Maroon 5սինգլը
«V» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 15, 2015 (2015-05-15)
ՖորմատԵրաժշտության ներբեռնում
Ձայնագրված2015
ԺանրՍինտփոփ
ԵրգահանShellback
Տևողություն3:44
ԼեյբլInterscope Records
ՊրոդյուսերShellback
Maroon 5-ի սինգլների ժամանակագրություն
«Sugar»
(2015)
«This Summer's Gonna Hurt like a Motherfucker»
(2015)
«Feelings»
(2015)

«This Summer's Gonna Hurt like a Motherfucker» (նաև հայտնի է որպես «This Summer's Gonna Hurt...» կամ «This Summer»), ամերիկյան Maroon 5 խմբի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի մայիսի 15-ին՝ որպես խմբի «V» կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ[1]։ Երգը գրվել է խմբի վոկալիստ Ադամ Լևինի և երգերի հեղինակ/երաժշտական պրոդյուսեր Shellback-ի կողմից, ով նաև երգի պրոդյուսերն է[2]։ Սա սինտփոփ ժանրի ստեղծագործություն է այն մասին[3], թե ինչպես է երգի կատարողը գերվել բարետես արտաքին ունեցող մի աղջկանով, ով այդքան էլ խելացի չէ և կյանքում միայն հետաքրքրված է նյութական արժեքներով[4]։

Երգը դրական ընդունելության է արժանացել երաժշտական քննադատների կողմից, որոնցից շատերը այն համարել են 2015 թվականի ամռան հիթ։ Երգը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը[5]։ Այն նաև հորիզոնականներ է զբաղեցրել Կանադայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Եվրոպական մի շարք այլ երկրների հիթ շքերթներում[6][7][8]։ Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Թրևիս Շնայդերը և Ադամ Լևինը, նկարահանվել է Լոնդոնում և թողարկվել է 2015 թվականի մայիսի 30-ին[9]։ Տեսահոլովակն այն մասին է, թե ինչպես է Լևինը ետնաբեմում նախապատրաստվում իր ելույթին և բեմ բարձրանում[9]։ Երաժշտական քննադատները տեսահոլովակն անվանել են «աշխատանքի համար վտանգավոր», քանի որ տեսահոլովակում մի պահ ցուցադրվում է մերկ տեսարան[10]։ Maroon 5-ը երգը կատարել է «The Voice» նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ[11], ինչպես նաև իր համերգային շրջագայությունների ժամանակ։ Թողարկվել է նաև երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որի հեղինակն է շվեդ դիջեյ Ալեսոն[12]։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի պաշտոնական ռեմիքսի հեղինակը շվեդ դիջեյ Ալեսոն է:

2014 թվականի օգոստոսին խումբը թողարկեց իր հինգերորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «V» անվանումը[13]։ Ալբոմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում և դարձավ խմբի երկրորդ ալբոմը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[14]։ Ալբոմի «Maps», «Animals» և «Sugar» երգերը թողարկվեցին որպես սինգլներ և ունեցան կոմերցիոն մեծ հաջողություն[15]։ Ալբոմը գովազդելու նպատակով 2015 թվականի փետրվարին խումբը սկսեց իր համերգային շրջագայությունները ամբողջ աշխարհով[16]։

2015 թվականի մայիսի 6-ին հայտարարվեց, որ առաջիկայում Maroon 5-ը պատրաստվում է վերաթողարկել «V» ալբոմը և այն ներառելու է խմբի նոր սինգլը, որը կոչվում է «This Summer's Gonna Hurt»[1]: Մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ երգի պաշտոնական անվանումը լինելու է «This Summer's Gonna Hurt like a Motherfucker»[17]: Համացանցում հայտնվեց նաև սինգլի շապիկը, որի վրա պատկերված է ջրի ալիք և գրված է երգի անվանումը[17]։ Չնայած ի սկզբանե երգը նախատեսված էր ներկայացնել մայիսի 17-ին[1], սակայն այն թողարկվեց երկու օր ավելի շուտ՝ մայիսի 15-ին և դարձավ ալբոմի չորրորդ սինգլը[18]։ Նույն օրը՝ մայիսի 15-ին, վաճառքի դուրս եկավ նաև «V» ալբոմի վերաթողարկված տարբերակը[19]։ Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որի հեղինակն է շվեդ դիջեյ Ալեսոն, թողարկվել է 2015 թվականի հունիսի 29-ին iTunes-ում[12]։ Խոսելով երգի մասին՝ Ալեսոն ասել է․ «Դա այն երգերից է, որ դուք պետք է լսեք շատ բարձր հնչողությամբ։ Այն ինձ համար ամառվա երգն է»[20]։ Լևինը իր Թվիթթերի էջում Ալեսոյի ստեղծած ռեմիքսը անվանել է «ապշեցուցիչ»[21]։

