Maroon 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Maroon 5
Հիմնական տվյալներ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Լոս Անջելես
Ժանրեր Փոփ ռոք, ֆանկ-ռոք, ալտերնատիվ ռոք, փոփ
Գործունեություն 1994-ներկա
Լեյբլ Octone Records, J Records, A&M/Octone Records, Interscope Records
Կայք www.maroon5.com
Անդամներ
Ադամ Լևին
Ջեսսի Կարմայքլ
Միկկի Մեդեն
Ջեյմս Վալենթայն
Մեթ Ֆլինն
PJ Մորտոն
Նախկին անդամներ
Ռայան Դուսիկ

Maroon 5, ամերիկյան փոփ ռոք խումբ Լոս Անջելեսից, Կալիֆորնիա։[1][2][3]

Պատմություն[խմբագրել]

Խումբը ձևավորվել է 1994 թվականին և սկզբում կոչվել է Kara's Flowers։ Խումբի անդամներ՝ Ադամ Լևինը, Ջեսսի Կարմայքլը, Միկկի Մեդեն և Ռայան Դուսիկ 1997 թվականին Reprise Records լեյբլի օգնությամբ թողարկում են իրենց «The Fourth World» կոչվող դեբյուտային ալբոմը, սակայն առևտրային անհաջողությունների պատճառով Reprise Records-ը չի շարունակում իր համագործակցությունը խմբի հետ և խումբը որոշում է չշարունակել իր գործնեությունը։ 2001 թվականին խումբի անդամները վերամիավորվում են և հանդես են գալիս Maroon 5 անվան տակ։[4] Այնուհետև նաև նրանց է միանում Ջեյմս Վալենթայնը։

2002 թվականի հունիսի 25-ին Maroon 5-ը թողարկում է իր դեբյուտային «Songs About Jane» ալբոմը, որի «Harder to Breathe» կոչվող գլխավոր սինգլը ալբոմին օգնում է մտնել Billboard 200 հիթ շքերթ 6-րդ հորիզոնականով։ Ալբոմի երկրորդ և երրորդ սինգլները՝ «This Love»-ը և «She Will Be Loved»-ը, դառնում են համաշխարային հիթեր և Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։ 2005 թվականին խումբը ստանում է «Գրեմմի» մրցանակ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։ Հաջորդ տարի խմբի թմբկահար և բեք վոկալիստ Ռայան Դուսիկը լքում է խումբը և նրան փոխարինում է Մեթ Ֆլիննը։ 2007 թվականի մայիսի 16-ին խումբը թողարկում է իր «It Won't Be Soon Before Long» կոչվող երկրորդ ալբոմը, որը գլխավորում է ամերիկյան Billboard 200 հիթ շքերթի ցանկը։[5] Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Makes Me Wonder»-ը, դառնում է խմբի առաջին երգը որը Բիլբորդ թեժ 100-ում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։

2010 թվականի սեպտեմբերի 21-ին թողարկվում է խմբի «Hands All Over» կոչվող երրորդ ալբոմը, որը զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում, 2011 թվականին վերաթողարկվում է։ Ալբոմի վերաթողարկված տարբերակը ընդգրկում է ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի հետ ձայնագրված «Moves Like Jagger» զուգերգը։ Երգը դառնում է խմբի երկրորդ սինգլը որը գլխավոր է Billboard Hot 100 հիթ շքերթը։ Այն ունենում է 13.9 միլիոն օրինակի վաճառք ամբողջ աշխարհում և համարվում է բոլոր ժամանակների ամենալավ վաճառված սինգլներից մեկը։[6] 2011 թվականի հունիսի 20-ին խումբը թողարկում է իր «Overexposed» կոչվող թվով չորորդ ալբոմը, որը Billboad 200-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Ալբոմի առաջին երկու սինգլները՝ «Payphone»-ը and «One More Night»-ը, դառնում են համաշխարհային հիթեր և Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում են 2-րդ և 1-ին հորիզոնականները։

2014 թվականի օգոստոսի 29-ին խումբը Interscope Records լեյբլի օգնությամբ թողարկել է իր հինգերորդ ստուդիական ալբոմը, որը անվանված է «V»։

Խումբը իր գործնեության ընթացքում վաճառել է ավելի քան 27 միլիոն ալբոմ և 30.8 միլիոն ձայնագրություն ամբողջ աշխարհում։[7]

Սկավառակագրություն[խմբագրել]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Songs About Jane»
  • Թողարկված։ Հունիսի 25, 2002
  • Լեյբլ։ J Records, A&M Octone Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«It Won't Be Soon Before Long»
  • Թողարկված։ Մայիսի 15, 2007
  • Լեյբլ։ A&M Octone Records
  • Ֆորմատներ։ CD, LP, աուդիոկասետ
«Hands All Over»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 21, 2010
  • Լեյբլ։ A&M Octone Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«Overexposed»
  • Թողարկված։ Հունիսի 20, 2012
  • Լեյբլ։ A&M Octone Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«V»
  • Թողարկված։ Օգոստոսի 29, 2014
  • Լեյբլ։ Interscope Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Խմբի անդամներ[խմբագրել]

Ժամանակային սանդղակ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]