Ժպիտիկ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Ժպիտիկը (անգլերեն` smiley) դեղին գույնի ժպտացող դեմք է : Այն ստեղծվել է Հարվի Բալի կողմից 1963թ.-ին : Այս տերմինը լայնորեն կիրառվում է նշելու համար այլ դեմքիկներ` հնարավոր է ոչ դեղին գույնի և ոչ ժպտացող: Ինտերնետում այս պատկերները հաճախ օգտագործվում են էմոցիաներ արտահայտելու նպատակով, հետևաբար նրանց կարելի է անվանել հուզապատկերներ : Որոշ հուզապատկերներ, օրինակ` :-) և ;-), որոնք ներկայացնում են ժպտացող դեմքեր, հաճախ անվանվում են ժպիտիկներ : Ժպտացող, երկու կետերով արտահայտված աչքերի և կիսակամարաձև բերանի կլոր դեմքի առաջին հայտնությունը եղել է New York Herald Tribune թերթում 1953թ.-ի մարտի 10-ին, էջ 20, 4–6 սյունակներ :
Գունավոր ժպիտիկը` կլոր դեղին ժպտացող մարմին, կետերով աչքերով ստեղծվել է Հարվի Բելի կողմից 1963թ.-ին ամերիկյան ապահովագրական ընկերության համար, որին անհրաժեշտ էր ներքին ագիտացիա` իր աշխատողների հոգեկան աշխարհը հանգստացնելու նպատակով : Բելը երբեք չի փորձել օգտվել, տարածել կամ պահպանել պատկերը և վերջինս ավելի շուտ հայտնվեց հասարակական բնագավառ քան այն պահպանելու որևէ քայլեր կձեռնարկվեին : Բելը երբեք ֆինանսական շահույթ չի ունեցել, բացառությամբ նրա ստեղծման նախնական գումարը` 45$ : Seattle գովազդային ընկերություն David Stern de David Stern Inc-ը մեկ այլ պատկեր է օգտագործել 1967թ.-ին Washington Mutual-ի ագիտացիայի շրջանակներում, սակայն նա նույնպես չի փորձել այն պահպանել:
Պատկերը առավել հայտնի դարձավ 1970-ակնների սկզբներին երկու եղբայրներ` Մյուրեյ և Բերնարդ Սփեյների կողմից, որոնք այն օգտագործում էին առևտրային նպատակներով: Նրանք արտադրում էին մակարոններ, բաժակներ, կարճ վերնաշապիկներ և իրենց լոգոյով և կարգախոսով` Ձեզ լավ օր ենք մաղթում տիպեր : Մինչև 1972թ. ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 50 միլիոն մակարոն : 1990թ. սկզբներին ժպիտիկը նորից է հայտնվում` որպես տեխնո մշակույթի խորհրդանիշ, հատկապես Միացյալ Թագավորությունում այն ասոցիացվում էր էքստազիի հետ :
Այս ընթացքում Ֆրանկլին Լուֆրանին` Լոնդոնում SmileyWorld կազմակերոպության նախագահը հավաստիացնում էր, որ լոգոն ստեղծել էր 1971թ.-ին որպեսզի կարողանա եվրոպական առօրեայում լավ նորություններ ընդգծել և մարդկանց ժպիտ պարգևել : Նա արտադրանքի մի ամբողջական գամմա ստեղծեց` լոգոն օգտագործելով որպես ապրանքանիշ : Վերջինս այսօր գրանցված է Ֆրանկլին Լուֆրանիի կողմից ավելի քան 100 երկրներում` հասարակական շերտերի մեծ մասին տրամադրելով ապրանքներ և ծառայություններ : 1997թ.-ին նրա որդին` Նիկոլա Լուֆրանին, զարգացրեց լոգոյի հարյուրավոր այլ տեսակներ` օգտագործելով տարբեր արտահայտություններ և կատեգորրիաներ, ինչպես` մետեո, մասնագիտություններ, երկրներ, կենդանիներ, առարկաներ և այլն : Նա ստեղծեց նաև մարդու մարմնով մի տարբերակ : Դրանք ինտերնետում հասանելի առաջին «առանց մեկանաբանությունների» հուզապատկերներն էին :
[խմբագրել] Ժպիտիկի կիրառությունը ինտերնետում և ինֆորմատիկայիում