Երաժշտություն և տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի վոկալիստ Ադամ Լևինը երգի համահեղինակ է:

Երգը գրվել է խմբի վոկալիստ Ադամ Լևինի և շվեդ երաժշտական պրոդյուսեր/երգերի հեղինակ Shellback-ի կողմից, ով նաև զբաղվել է երգի պրոդյուսերական աշխատանքով[2]։ Shellback-ի հետ խումբը նախկինում բազմիցս աշխատել է[22], իսկ առաջին անգամ նրանք համագործակցել են 2011 թվականին, երբ խումբը աշխատում էր իր «Moves like Jagger» սինգլի վրա[23]։ «This Summer's Gonna Hurt like a Motherfucker» երգը 3 րոպե 44 վայրկյան տևողությամբ սինտփոփ ստեղծագործություն է[3][24][25]։ Երգը մի աղջկա մասին է, ով իր գեղեցկությամբ ու գրավչությամբ գերել է երգը կատարողին։ Երգի առաջին տան մեջ Լևինը երգում է․ «Նրա մարմինը տաք է/Նրա մարմինը նման է ամռանը/Ես տրանսի մեջ եմ կամ դրա նման մի բան»։ Հաջորդ մասերում պարզ է դառնում, որ չնայած այդ աղջիկը ունի գեղեցիկ արտաքին, սակայն նա այդքան էլ խելացի չէ, ու կյանքում նրան միայն հետաքրքրում են նյութական արժեքները։ Հատվածներից մեկում Լևինը երգում է․ «Ես տեսնում եմ նրան հիմարի պես պարելիս/Կարծես թե նա 17 տարեկան է ու լավն է/Նա իրոք մտածում է, թե կարող է շարժվել/Բայց դա պարզապես զզվելի է»։ Երգի կատարողը գիտակցում է, որ ապագա չունի այդ աղջկա հետ, սակայն չի կարող դիմադրել նրա գեղեցկությանը[4]։ Երգի կրկներգում բազմիցս օգտագործվում է «fuck» բառը, որը ռադիո հեռարձակումներում և կենդանի ելույթների ժամանակ սովորաբար չի հնչում, քանի որ հայհոյանք է[26]։ «AXS» կայքի լրագրող Բրիթնի Ֆրեդրիկը գրել է, որ խումբը վերջին անգամ այդ բառը այսքան շատ օգտագործել էր 2007 թվականին թողարկված իր «Makes Me Wonder» սինգլում[27]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ «Bustle» ամսագրի լրագրող Ալեքս Քրիտսելիսն երգը անվանել է «աներևակայելի գրավիչ» և գրել է, որ հավանաբար այն կհնչի ամենուրեք 2015 թվականի ամառվա ընթացքում[28]։ Ըստ «E! Online» կայքի լրագրող Զաք Ջոնսոնի՝ երգի կրկներգը կարող է դառնալ ամռան ամենագրավիչ կրկներգը[29]։ «HitFix» կայքի լրագրող Քեթի Հեսթին երգը համեմատել է բրիտանացի երգչուհի Էլլի Գոլդինգի երգերի հետ, ինչպես նաև ավելացրել է, որ այս երգը ունի մի հատված, որը կարծես թե «ծաղրում» է ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի «Fancy» երգին[30]։ «AXS» կայքի լրագրող Բրիթնի Ֆրեդրիկը գրել է, որ երգը առաջին անգամ լսելուց հետո այն դառնում է «տարօրինակ կերպով գրավիչ»[27]։ iHeartRadio ռադիոկայանի կայքը գրել է, որ ինչպես խմբի մյուս երգերը, այս մեկը նույնպես «ակնթարթորեն կխրվի ձեր գլուխը»[31]։ Ըստ «Mic» մեդիա ընկերության լրագրող Թոմ Բարնսի՝ չնայած այս երգը այդքան «վարակիչ» չէ, ինչպես խմբի «Sugar» կոչվող նախորդ սինգլը, սակայն սա փոխանցում է ամառվա զգացումը ունկնդիրներին[32]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն և սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնում գտնվող Wembley Arena արենան, որտեղ նկարահանվել է երգի տեսահոլովակը:

