Ադամ Լևին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամ Լևին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ադամ Նոահ Լևին
Ծնված մարտի 18, 1979 (1979-03-18) (34 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ժանրեր փոփ ռոք, ալտերնատիվ ռոք, ֆանկ ռոք, սոուլ, R&B, փոփ
Մասնագիտություն Երաժիշտ, երգիչ-երգահան, դերասան
Գործունեություն 1994-այժմ
Լեյբլ A&M/Octone
Կայք www.maroon5.com


Ադամ Լևին (անգլերեն` Adam Levine, ծնվ.` մարտի 18, 1979թ., Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ-երգահան, երաժիշտ և դերասան: Հանդիսանում է «Maroon 5» փոփ ռոք խմբի անդամ:

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Ադամ Լևինը ծնվել է 1979 թվականի մարտի 18 Լոս Անջելեսում, Պեստի Նոայի և Ֆրեդ Լևինի ընտանիքում: Նա ունի մեկ քույր և մեկ եղբայր: Ադամը իր մանկության տարիներին զբաղվել է բասկետբոլով և արդեն 7 տարեկանում առաջնություններից մեկի ժամանակ հաղթանակ է բերել իր թիմին:

Ադամը ունի մի շարք զբաղմունքներ, որոնցից է նրա մեքենաների մեծ հավաքածուն: 2007 թվականից սկսած Ադամը զբաղվում է յոգայով:

Kara’s Flowers [խմբագրել]

1995 թվականին Ադամը իր դպրոցական ընկերներ` Ջեսսի Կարմայքլի, Ռայան Դաստիկի և Միկկի Մէդդոնի հետ ստեղծում են Kara’s Flowers խումբը, որը կնքելով պայմանագիր Reprise Records լեբլի հետ 1997 թվականին թողարկում է The Fourth World ալբոմը:

Խումբը իր գործունեությունը դադարեցնում է 2001 թվականին, քանի որ Ադամը և Ջեսսին 6 ամսով գնացին սովորելու քոլեջում իսկ Ռայանը և Միկկին մնացին Լոս Անջելեսում:

Maroon 5 [խմբագրել]

2001 թվականին Ադամը և Ջեսսին վերադառնալով Լոս Անջելես հանդպիում են Ռայանի և Միկկիի հետ և որոշում ստեղծել Maroon 5 խումբը: Մեկ տարի անց խումբը թողարկում է իր առաջին ձայնասկավառակը:

Խումբը համաշխարհային ճանաչման է գալիս 2004 թվականին «This Love» սինգլը թողարկելուց հետո, իսկ մեկ տարի անց ստանում է Գրեմմի որպես լավագույն նոր կատարող: Այդ հաջողություններից հետո խումբը շարունակում է ստանալ մի շարք մրցանականեր և ելույթ է ունեմում մեծ բեմերում:

Անձնական կյանք [խմբագրել]

2011 թվականի հունվարին Ադամը մերկ նկարահանվեց անգլիական Cosmo ամսագրի ֆոտոշարքում:

2012 թվականի հոկտեմբերին GQ ամսագիրը հրապարակեց որ Ադամը հանդիպում է Վիկտորի Սիքրեթի մոդել` Բեհատի Պրինսլուի հետ:

Արտաքին հղումներ [խմբագրել]