Ժպիտիկի տպման տարբերակի համար օգտագործվել է առաջին համակարգիչների և ներքոհիշյալ մեքենաների 1 և 2 տառաչափը (1981) (սև և սպիտակ) : Ժամանակակից համակարգիչների համար Microsoft Windows-ի բոլոր տարբերակները սկսած Windows 95-ից կարող են ներկայացնել ժպիտիկը, որը Windows Glyph List-ի մասն է կազմում, չնայած որ բոլոր տառատեսակները չեն համապատասխանում նրա տառատեսակին և բոլոր ծրագրերը Unicode-ի հետ համատեղելի չեն :
Unicode տառատեսակով հետևյալ ժպիտիկներ են`
☺ 0x263a Սպիտակ ժպտացող դեմք ☻ 0x263b Սև ժպտացող դեմք
Unicode-ն ընդգրկում է նաև հետևյալ հուզապատկերը` ☹ 0x2639 White Frowning Face
Բավականին վերջերս ժպիտիկների տարատեսակներ են տարածվել ինտերնետում, հատկապես ֆորումներում և ակնթարթային հաղորդագրություններում:
[խմբագրել] Ժպիտիկներ ՍՊԸ
Ժպիտիկը 1971թ.ին Ֆրանկլին Լուֆրանիի կողմից ստեղծած ապրանքանիշ է, որը ղեկավարում է SmileyWorld ՍՊԸ-ն : Այն վաճառվում է ամբողջ աշխարհում` բազմաթիվ կենսաոճերում: Ապրանքանիշն օգտագործում է օրգանական բամբակ` շրջակա միջավայրի և նրա հետ առնչվող մարդկանց կյանքի պահպանության նպատակով : Հավաքված շահույթի 10 %-ը հասնում է Smiley World Association բարեգործական կազմակերպությանը, որը բազմաթիվ երկրներում ակտիվորեն զբաղվում է սոցիալական հարցերով: Նրա փիլիսոփայությունն է` Կիսիր ժպիտդ նրանց հետ, ովքեր ունեն դրա կարիքը:
1997թ.-ին Ֆրանկլինի որդին` Նիկոլա Լուֆրանին սկսեց ստեղծել ժպիտիկի օրիգինալ լոգոյի վրա հիմնված հուզապատկերների նոր աշխարհ: Այսօր ավելի քան 1 200 պատկերներ են օգտագործվում Smileyworld կոչվող ապրանքանիշից: Այն հիմնված է հաղորդակցության սկզբունքի վրա, որի նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ հաղորդակցվել տարբեր հասարակական արտահայտման միջոցների օգնությամբ (նվերներ, բացիկներ և այլն): Այն նաև դաստիարակչական ծրագիր է գրքերով, խաղերով, ինտերակտիվ արտադրատեսակներով, ինչպես կենսակերպի միջոցները (նորաձևություն, աքսեսուարներ և ալն):
[խմբագրել] Օրինական գործունեություն
Ժպիտիկը ապրանքանիշ է, որը գործում է 1971թ.-ից : Անունը և լոգոն այժմ օգտագործվում են ավելի քան 100 երկրներում` 25 արտադրատեսակների և ծառայությունների կատեգորիաների համար : Ավելի քան 1 200 էմոպատկերներ տեղադրված են Կոնգրեսի Վաշինգտոնյան Գրադարանի կողմից և պաշտպանվում են Քոփիրայթի Համաշխարհային Կոնվենցիայով (Universal Copyrights Convention): Վերջին 10 տարիների ընթացքում Smileyworld ՍՊԸ-ն ստորագրել է լիցենզիայի համաշխարհային 800 պայմանագիր և իր իրավունքներն օգտագործել է 5 մայրցամաքների բոլոր կարևոր երկրներում` արտադրանքի և ծառայությունների կատեգորիաների մեծ մասով: SmileyWorld ՍՊԸ-ն աշխատում է ավելի քան 60 իրավաբանական գրասենյակների հետ` իր ինտելեկտուալ սեփականության պաշտպանության նպատակով :
ԱՄՆ-ում Wal-Mart-ը հավաստիացնում է, որ ձեռք է բերել ժպիտիկի օգտագործման իրավունք, սակայն ֆրանսիական ձեռնարկություն SmileyWorld-ը 10 տարի է, ինչ գնել է այդ իրավունքը : Ֆրանսիայում ժպիտիկի օգտագործման իրավունքով ճանաչվել է SmileyWorld-ը, որը հաղթել է դատական գործընթացը Pier Import-ի դեմ, մյուս կողմից էլ Լուֆրանի ընտանիքը վաճառել է իր լիցենզիաները այնպիսի հայտնի ապրանքանիշերի, ինչպիսիք են` Levi Strauss and Co., M&M’s- ի Mars Incorporated և Agfa-Gevaert ֆիլմերի գերմանական ընկերությունը :