2015 թվականի մայիսի 28-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Wembley Arena արենայում կայացավ խմբի մենահամերգը, որի ընթացքում նաև նկարահանվեց տեսահոլովակը[9]։ Երգի սև/սպիտակ տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Թրևիս Շնայդերը և Ադամ Լևին, նկարահանվել է մի քանի րոպեում՝ առանց մոնտաժի[33]։ Ռեժիսորները ոգեշնչվել են 1990 թվականին էկրան բարձրացած «Փառավոր տղամարդիկ» (անգլ.՝ Goodfellas) ֆիլմից և երգիչ Էլթոն Ջոնի «I Want Love» երգի տեսահոլովակից, որոնց տեսարանները նույնպես նկարահանվել են առանց դադարների[33]։ Խումբը երգի տեսահոլովակը ներկայացրեց մայիսի 30-ին ՅուԹյուբի իր էջում[9]։ Տեսահոլովակի սկզբում ցուցադրվող մերկ տեսարանի պատճառով ՅուԹյուբը նախազգուշացում և պահանջ տեղադրեց տեսահոլովակի վրա, ըստ որի՝ դիտել ցանկացողները պետք է լինեն գրանցված այդ վիդեոհոսթինգում և լինեն 18 տարին բոլորած[34]։ Այդ զգուշացումից հետո, երբ տեսահոլովակը արդեն 1 միլիոնից ավել դիտում էր հավաքել, խումբը ՅուԹյուբից հեռացրեց տեսահոլովակը և հունիսի 1-ին այն տեղադրեց իր VEVO ալիքում, որի շնորհիվ այն կրկին հասանելի դարձավ ՅուԹյուբում և առանց զգուշացնող հաղորդագրության[34]։ Տեսահոլովակի այն հատվածը, որի ընթացքում Լևինը ամբողջովին մերկ մեջքով կանգնած է տեսախցիկի առջև, մեծ ուշադրության արժանացավ հանդիսատեսի և քննադատների կողմից[35]։ Ռեժիսոր Թրևիս Շնայդերը նշել է, որ Լևինը սկզբում տատանվում էր մերկ տեսարանը ներառել տեսահոլովակում թե ոչ, սակայն ի վերջո համաձայնել է[33]։ Խոսելով այդ տեսարանի մասին՝ Շնայդերը նաև ասել է․ «Դա իրականություն է։ Մինչև շոուն նա դուրս է գալիս լոգարանից, փաթաթվում է սրբիչով և այն դեն է նետում, որպեսզի հագնվի։ Աբսուրդ է, թե ինչքան շատ բռնության ու թրմանյութերի օգտագործման տեսարաններ կարող են ցուցադրվել հեռուստատեսությամբ, Թվիթթերում, Ինստագրամում և այլուր, սակայն մարդու հետույք ցուցադրելը անընդունելի է։ Կարծում եմ` երկուսս էլ համաձայն ենք, որ ստանդարտները պետք է փոխվեն»[33]։ Հունիսի 12-ին VEVO-ում տեղադրվել է տեսահոլովակի մեկ այլ տարբերակ, որում մերկ տեսարանը փակված է ժպիտիկով, իսկ երգում հնչող հայհոյանքները փոխարինվել են «aha» բառով[36]։

Տեսահոլովակի սկզբում Լևինը, դուրս գալով լոգարանից, գնում է հանդերձարան, որտեղ սկսում է հանգվել։ Այնուհետև նա դուրս է գալիս հանդերձարանից և սկսում է քայլել դեպի բեմ տանող միջանցքով։ Հասնելով մուտքի մոտ՝ նա բարձրանում է բեմ, որտեղ նրան ողջունում է հանդիսատեսը։ Երբ կատարումը ավարտվում է, խմբի անդամները իջնում են բեմից և գնում նստում են իրենց մեքենաները, որպեսզի շարժվեն[37]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք հրատարակչություններ տեսահոլովակը անվանել են «աշխատանքի համար վտանգավոր» (անգլ.՝ not safe for work«Rolling Stone» ամսագրի լրագրող Դանիել Կրեփսը գրել է, որ այս տեսահոլովակը բացահայտում է 2 բան․ առաջինը, թե ինչպես է Լևինը պատրաստվում իր համերգներին և բեմ բարձրանում, իսկ երկրորդը՝ նրա մերկ մարմինը[37]։ «Daily Mail» թերթը տեսահոլովակն անվանել է «տպավորիչ», ինչպես նաև գրել է, որ որոշ երկրպագուներ այն դիտելով կարող են կորցնել իրենց խոսելու ընդունակությունը[38]։ «NewNowNext» կայքի լրագրող Ալեքսանդր Սթիվենսոնը հայտնել է իր ուրախությունը, որ այս տեսահոլովակում չկան արյունոտ մերկ տեսարաններ ինչպես խմբի «Animals» երգի տեսահոլովակում[39]։ «Music Times» կայքի լրագրող Կարոլին Մենյեսը գրել է, որ տեսահոլովակի մերկ տեսարանի շնորհիվ մենք վերջապես հասկացանկ թե ինչու է Լևինը ստացել «Աշխարհի ամենասեքսուալ տղամարդ» տիտղոսը «People» ամսագրի կողմից[40]։ «Mstarz» կայքը տպավորիչ է համարել այն, որ տեսահոլովակն նկարահանվել է մի քանի րոպեում և առանց դադարի։ Այդ կայքը նաև գրել է, որ չնայած տեսահոլովակի ամբողջ գաղափարը այն է, թե ինչպես է Լևինը պատրաստվում իր ելույթին, սակայն ըստ կայքի՝ ոչ բոլորին է դա հետաքրքրում, քանի որ նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնելու մերկ տեսարանին[10]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսի 19-ին խումբն առաջին անգամ երգը կատարել է NBC հեռուստաալիքի «The Voice» նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ, որտեղ Ադամ Լևինը ընդգրկված է ժյուրիի կազմում[11]։ Ելույթի ընթացքում խմբի անդամները կրում էին կոստյում, իսկ Լևինը իր ձեռքում պահում էր մեգաֆոն, որով երգում էր կրկներգի մասը[41]։ «AXS» կայքի լրագրող Լորի Մելթոնը դրական կարծիք էր հայտնել կատարման մասին, գրելով, որ Լևինը հանդիսատեսի ուշադրությունը գրավեց իր «կրքոտ ֆալցետներով»[41]։ «Hollywood Life» կայքի լրագրող Քեյսի Մինկը գրել է, որ այդ ելույթով խումբը ցույց տվեց թե ինչու է շուրջ մեկ տասնամյակ գլխավորում հիթ շքերթներ[11]։ 2015 թվականի մայիսից խումբը նաև կատարել է երգը իր համերգային շրջագայություննրի ժամանակ ամբողջ աշխարհով։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը թողարկման առաջին շաբաթում ամերիկյան Billboard Hot 100 հիթ շքերթ է մտել 67-րդ հորիզոնականով, իսկ հունիսի 27-ին վերջնական զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը[42][43]։ Կանադայի Canadian Hot 100 հիթ շքերթում երգը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, ավստրալիական ARIA Charts-ում այն զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը, իսկ Հարավային Կորեայի Gaon-ում զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը[6][7][8]։ Երգը նաև հորիզոնականներ է զբաղեցրել Եվրոպական մի շարք հիթ շքերթներում։

Շաբաթական հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100)[5] 23
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Adult Contemporary)[44] 21
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Adult Top 40)[45] 7
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Mainstream Top 40)[46] 19
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Dance/Mix Show Airplay)[47] 10
Ավստրալիա Ավստրալիա (ARIA)[7] 70
Ավստրիա Ավստրիա (Ö3 Austria Top 40)[48] 38
Բելգիա Բելգիա (Ultratop 50 Flanders)[49] 2
Բելգիա Բելգիա (Ultratop 50 Wallonia)[50] 3
Բուլղարիա Բուլղարիա (IFPI)[51] 4
Գերմանիա Գերմանիա (Media Control Charts)[52] 45
Դանիա Դանիա (Tracklisten)[53] 40
Իռլանդիա Իռլանդիա (IRMA)[54] 46
Իտալիա Իտալիա (FIMI)[55] 31
Լեհաստան Լեհաստան (Polish Airplay Top 20)[56] 16
Լիբանան Լիբանան (OLT 20)[57] 6
Լիբանան Լիբանան (OLT 20 English)[57] 3
Կանադա Կանադա (Canadian Hot 100)[6] 16
Կանադա Կանադա (CHR/Top 40)[58] 11
Կանադա Կանադա (Hot AC)[59] 16
Հարավային Կորեա Հարավային Կորեա (Gaon)[8] 38
Հունգարիա Հունգարիա (Rádiós Top 40)[60] 36
Հունգարիա Հունգարիա (Single Top 40)[61] 30
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (UK Singles Chart)[62] 40
Մեքսիկա Մեքսիկա (Mexico Ingles Airplay)[63] 1
Նիդերլանդներ Նիդերլանդներ (Single Top 100)[64] 39
Նիդերլանդներ Նիդերլանդներ (Dutch Top 40)[65] 30
Նորվեգիա Նորվեգիա (VG-lista)[66] 37
Շոտլանդիա Շոտլանդիա (Scottish Singles Chart)[67] 13
Շվեդիա Շվեդիա (Sverigetopplistan)[68] 52
Շվեյցարիա Շվեյցարիա (Schweizer Hitparade)[69] 56
Չեխիա Չեխիա (Rádio Top 100)[70] 39
Չեխիա Չեխիա (Singles Digitál Top 100)[70] 21
Սլովակիա Սլովակիա (Rádio Top 100)[70] 55
Սլովակիա Սլովակիա (Singles Digitál Top 100)[70] 22
Վենեսուելա Վենեսուելա (Pop General)[71] 19
Վենեսուելա Վենեսուելա (Pop Rock General)[71] 5
Վենեսուելա Վենեսուելա (Top Anglo)[72] 6
Ֆինլանդիա Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[73] 16
Ֆրանսիա Ֆրանսիա (SNEP)[74] 69

Տարեվերջի հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Adult Top 40)[75] 44
Կանադա Կանադա (Canadian Hot 100)[76] 84

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Maroon 5 To Release NEW SONG This Month (May 2015)». directlyrics.com. 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  2. 2,0 2,1 «Maroon 5 share their favourite sports feats in 'This Summer's Gonna Hurt' lyric video». Digital Spy. 2015 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 «Hear Maroon 5's List of Insults in 'This Summer's Gonna Hurt'». Rolling Stone. 2015 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 «Maroon 5's "This Summer's Gonna Hurt" Lyrics Have An Interesting Meaning That Might Actually Surprise You». Bustle. 2015 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 «Maroon 5 - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Maroon 5 - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 «ARIA Singles: Taylor Swift Bad Blood Spends Second Week At No 1». Noise11. 2015 թ․ հունիսի 6. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Gaon chart». Gaon. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Maroon 5's Adam Levine gets naked in 'This Summer's Gonna Hurt' music video». Digital Spy. 2015 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  10. 10,0 10,1 «Adam Levine Shows Naked Butt in [NSFW VIDEO] for Maroon 5 "This Summer's Gonna Hurt Like A Motherf*cker"». Mstarz. 2015 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Maroon 5 Crushes 'This Summer's Gonna Hurt' On 'The Voice' Finale». Hollywood Life. 2015 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  12. 12,0 12,1 «This Summer (Maroon 5 vs. Alesso) - Single by Maroon 5 & Alesso». iTunes. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  13. «V review – Maroon 5 revel in sugary audience seduction». The Observer. 2014 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  14. «Billboard 200 Chart Moves: Maroon 5's 'V' Becomes Band's Fifth Million-Selling Album». Billboard. 2015 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  15. «Maroon 5 - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  16. «Maroon 5 Announces 2015 World Tour». Billboard. 2014 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  17. 17,0 17,1 «Maroon 5's "This Summer's Gonna Hurt": Everything We Know About The New Single So Far - LISTEN». Bustle. 2015 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  18. «Maroon 5 Just Released The Motherf–king Song Of The Summer: Listen». MTV. 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  19. «V (Deluxe) by Maroon 5». iTunes. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  20. «Maroon 5's "This Summer's Gonna Hurt Like A MotherF****r Gets A Massive Alesso Remix: Listen». Idolator. 2015 թ․ հունիսի 29. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  21. «Alesso Teams Up With Maroon 5 For A New Remix». EDM.com. 2015 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  22. «Maroon 5 'Born Again' With Pop-Heavy Overexposed». MTV. 2012 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  23. «Benny Blanco, co-writer, 'Moves Like Jagger' Photo - How 10 Major Songwriters Make Big Money». Rolling Stone. 2012 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  24. «Maroon 5 Just Released The Motherf–king Song Of The Summer: Listen». MTV. 2015 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  25. «Maroon 5 drops a banger with 'Summer' song and more reviews». New York Post. 2015 թ․ մայիսի 18. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  26. «Does Maroon 5's "This Summer's Gonna Hurt" Have An Explicit Version? It Helps The Lyrics Make A Lot More Sense - VIDEO». Bustle. 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  27. 27,0 27,1 «Maroon 5 release new single 'This Summer's Gonna Hurt Like A Motherf----er'». AXS. 2015 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  28. «Maroon 5's "This Summer's Gonna Hurt" Lyrics Are A Bit Baffling, But The Song Will Probably Become A Hit - LISTEN». Bustle. 2015 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  29. «Maroon 5 Releases Hot New Single "This Summer's Gonna Hurt Like a Motherf--ker"-Listen to the Song Now!». E! Online. 2015 թ․ մայիսի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  30. «Maroon 5's 'This Summer's Gonna Hurt Like A Motherf***er». HitFix. 2015 թ․ մայիսի 26. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  31. «Listen to Maroon 5's New Song 'This Summer's Gonna Hurt...' | WORLD PREMIERE». iHeartRadio. 2015 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  32. «Spotify Just Picked 3 Songs to Win the Title "Song of the Summer" - And They're Amazing». Mic. 2015 թ․ հունիսի 24. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  33. 33,0 33,1 33,2 33,3 «Maroon 5 co-director spills secrets (and inspirations) of band's 'This Summer's Gonna Hurt' video». Entertainment Weekly. 2015 թ․ հունիսի 1. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  34. 34,0 34,1 «Why Did Universal Pull Maroon 5's Video for 'This Summer's Gonna Hurt'?». Billboard. 2015 թ․ հունիսի 5. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  35. «Adam Levine Just Got Butt Naked in Maroon 5's Newest Music Video-Watch Now!». E! Online UK. 2015 թ․ մայիսի 30. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  36. «Maroon 5 - This Summer's Gonna Hurt Like A MotherF****r (Clean)». ՅուԹյուբ. 2015 թ․ հունիսի 12. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
  37. 37,0 37,1 «Maroon 5 Drop Revealing 'This Summer's Gonna Hurt' Video». Rolling Stone. 2015 թ․ մայիսի 31. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  38. «Adam Levine goes nude in Maroon 5's new music video 'This Summer's Gonna Hurt Like a Motherf---er'». Daily Mail. 2015 թ․ մայիսի 31. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  39. «Adam Levine Gets Naked (Again) In Video For Maroon 5's "This Summer's Gonna Hurt Like A Motherf**ker"». NewNowNext. 2015 թ․ մայիսի 31. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  40. «Maroon 5 'This Summer's Gonna Hurt Like a Motherf*cker" Music Video: Adam Levine's Naked Butt & Backstage Routine». Music Times. 2015 թ․ հունիսի 1. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.(չաշխատող հղում)
  41. 41,0 41,1 «Maroon 5 slays 'This Summer's Gonna Hurt' on 'The Voice' live world debut». AXS. 2015 թ․ մայիսի 20. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  42. «Hot 100 Chart Moves: Fifth Harmony Scores First Top 20 Hit». Billboard. 2015 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  43. «Billboard 200 Chart Moves: Maroon 5's 'V' Becomes Band's Fifth Million-Selling Album». Billboard. 2015 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  44. «Maroon 5 - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  45. «Maroon 5 - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  46. «Maroon 5 - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  47. «Maroon 5 - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  48. «Maroon 5 - This Summer». Ö3 Austria Top 40. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  49. «ultratop.be - Maroon 5 - This Summer». Ultratop 50. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  50. «ultratop.be - Maroon 5 - This Summer». Ultratop 50. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  51. «Airplay Top5 - 30.03.2015 - 05.04.2015». Bulgarian Association of Music Producers. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  52. «Adam Levine - Offizielle Deutsche Charts». Media Control Charts. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  53. «danishcharts.com - Maroon 5 - This Summer». Tracklisten. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  54. «Chart Track: Week 34, 2015». Irish Singles Chart. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  55. «italiancharts.com - Maroon 5 - This Summer». Top Digital Download. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  56. «Listy bestsellerów, wyróżnienia :: Związek Producentów Audio-Video». Polish Airplay Top 20. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  57. 57,0 57,1 «The Official Lebanese Top 20». The Official Lebanese Top 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  58. «Maroon 5 - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  59. «Maroon 5 - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  60. «Archívum – Slágerlisták – MAHASZ». Magyar Hanglemezkiadók Szövetsége. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  61. «Archívum – Slágerlisták – MAHASZ». Magyar Hanglemezkiadók Szövetsége. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  62. «Archive Chart: 2015-08-21». UK Singles Chart. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  63. «Mexico Ingles Airplay». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  64. «Maroon 5 - This Summer». Single Top 100. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  65. «Maroon 5 - This Summer's Gonna Hurt Like A Motherf---er». Dutch Top 40. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  66. «norwegiancharts.com – Maroon 5 – This Summer». VG-lista. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  67. «Archive Chart: 2015-08-21». Scottish Singles Top 40. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  68. «swedishcharts.com – Maroon 5 – This Summer». Singles Top 60. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  69. «Maroon 5 – This Summer». Swiss Singles Chart. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  70. 70,0 70,1 70,2 70,3 «ČNS IFPI». IFPI. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  71. 71,0 71,1 «Pop Rock». Record Report. 2014 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  72. «Record Report – Top Anglo». Record Report. R.R. Digital C.A. 2015 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  73. «Maroon 5: This Summer's Gonna Hurt Like A Motherf****r». Musiikkituottajat – IFPI Finland. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  74. «lescharts.com – Maroon 5 – This Summer». Les classement single. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
  75. «Adult Pop Songs : Jan 22, 2016». Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  76. «Canadian Hot 100 : Jan 22, 2016». Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]